Կարկուտ, արխիվային լուսանկար

Կարկուտը փչացրել է Տեղ գյուղի բերքն ու բարիքը

465
(Թարմացված է 16:03 13.09.2020)
Գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող Տեղ գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ տեղացած առատ կարկուտը մեծ վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը։ Տեղեկությունը հայտնում է Տեղի համայնքապետարանը։

Կարկուտը դարձյալ «չոքել է» գյուղացու դուռը. Լոռիում հակակարկտային կայանների կարիք ունեն

«Երեկ կեսօրին տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը»,–նշված է հաղորդագրության մեջ։Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ուժեղ կարկուտ էր տեղացել Լոռու մարզի Ջրաշեն համայնքում։ Իսկ հունլիսի 13–ին՝ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Գյումրիում մոտ 20 րոպե տեղացած կարկուտն աննախադեպ էր ոչ միայն իր տևողությամբ, այլև ուժգնությամբ։ Ամպրոպը, կայծակը և քամու ուժեղ պոռթկումները հիշեցնում էին աշխարհի վերջի մասին հոլիվուդյան ֆիլմերի սարսափելի կադրերը։ Կարկուտին հաջորդել էր հորդառատ անձրևը։ Ընդամենը մի քանի րոպեում ճանապարհներին գետեր էին գոյացել, Շիրակի մի շարք համայքներում հորդառատ անձրևն ու կարկուտը կաթվածահար էին արել Գյումրու երթևեկությունը: Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի էին դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։ Տներն ու նկուղները ջրով էին պատվել։

465
թեգերը:
բերք, Կարկուտ, Հայաստան
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

396
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

396
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

89
(Թարմացված է 11:34 26.09.2020)
Նրանք, ովքեր պատրաստվում էին բնակարան գնել կամ վաճառել, ճգնաժամի պատճառով հետաձգել են ծրագրերը, փոխարեն Հայաստանում ավելացել է հողատարածքների պահանջարկը։
Հայաստանի անշարժ գույքի շուկան COVID–ի պայմաններում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ինչպես և սպասվում էր, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Հայաստանում սկսել են ավելի քիչ բնակարաններ գնել։

Իսկ ահա հողի դեպքում հակառակ պատկերն է. տուժած տնտեսությանն աջակցելու համար պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսները, և ֆերմերները սկսել են ավելի մեծ պատրաստակամությամբ վարկեր վերցնել հողի մշակման համար։

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

Միաժամանակ ավելացել է անշարժ գույքի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը։ 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների թիվն ավելացել է մոտ 1,5 անգամ։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

89
թեգերը:
կորոնավիրուս, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Արաբկիրի նախկին թաղապետը արժեքներից ցածր գներով հողեր է օտարել. հարուցվել է քրգործ
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Դավթաշենում բնակարանները կրկնակի թանկ են վաճառվել. մոտ 40 միլիոնի հարկ չի վճարվել
Министр обороны РА Давид Тоноян провел оперативное совещание с руководством МО и Генеральным штабом Вооруженных сил (28 сентября 2020). Еревaн

Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

0
(Թարմացված է 09:12 28.09.2020)
Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և այլ հարցերի շուրջ։

 

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik.ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր վաղ առավոտյան օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և Զինված ուժերի ղեկավար անձնակազմը։
«Նախարարին է զեկուցվել արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Խորհրդակցության առանցքում էր ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման, պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման վերաբերյալ։

0