Բորսա

Ինչքան աճ կգրանցի Հայաստանի ՀՆԱ–ն 2020 թվականին. ԵԱԶԲ-ի կանխատեսումը

81
(Թարմացված է 15:32 12.09.2020)
Աշխարհում և տարածաշրջանում համաճարակային իրավիճակի հետագա զարգացման անորոշության պատճառով ներկայիս կանխատեսումները կարող են փոխվել։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի 4,8% աճ է ակնկալում: Այս մասին ասվում է ԵԱԶԲ վերլուծական դեպարտամենտի կողմից պատրաստված զեկույցում։

ԵԱԶԲ–ի վերլուծաբանները գնահատել են COVID-19–ը համավարակի ազդեցությունը Բանկի անդամ երկրների մակրոտնտեսական առանցքային ցուցանիշների դինամիկայի վրա։ Զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը 2020 թվականի առաջին կիսամյակում խիստ անդրադարձել է այն երկրների ցիկլային զարգացման վրա, որտեղ գործում է ԵԱԶԲ–ն։

Բանկի անդամ երկրներում արտադրական ակտիվությունը երկրորդ եռամսյակում իր ներուժից նկատելի անկում է ապրել։

Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում տնտեսական ակտիվության վրա զգալի ազդեցություն է թողել դրամական փոխանցումների ծավալների նվազումը, ինչը սպառողական ծախսերի ֆինանսավարման կարևոր աղբյուր է։ Ղրղզստանում և Տաջիկստանում աշխատանքային միգրանտների փոխանցումները կազմում են ՀՆԱ–ի մոտ 30%–ը, Հայաստանում` շուրջ 11%–ը։

Պոտենցիալ թողարկման աճի տեմպերը 2020 թվականի առաջին կիսամյակում նվազել են ԵԱԶԲ անդամ այն երկրներում,  որոնք լայնածավալ կարանտինային միջոցներ են իրականացրել։ Այսպես 2020 թվականի երկրորդ եռամսյակում ցուցանիշի նվազումը Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում նախաճգնաժամային մակարդակի համեմատ գնահատվում է մոտ 0,2–0,5%։ Պոտենցիալ աճի կրճատումը կարող է կապված լինել  ձեռնարկությունների և կազմակերպությունների մի մասի փակման հետ, ներդրումային ակտիվության անկման և կորոնավիրուսի բռնկման պատճառով աճած անորոշության։

Տնտեսական աճ և անկում. առկա ու սպասվող թվերը` ԵԱԶԲ վերլուծությունում

Զեկույցի հեղինակները նշում են, որ 2020 թվականի առաջին կիսամյակում տարածաշրջանի երկրներում (որոնք լայնածավալ կարանտինային միջոցներ են կիրառել) տնտեսական աճի պոտենցիալի նվազում է գրանցվել հետճգնաժամային մակարդակներից 0,2–1%–ի չափով։

Ստացված արդյունքների համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի պոտենցիալ աճը ներկա պահին գնահատվում է մոտ 4,8%, Բելառուսինը` 1,5%, Ղազախստանինը` 2,2–2,7%, Ղրղզստանինը` 3,4–3,6%, Ռուսաստանինը` շուրջ 1%, Տաջիկստանինը` 6,9%։

Նշենք, որ Հայաստանի ՀՆԱ–ն 2019 թվականի արդյունքներով աճել է 7,6%–ով։

Կորոնավիրուսը կնվազեցնի Հայաստանի տնտեսական աճի տեմպերը. ԵԱԶԲ–ի կանխատեսումը

ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսային կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Այն նպաստում է մասնակից երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճի և փոխադարձ առևտրի ու տնտեսական կապերի ընդլայնմանը: ԵԶԲ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը

81
թեգերը:
ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Հայաստան
Ըստ թեմայի
Նախատեսվածից շատ ծախսեր են արվել. տնտեսագետը՝ պետբյուջեի սխալ պլանավորման մասին
Ucom–ը դատի է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին
Ներկրողները դժգոհ են․ ՊԵԿ փոխնախագահին չի հաջողվել համոզել տնտեսվարողներին
ՀՀ ՊԵԿ

ՊԵԿ–ը հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել

41
(Թարմացված է 11:58 17.09.2020)
ՊԵԿ–ը վստահեցնում է, որ վերլուծել և կանխատեսել է բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ապրանքները ԵԱՏՄ տարածքով ներմուծելու ուղիները։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ–ում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին  շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել` վստահեցնելով, որ կոմիտեն պատրաստ է առողջ քննարկումների։

Նա տեղեկացրել է, որ ապրանքների մաքսային արժեքների սահմանման համար ուսումնասիրվել են արտահանող երկրում տվյալ ապրանքների շուկայական արժեքները, ինչպես նաև մոնիտորինգ է իրականացվել տեղական մանրածախ վաճառքի առևտրի կենտրոններում և սահմանվել են հնարավոր նվազագույն գները, որը հնարավոր է վճարված լինի տվյալ ապրանքի համար արտահանվող երկրում։ Ընդ որում, օրենքի պահանջի մասին բազմիցս իրազեկվել են, սակայն կիրարկումը տևական ժամանակ հետաձգվել է` ներառյալ համավարակի ակտիվ շրջանը։ Կոմիտեն վերլուծել և կանխատեսել է բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ապրանքները ԵԱՏՄ տարածքով ներմուծելու ուղիները և դրանց չեզոքացման կամ հակազդման լուծումները։

«Այսօր ՊԵԿ-ն իր գործառույթները պետք է կատարի լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում, այնինչ ներմուծվող հագուստի քաշով մաքսազերծման նախկին կարգը հակասում է այդ սկզբունքին»,-հայտարարել է Հովհաննիսյանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին։

ՊԵԿ–ը պետք է շտապի. հագուստի մաքսազերծման նոր գները լուրջ հարված կհասցնեն բիզնեսին

Հիշեցնենք, որ եթե մինչև այժմ ներկրվող հագուստի հաշվարկը ՀՀ սահմանին իրականացվել է կիլոգրամներով` 7 կիլոգրամի դիմաց 3,25 դոլար հաշվարկով, ապա սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր հագուստի դիմաց գանձվում է դրա արժեքի 30%-ի չափով մաքսատուրք։ Նոր մաքսատուրքերն ու հնարավոր թանկացումները, սակայն, մեծ իրարանցում են առաջացրել հագուստի վաճառքով զբաղվողների շրջանում։ Այս օրերին նրանք բողոքի ակցիաներ էին անում։

41
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), բեռնափոխադրում, հագուստ, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Ո՞ւմ «հագով է կարվել» էկոնոմիկայի նախարարության նախագիծը. մեկնաբանում է փոխնախարարը
ՊԵԿ–ը սիրելի գործարարներ չունի. Հովհաննիսյանն առաջարկում է սպասել նոր բացահայտումների
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
Ոչխարներ

Ոչխար պահելու՝ վարչապետի կոչը տվել է իր պտուղները. ոչխարի և այծի արտահանումն աճել է

82
(Թարմացված է 11:53 16.09.2020)
Վարչապետը համոզված է, որ սա ոչխարաբուժությունը Հայաստանի գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում նոր զարկ է ստանում ոչխարաբուծությունը
© Sputnik / Ամալյա Պապյան, Արման Ղարիբյան

«Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են ոչխար պահելու իմ հորդորներին»,- գրել է նա:

Վարչապետը պնդում է, որ ոչխարաբուծությունը Հայաստանի գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե, իհարկե, մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Գյուղատնտեսության աճն ու մթերման հետ կապված անորոշությունը, կամ «ճտերն աշնանն են հաշվում»

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է, որ գյուղատնտեսության այս ճյուղը Հայաստանում զարգանա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ երկրում մանր եղջերավոր անասունների արտահանման հսկայական ներուժ կա։ Սակայն Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, ըստ կառավարության ղեկավարի, այսօր ի վիճակի չէ ապահովել այդ ներուժի իրացումը։ Արդյունքում գործարարները ստիպված են միս գնել երրորդ երկրներից և վերաարտահանել այն։

82
թեգերը:
գյուղատնտեսություն, արտահանում, ոչխար, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ժամանակակից գյուղատնտեսությունն ու հող մշակող IT մասնագետը. Sputnik-ի Հայկ Մելքոնյանը
Մարգարյան. «Գյուղատնտեսությունը ռազմական արդյունաբերությանը հավասար ոլորտ է»
Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ
Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանի հերթական հաղթանակը. հայ գրոսմայստերն ունի 9 միավոր և 5–րդ տեղում է

0
(Թարմացված է 10:27 18.09.2020)
Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է` 12 միավորով։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնանը հաղթել է ամերիկացի Լենիեր Դոմինգեսին։

Մինչ այդ հայ շախմատիստը պարտվել էր ամերիկացիներ Հիկարու Նակամուրայից և Ուեսլի Սոյից։

9-րդ տուրից հետո Արոնյանն ունի 9 միավոր և 5-րդ տեղում է։

Մրցաշարի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որն իր ակտիվում ունի 12 միավոր, երկրորդ տեղում է ամերիկացի Ուեսլի Սոն (11 միավոր), իսկ երրորդ տեղում` ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (10 միավոր):

Արոնյանը 3–րդն է. Chess 960 առցանց առաջնությունն ավարտվեց

0