Ավագ Ավանեսյան

Ո՞ւմ «հագով է կարվել» էկոնոմիկայի նախարարության նախագիծը. մեկնաբանում է փոխնախարարը

136
Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է քննարկել առաջարկվող փոփոխությունն ու իրական վտանգների դեպքում հրաժարվել դրանից։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Տեքստիլ արդյունաբերությանը մաքսային ու հարկային արտոնություններ տրամադրելու նախաձեռնությունը որևէ առնչություն չունի այդ ոլորտի գործարար, նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե նախագիծը Ալեքսանյանի «հագով է կարվել է»։

Ավանեսյանը նշեց, որ տեքստիլ արդյունաբերությունը ՀՀ–ում մինչև ճգնաժամը բավական արագ աճ էր արձանագրում, ընդ որում նաև նոր աշխատատեղեր էր ապահովում, հատկապես` կանանց համար, ինչը չափազանց կարևոր է ՀՀ սոցիալ–տնտեսական խնդիրների տեսանկյունից։

«Հաշվի առնելով, որ սա այն ոլորտն է, որտեղ մեր տնտեսվարողներն արդեն բացահայտ մրցակցային առավելություն ունեն աշխարհում, ու դա նաև արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտ է, կառավարությունը քայլ է անում, որ խրախուսի ՀՀ ներքին արտադրողներին»,– նախագծի տրամաբանությունն այս կերպ մեկնաբանեց Ավանեսյանը։ 

Այն, որ այդ ոլորտի արտադրողների մեջ նաև խոշոր արտադրող կա` ի դեմս Սամվել Ալեքսանյանի, էկոնոմիկայի փոխնախարարը չի հերքում, բայց և փաստում է, որ օրինագիծը որևէ կերպ չի սահմանափակում մյուս տնտեսվարողների` ընձեռած հնարավորություններից օգտվելու իրավունքը և հավասար հնարավորություններ է տալիս ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։

«Որևէ նման կետ չկա, և այդ մեկնաբանություններն առնվազն անհասկանալի են։ Եթե ՀՀ–ում մեկ անձի համար ինչ-որ բան արվում է, արվում է օրենքով ու ՀԾԿՀ–ը դա ճանաչում է որպես բնական մոնոպոլիա և համապատասխան կարգավորումներ տալիս»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ սա այդ դեպքը չէ։

Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում

Այդուհանդերձ, եթե օրինագիծը նման մտահոգություններ է առաջացրել, էկոնոմիկայի նախարարությունը, նրա խոսքով, պատրաստ է քննարկել ու իրական վտանգների դեպքում հրաժարվել առաջարկվող փոփոխությունից։

«Բայց այս փոփոխության դեպքում բացարձակ հիմք չկա ասելու, որ այն արվում է որևէ մեկ տնտեսվարողի շահի, կամ մնացածին դուրս թողնելու համար, կամ, որ մեկն ավելի շատ է շահելու, քան մնացածը»,– ասաց նա։

Թե առաջարկվող փոփոխությունից ինչ իրական օգուտներ կստանա հայաստանյան տնտեսությունը, Ավանեսյանը դժվարացավ ասել` նշելով, որ նախագիծն ավելի շատ հայրենական արտադրողին օգնելու տնտեսական տրամաբանության վրա է հիմնված, քան թվային հաշվարկների։

«Տրամաբանությունն այն է, որ սրանով մենք տալիս ենք մրցակցային առավելություն այն ոլորտին, որն արդեն սկսել է արդյունքներ գրանցել միջազգային ասպարեզում։ Ուստի հայկական ընկերություններին մրցակցային առավելություններ չտալը, կարծում եմ, ճիշտ չէր լինի»,– նշեց փոխնախարարը։

Փոխնախարարը վստահեցնում է, որ նախագծի շրջանառության մեջ դնելուց հետո իրենք Սամվել Ալեքսանյանին աջակցելու վերաբերյալ ոլորտի տնտեսվարողներից բողոքներ չեն ստացել։

Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկում» ու «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծերը հաստատվել էին ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստում։

Դրանում նախատեսվում է ակցիզային հարկից ու ԱԱՀ–ից ազատել Հայաստան ներկրվող քիմիական որոշ նյութեր, երկաթյա խողովակների արտադրության մեջ օգտագործվող գլանվածքներ, տարբեր տեսակի մետաղներ ու դրանց կիսապատրաստուկներ, ջերմոցային տնտեսությունների համար անհրաժեշտ քիմիական նյութեր, ինչպես նաև մորթիներ, բրդյա ու բամբակյա գործվածքներ, թելեր, ճարմանդներ, բժշկական դիմակների արտադրության մեջ օգտագործվող նյութեր։

Հենց այս վերջիններն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ էին դարձել։

Հագուստի վաճառքով զբաղվողների բողոքի առնչությամբ ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

Նախագծի հեղինակները փաստում են, որ ցանկը կազմված է այն տրամաբանությամբ, որ դրանում ներառված նյութերը Հայաստանում չեն արտադրվում ու մոտ ապագայում էլ չեն արտադրվելու, բայց մեծ չափով ներկրվում են, քանի որ կիրառվում են տեղական արտադրության մեջ։

Նշենք, որ նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, բայց դեռ չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգում։

136
թեգերը:
մաքսատուրք, տեքստիլ, Օրենք, Սամվել Ալեքսանյան, Էկոնոմիկայի նախարարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտոգազը միայն արտոնագրով. ինչու է անվտանգություն ապահովող օրենքը դժգոհություններ ծնել
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի արտոնություն է տվել Երևանի նոր ՋԷԿ-ի կառուցման համար
Երևան տեղափոխվող լիբանանահայերի համար արտոնություն կսահմանվի
Օղի

21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

277
(Թարմացված է 19:05 28.09.2020)
Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

277
թեգերը:
սպառող, Բաբկեն Պիպոյան, թունավորում, ալկոհոլ
Ըստ թեմայի
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

413
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

413
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Արցախի ՊԲ–ն ևս մեկ ԱԹՍ է խոցել. տեսանյութ

0
(Թարմացված է 14:55 29.09.2020)
Այս պահին ունեցած տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

 Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ևս մի ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հրապարակվել է նաև ԱԹՍ–ի խոցման տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դիպուկ կրակով խոցվում ԱԹՍ–ն, սրընթաց վայր ընկնում և կործանվում լեռներում։

Այս պահի դրությամբ հայտնի տեղեկություններով` ադրբեջանական կործանված անօդաչու թռչող սարքերի թիվը 51 է։

0
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք, անօդաչու
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020