Google

Facebook-ը և Google-ը պատրաստ են Հայաստանում հարկ վճարել․ քննարկումները շարունակվում են

47
(Թարմացված է 19:44 11.09.2020)
Հարցը միայն հարկ վճարելը չէ, պետք է իմանալ` ինչպես վճարել դրանք`ԱԱՀ-ի տեսքո՞վ (գնորդի հաշվին), թե՞ ընկերությունների անմիջական եկամուտից։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան․ Խոշորագույն ՏՏ ընկերությունները՝ Facebook-ը և Google-ը, պատրաստ են քննարկել Հայաստանում հարկեր վճարելու հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Նա հիշեցրել է, որ պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը հանդիպում է ունեցել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարածաշրջանային մենեջերների հետ:

«Նրանք պատրաստ են ինքնուրույն գրանցվել և հարկեր վճարել Հայաստանում իրենց վաճառքներից։ Դա նրանց համար ոչ այնքան գումարի (մեր շուկան շատ փոքր է), որքան հեղինակության հարց է»,-նշեց Ալավերդյանը։

Էլեկտրոնային ծառայություններից հարկեր վճարելու ձևը գտնելու հարցն ուզում են կարգավորել ամբողջ Եվրասիական տնտեսական միությունում։ Դրա համար հինգ հանրապետությունների ֆինանսների նախարարությունների մասնագետներն արդեն կազմել են համաձայնագրի նախագիծը և պատրաստ են այն ներկայացնել գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հարցը բարձրացնեն կառավարությունների մակարդակով։

«Փորձագիտական մակարդակով մենք բոլոր հարցերն արդեն համաձայնեցրել ենք, հիմա գործելու հերթ կառավարություններինն է»-պարզաբանեց Ալավերդյանը։

Ճիշտ է՝ համաձայնությունը վերաբերելու է թվային ծառայություների այն ներկրողներին, որոնք գործում են ԵԱՏՄ-ում (տեղական ընկերություններ կամ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր), բայց այդ համաձայնությունից հետո Հայաստանը և ԵԱՏՄ գործընկերները ուզում են պայմանավորվածություններ ձեռք բերել նաև երրորդ երկրների հետ։ Դրա համար բանակցություններ կընթանան նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ։

«Գաղափարն այն է, որ ստեղծվի էլեկտրոնային հարթակ, որտեղ այդ ընկերությունները կգրանցվեն, կստանան հարկ վճարողի նույնականացման համարը և եռամսյակը մեկ կվճարեն հարկերը»,-պարզաբանել է Ալավերդյանը։

Այստեղ հարց է ծագում՝ ումի՞ց են գանձելու այդ հարկերը՝ տեղական բիզնեսի՞ց, որը ծառայություններ է գնում Google-ից, թե՞ անմիջապես Google-ից։ Առաջին տարբերակը համեմատաբար հեշտ է՝ ԱԱՀ ավելացնել Google-ի վճարովի ծառայություններին։ Այդ դեպքում ԱԱՀ-ն վճարելու է բիզնեսը, որը գնում է այդ ծառայությունները(օրինակ՝ անհատականացված գովազդը)։  Դա, մեծ հաշվով, տրամաբանական է․ ինչո՞ւ սովորական ապրանքներից կամ կոմունալ ծառայություններից ԱԱՀ գանձել պետք է, իսկ Google-ից՝ ոչ։

Բայց ԱԱՀ վճարելու է ոչ թե հենց Google-ը, այլ նրա հաճախորդը։ Ուստի մեկ այլ, ոչ պակաս տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ հարկեր չգանձել հենց Google-ից, եթե նա այստեղ եկամուտ է ստանում։ Նախևառաջ նշենք, որ խոսքը միայն Google-ի, Facebook-ի կամ Amazon-ի մասին չէ, և ոչ էլ ամերիկյան ընկերությունների, հարցը ճիշտ նույնկերպ վերաբերում է ռուսական Яндекс-ին կամ չինական Alibaba-ին։

OECD-ի վերլուծության մեջ նշվում է, որ առայժմ ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում նման փորձառություն չկա։ Միաժամանակ OECD-ը դեմ է փողերի լվացմանը, BEPS-ը (Base Erosion and Profit Shifting) քննարկում է թվային ծառայությունների հարկը (DST), ընդ որում՝ հենց ընկերությունների եկամտից։ Ֆրանսիան արդեն ընդունել է այդ օրենքը, Բրիտանիայում այն քննարկման փուլում է։

Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանը հետևում է այդ քննարկումներին և հնարավորինս մասնակցում դրանց։

Նշենք, որ Հնդկաստանում, Ռուսաստանում և թվային ծառայությունների այլ խոշոր շուկաներում նույնպես քննարկվում է ՏՏ կորպորացիաների ստացած շահույթից շահութահարկ գանձելու հարցը։

Իսկ վերջերս ներքին շուկայի հարցերով եվրոպական հանձնակատար Թիերի Բրետոնն առցանց զրույց է ունեցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ։ Զրույցը լայն արձագանք է ստացել․Բրետոնը, մասնավորապես, ամենայն քաղաքավարությամբ հայտարարել է, որ «խելացի լինելը լավ է, բայց հարկերի հարցում ինքդ քեզ խելոքի տեղ դնելը երևի թե այդքան էլ ճիշտ չէ»։

47
թեգերը:
ԱԱՀ, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), հարկեր, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
Կորոնավիրուսի պատճառով հարկերը չվճարած գործարարների տույժ-տուգանքները կնվազեցվեն
«Ճիշտ կլինի, եթե պետությունը վարձու աշխատողներից այս ընթացքում եկամտային հարկեր չգանձի»
ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

395
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

395
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

85
(Թարմացված է 11:34 26.09.2020)
Նրանք, ովքեր պատրաստվում էին բնակարան գնել կամ վաճառել, ճգնաժամի պատճառով հետաձգել են ծրագրերը, փոխարեն Հայաստանում ավելացել է հողատարածքների պահանջարկը։
Հայաստանի անշարժ գույքի շուկան COVID–ի պայմաններում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ինչպես և սպասվում էր, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Հայաստանում սկսել են ավելի քիչ բնակարաններ գնել։

Իսկ ահա հողի դեպքում հակառակ պատկերն է. տուժած տնտեսությանն աջակցելու համար պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսները, և ֆերմերները սկսել են ավելի մեծ պատրաստակամությամբ վարկեր վերցնել հողի մշակման համար։

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

Միաժամանակ ավելացել է անշարժ գույքի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը։ 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների թիվն ավելացել է մոտ 1,5 անգամ։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

85
թեգերը:
կորոնավիրուս, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Արաբկիրի նախկին թաղապետը արժեքներից ցածր գներով հողեր է օտարել. հարուցվել է քրգործ
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Դավթաշենում բնակարանները կրկնակի թանկ են վաճառվել. մոտ 40 միլիոնի հարկ չի վճարվել

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել