Մաքսակետ, արխիվային լուսանկար

Ներկրողները դժգոհ են․ ՊԵԿ փոխնախագահին չի հաջողվել համոզել տնտեսվարողներին

275
(Թարմացված է 11:34 10.09.2020)
Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև որոշ փորձագետներ վստահ են, որ նոր կարգավորումները թույլ կտան շուկայում իրավահավասարություն հաստատել։

Լաուրա Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հագուստի ներմուծման հետ կապված մաքսային նոր կարգավորումներ են գործում, սակայն ոչ բոլոր ներմուծողներն ու փորձագետներն են համաձայն Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների առաջարկած տարբերակի հետ։ Ավելին՝ որոշ տնտեսվարողներ շարունակում են պնդել, որ պետք է վերադառնալ մաքսազերծման նախկին սխեմային։

Ավելի վաղ մի քանի տասնյակ ներկրողներ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին չեղարկել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հագուստի և կոշիկի մաքսազերծման վերաբերյալ կարգավորումները, որոնց համաձայն՝ այժմ հագուստը պետք է մաքսազերծեն կտոր առ կտոր։ Ներկրողների խոսքով՝ դա 6 անգամ թանկացնում է մաքսազերծման արժեքը։

Ամեն ինչ սկսվեց 2018 թվականին, երբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտեց հանցավոր սխեմա, որի միջոցով մեր երկրում գործող «Նորֆոլկ Քոնսալթինգ» խոշոր ընկերությունը խուսափում էր հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ անելուց: Չվճարած հարկերի ընդհանուր գումարը կազմում էր 7 մլն դոլար։

Նշվում էր, որ Հայաստանում ապրանքների մաքսազերծումը որոշ դեպքերում իրականացվել է «գորշ» սխեմաներով։ Դրանից հետո ՊԵԿ-ը միջանկյալ սխեմա է մշակել ներմուծողների համար։ Ապրանքների հաշվարկը մինչև սեպտեմբերի 1-ը կատարվել է կիլոգրամներով: Յուրաքանչյուր կիլոգրամի համար ներկրողները վճարել են 3,25 դոլար։

Իսկ հիմա հարկ կլինի ապրանքները մաքսազերծել առանձին-առանձին, որոնցից յուրաքանչյուրի դիմաց կգանձվի հագուստի արժեքի 30%-ի չափով մաքսատուրք։

ՊԵԿ պարզաբանումը

Ներկրվող հագուստի մաքսազերծումն իսկապես կթանկանա, բայց ոչ թե վեց, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ 1,5-2 անգամ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը՝ ամփոփելով ներկրողների հետ հանդիպման արդյունքները։

Контрабанда золота
© Photo : press office of the Ministry of Finances of RA

Նրա խոսքով՝ այդ քաղաքականության վերանայման արդյունքում փոխվել են նաև գները։ Ներկրողները հայտարարել են, թե մաքսազերծումը թանկանում է 6 անգամ, քանի որ նրանց ներկայացվել են հին գները։ Ամենայն հավանականությամբ, նրանք մոտեցել են մաքսային ծառայության աշխատակցին, որը նոր գների մասին տեղեկությանը չի տիրապետել։ Սակայն այդ հարցն այսօր արդեն լուծվել է։

«Տնտեսվարող սուբյեկտների հետ միասին մենք եկանք այն եզրահանգման, որ գինը կավելանա ոչ ավել, քան մոտ 1,5-2 անգամ»,- ասաց Ներսիսյանը։

ՊԵկ հաշվարկներով՝ եթե ներկրողը Թուրքիայում ջինս է գնում և դրա համար վճարում է 7 դոլար (3,5 հազար դրամ), ապա մաքսազերծման համար պետք է վճարի մոտ 2,4 դոլար (1200 դրամ)։

Ներսիսյանի պարզաբանմամբ՝ երկու ժամ տևած հանդիպման արդյունքում տնտեսվարողները հեռացել են այն համոզմամբ, որ իրենց խնդիրը լուծված չէ, քանի որ պահանջում են վերականգնել  մաքսազերծման նախկին գները։

ՊԵԿ փոխնախագահի գնահատմամբ՝ եթե հարցը դիտարկենք այս համատեքստում, ապա խնդիրն իսկապես լուծված չէ։ Սակայն Հայաստանն անցել է հստակ հայտարարագրման մեխանիզմների, որոնք կապահովեն հագուստի շուկայի իրավահավասարությունը։ Իսկ այդ տեսանկյունից ներմուծողների կողմից բարձրացրած խնդիրները կամ արդեն լուծված են, կամ շատ շուտով կլուծվեն։

ՊԵԿ պաշտոնյան համամիտ է, որ հագուստը կիլոգրամներով մաքսազերծելն ավելի հարմար է ներկրողների համար, սակայն շուկայում իրավահավասարության հաստատման տեսանկյունից դա այնքան էլ ճիշտ չէ։ Էժան ու թանկարժեք հագուստը չպետք է մաքսազերծվեն նույն գնով։

ՊԵԿ-ում համոզված են, որ նոր կարգավորումները թույլ կտան շուկայում իրավահավասարություն հաստատել։

Արտահանողներն ու ներկրողները

Գործարար Վարդան Բաբայանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրեն ձեռնտու է ՊԵԿ-ի՝ մաքսազերծման համար սահմանած նոր գնային քաղաքականությունը։ Նա պարզաբանեց, որ խառնաշփոթը ծագել է մաքսայինի աշխատակցի կողմից ներկրողներին ներկայացրած թվերի պատճառով։ Բաբայանի խոսքով՝ ներկայացվել են հին թվեր և սխալ հաշվարկներ, ինչն էլ առաջացրել է ներկրողների դժգոհությունը, քանի որ այդ դեպքում մաքսազերծման գումարն իսկապես կավելանար 6 անգամ:

«Հիմա, եթե գինն անգամ ավելանա, կավելանա ընդամենը 1,5-2 անգամ, անձամբ ինձ համար դա ընդունելի է։ Օրինակ՝ 7 դոլարանոց շապիկն այդ դեպքում մաքսազերծում եմ 2,3 դոլարով։ Դա ձեռնտու չէ նրանց, ովքեր էժանագին ապրանք են ներկրում»,- ընդգծեց Բաբայանը։

Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես ՊԵԿ-ն է ներկայացնում։ Պիպոյանը ապրանքների գների աճ է կանխատեսում, քանի որ մաքսազերծման մեկուկես-երկու անգամ ավելացած գնին պետք է գումարել ներմուծողի ծախսերն այն երկրում, որտեղից այդ ապրանքը ներկրվում է՝ փոխադրման ծախսերը, հարկերը, աշխատակիցների աշխատավարձը, խանութի վարձավճարը և այլն: Միայն այդ ամենի հանրագումարով է ձևավորվում վերջնական մարժան։

Հագուստի վաճառքով զբաղվողների բողոքի առնչությամբ ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

Պիպոյանի դիտարկմամբ՝ Թուրքիայից ապրանք գնող տնտեսվարող սուբյեկտների դեպքում ինվոյսների հետ կապված խնդիր կառաջանա։ Ներմուծողները այլ ուղիներ կփնտրեն, ինչը կհանգեցնի թղթաբանության արհեստական աճի։

275
թեգերը:
տնտեսություն, Բաբկեն Պիպոյան, հագուստ, Մաքսազերծում, մաքսատուրք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին թույլ կտան առանց մաքսատուրքի ներկրել անձնական գույքը
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից
Առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների շարքը կընդլայնվի. նախագիծ է մշակվում
Պարենային որոշ ապրանքների և բժշկական պարագաների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

395
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

395
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

85
(Թարմացված է 11:34 26.09.2020)
Նրանք, ովքեր պատրաստվում էին բնակարան գնել կամ վաճառել, ճգնաժամի պատճառով հետաձգել են ծրագրերը, փոխարեն Հայաստանում ավելացել է հողատարածքների պահանջարկը։
Հայաստանի անշարժ գույքի շուկան COVID–ի պայմաններում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ինչպես և սպասվում էր, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Հայաստանում սկսել են ավելի քիչ բնակարաններ գնել։

Իսկ ահա հողի դեպքում հակառակ պատկերն է. տուժած տնտեսությանն աջակցելու համար պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսները, և ֆերմերները սկսել են ավելի մեծ պատրաստակամությամբ վարկեր վերցնել հողի մշակման համար։

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

Միաժամանակ ավելացել է անշարժ գույքի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը։ 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների թիվն ավելացել է մոտ 1,5 անգամ։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

85
թեգերը:
կորոնավիրուս, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Արաբկիրի նախկին թաղապետը արժեքներից ցածր գներով հողեր է օտարել. հարուցվել է քրգործ
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Դավթաշենում բնակարանները կրկնակի թանկ են վաճառվել. մոտ 40 միլիոնի հարկ չի վճարվել

Ոստիկաններն էլ մեկնեցին առաջնագիծ. տեսանյութ

0
(Թարմացված է 01:14 28.09.2020)
Ոստիկաններին Արցախ տանող ավտոբուսը ճանապարհ է ընկել։ Առաջնագիծ մեկնողներին ճանապարհել են ծափերով։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները նույնպես մեկնեցին առաջնագիծ` կանգնելու զինվորների կողքին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ճանապարհում ոստիկաններին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախ են մեկնել Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: 

11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3. հայկական կողմն առգրավել է հակառակորդի տեխնիկան

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։ Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել։ Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած զինծառայողների թիվը 16 է, վիրավորներինը` ավելի քան 100։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել

0
թեգերը:
ոստիկան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը
Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել