Վազգեն Սաֆարյան

«Սնիկերս» գնեցիր՝ աջակցիր հաստոցաշինությանը․ Վազգեն Սաֆարյանի «հուշումը»

42
(Թարմացված է 17:03 27.08.2020)
Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը կարծում է, որ պետությունը պետք է իր ձեռքում կենտրոնացնի ապրանքների մեծածախ ներմուծումը, իսկ շահույթն ուղղի արդյունաբերության աջակցությանը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը կարող է աջակցել և պետք է աջակցի արդյունաբերությանը՝ այդ ոլորտի համար առանձնացնելով ներմուծումից ստացված հասույթը։ Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր այս տեսակետը հայտնեց այսօր Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։

Այն լեգենդը, որ պետությունը չպետք է օգնի իր արդյունաբերությանը, վաղուց արդեն ցրված է, ընդ որում՝ ոչ միայն Չինաստանում և Բելառուսում, այլև անգամ ամենալիբերալ երկրներում։ ԱՄՆ-ում հարկային արտոնություններ են տրամադրում անգամ բարձր տեխնոլոգիական հսկաներին (Google, Amazon և այլն), որոնք, թվում է, ամենաքիչն ունեն աջակցության կարիք։ Այնպես որ, Սաֆարյանի կարծիքով, իր արտադրողներին օգնելու լիակատար իրավասություն ունի նաև Հայաստանը, և դրա համար կան պահուստային միջոցներ։

Հայաստանում արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է․ հանրապետությունը մոտ 5,5 միլիարդ դոլարի ապրանք է ներկրում, իսկ արտահանում է 2,6 միլիարդի (2019թ․-ի տվյալներով)։ Ըստ Սաֆարյանի` այս բացը պետք է շրջել պետության օգտին։

«Ապրանքների մեծածախ ներմուծումը պետք է ստանձնի պետությունը, իսկ հետո այդ ապրանքները վաճառի երկրի ներսում գործող առևտրային ընկերություններին։ Իսկ պետական առևտրային ընկերության ամբողջ շահույթը պետք է տրամադրվի արդյունաբերության աջակցությանը»,-ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` ավելի լավ է ներմուծողներն այդ առևտրից մի փոքր ավելի քիչ շահույթ ստանան և նույնիսկ մի փոքր ավելի քիչ հարկեր վճարեն, բայց պետությունը երաշխավորված և նպատակային օգնի արդյունաբերությանը:

Նշենք, որ 30 տարի առաջ Հայաստանը տարեկան արտադրում էր մոտ 10 հազար մետաղահատ հաստոց, ավելի քանի հինգ հազար կոմպրեսոր, տասնյակ հազարավոր միավոր ավելի մանր սարքավորումներ։ Իսկ այսօր հայրենական հաստոցաշինության արտադրությունը գրեթե զրոյական է:

Հայաստանում նոր գյուղ կկառուցեն ու կավարտեն Կապսի ջրամբարի կառուցումը

 

42
թեգերը:
Վազգեն Սաֆարյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ում ռուսական հրթիռների դետալներ են պատրաստում․ բացառիկ գործարանը աջակցության կարիք ունի
Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել
Առանց անգլերենի ու ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան
Մինե Մինասյան

Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար

109
(Թարմացված է 21:03 29.09.2020)
35-ամյա Մինե Մինասյանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջին անգամ որոշեց ուժերը փորձել բիզնեսի ոլորտում, ստեղծեց «Booyr» ապրանքանիշը և նույնիսկ պատենտավորեց իր ինքնատիպ գաղափարը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Եթե Սիզիփոսը հայ լիներ,  նա ծանր քարի հետ կապված տառապանքների «մեկնարկից» առավելագույնը մեկ ամիս անց այդ տառապանքը հաճելի ժամանցի վերածելու տարբերակ կհորիներ։ Ինքներդ դատեք. կորոնավիրուսի հետ կապված՝ մայիսից երկրում դիմակ կրելու «խիստ ռեժիմ» է գործում, որն առաջին իսկ օրից հոգնեցրեց գրեթե բոլորին, իսկ արդեն հունիսին շուկայում հայտնվեցին դրանց խիստ ինքնատիպ տարբերակները, որոնք ուզում ես դնել նույնիսկ առանց պարտադրանքի։

Booyr («բույր») այսպես անվանեցին ձեռագործ դիմակների ապրանքանիշը, որի առանձնահատկությունը լեռնային խոտաբույսերի հոտի մշտական առկայությունն է։ Բամբակյա ճերմակ դիմակների վրա հատուկ փոքր գրպան է կարված, որտեղ տեղադրվում է նարդոս, նանա, ուրց, վարդ և այլ խոտաբույսերով պարկիկը։ Ու թեև 35-ամյա Մինան մասնագիտությամբ բիզնես–մարկետոլոգ է, սա ձեռնարկատիրության նրա առաջին փորձն է։

Основатель бренда масок с горными травами Booyr Мине Минасян (25 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Մինե Մինասյան

«Ընկերներս ասում են, որ կախվածություն են ձեռք բերում դիմակներից, էնքան համով ա իրանց հոտը։ Էդ էլ իմ միտքն էր, որ դիմակներ կրելը ոչ միայն տանելի, այլ նաև հաճելի լինի, ու որ ամեն դնողն իրան զգա սարի գլխին, բնության գրկում», – ասում է Մինեն։

Դիմակների սեփական շարք ստեղծելու գաղափարը Մինեի գլխում բոլորովին պատահաբար է ծագել ։  Նրա եղբայրը` Մերուժանը, Սևանա լճի մերձակա գյուղերից մեկում զգալով ուրցի կախարդական հոտը և փորձելով այն «պահպանել», պոկեց այն և դրեց դիմակի մեջ։  Եվ Մինեի մոտ անմիջապես ծնվեց գաղափարը։

«Սկզբում սկեսուրիս խնդրեցի փորձնական դիմակներ կարի, ու մենք սկսեցինք փորձարկումներ անել։ Կտորն էինք փոխում, ռետիե կապերը, հետո գրպանիկի տեղն էինք որոշում։ Առաջին անգամ էդ գրպանիկում թեյի փաթեթիկ եմ դրել, որ հասկանամ` հոտը գալիս ա, թե չէ», – ծիծաղելով պատմում է Մինեն։

Այդ օրվանից ընտանիքում (Մինեն ամուսնացած է և ունի երկու որդի) հանգստյան օրերը բազմոցին պառկելուց վերածվեցին սարեր և քաղաքից դուրս ակտիվ այցելությունների։ Մինեն փորձում էր հաճելի հոտերով խոտաբույսեր գտնել։

«Մի անգամ Արա լեռան վրա էինք, ու ես ամուսնուս ասացի` հենց էս հոտն եմ ուզում դիմակներից գա։ Ուրեմն էդ սարի գլխին լիքը ծաղիկներ ու խոտեր կային, համ էլ հողի հոտն էր խառնվել, ու շատ անուշ բուրմունք էր տարածվում։ Մենք տարբեր բույսեր քաղեցինք, բերեցինք տուն, չորացրինք, բայց հոտը հեչ լավը չստացվեց։ Շատ էի ափսոսում, բայց ինչ արած։ Էդ օրվանից որոշեցի հոտերը չխառնել, ու հիմա փաթեթներում միայն առանձին բույսեր են», – պատմում է Մինեն։

Սկզբում Մինան նվիրում էր դիմակները ընկերներին և ծանոթներին` նպատակ ունենալով կարծիքներ լսել և առաջ մղել ապրանքանիշը։ Ոմանք կատակում էին` «խոտի գործ ես անում», իսկ Մինեն ասում էր. «Եթե խոտ վաճառեի, ավելի շատ փող կաշխատեի»։

Основатель бренда Booyr Мине Минасян рассказывает об особенностях масок с горными травами (25 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Booyr բրենդի հիմնադիր Մինե Մինասյանը պատմում է բուրավետ դիմակների առանձնահատկությունների մասին։

Ու թեև Մինեն իր բիզնեսը սկսել է համավարակի օրերին,  միայն այս ժամանակահատվածի վրա խաղադրույք անել չի ուզում։

«Դեռ մենակ առօրյա դիմակներ ենք կարում, բայց արդեն միտք կա քնելու ու/կամ յոգայի համար դիմակներ կարել (յոգայում կա հատուկ դիրք` շավասանա, որի ժամանակ մարդիկ դիմակ են կրում)։ Բրենդը հաստատ որոշել եմ թողնել և զարգացնել, անգամ եթե դիմակների կարիք այլևս չլինի՝ ուրիշ բան կմտածենք», – ասում է աղջիկը։

Այսօր Booyr–ի դիմակները հիմնականում Մինեյի սկեսուրն է շարունակում կարել, բայց վերջերս ապրանքանիշը սկսել է համագործակցել Homeland Development Initiative Foundation հիմնադրամի հետ, որը աշխատատեղեր է ստեղծում սահմանամերձ գյուղի կանանց համար։ Մինեին արդեն կօգնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակչուհիները։ «Մեկը տանն ա կարում, մնացածը՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու», – ասում է գործարար կինը։

Ինքնատիպ դիմակների գաղափարը նույնիսկ պատենտավորվել է։ Մինեն պատմում է, որ աշխարհում նման նախադեպ չկա, միայն Ռուսաստանում են բույրով դիմակներ կարում, բայց այլ բուժիչ խոտաբույսերով։

Մինասյանը հույս ունի, որ իր գաղափարը դուրս կգա Հայաստանի սահմաններից և խոտաբույսերով ձեռագործ դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններում։

109
թեգերը:
համավարակ, դիմակ, բիզնես
Ըստ թեմայի
Առանց դիմակի համբուրվել չի կարելի․ ում են տուգանում հայ ոստիկանները և ինչի համար
Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ
Պարեկային մեքենաներ Երևանի փողոցներում. կրկին դիմակ դնելու կոչեր են հնչում
Օղի

21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

632
(Թարմացված է 19:05 28.09.2020)
Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

632
թեգերը:
սպառող, Բաբկեն Պիպոյան, թունավորում, ալկոհոլ
Ըստ թեմայի
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել
Город Степанакерт. НКР

Որոշումը չի վնասի. Արայիկ Հարությունյանը` ՀՀ–ի կողմից Արցախի ճանաչման հնարավորության մասին

0
Արցախի նախագահի խոսքով` Հայաստանի կողմից Արցախի ճանաչման որոշումը կլինի այնպիսին, որ միջազգային հարթակում խնդիրներ չառաջացնի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Արցախի հետագա քաղաքական օրակարգի հարցերը քննարկումների փուլում են: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման մասին հարցին:

«Որոշումը կլինի այնպիսին, որ միջազգային քաղաքական դաշտում հետագայում խնդիրներ չենք ունենա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցում», - շեշտեց Հարությունյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի ճանաչման հարցը կարելի է դիտարկել ընթացիկ իրադարձությունների համատեքստում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

0
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ