Նիկոլ Փաշինյան

Մեկ ամսվա ընթացքում մոտ 3000 աշխատատեղ է բացվե՞լ. Փաշինյանը թվեր է հրապարակել

154
(Թարմացված է 11:44 22.08.2020)
ՀՀ վարչապետի կարծիքով `առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է հուլիս ամսին աշխատավարձ ստացողների քանակը և այն համեմատել նախորդ տարվա հետ։

«2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով` աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն»,–գրել է Փաշինյանը:

Վարչապետը նաև նշել է, որ 2019 թվականի հուլիսին աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը եղել է շուրջ 607 հազար։

«Այսպիսով՝ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»,–նշել է վարչապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել էր, որ թեև ապրիլին 70 000 աշխատատեղ ենք կորցրել, բայց դրա փոխարեն հունիսի տվյալներով 50 000 աշխատատեղ վերականգնվել է։ Իսկ հուլիսի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ մի փոքր ավելի թվով աշխատատեղեր ունենք։

Թե ինչպես է ստացվում, որ կորոնավիրուսային ճգնաժամի ու աշխատեղերի կրճատման պայմաններում պաշտոնական վիճակագրությունն աշխատողների աճ է գրանցում, Sputnik Արմենիան ավելի վաղ զրուցել էր տնտեսագետ Գոռ Ծառուկյանի հետ։

Գոռ Ծառուկյանի դիտարկմամբ` մինչ համաճարակն ու արտակարգ դրությունը` 2020թ–ի հունվար-մարտ ամիսներին, Հայաստանում գրանցված աշխատատեղերի 8-10 տոկոս աճ էր եղել` հասնելով ավելի քան 618 000–ի։ Բայց արտակարգ դրության ու տնտեսական սահմանափակումների հետևանքով ապրիլին արդեն գրանցված աշխատողների թիվը սկսեց նվազել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` կրճատումը կազմեց 1-2 տոկոս։

ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»

Արդյո՞ք ավելացող աշխատատեղերը նոր բացված են, թե աշխատանքից դուրս մնացածներն են դարձյալ վերականգնվել իրենց նախկին տեղերում, վիճակագրությունը չի մեկնաբանում։ Գոռ Ծառուկյանի համոզմամբ, սակայն, դրանք հիմնականում վերաբացված աշխատատեղերն են։

Նրա ենթադրությամբ` աշխատատեղերի աճին կարող են նպաստած լինել սեզոնայինները` սպասարկման ու գյուղատնտեսության ոլորտում։

Ամեն դեպքում, տնտեսագետի համոզմամբ, աշխատատեղերի վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է։ Կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարված չէ, վարակի երկրորդ` աշնանային ալիքի կանխատեսումն էլ մնում է ուժի մեջ։

154
թեգերը:
Հայաստան, աշխատատեղ, աշխատանք, աշխատող, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է
Համավարակը մեծապես վնասել է սահմանի ազատ տնտեսական գոտու ծրագրերի իրականացմանը. Սաֆարյան
Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել
Մինե Մինասյան

Զուտ հայկական և բուրավետ բիզնես «դիմակասերների» համար

86
(Թարմացված է 21:03 29.09.2020)
35-ամյա Մինե Մինասյանը կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջին անգամ որոշեց ուժերը փորձել բիզնեսի ոլորտում, ստեղծեց «Booyr» ապրանքանիշը և նույնիսկ պատենտավորեց իր ինքնատիպ գաղափարը։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Եթե Սիզիփոսը հայ լիներ,  նա ծանր քարի հետ կապված տառապանքների «մեկնարկից» առավելագույնը մեկ ամիս անց այդ տառապանքը հաճելի ժամանցի վերածելու տարբերակ կհորիներ։ Ինքներդ դատեք. կորոնավիրուսի հետ կապված՝ մայիսից երկրում դիմակ կրելու «խիստ ռեժիմ» է գործում, որն առաջին իսկ օրից հոգնեցրեց գրեթե բոլորին, իսկ արդեն հունիսին շուկայում հայտնվեցին դրանց խիստ ինքնատիպ տարբերակները, որոնք ուզում ես դնել նույնիսկ առանց պարտադրանքի։

Booyr («բույր») այսպես անվանեցին ձեռագործ դիմակների ապրանքանիշը, որի առանձնահատկությունը լեռնային խոտաբույսերի հոտի մշտական առկայությունն է։ Բամբակյա ճերմակ դիմակների վրա հատուկ փոքր գրպան է կարված, որտեղ տեղադրվում է նարդոս, նանա, ուրց, վարդ և այլ խոտաբույսերով պարկիկը։ Ու թեև 35-ամյա Մինան մասնագիտությամբ բիզնես–մարկետոլոգ է, սա ձեռնարկատիրության նրա առաջին փորձն է։

Основатель бренда масок с горными травами Booyr Мине Минасян (25 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Մինե Մինասյան

«Ընկերներս ասում են, որ կախվածություն են ձեռք բերում դիմակներից, էնքան համով ա իրանց հոտը։ Էդ էլ իմ միտքն էր, որ դիմակներ կրելը ոչ միայն տանելի, այլ նաև հաճելի լինի, ու որ ամեն դնողն իրան զգա սարի գլխին, բնության գրկում», – ասում է Մինեն։

Դիմակների սեփական շարք ստեղծելու գաղափարը Մինեի գլխում բոլորովին պատահաբար է ծագել ։  Նրա եղբայրը` Մերուժանը, Սևանա լճի մերձակա գյուղերից մեկում զգալով ուրցի կախարդական հոտը և փորձելով այն «պահպանել», պոկեց այն և դրեց դիմակի մեջ։  Եվ Մինեի մոտ անմիջապես ծնվեց գաղափարը։

«Սկզբում սկեսուրիս խնդրեցի փորձնական դիմակներ կարի, ու մենք սկսեցինք փորձարկումներ անել։ Կտորն էինք փոխում, ռետիե կապերը, հետո գրպանիկի տեղն էինք որոշում։ Առաջին անգամ էդ գրպանիկում թեյի փաթեթիկ եմ դրել, որ հասկանամ` հոտը գալիս ա, թե չէ», – ծիծաղելով պատմում է Մինեն։

Այդ օրվանից ընտանիքում (Մինեն ամուսնացած է և ունի երկու որդի) հանգստյան օրերը բազմոցին պառկելուց վերածվեցին սարեր և քաղաքից դուրս ակտիվ այցելությունների։ Մինեն փորձում էր հաճելի հոտերով խոտաբույսեր գտնել։

«Մի անգամ Արա լեռան վրա էինք, ու ես ամուսնուս ասացի` հենց էս հոտն եմ ուզում դիմակներից գա։ Ուրեմն էդ սարի գլխին լիքը ծաղիկներ ու խոտեր կային, համ էլ հողի հոտն էր խառնվել, ու շատ անուշ բուրմունք էր տարածվում։ Մենք տարբեր բույսեր քաղեցինք, բերեցինք տուն, չորացրինք, բայց հոտը հեչ լավը չստացվեց։ Շատ էի ափսոսում, բայց ինչ արած։ Էդ օրվանից որոշեցի հոտերը չխառնել, ու հիմա փաթեթներում միայն առանձին բույսեր են», – պատմում է Մինեն։

Սկզբում Մինան նվիրում էր դիմակները ընկերներին և ծանոթներին` նպատակ ունենալով կարծիքներ լսել և առաջ մղել ապրանքանիշը։ Ոմանք կատակում էին` «խոտի գործ ես անում», իսկ Մինեն ասում էր. «Եթե խոտ վաճառեի, ավելի շատ փող կաշխատեի»։

Основатель бренда Booyr Мине Минасян рассказывает об особенностях масок с горными травами (25 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Booyr բրենդի հիմնադիր Մինե Մինասյանը պատմում է բուրավետ դիմակների առանձնահատկությունների մասին։

Ու թեև Մինեն իր բիզնեսը սկսել է համավարակի օրերին,  միայն այս ժամանակահատվածի վրա խաղադրույք անել չի ուզում։

«Դեռ մենակ առօրյա դիմակներ ենք կարում, բայց արդեն միտք կա քնելու ու/կամ յոգայի համար դիմակներ կարել (յոգայում կա հատուկ դիրք` շավասանա, որի ժամանակ մարդիկ դիմակ են կրում)։ Բրենդը հաստատ որոշել եմ թողնել և զարգացնել, անգամ եթե դիմակների կարիք այլևս չլինի՝ ուրիշ բան կմտածենք», – ասում է աղջիկը։

Այսօր Booyr–ի դիմակները հիմնականում Մինեյի սկեսուրն է շարունակում կարել, բայց վերջերս ապրանքանիշը սկսել է համագործակցել Homeland Development Initiative Foundation հիմնադրամի հետ, որը աշխատատեղեր է ստեղծում սահմանամերձ գյուղի կանանց համար։ Մինեին արդեն կօգնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակչուհիները։ «Մեկը տանն ա կարում, մնացածը՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու», – ասում է գործարար կինը։

Ինքնատիպ դիմակների գաղափարը նույնիսկ պատենտավորվել է։ Մինեն պատմում է, որ աշխարհում նման նախադեպ չկա, միայն Ռուսաստանում են բույրով դիմակներ կարում, բայց այլ բուժիչ խոտաբույսերով։

Մինասյանը հույս ունի, որ իր գաղափարը դուրս կգա Հայաստանի սահմաններից և խոտաբույսերով ձեռագործ դիմակները հնարավոր կլինի ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններում։

86
թեգերը:
համավարակ, դիմակ, բիզնես
Ըստ թեմայի
Առանց դիմակի համբուրվել չի կարելի․ ում են տուգանում հայ ոստիկանները և ինչի համար
Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ
Պարեկային մեքենաներ Երևանի փողոցներում. կրկին դիմակ դնելու կոչեր են հնչում
Օղի

21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

560
(Թարմացված է 19:05 28.09.2020)
Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

560
թեգերը:
սպառող, Բաբկեն Պիպոյան, թունավորում, ալկոհոլ
Ըստ թեմայի
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել
ՄԻԵԴ

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի ՄԻԵԴ որոշումը. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը

0
(Թարմացված է 12:45 30.09.2020)
Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշումը խախտելը կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ։

Երեկ ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում է կայացրել, որում կոչ է արվում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Սակայն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերը կրկին ԱԹՍ–ներով կրակահերթ է բացել։

«Որոշման պայմանները չպահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է։ Դատարանն Ադրբեջանի այդ քայլին կարող է անդրադառնալ իր ակտով` վճռով։ Դա բավականին լուրջ խախտում է համարվում, և հետևանքները կարող են տարբեր լինել»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի։

0
թեգերը:
Եղիշե Կիրակոսյան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան