Դրամ

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

73
(Թարմացված է 14:41 01.08.2020)
Տարիներ շարունակ բիզնեսի հիմնական դժգոհության թեման դարձած` պետության կողմից պարտքը իրական գերավճարի մասով, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է՝ 70 մլրդ դրամի շեմից կազմելով 69,4 մլրդ դրամ:

«Այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարներին։ Դրանք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարեսկզբին հայտնել էր` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ` ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները։ Նրա խոսքով` մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք:

«Հայփոստը» Ռուսաստանի փոստի հետ համատեղ դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո` 2020-ի հունվարի 1-ից հարկ վճարողները դիմումներ են ներկայացրել և պետությունը հետ է վերադարձնում նրանց ԱԱՀ–ն։ Մինչև օրենքն ուժի մեջ կմտներ, ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000–ն էր, որից շուրջ 3000-ը հին դեբետներ ունեցողներն էին։

73
թեգերը:
տնտեսություն, պարտք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

Մաքուր էներգիայի աղբյուր. Հայաստանում հին անվադողերից վառելիք են ստանում. լուսանկարներ

27
(Թարմացված է 22:57 07.08.2020)
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործում է հին անվադողերի և պոլիէթիլենի վերամշակման ձեռնարկություն։

Այն, որ հին անվադողերը դեն նետելը վնասակար է՝ գիտեն բոլորը։ Սակայն ոչ բոլորին է հայտնի, որ դրանց վերամշակման արդյունքում կարելի է դիզելին մոտ վառելիք ստանալ։ Արդեն մի քանի տարի Աբովյան քաղաքում գործող վերամշակման գործարանը հենց դրանով է զբաղվում։

Անվադողերը պետք է այրել ոչ թե բաց տարածքում, այլ տաքացնել վակուումում։ Այդ ժամանակ տաք ռետինը թթվածնի հետ չի միանում և թունավոր դիօքսիններ չի առաջացնում։ Արդյունքում՝ հեղուկ վառելիք (1 տոննայից մոտ 400 լիտր) և ածխածնի փոշի է ստացվում, պարզ ասած՝մուր, որը կարելի է օգտագործել ռետինի արդյունաբերության մեջ։

Նույն ձևով կարելի է վերամշակել նաև պոլիէթիլենը, և նույնիսկ հին հագուստը։

Որ զինվորները չտանջվեն. Գյումրիում անվադողերի հավաքմանը նաև դպրոցականներն են մասնակցում

Վերամշակման ժամանակ ձեռնարկությունից գրեթե ծուխ դուրս չի գալիս։ Արտանետումներն առաջանում են միայն գազի այրումից, երբ տաքանում է վակուումային սարքը։

27
  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

  • Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան
    © Sputnik / Asatur Yesayants

    Օգտագործված անվադողերի վերամշակման գործարան, Աբովյան

թեգերը:
արտադրություն, վառելիք, Կոտայք, Հայաստան, գործարան, աղբի վերամշակում, անվադող, Աբովյան
Ըստ թեմայի
Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ
Ինչ վնասներ է հասցրել պայթյունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին. լուսանկարներ
«Տարօրինակ կիրք»․ դերասանուհի Աննա Խիլկևիչի հայ ամուսինը դեմ է լողազգեստով լուսանկարներին
«Սիրուն է, չէ՞». Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված ԱԹՍ–ի լուսանկարները
Կարի արտադրամաս

Շունչ քաշեցի՞ր, գնացինք առաջ. ի՞նչ է առաջարկել ՀՀ իշխանությունը բիզնեսի զարգացման համար

56
(Թարմացված է 21:20 07.08.2020)
ՀՀ կառավարությունը մի ծրագիր է մշակել, որի նպատակն է բիզնեսին աջակցել ոչ միայն գոյատևելու, այլև ճգնաժամից հետո զարգանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ հետճգնաժամային զարգացման առաջին ծրագրին մասնակցելու համար արդեն ավելի քան 300 ընկերություն է հայտ ներկայացրել։

Հակաճգնաժամային միջոցառումների շարքում այս ծրագիրը թվով 19-րդն է և առաջինը, որն ուղղված է ոչ թե բիզնեսի ընթացիկ վիճակին աջակցելուն, այլ ճգնաժամից հետո զարգանալուն։

Մասնավորապես, Հայաստանի կառավարությունը արտոնյալ վարկերի երաշխիքներ կառաջարկի այն ընկերություններին, որոնք ցանկանում են զրոյից բիզնես սկսել, կամ այն ձեռնարկություններին, որոնք գործում են ոչ ավել, քան երեք տարի և ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը:

«Պարզ է, որ նոր բիզնեսը հազիվ թե վարկային պատմություն կամ բավարար գրավ ունենա։ Նման ընկերությունների համար մենք դեռ մի քանի տարի առաջ ենք սկսել «Հաջող սկիզբ» ծրագիրը, իսկ այսօր պարզապես զարգացնում ենք այն», – նշեց Մարգարյանը։

Սկզբնական փուլում վարկային երաշխիքներ տրամադրելու համար կառավարությունը 1.5 մլրդ դրամ կհատկացնի։ Ծրագրին մասնակցող բանկերը տարեկան 7-10% իրական տոկոսադրույքով վարկ կտրամադրեն մինչև 60 ամիս ժամկետով` արտոնյալ մինչև 6 ամիս ժամկետի հնարավորությամբ։ Նոր ձեռնարկություններին կարող է տրամադրվել մինչև 10 մլն դրամ վարկ, իսկ մինչև երեք տարի գործողներին` մինչև 20 մլն։ Հայտատուն իր կողմից պետք է ֆինանսական երաշխավորություն ներկայացնի։ Մինչև երեք տարի գործող ընկերությունների համար պարտադիր կլինի վարկային լավ պատմություն ունենալու պահանջը։

Մարգարյանի խոսքով` այս ծրագրում նախևառաջ հաշվի են առնվելու հայտատուի ոչ թե ակտիվները կամ ընթացիկ ֆինանսական վիճակը, այլ նրա ծրագրի հեռանկարները։ Այլ կերպ ասած` կառավարությունը որոշակի առումով վենչուրային հիմնադրամի դերում հանդես կգա։

«Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք պետական միջոցները ծախսելիս, այդ պատճառով հիմնվելու ենք բանկերի` հաճախորդների ռիսկերի գնահատման փորձի վրա։ Սակայն հիմնական շեշտն այնուամենայնիվ դնելու ենք ծրագրի, նրա հեռանկարների վրա։ Միևնույն ժամանակ գնահատելու ենք ոչ թե ինքնին գաղափարը, այլև դրա մշակման խորությունն ու լրջությունը, ինչպես նաև ընկերության աշխատակազմի որակավորումը», – ընդգծեց փոխնախարարը։

Նախևառաջ խթանվելու են Հայաստանի համար նոր արտադրությունները կամ նախագծերը, որոնք նոր տեխնոլոգիաներ են կիրառելու (օրինակ` էներգախնայողության)։ Այժմ քննարկվում են այն չափանիշները, որոնցով գնահատվելու է նախագծի նորարարության աստիճանը։

Կա ևս մեկ պահանջ. նոր նախագծերը պետք է իրականացվեն մարզերում։ Սա նոր աշխատատեղեր ստեղծելու ևս մեկ ձև է նրանց համար, ովքեր այս տարի չեն կարողացել սեզոնային աշխատանքի մեկնել։ Ապագայում դա թույլ կտա նրանց աշխատել Հայաստանում արդեն մշտական հիմունքով։

Բիզնես պլանը նախապատրաստելու համար հայտատուները դասընթացներ կանցնեն, որոնք կտևեն մի քանի շաբաթ։ Նրանք ոչ միայն առցանց դասախոսություններ կլսեն, այլև տնային առաջադրանքներ կանեն ու կընթերցեն առաջարկվող գրականությունը։ Հաջորդ մոդուլների հնարավոր կլինի անցնել միայն նախորդ մոդուլի բոլոր առաջադրանքները կատարելուց ու ստուգարքներ հանձնելուց հետո։

«Ուսուցման ընթացքում մենք առանձնացնում ենք նրանց, ովքեր առավել մոտիվացված են բիզնես գիտելիք ձեռք բերել», – հավելեց Մարգարյանը։

Դասընթացները կանցկացնեն թե՛ առանձին ոլորտների (ֆինանսների, մարքեթինգի, հասարակայնության հետ կապերի գծով) և ընդհանուր հարցերի մասնագետները, որոնց ցանկացած ժամանակ հնարավոր կլինի դիմել խորհուրդ ստանալու համար։

«Հետագայում մենք ուզում ենք այս նախագիծը բիզնեսի համար մշտական առցանց դպրոցի վերածել, որը կօգնի սկսնակ ձեռնարկատերերին», – ասաց փոխնախարարը։

Կրթական ծրագրին կարող են մասնակցել բոլորը, այդ թվում` երևանյան ձեռնարկությունները։ Նրանք կկարողանան ֆինանսավորում ստանալ, եթե արտադրություն սկսեն կամ մասնաճյուղ բացեն մարզերում։

Բիզնեսի երկարաժամկետ աջակցման նաև այլ ծրագրեր են քննարկվում։ Դրանցից մեկի համաձայն` պետությունը ժամանակավոր ներդրում կանի ձեռնարկության կապիտալում` աստիճանաբար դուրս գալով այնտեղից և հետ վաճառելով իր բաժնետոմսերը։ Ընդ որում` այս պարագայում ևս գնահատվելու է ծրագրի հեռանկարն ու ակնկալվող ֆինանսական հոսքերը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականին հակաճգնաժամային աջակցությանը (տնտեսական և սոցիալական) ընդհանուր առմամբ 150 մլրդ դրամ կհատկացնի, որից 80 միլիարդը կուղղվի ձեռնարկությունների վերականգնմանն ու նոր արտադրությունների ստեղծմանը։

56
թեգերը:
բիզնես, Հայաստան, Նաիրա Մարգարյան
Ըստ թեմայի
Արտոնյալ վարկերի ռիսկերը. ինչպես է կատարվելու ձեռնարկությունների ընտրությունը
«Caucasus Online»-ի բաժնետոմսերը Բաքվին վաճառելը ինչո՞վ է սպառնում Հայաստանին
ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին
Ռաֆայել Նադալ

Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում

7
(Թարմացված է 00:06 08.08.2020)
Իսպանացի Ռաֆայել Նադալը մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի- Sputnik. Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։

Աշխարհի երկրորդ ռակետը հրաժարվել է մասնակցել US Open-ին, բայց միևնույն ժամանակ շարունակում է մարզումները գրունտային ծածկույթի վրա։ Իսպանացին մտադիր է մասնակցել հռոմեական Masters մրցաշարին, ինչպես նաև «Ռոլան Գարոսին»։

Հերթական մարզման ժամանակ Նադալը ցուցադրել է ֆուտբոլային հմտությունները՝ կատարելով ֆանտաստիկ հնարք թենիսի գնդակով։

7
թեգերը:
մարզիկ, Իսպանիա, Ռաֆայել Նադալ, ֆուտբոլ, թենիս
Ըստ թեմայի
Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետը, լքել է Մայամիի թենիսի մրցաշարը
Ռաֆայել Նադալ․ Ես ռիսկի եմ դիմում
Կարեն Խաչանովը բացահայտել է թենիսում հաջողության հասնելու գաղտնիքը