Վարդան Արամյան

Տնտեսական անկումը երկնիշ թվով կլինի՞. նախկին նախարարը իշխանությանը լավատես է համարում

407
(Թարմացված է 22:21 07.07.2020)
Միջազգային ֆինանսական կառույցները շարունակում են վատթարացնել 2020թ-ի տնտեսական կանխատեսումները: Հայաստանի իշխանությունն այս հաշվարկներից հետ է մնում: Ֆինանսների նախկին նախարարի դիտարկմամբ` այս ուշացման պատճառով դարձյալ տուժելու է ՀՀ շարքային քաղաքացին:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կենտրոնական բանկն ու կառավարությունն իրենց տնտեսական կանխատեսումներում չափազանց լավատես են: Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսական վերջին կանխատեսումներն այսպես որակեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ վկայակոչելով համաշխարհային ֆինանսական կազմակերպությունների վերջին կանխատեսումները:

«Բոլոր կանխատեսումներում վերջին 5-6 ամիսների ընթացքում շատ արագ ճշգրտումներ կատարվեցին: Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հունվարին ՀՆԱ-ի 3.2% աճ էր կանխատեսում: Այնուհետև ապրիլին, հաշվի առնելով համավարակի շատ արագ տարածումը, այդ աճը փոխվեց 3% անկման: Այսինքն՝ ավելի քան 6 տոկոսային կետով վերանայվեց կանխատեսումը: Դրան հետևեց նաև հունիսի ճշգրտումը, որն էլ ավելի խորացրեց անկման կանխատեսումը: Համաշխարհային այսպիսի արագացող զարգացումների ֆոնին ակնկալել, որ ՀՀ-ն դեռևս ունակ է հաղթահարելու զրոյական աճը կամ ակնկալել, որ գտնվելու է 2.4% անկման շրջանակներում, կարծում եմ` չափից ավելի լավատեսական սպասում է»,- ասաց Արամյանը:

Նշենք, որ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում դեռևս ապրիլին կատարված ճշգրտումների համաձայն` կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում տարեվերջին, ֆինանսների նախարարության հաշվարկով, նախատեսվում է արձանագրել ՀՆԱ-ի 2-2.4 տոկոսի անկում: Մինչդեռ Կենտրոնական բանկի երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն` տնտեսական աճի սպասումներն արդեն փոխարինվել են 4%-անոց անկմամբ:

Արամյանի կարծիքով` ներկա զարգացումների ու առողջապահական իրավիճակի պահպանման դեպքում շատ ավելի իրատեսական է, որ Հայաստանում այս տարի տնտեսական անկումն արտահայտվի երկնիշ թվով:

«Որովհետև աշխարհում հեռանկարներն ավելի վատանում են: Ընդ որում` ԱՄՀ-ն էլ նշել է, որ հնարավոր է` 2 ամիս հետո վերանայի իր անկման կանխատեսումները ՝ կախված այն բանից, թե ինչպես երկրները կհաղթահարեն առողջապահական ճգնաժամը, իսկ մենք հիմա ունենք փաստ, որ դեռևս դեղամիջոց գտնված չէ»,- ասաց նա:

Մյուս կողմից տնտեսական ճգնաժամի հնարավոր խորությունն, ըստ Արամյանի, հնարավոր է հաշվարկել նաև տվյալ երկրի կառավարության կիրառած հակաճգնաժամային փաթեթների արդյունավետությամբ:

Եթե աշխարհում կան երկրներ, որտեղ այդ փաթեթները հավասար են ՀՆԱ-ի 30-40%-ին, ապա Հայաստանում իրականացված ծրագրերն այս պահին գնահատվում են մեր երկրի ՀՆԱ-ի 2.3- 2.4%-ի չափով:

«Այնուամենայնիվ պետք է փաստենք, որ իրավիճակը գնալով վատթարանում է, և ես պետք է շեշտեմ, որ այս կանխատեսումները ոչ թե նրա համար են, որ մենք մեր տնտեսվարողներին ու քաղաքացիներին վախեցնենք կամ հոռետեսական սպասումներով լցնենք, այլ որպեսզի կարողանանք ճգնաժամային իրավիճակում իրականությունը ճիշտ գնահատել հակազդեցության ճիշտ գործիքակազմ կիրառելու համար»,- ասաց Արամյանը:

Հակառակ պարագայում իշխանությունների սխալ հաշվարկից տուժողը դարձյալ լինելու է ՀՀ շարքային քաղաքացին:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին ԿԲ-ն առաջին եռամսյակի հաշվետվությամբ այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Հունիսի 30-ին հրապարակված երկրորդ եռամսյակի հաշվետվությամբ ԿԲ-ն տնտեսական աճի փոխարեն 4% տնտեսական անկում է կանխատեսել:

ԿԲ-ն խոստանում է դիմադրել կորոնավիրուսի ոչ միայն երկրորդ, այլև երրորդ, չորրորդ ալիքներին

407
թեգերը:
Վարդան Արամյան, Հայաստան
Ըստ թեմայի
Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար
Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները
ԵԱՏՄ–ում էներգակիրների միասնական շուկան հնարավոր կլինի կուլմինացիայի դեպքում. Լուկյանով
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստում, 2 դեկտեմբերի, 2020

Փաշինյանը նորից հիշեցրել է գործընկերներին՝ Թուրքիան չպետք է օգտվի ԵԱՏՄ արտոնություններից

276
(Թարմացված է 12:39 04.12.2020)
Թուրքիան պետք է հանվի այն երկրների ցանկից, որոնք օգտվում են Եվրասիական միության մաքսային արտոնություններից, հայտարարել է Փաշինյանը։ Եվս մեկ կարևոր հարց է գազի միասնական շուկայի ձևավորումը, որտեղ սակագները կձևավորվեն բոլորի համար միացյալ սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստը տեղի է ունենում հեռավար ռեժիմով։

Փաշինյանը կրկին նշել է, որ սակագնային առանձնաշնորհների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը պետք է վերանայել: Արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։ Այդ ցուցակը պետք է վերանայել, նշել է Փաշինյանը։

Խոսելով այլ հարցերի մասին, նա հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ ԵԱՏՄ երկրների հետագա համաձայնեցված պայքարը կբերի դրական արդյունքի:

«Ես լիարժեք զգացի մեր ընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը համավարակի և այն դժվարությունների դեմ պայքարում, որոնց բախվեց մեր երկիրն այս տարվա ընթացքում»,-նշել է վարչապետը։

Նա կարևորել է ուղևորափոխադրումների համաձայնեցման փորձնական նախագիծը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև, որոնք կորոնավիրուսային թեստերի վերաբերյալ տվյալների փոխանակման համակարգ են ստեղծել: Անհրաժեշտ է աշխատել ուղևորափոխադրումների լիարժեք կարգավորման ուղղությամբ, հավելել է Փաշինյանը։

Նա ընդգծել է ԵԱՏՄ-ում նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: Բանակցություններ են ընթանում այն ուղղությամբ, որպեսզի գազի փոխադրման սակագները նույնը լինեն ԵԱՏՄ ողջ տարածքում։ Դա թույլ կտա հավասարեցնել գազի սակագները, իսկ դա նշանակում է՝ բարձրացնել Միության երկրների մրցունակությունը։

Հայաստանի համար ևս մեկ կարեւոր հարց, որն այժմ քննարկվում է՝ շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչումն է։ Դա Հայաստանի շինարարական ընկերություններին թույլ կտա աշխատել ԵԱՏՄ-ի այլ երկրներում՝ տեղական ընկերությունների հետ հավասար հիմունքներով։

276
Ըստ թեմայի
Թուրքիայի փոխարեն՝ ԵԱՏՄ երկրներ. ինչ է առաջարկում ՊԵԿ նախագահը
Տեսակամուրջ. «Սննդային անվտանգությունը ԵԱՏՄ երկրներում»
ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ
Խաղողի այգի Աղավնաձորում

Ցրտերը սարերի հետևում չեն. այգեթաղը պետք է ավարտել սեղմ ժամկետներում

90
(Թարմացված է 17:24 03.12.2020)
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը։

«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան։

Դեկտեմբերի երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը միաժամանակ խորհուրդ է տալիս տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով:

Հիշեցնենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել էր` դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։ Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։

Հայաստանում հնարավո՞ր է ապրել խաղողագործությամբ. փորձագետների կարծիքները տարբեր են

90
թեգերը:
Այգի, օդի ջերմաստիճան, Խաղող
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
Արմավիրի մարզի «թաքուն» այգիները, կամ ինչու է պայմանագիր կնքելը ձեռնտու գյուղատնտեսներին
էմանուել Մակրոն

«Ես հավատում եմ հարգանքին». Մակրոնը չի պատասխանել Էրդողանին

0
Էմանուել Մակրոնը համոզված է, որ միմյանց վիրավորելը սխալ մոտեցում է։ Նա միմյանց հարգելու կոչ է արել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նրան «Ֆրանսիայի բեռ» է անվանել։ Ֆրանսիական «Brut»–ին տված հարցազրույցում Մակրոնը հարգանքի կոչ է արել։

«Ես հավատում եմ հարգանքին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքները սխալ մեթոդ են։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համար, որը նրա կառավարման օրոք վտանգավոր շրջան է ապրում: Էրդողանը ֆրանսիացիներին հորդորել էր ազատվել «Մակրոնի բեռից»։

0
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, Թուրքիա, Ֆրանսիա