Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

345
(Թարմացված է 09:36 02.07.2020)
Անցած տարի Հայաստանի տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված էր սպասարկման և առևտրի ոլորտների ակտիվությամբ, այս տարի այդ ոլորտները վատ վիճակում են։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը տուժում է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Տարեկան արդյունքներով հիմնական հարվածը կկրի սպասարկման ոլորտը, որը, փորձագետների կարծիքով, 2020 թ-ի ընթացքում այդպես էլ չի վերականգնվի։

Օրերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հայտնեց, որ հանրապետությունում հունվար-մայիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3,9%-ով։ Արդյունաբերական ապրանքների ծավալն աճել է 2,4%-ով։ Շինարարության ծավալները նվազել են 23,4%-ով։ Առևտրի ոլորտում անկումը կազմել է 10,8%, իսկ մատուցվող ծառայությունների ծավալը կրճատվել է  4,2%-ով։

Ի՞նչ է սպասվում Հայաստանին տարեվերջին։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է մասնագետների հետ։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այս պահին դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել, հատկապես երբ Արժույթի միջազգային հիմնադրամը ապրիլ-մայիս ամիսների ընթացքում համաշխարհային տնտեսության գնահատականներն իջեցրել է միանգամից 1,9%-ով։

«Բայց կարելի է պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվենք աշնան վերջին։ Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, երբ տնտեսական աճը 7,6% էր։Դրա զգալի մասը՝ 5,2%-ը, ապահովում էին սպասարկման և առևտրի ոլորտները։ Այս տարի, եթե առևտրի ոլորտում դեռ կարող է ինչ-որ ակտիվություն լինել, ապա սպասարկման ոլորտի հետ մենք խնդիրներ ունենք։ Ցավոք, դրանք կշարունակվեն մինչև տարեվերջ»,-ասաց նա։

Արդեն պարզ է, որ հուլիսին երկիրը փակ կլինի զբոսաշրջիկների համար։ Ե՞րբ այն կբացվի՝ դժվար է կանխատեսել։ Իսկ դա նշանակում է, որ սպասարկման ոլորտը նվազագույն ներդրում կունենա տնտեսական զարգացման կամ աճի ցուցանիշներում։

ԿԲ-ն խոստանում է դիմադրել կորոնավիրուսի ոչ միայն երկրորդ, այլև երրորդ, չորրորդ ալիքներին

Ընդ որում, նրա խոսքով, արդյունաբերության ոլորտում գրանցված 2,4% աճը մասնակի փոխհատուցում է անկումը։ Մյուս կողմից՝ ակտիվությունը, նրա կարծիքով, հիմականում պայմանավորված է հանքարդյունաբերությամբ՝ սկսել է գործել «Թեղուտի» հանքը։

«3,9% անկումն այնքան էլ վատ ցուցանիշ չէ։ Որոշակի կանխատեսումներ կային, որ շատ ավելի վատ է լինելու, բայց հակաճգնաժամային ծրագրերը թուլացրին ճգնաժամը»,- ավելացրեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հիմա բոլոր երկրներն ընտրության առաջ են․ կա՛մ միջոցները ներդնել առողջապահության ոլորտում, կա՛մ դրանց մի մասը հատկացնել տնտեսության զարգացմանը։ ՀՀ կառավարությունն ընտրել է երկրորդ ուղին, փորձելով նվազեցնել կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը՝ տնտեսությանն աջակցելու միջոցով։

Այս ճգնաժամը մյուսներից տարբերվում է նրանով, որ պետությունն այս դեպքում չի կարող պահպանել պահանջարկը՝ որոշակի ոլորտներում այն պարզապես գոյություն չունի։ Օրինակ՝ տուրիզմի ոլորտում կառավարության աջակցությունն անհրաժեշտ է, բայց դա դժվար է անել, քանի որ զբոսաշրջիկներ չկան։ Բայց հյուրանոցների ներգրավումը մարդկանց մեկուսացման համար լավ փորձ էր։ Նմանատիպ ծրագրերը պետք է շարունակել։

Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները

Պահանջարկի անկման ևս մեկ պատճառ է քաղաքացիների շրջանում անորոշությունը։ Նրանք ավելի շատ գումար կծախսեն, եթե վաղվա օրը նրանց համար այդքան մշուշոտ չլինի, իսկ դրան կարող է նպաստել արտակարգ դրության վերացումը և, իհարկե, համաճարակային իրավիճակի բարելավումը։

Խաչատրյանը կարծում է, որ երկիրը պետք է պատրաստ լինի զոհողությունների, սակայն դրանք պետք է նվազագույնի հասցնել։ Տնտեսությունը պետք է աշխատի, իսկ առողջապահության համակարգի ուշադրությունը կենտրոնանա տարեցներին և խրոնիկական հիվանդություն ունեցողներին վրա, որոնք առավելագույն ռիսկի գոտում են։ Այլ ճանապարհ չկա։


Անդրադառնալով բիզնեսի վերականգնման ծրագրին (100 միլիոն դոլար բյուջեով – խմբ․), տնտեսագետը նշեց, որ դրա առավելությունը ճկունությունն է։ Կառավարությունն ակտիվորեն շփվում է հնարավոր շահառուների հետ, ծրագրերը մշակվում են նրանց կարիքներին համապատասխան։ 

Տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին համոզված է, որ ծառայությունների ոլորտը հնարավոր չի լինի վերականգնել առանց զբոսաշրջության։

Մյուս ոլորտները այդքան մեծ կախվածություն չունեն զբոսաշրջությունից, ուստի այնտեղ մասնակի վերականգնում տեղի կունենա։ Օրինակ՝ մի շարք ծրագրեր են հայտարարվել շինարարության ոլորտում, չնայած դրանց հետ դեռ ամեն ինչ պարզ չէ։ Այսպես՝ շինարարությունը ենթադրում է ներդրումներ, այդ թվում՝ պետական, և ոլորտն, ըստ երևույթին, կվերականգնվի։ Նրա խոսքով՝ քիչ է տուժել նաև գյուղատնտեսությունը։ Արտադրությունը մասնակի է տուժել, և մինչև տարեվերջ այդ ճյուղը ևս կվերականգնվի։

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

«Իսկ սպասարկման ոլորտը՝ ոչ։ Այն տուժել է ոչ միայն տուրիզմի բացակայության, այլ նաև կարանտինային միջոցառումների և քաղաքացիների ինքնամեկուսացման պատճառով»,-շեշտեց Միքայելյանը։

Մայիսին կարելի էր սպասել, որ ցուցանիշները ավելի լավը կլինեն, բայց քանի որ համավարակը հաղթահարված չէ, ապա ցուցանիշներն էլ հուսադրող չեն։ Հունիսի ցուցանիշները գուցե փոքր-ինչ լավը լինեն, բայց այս տարվա ընթացքում լիակատար վերականգնում պետք չէ սպասել։

Ընդհանուր առմամբ համավարակի պատճառով գրանցված անկումը գերազանցել է Միքայելյանի սպասելիքները, որոնք նա ուներ տարեսկզբին։ Բոլոր միջազգային կազմակերպությունների կանխատեսումները նույնպես շատ ավելի լավատեսական էին։

«Հիմա, կարծում եմ, ամենաիրատեսական տարբերակը տարվա մասշտաբով 6% տնտեսական անկումն է»,-ընդգծեց Միքայելյանը։

Բայց այն խիստ մոտավոր կանխատեսում է, քանի որ ցանկացած պահի իրավիճակը կարող է գլխիվայր փոխվել։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հայաստանի գործընկեր երկրներում։ Սակայն 6%-ը սպասվող իրատեսական ցուցանիշն է։

Նշենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև հուլիսի 13-ը հայտարարված է արտակարգ դրություն։

«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան

345
թեգերը:
կորոնավիրուս, Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), Վահագն Խաչատրյան, տնտեսություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1329)
Ըստ թեմայի
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները
Գևորգյան. «Ծանր վիճակում են հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ջերմային տնտեսությունները»
Բանկային համակարգը պետք է ավելի մարդակենտրոն դառնա. Փաշինյանը ներկայացրեց ԿԲ նոր նախագահին
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

31
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

31
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...
Դրամ

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

68
(Թարմացված է 14:41 01.08.2020)
Տարիներ շարունակ բիզնեսի հիմնական դժգոհության թեման դարձած` պետության կողմից պարտքը իրական գերավճարի մասով, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է՝ 70 մլրդ դրամի շեմից կազմելով 69,4 մլրդ դրամ:

«Այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարներին։ Դրանք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարեսկզբին հայտնել էր` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ` ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները։ Նրա խոսքով` մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք:

«Հայփոստը» Ռուսաստանի փոստի հետ համատեղ դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո` 2020-ի հունվարի 1-ից հարկ վճարողները դիմումներ են ներկայացրել և պետությունը հետ է վերադարձնում նրանց ԱԱՀ–ն։ Մինչև օրենքն ուժի մեջ կմտներ, ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000–ն էր, որից շուրջ 3000-ը հին դեբետներ ունեցողներն էին։

68
թեգերը:
տնտեսություն, պարտք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ
Արմեն Սուքիասյան

Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք, կամ տոտալ լռություն ցունամիից առաջ

0
(Թարմացված է 21:13 04.08.2020)
Հայաստանում այս օրերին շատ է քննարկվում, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` շատ է տուժել նաև ժամանցային ոլորտը։ Ինչ ակնկալիքներ ունեն ոլորտի մասնագետները, ում են դիմել ու ինչ արձագանք են ստացել, Sputnik Արմենիան փորձել է պարզել պրոդյուսեր Արմեն Սուքիասյանից։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ժամանցային ոլորտը սարսափելի վիճակում է։ Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` տնտեսությունը մեծ վնասներ է կրում, որի աղետալի հետևանքները կտեսնենք կես տարի անց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճանաչված պրոդյուսեր, մի շարք մեգանախագծերի համահիմնադիր Արմեն Սուքիասյանը։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

Խնդիրը կարգավորելու, փոփոխություններ անելու, ոլորտն առողջացնելու համար Սուքիասյանը դիմել է տարբեր գերատեսչությունների, ԱԺ պատգամավորների, բայց, ասում է` պատասխանատուներն այնքան էլ շահագրգռված չեն կամ ի զորու չեն խնդիրները լուծելու։

«Ցավոք, այսօր ՀՀ կառավարությունում ունենք կառավարման զրոյական փորձով գործիչներ, որոնք հասարակական սեկտորից դարձել են կառավարիչներ։ Ենթադրենք` մյուս ընտրություններում նրանք բավարար ձայներ չհավաքեն և չկազմեն մեծամասնություն, ինչո՞վ են զբաղվելու։ Շարունակելո՞ւ են քաղաքական կարիերան, թե՞ մտածում են` հայկական կամ միջազգային խոշոր ընկերությունները նստած սպասում են` այս կամ այն նախարարը երբ է թողնելու քաղաքականությունը, որ կանչեն մի կառավարիչի պաշտոն տան»,-ասաց պրոդյուսերը։

Արմենը վստահ է, որ բնության մեջ բացարձակ լռությունը տագնապալի է, պետք է անհանգստանալ, քանի որ տոտալ լռությունից հետո միշտ ցունամի է լինում։ Հիմա մենք այդ տոտալ լռության մեջ ենք ու այդ ցունամին, որը ավերիչ հետևանքներ կունենա՝ գալու է։

«Այժմ բոլորս մի նավի մեջ ենք։ Կան մարդիկ, որ այդ նավը ճոճում են։ Ես չեմ ուզում լինել նավը ճոճողներից մեկը, այլ ուզում եմ օգնել, որ նավապետն իր անձնակազմով մեզ տանի տեղ հասցնի, որովհետև խորտակվելու դեպքում բոլորս ենք խորտակվելու»,-շեշտեց նա։

Արմենը լիահույս է, որ օգոստոսի 12-ից արտակարգ դրության ձևաչափը կփոխվի ու պարետատունը շատ բաներ կթույլատրի, որովհետև ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը ու կորոնավիրուսի դեմ հայկական պայքարը չի գործում։

Չնայած բարդ իրավիճակին` Արմենն իր թիմով ձեռքերը ծալած չի նստում։ Աշխատում են այն ծրագրերի վրա, որոնք պարետատունը թույլ է տալիս։

Продюсер Армен Сукиасян
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` հերթական նախագծի ժամանակ

«Հիմա ընտրել ենք ավելի փոքր նախագծեր, որոնք այս պահին հնարավոր է իրականացնել։ Մեր թիմով (FunnyMen փրոդաքշն) տասնյակ հաղորդումների վրա ենք աշխատում: Ունենք նոր երաժշտական նախագիծ, որը կոչվում է «Shazat»։ Այն բավականին սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ունենք նախագիծ, որը կոչվում է «Երկու գնդակների արանքում», դա ավելի աբսուրդ հումորի մասին է։ Վերջին օրերին ևս մեկ հաղորդում նկարահանեցինք, որը կոչվում է «10-ի Բ», որտեղ հայտնի մարդիկ փորձում են իրենց գիտելիքներն ու մրցում են դպրոցականների հետ։ Այս պահին աշխատում ենք նաև 2 սերիալների և մեծ ինտելեկտուալ հաղորդման վրա»,-մանրամասնեց Արմենը։

Продюсер Армен Сукиасян (в середине), Владимир Зеленский (справа) и соавтор проекта Лига Юмора Арам Меликян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը` ընկերների հետ

Պրոդյուսերի խոսքով` համավարակից առաջ ունեցել են 2 մեծ TV նախագծեր, որոնք պետք է ցուցադրվեին հեռուստաընկերություններից մեկով։ Դրանք չեղարկել են, որովհետև նման ֆորմատի հաղորդումնեը խելամիտ չէր լինի նկարել 20 հանդիսատեսով։ Նա նշեց, որ դեռ բանակցությունների փուլում են և փորձում են ստեղծված իրավիճակից ելք գտնել։

Եթե ռեստորանները բացվել են, թատրոններն ինչո՞ւ են փակ. թատերական գործիչների առաջարկը

Պրոդյուսերի խոսքով ՝ այսօր հումորի նշաձողը Հայաստանում շատ ցածր է, որն էլ ավելի է բարդացնում ժամանցային և հումորային արտադրանք ստեղծելն ու մատուցելը։ Մարդիկ կարող են ինչ-որ հաղորդումից կտոր վերցնելով Tik-tok նկարել, ստեղծել անորակ մի բան, որն առցանց տիրույթում մեծ դիտումներ է հավաքում։ Իսկ երբ մարդն ունի թատերական կրթություն, աշխատել է իր վրա ու նստում, լուրջ սցենար է գրում և հումոր ստեղծում, որի վրա մարդիկ պետք է մտածեն, հասկանում է, որ նրանք այլևս չեն ուզում մտածել։

Продюсер Армен Сукиасян
© Photo : provided by Armen Suqiasyan
Պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը

«Բայց մենք չենք հարմարվում ու անընդհատ փորձում ենք հասարակությանը ցույց տալ, որ հումորը պետք է ունենա կառուցվածք, ունենա պարադոքս, մարդկանց մտածելու տեղիք տա»,-ասաց նա։

Անդրադառնալով հումորի ուղվածություններին` Արմենը մեջբերում է ՈՒՀԱ–ի (КВН) հաղորդավար ու հիմնադիր Ալեքսանդր Մասլիկովի խոսքերը՝ «Как живем, так и шутим» (Ինչպես ապրում ենք, այնպես էլ կատակում ենք)։

Վստահ է՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակն է առաջին տեղում, գերիշխելու է քաղաքական հումորը, կլինի մշակույթը կամ սպորտը, ապա հումորն այդ ուղղվածության կլինի։

Արմենը շեշտում է՝ Հայաստանում հնարավոր է գրագետ քաղաքական հումոր անել, սոցիալական հարցեր բարձրացնել ՝ չվիրավորելով անձը, բայց կա քաղաքական որոշում, որ այս կամ այն TV-ին չի ցանկանում հարաբերությունները փչացնել տվյալ քաղաքական ուժի հետ, և այդ հումորների համար պարզապես տեղ չի գտնվում եթերում։

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

0
թեգերը:
Արմեն Սուքիասյան, պրոդյուսեր, հումորներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1329)
Ըստ թեմայի
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
«Մեր վարչապետն էլ է լրագրող»․ 10-ամյա Հակոբն ուզում է՝ մայրն այլևս չլացի, չոր բարձին քնեն
Եթե ես չանեմ, չեմ կարող ուրիշից ակնկալել․ կորոնավիրուսի դեմ պայքարող կամավորի պատմությունը