Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչ կլինի Հայաստանում և հարևան երկրներում

361
(Թարմացված է 22:17 09.06.2020)
2020 թվականի հունվարին աշխարհում կանխատեսվում էր 2,5%, տնտեսական աճ, հետո այդ ցուցանիշն իջեցվեց մինչև -5,2%, իսկ 2021-ին՝ 4,2% վերականգնում է ակնկալվում։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik, Արամ Գարեգինյան. Փորձագետների կարծիքով՝ զարգացած երկրներում տնտեսական անկումն ավելի ուժեղ կլինի (-7%), մասնավորապես եվրագոտում այն կկազմի -9,1%, ԱՄՆ-ում ու Ճապոնիայում՝ -6,1%։ Իրանում 5,3% անկում է ակնկալվում, Հնդկաստանում՝ -3,2%, Ռուսաստանում՝ -6%։

Ինչ սպասել Հայաստանում ու հարևան երկրներում

Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ ճգնաժամն ավելի շատ կհարվածի այն երկրներին, որոնք հումք են արտահանում, քան այն երկրներին, որոնք պատրաստի արտադրանք են ներմուծում։ Մասնավորապես, մետաղի գները տարվա ընթացքում կնվազեն միջինում 16%-ով։ Չինաստանի արդյունաբերությունն օգտագործում է աշխարհի գունավոր մետաղների մոտ կեսը։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Չինաստանը այն եզակի երկրներից է, որի տնտեսությունը չի կրճատվի, նույնիսկ 1%-ով կաճի։ Սակայն 1%-ը Չինաստանի տնտեսության աճի սովորական տեմպերից շատ ավելի քիչ է։ Այդ պատճառով երկրները, որոնք Չինաստանին հումք են վաճառում, լուրջ խնդիրներ կունենան։

Իսկ գների անկումն ինչպե՞ս կանդրադառնա ոսկու վրա. այն կթանկանա, քանի որ ճգնաժամային ժամանակաշրջանում մարդիկ միշտ ոսկի են գնում։ Իսկ ոսկու ու արծաթի ձուլվածքը (որը մաքուր ոսկու արտադրության կիսաֆաբրիկատ է) Հայաստանից արտահանվող խոշորագույն ապրանքների տասնյակում է։

Նավթ արտահանողներն ավելի դժվար իրավիճակում են, քան 2008-2009 թվականներին։ Այն ժամանակ երկրների երեք քառորդը չէին տուժել, հիմա՝ երկու երրորդը տուժող են։ Նախ, ներկա ճգնաժամի ալիքն ավելի ուժեղ կլինի, հետո էլ՝ երկրներից շատերը ծախսել են իրենց կապիտալի պաշարները 2014-16 թվականին նավթի գների անկման ժամանակ։

Սնունդը նավթից կարևոր է

Տարվա վերջում նավթի գները տարեսկզբի համեմատ երկու անգամ կնվազեն։ Ակնկալվում է, որ Brent ապրանքանիշի նավթը 2020 թվականին միջինը կարժենա մեկ բարելի դիմաց $32, իսկ 2021-ին՝ $38:

«Կախարդական կանալիզացիա»․ ինչու են Հայաստանի բջջային օպերատորներն ուզում գնել «Բիլայնը»

Համաշխարհային բանկի մասնագետները նշում են, որ մթերքի գինը շատ ավելի քիչ կնվազի։ Թեև բերքն ու սննդամթերքի պաշարները ռեկորդային բարձր մակարդակի վրա են, բայց մի շարք երկրներ սահմանափակել կամ արգելել են հացահատիկի և այլ ռազմավարական կարևորություն ունեցող ապրանքների արտահանումը։

Վիճակագրությունը հաստատում է կանխատեսումները։ Հունվարի համեմատ հացահատկի գինը ընկել է մեկ տոննայի դիմաց 224-ից մինչև 219, շաքարավազինը՝ 730-ից մինչև 500 դոլար։ Իսկ ահա բրինձի գինն աճել է՝ 450-ից հասնելով 560 դոլարի։

Չսփոփող դաս

Ընդհանուր առմամբ ամենաշատը կտուժեն այն երկրները, որոնք կախված են զբոսաշրջությունից ու հումքի արտահանումից։ Զարգացող երկրներում բանկերին աջակցելուն ուղղված մի շարք քայլեր են ձեռնարկվել։ Կրճատվել են նորմատիվ պահանջները կապիտալի ու իրացվելիության հանդեպ, տրամադրվել են (ինչպես Հայաստանում) վարկային արձակուրդներ։ Կան երկրներ, որոնք ավելի հեռուն են գնացել ու պարտքերի մորատորիում են հայտարարել, նաև բանկային վարկերի պետական երաշխավորում սահմանել։

Կորոնավիրուսի հետևանքով կորցրածը էկոնոմիկայի նախարարը հույս ունի հետ բերել 2021թ-ին

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, տուժել են նույնիսկ Եվրամիության երկրները, էլ չենք խոսում Հայաստանի մասին։ Նաև այդ պատճառով է, որ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ ԵՄ-ում անկումը փոքր-ինչ ավելի շատ կլինի ( 9%-ից մի քիչ շատ), քան ԱՄՆ-ում՝ (6%-ից մի քիչ շատ)։ ՀԲ-ի մասնագետները նշում են, որ զբոսաշրջությունն արդյունաբերության այն ոլորտներից է, որը շատ դանդաղ է վերականգնվում։

Ինչպես է COVID-19-ը ազդել Ռուսաստանից Հայաստան և այլ երկրներ դրամական փոխանցումների վրա

361
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Ռուսաստան, զբոսաշրջություն, արտահանում, աշխարհ, տնտեսություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1366)
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը
Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը
Ասատրյան. «Հայաստանի տնտեսությանը սպառնում է էական` մինչև 5 տոկոս անկում»
Կալավան, հյուրանոց, արխիվային լուսանկար

Հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը չի լուծվել. ի՞նչ են առաջարկում

14
(Թարմացված է 17:00 14.08.2020)
Հյուրանոցներն այս պահին աշխատավարձ վճարելու հնարավորություն չունեն։ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` ներկայացնելով խնդրի լուծման առնչությամբ իր առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ կորոնավիրուսի հետևանքով հյուրանոցային տնտեսություններն ամենաշատ վնասներն են կրել։

Հայտարարության մեջ նշվում է՝  չնայած ՀՀ կառավարության ընդունած համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու են դարձել ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները, սակայն իրավիճակը «չի փրկվել»։ Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

«Զրոյական եկամտաբերության պարագայում հյուրանոցային տնտեսությունները պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք, սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ։ Խնդիրն այն է, որ այժմ դրանց ֆինանսական ռեսուրսները սպառված են, և աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն

Մյուս կողմից՝ համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա։ Ըստ հայտարարության` ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածն էլ ավելի մեծ վնասներ կբերի։

Հետևաբար, ասոցիացիան  պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով։ Պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ Միջոցառման ներկայիս շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսել էր աշնանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ միայն դա կարող է փրկել զբոսաշրջության ոլորտն ամբողջական տապալումից։

14
թեգերը:
աշխատատեղ, աշխատավարձ, Հյուրանոց, Հայաստան
Ըստ թեմայի
Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը
Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն ասիմպտոմ վարակակիրները
Բիզնես կենտրոն կամ հյուրանոց՝ հիվանդանոցի փոխարեն. մասնավորեցման նոր կանոնները
Երևանի քաղաքապետարանը մերժել է 17– հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը
Խաղողի այգի, արխիվային լուսանկար

Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. վարչապետի կարծում է՝ դրանից կօգտվեն գյուղացիները

54
(Թարմացված է 13:08 13.08.2020)
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը վերաբերում է գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով նախատեսվում է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրով կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել այս ոլորտի ընկերություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

«Կորոնավիրուսի հետևանքով ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկաներում կոնյակի ու գինու նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև իրացման ծավալների վրա»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, իրացման ծավալների անկումը հասել է 30 և ավելի տոկոսի։ Այս իրավիճակի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ընկերություններին։

«Եվ դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են ու մենք ունենք տեղեկություններ, որ խաղողի բերքն այս տարի ավելի բարձր է լինելու, քան նախորդ մի քանի տարիներին»,– պարզաբանեց նախարարը` հավելելով, որ նախորդ տարիների արտադրանքը չվաճառելու պարագայում վերամշակողները դժվարություններ են ունենալու խաղողի նոր բերքը մթերելու հարցում։

«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան

Հետևաբար, կառավարությունը որոշել է աջակցել այս կազմակերպություններին` վարկային տոկոսների սուբսիդավորման միջոցով։

«Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ։ Վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,– ընդգծեց Խաչատրյանը։

Վարկի առավելագույն չափ է սահմանվում 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 3-6 ամսում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նկատեց, որ այս միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները։

«Մենք նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ այս տարի խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա»,– հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք`կորոնավիրուսի համաճարակի ու արտակարգ դրության ռեժիմի հետևանքով Հայաստանում այս տարի գինու սպառումն ու արտահանումը նվազել է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գինու սպառումն այս տարի անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով նվազել է, ինչը, նրա համոզմամբ,  չի կարող բացասաբար չանդրադառնալ մթերման գործընթացի վրա։

Լավագույն դեպքում` վերամշակողները խաղողը դաշտերում չեն թողնի, բայց դրա դիմաց առնվազն 20 տոկոս էժան կվճարեն` ոչ ավելի, քան 120 դրամ` 1 կգ–ի դիմաց։ Մինչդեռ, ֆերմերները պնդում են, որ բանկերից գյուղվարկեր են ստացել առնվազն 150 դրամ վաճառքի հաշվարկով։

54
թեգերը:
մթերում, վարկ, ծրագիր, կառավարություն, Խաղող
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Սարգսյան. «Խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պակաս է 40 տոկոսով
Խաղողի բերքն առատ կլինի, լրացուցիչ վարկ կտրամադրվի. նախարարն ու գինեգործները հանդիպել են
Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է