Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար

Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան

439
Երևանն ու Մինսկը պնդում են գազի միասնական սակագի անհրաժեշտության մասին, համարելով, որ դա կբարձրացնի արդյունաբերական ապրանքների մրցունակությունն ու ընդհանուր առմամբ կուժեղացնի ԵԱՏՄ–ի արդյունավետությունը։ Մոսկվան այդ հարցի վերաբերյալ փոքր–ինչ այլ տեսակետ ունի։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Եվրասիական առաջնորդների «հնգյակի» այսօրվա առցանց գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից մեկը ԵԱՏՄ–ում գազի միասնական սակագին ձևավորելու հարցն էր։

Միասնական սակագների վերաբերյալ պնդում են Հայաստանն ու Բելառուսը, վստահ լինելով, որ դա կբարձրացնի արդյունաբերական ապրանքների մրցունակությունն ու ընդհանուր առմամբ կամրապնդի միության արդյունավետությունը։ Ռուսաստանն այդ հարցի վերաբերյալ այլ տեսակետ ունի։ Մոսկվան նշում է, որ միասնական սակագինը ինտեգրման ավելի խոր ձև է ենթադրում, ինչին միավորումը դեռ չի հասել։

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանի կարծիքով` իրականում ԵԱՏՄ–ի օրակարգում չկա և չի կարող լինել միասնական սակագին ձևավորելու հարց։ Փորձագետը դա բացատրում է միասնական հարկային և ֆինանսական համակարգի բացակայությամբ (այս մասին խոսել է նաև նաև ՌԴ առաջնորդը,–խմբ.)։

Գնաճը կանխել հաջողվել է, վարակվածների թվի աճը` ոչ. Փաշինյանը` ԵԱՏՄ առցանց գագաթնաժողովում

Sputnik Արմենիայի հետ զրույցում Դավթյանը պարզաբանեց, որ խոչընդոտներից մեկն է համարում նաև միավորման երկրների էներգետիկ և մասնավորապես` գազի փոխադրման համակարգերի միջև առկա հսկայական տարբերությունը։ Նա հիշեցնում է, որ որոշ պետություններ գազն արտահանում են, մյուսները` գնում այն։

Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Մինսկը «չեն ընդունում գազի սակագների ձևավորման` ԵԱՏՄ երկրների առաջարկած ընդհանուր բանաձևը», Դավթյանը պարզաբանեց, որ Երևանն ու Մինսկը չեն ուզում երկարաժամկետ պայմանագրերով գազ գնել (ինչպես անում են ներկայում), այլ առաջարկում են անցում կատարել սպոտային առևտրի, թեև այդ մասին ուղիղ չի ասվում։

«Նրանք (Հայաստանն ու Բելառուսը, – խմբ.) պարզապես բացատրում են դա նրանով, որ Եվրամիությունում գինը խիստ ընկել է։ Սակայն ԵՄ–ում սպոտային գներ են կիրառում, որոնք ԵԱՏՄ–ում չեն գործում։ Դրանք կկիրառվեն 2025 թվականին գազային բորսայի գործարկման հետ։ Հենց դա էլ ենթադրում է միասնական շուկայի ստեղծումը։ Սակայն նաև այդ դեպքում են ներքին սակագները ձևավորվելու մասնակից երկրների կողմից»,–ասաց Դավթյանը։

Իրականում Դավթյանը համոզված է, որ Հայաստանի համար ռուսական գազի գնի խնդրի հիմնական լուծումը բացառապես հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում է։

Գազի հարցի լուծումը երկար և քրտնաջան աշխատանք է պահանջում։ Սրա հետ համաձայն է նաև «Օրբելի» կենտրոնի էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։ Նա, սակայն, համոզված է, որ առկա խոչընդոտները որևէ կերպ չեն նվազեցնում ԵԱՏՄ–ի դերն ու նշանակությունը, մասնավորապես, Հայաստանի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարջանյանը հավելեց, որ գազի գնագոյացումը բացառապես որպես ԵԱՏՄ երկրների ինտեգրման մեխանիզմ դիտարկելը սխալ է։ Մի շարք այլ ուղղություններ գոյություն ունեն, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս այդ ինտեգրման դրական տնտեսական կողմերը։

Հիշեցնենք, որ 2019 թ-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց 150-ից մինչև 165 դոլար, բայց բնակչության համար սակագինը մնացել է նույնը՝ ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ «Գազպրոմ Արմենիան» այժմ քննարկում է անձնակազմի կրճատման և ծախսերի օպտիմալացման հարցը, հակառակ դեպքում սպառողի համար նույն սակագնի պահպանումը ընկերությանը սպառնում է հսկայական պարտքեր կուտակել։

«Գազպրոմ Արմենիան», որը 100%-ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի համավարակը գազի գնի բարձրացման հարցը քննարկելու լավագույն ժամանակը չէ։

Նոր սպառնալիք. Կատարը պատրաստ է գազային պատերազմ սանձազերծել

439
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Հայաստան, գազ, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (183)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ-ում գազի գնի փոփոխության հարցում կողմերը համաձայնության չեն եկել
Նիկոլ Փաշինյանը խոսեց գազի գնի ու «Գազպրոմի» մղումների մասին
Այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ. Փաշինյան
«Նաիրիտ»

«Նաիրիտի» վտանգավոր քիմիական նյութերն անտերության են մատնված. գործարանը լրիվ կործանո՞ւմ են

181
(Թարմացված է 22:01 29.05.2020)
Հայաստանի երբեմնի ամենախոշոր քիմիական գործարանը՝ «Նաիրիտը», պահպանման ծախսերի կարիք ունի։ Բայց ուզում են գումար ստանալ ոչ թե արտադրության վերականգնումից, այլ պարզապես գործարանի գույքի վաճառքից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան․ «Նաիրիտում» գտնվող վտանգավոր քիմիական նյութերը մնացել են առանց ԱԻՆ-ի ստորաբաժանումների վերահսկողության։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանը։

2010թ․-ից ի վեր չգործող գործարանում քիմիական ռեակտիվներ և նյութեր են մնացել, որոնք մշտական վերահսկողության կարիք ունեն՝ արտահոսքը, հրդեհը կամ այլ վտանգները չեզոքացնելու համար։ Նախկինում այդ վերահսկողությունը պայմանագրային հիմքով իրականացնում էին համապատասխան կառույցները՝ ԱԻՆ-ի ղեկավարությամբ։ Երբ գործարանը սնանկ ճանաչվեց, վերահսկողության համար վճարում էր սնանկության կառավարիչը։

«Հիմա պայմանագիրը չի երկարաձգվել, և մեր կազմակերպությունն այլևս գործարանում չի աշխատում»,-տեղեկացրեց Զարգարյանը։

Նշենք, որ ավելի վաղ գործարանի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մի քանի անգամ զգուշացրել էր, որ շուտով ի վիճակի չեն լինի նաև ԱԻՆ փրկարարներին և գործարանի պահակներին վճարելու։

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն իր հերթին ասում է, որ ներդրողներին, որոնք կարող են վերականգնել արտադրությունը, թույլ չեն տալիս ծանոթանալ գործարանի վիճակին։ Դրա փոխարեն տարբեր պատճառաբանություններով վաճառում են գործարանի ունեցվածքը։

«Հիմա շատ հարմար առիթ է՝ կհայտարարեն, որ գործարանը վտանգավոր է դարձել, այդ պատճառով մենք պետք է ամեն ինչ վաճառենք ու վերջնականապես լուծենք այդ հարցը»,-ավելացրեց Իսրայելյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ սնանկության գործով կառավարիչը հայտարարել էր, որ գործարանը լրիվ չի վճարել աշխատակիցներին։ Նրանց աշխատավարձերը վճարել են, բայց չեն վճարել ուշացման տույժերն ու տուգանքները։ Դրա համար միջոցներ էր պետք հայթայթել։

Խաչատրյան. «Հիմա «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն իրատեսական չէ»

 «Ուզում են ցույց տալ, թե լուծում են մարդկանց խնդիրները։ Դե թող ասեն` որտեղից են ճարելու այդ գումարը։ Ուզում են վաճառել գործարանը, բայց այդ դեպքում շատերը  երբեք աշխատանքի չեն վերադառնա։ Ուրեմն թող մինչև վերջ ազնիվ լինեն և ասեն այն, ինչ իրականում ծրագրում են»,-նշել է Իսրայելյանը։

Նշենք, որ գործարանի պարտատերերն այդ հարցով որևէ դիրքորոշում չեն հայտնում և սնանկության կառավարչին գործողությունների լիակատար ազատություն են տալիս։ Ընդ որում, գրեթե բոլոր պարտատերերը պետական կազմակերպություններ են(Պետեկամուտների կոմիտեն, Երևանի ՋԷԿ-ը, Տարածքային կառավարման նախարարությունը), իսկ գործարանը պետք է պահպանել հենց պետության շահերից ելնելով։

Իսրայելյանը կարծում է, որ եթե որևէ մեկը գործարանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, պետք է հնարավորինս աջակցել նրան։

Նշենք, որ ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկն էր։ 90-ականներին դրա աշխատանքը դադարեցվեց, բայց անգամ 2000-ականներին այնտեղ արտադրվող սինթետիկ կաուչուկը Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների թվում էր։

«Պետք չէ մեզ խղճալ». ի՞նչ են ուզում ջահելությունն ու ուժը «Նաիրիտին» նվիրած մասնագետները

2006թ․-ին գործարանը սեփականաշնորհվեց շինծու կազմակերպության, դրա անունով վարկ ձևակերպվեց, որը չմուծվեց և գործարանը սնանկ ճանաչվեց։ Այնուհետև գործարանը կրկին դարձավ պետության սեփականությունը, բայց արտադրությունը չվերականգնեցին։

181
թեգերը:
աշխատանք, աշխատող, գործարան, գործարք, Նաիրիտ
Ըստ թեմայի
«Դուք մեզ արդեն մոռացել եք». «Նաիրիտի» աշխատողները կառավարության շենքի մոտ են
Մարտի վերջին կպատասխանեն. իրանցի ներդրողներն ուզում են աշխատել «Նաիրիտում»
«Նաիրիտը» կարող է վաճառվել Իրանին. կառավարությունը քննարկում է առաջարկը
Սեփական տուն

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

471
(Թարմացված է 13:55 27.05.2020)
ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա: «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը հատկապես կարևոր է քաղաքացիական գիտակցության և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության տեսակետից:

«Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- ասաց Փաշինյանը:

Ներկայացրած նոր նախագիծը, Փաշինյանի համոզմամբ, այդ բախտին չի արժանանա և կտա ցանկալի արդյունք՝ ճոխ գույքի տերերը կվճարեն ավելի, հասարակ քաղաքացիները՝ պակաս:

«Այս օրենքի ընդունումից հետո առաջին տարում մոտավորապես 490 - 500 հազար քաղաքացիների գույքահարկը կպակասի, հետո կսկսի կամաց-կամաց ավելանալ»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ–ն ագրեսիվ հարկային պլանավորման դեպք է հայտնաբերել

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով, որպեսզի նոր օրենքը սկսի գործել արդեն 2021 թ-ի հունվարի 1-ից:

471
թեգերը:
ՀՀ կառավարություն, Ատոմ Ջանջուղազյան, Նիկոլ Փաշինյան, հարկեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում
Բողոքի ակցիա, ԱՄՆ

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

0
(Թարմացված է 23:35 31.05.2020)
Ցույցերի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղավանդակներից այն կողմ չի անցել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik.  ԱՄՆ գաղտնի ծառայությունների ավելի քան 60 սպա և հատուկ գործակալներ տուժել են Սպիտակ տան մոտ ընթացող ցույցի ժամանակ, նրանցից 11-ը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննման համար: Տեղեկությունը հայտնում է Գաղտնի ծառայությունների մամուլի ծառայությունը։

Այդ ծառայությունն ապահովում է ԱՄՆ կառավարական մարմինների և ղեկավարության անվտանգությունը։

«Ուրբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտ Գաղտնի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ գործակալ բազմաթիվ վնասվածքներ են ստացել նրանց ուղղությամբ նետած աղյուսների, քարերի, շշերի, ճայթուկների և այլ առարկաների պատճառով։ Ընդհանուր առմամբ 11 տուժած տեղի հիվանդանոց է տեղափոխվել, նրանց օգնություն է ցուցաբերվել, վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցույցի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղերից այն կողմ չի անցել։

«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ գովել է ծառայության գործողություններն ու քննադատել ցուցարարներին։

Անկարգությունները սկսվել էին ԱՄՆ Մինեապոլիս և մի շարք այլ  քաղաքներում այն բանից հետո, երբ ոստիկանության ձեռքից մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Համացանցում տեսանյութ էր հայտնվել որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն կիրառում: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։

Ոստիկանները անտեսել էին ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները, որ դադարեցնեն քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Իսկ երբ Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկան Դերեկ Շովինը նախ հեռացվել էր ոստիկանության համակարգից, ապա՝ ձերբակալվել:

Աշխատանքից հեռացվել են միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան:

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
թեգերը:
Ձերբակալում, հիվանդանոց, Տուժածներ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը