Հաց

Կորոնավիրուսն ու ներկրումը. ինչպես կանդրադառնա Covid-19-ը հացի ու հավի գների վրա

371
(Թարմացված է 22:15 13.05.2020)
Հայաստանցի փորձագետներն ու մատակարարներն ուշադիր հետևում են կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի զարգացումներին։ Քանի որ այդ տվյալներից են կախված հացահատիկի ու խառը կերի գները։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Համավարակը չի ազդի Հայաստանում հացի, թռչնի մսի ու ձվի ինքնարժեքի վրա, ու դա իր հստակ պատճառներն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մանանա Գրեյն» ալյուր արտադրող խոշորագույն ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանն ասաց, որ ներկրողները հասցրել են ժամանակին Ռուսաստանից հարկ եղած քանակի հացահատիկ գնել։

«Համավարակի պատճառով հացահատիկի գներն աճել են. մեկ շաբաթվա մեջ` մեկ տոննայի դիմաց 25 դոլարով, սակայն մեր ընկերությունը նախապես 25 հազար տոննա հացահատիկ է գնել», - ասաց Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ հացահատիկի մի մասն արդեն Հայաստանում է, մյուսը՝ ճանապարհին է, հերթական խմբաքանակը 15 օրից մեր երկրում կլինի։ Նիկողոսյանը նշեց, որ ընկերությունն առաքման հետ կապված խնդիր չի ունեցել։ Այդ հարցում շատ դրական է ազդել ԵԱՏՄ-ի գործոնը։

Հացահատիկը ծովային և ցամաքային ճանապարհով է Հայաստան գալիս։

«Ծովային տարբերակն ավելի ժամանակատար է ու թանկ, ցամաքայինը՝ արագ ու էժան։ Սակայն մենք կարողացել ենք համատեղել ու մեկը մյուսով փոխհատուցել, որ արդյունքում դա չազդի ալյուրի և համապատասխանաբար՝ հացի գնի վրա», - ասաց Նիկողոսյանը։

Կարանտինն արդյունավետ չէր, անցնում ենք «շվեդական մոդելի». ի՞նչ է կատարվում Հայաստանում

Ծովով հացահատիկը Ռուսաստանի նավահանգիստներից է գալիս (Եսկ, Ազով, Ռոստով` խմբ․), այնտեղից նավով հասնում է վրացական Փոթի կամ Բաթումի նավահանգիստներ, հետո երկաթուղով՝ Երևան։ Դա մոտ 15 օր տևում է, իսկ գինը մեկ տոննայի դիմաց 25-30 դոլարով ավելի թանկ է նստում։

Մեքենայով հացահատիկի տեղափոխումը չորս օր է տևում։ Բեռնատարը բեռնում են Ռուսաստանի քաղաքներից մեկում, այն հասնում է Ստավրոպոլ, այնտեղից՝ ուղիղ Երևան, «Վերին Լարս» անցակետով։

Մեկ տոննան 190 դոլար է արժենում։ Սակայն բերքահավաքից հետո իրավիճակը կարող է փոխվել։ Դեռ դժվար է կանխատեսել՝ որքան կարժենա հացահատիկն այդ ժամանակ։

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ թռչնամսի ու ձվի գները դեռ չեն աճել ու ապագայում գնաճի ոչ մի նախադրյալներ չկան։

«Չի փոխվել նաև խառը կերի սկզբնական գինը, սակայն համավարակի պատճառով այն ավելի դժվար է ներկրել», - նշեց Ստեփանյանը։

Թռչնաբույծներն ու խոզաբույծներն նախկինում օրական խառը կերով բեռնված 80-ից 100 մեքենա էին բերում։ Հիմա ծավալը երկու անգամ կրճատվել է, ինչը հանգեցրել է մեկ կիլոգրամի 14-15 դրամով թանկացմանը։ Սակայն դա չի անդրադարձել մթերքի գների վրա։

Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն

Եվս մեկ դժվարությունն այն է, որ ընկերությունները, որոնցից գնումներ են անում մեր ներկրողները, գումարը սկզբում են պահանջում։ Նախկինում նրանք գնում էին հացահատիկը, իսկ գումարը վճարում էին ապրանքը սպառելուց հետո։

Ընդհանուր առմամբ տարեկան 320-ից 350 տոննա հացահատիկ է Հայաստան բերվում։

371
թեգերը:
Գներ, Հայաստան, կարանտին, կորոնավիրուս, հավ, Հաց
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է բենզինի գինը հասել 280 դրամի. Դավթյանը կարծում է` այս վիճակը երկար չի տևի, եթե...
Կառավարությունը չի հրաժարվել աղքատությունը կրճատելու մտքից. Փաշինյանը հիշեցրեց իր խոստումը
Հայաստանի տնտեսության 1,7% անկում. Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը
Ավտոմեքենա

Մինչ 2020-ի վերջը Հայաստան կբերվի Ռուսաստանում արտադրված Toyota մակնիշի մոտ 450 ավտոմեքենա

51
(Թարմացված է 18:25 26.05.2020)
Արտադրող երկրի փոփոխությունը թույլ կտա նվազեցնել Հայաստան մատակարարվող Toyota-ի որոշ մոդելների գները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մինչև 2020 թվականի վերջը Հայաստան կմատակարարվի Ռուսաստանում արտադրված Toyota մակնիշի մոտ 450 ավտոմեքենա:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիան»` վկայակոչելով Toyota ընկերության մամուլի ծառայությանը, խոսքը Camry և RAV4 մոդելների մասին է, որոնք հավաքվել են Սանկտ Պետերբուրգի գործարանում:

Toyota Motor ընկերությունն արդեն սկսել է Հայաստան ռուսական հավաքման ավտոմեքենաների մատակարարումը: Մինչ այդ Camry-ը և RAV4-ը առաքվել են անմիջապես Ճապոնիայից:

Հանրապետությունը երրորդ միջազգային շուկան է դարձել Բելառուսից ու Ղազախստանից հետո ընկերության` Ռուսաստանում հավաքված արտադրանքի արտահանման համար:

Նշվում է, որ արտադրողի երկրի փոփոխությունը Հայաստանի շուկայի համար թույլ է տվել 10% - ով նվազեցնել նշված մոդելների տեղական գները:

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան ու ավանդ ներդրել բանկում

51
թեգերը:
Հայաստան, Ճապոնիա, Ռուսաստան, ավտոմեքենա
Ըստ թեմայի
ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պատճառով ապրանքային դեֆիցիտ չի լինի
Ղազախստանում լուծում են գտել Հայաստանից տարած մեքենաների գրանցման համար
Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին թույլ կտան առանց մաքսատուրքի ներկրել անձնական գույքը
Միքայել Մելքումյան

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

67
(Թարմացված է 17:45 26.05.2020)
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանն ու ավելի լուրջ խնդիրներ կանխատեսեց:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշին, որն այս տարվա ապրիլի տվյալներով նվազել է 17%-ով:

Մելքումյանը հիշեցրեց, որ 2009թ-ի տնտեսական ճգնաժամի ընթացքում ակնումը 14.1% է եղել:

«Բա սա դեռ վերջը չէ, սա շարունակվելու է մայիս, հունիս, ամիսներին, իսկ օգոստոս–սեպտեմբերին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը,- կանխատեսեց Մելքումյանը։- Հիմա դեռ մարդիկ, օբյեկտներն աշխատում են, ասում են՝ լավ մի ամիս դիմանանք, դեռ մի ամիս աշխատենք, հետո՝ երկրորդ, հետո՝ երրորդ, չորրորդ ամիսն ու այսպես շարունակ»:

Պատգամավորը նշեց, որ կառավարության կողմից տնտեսության մեջ ներարկվող հակաճգնաժամային միջոցները չեն փակում իրական կորուստների նույնիսկ 10%-ը:

Նրա խոսքով` ՀՀ տնտեսության համար կարևոր ոլորտ համարվող շինարարության անկումը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 51%, արտահանում-ներմուծման անկումը՝ ավելի քան 30%, առևտրինը՝ 31%:

Ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար Մելքումյանը ՀՀ կառավարությանը կոչ արեց փոխել տնտեսության ճգնաժամային կառավարման ձևը:

Միսը, կարագը, ձեթը ոչ միայն չեն թանկանա, այլև կէժանանան, բայց ոչ ընդմիշտ

Հիշեցնենք՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2020թ–ի հունվար-ապրիլ ամիսներին, 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17%-ով: Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 585 213 700 դրամ, առևտրի շրջանառությունը՝ 816 087 400, ծառայությունների ծավալը՝ 585 439 200, իսկ շինարարության ծավալը՝ 54 029 200 դրամ։

Կառավարությունն անտոկոս վարկեր է տրամադրում սպանդանոցներին

67
թեգերը:
Միքայել Մելքումյան, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից
Իրական օգնություն, թե միջազգային թրենդից հետ չմնալու փորձ. բիզնեսին կօգնի՞ պետության քայլը
Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը
Манекены в женском отделе магазина

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

0
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` մայիսի 23-ից Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է, սակայն մի շարք սահմանափակումներ գործելու են մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

 

0