00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արտաքին պարտքի ավելացումն անխուսափելի է»․ ֆինանսների նախարար

© Sputnik / Aram NersesyanМинистр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн
Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ Հայաստանն իր խնդիրների հետ մենակ չի մնա։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Հայաստանը շարունակում է դասվել ցածր արտաքին պարտք ունեցող երկրների շարքը, բայց պարտքի ավելացումն անխուսափելի է։

«Հակառակ դեպքում մենք չենք ունենա այն միջոցները, որոնք անհրաժեշտ են սպասվող բացասական զարգացումներին հակազդելու համար։ Միջազգային կառույցների վարկային միջոցներն արտաքին պարտքի մաս են: Այլընտրանք կարող է լինել եվրապարտատոմսերի թողարկումը, բայց հիմա միջազգային ֆինանսական շուկաներում անորոշություն է, փոքր է ակտիվությունը։ Միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջնային տարբերակն են: Մենք նախնական քննարկում ենք ունեցել մեր գործընկերների հետ և կարծում ենք` մեր խնդիրների հետ մենակ չենք մնա»,-ասաց նախարարը։

Ջանջուղազյանը միաժամանակ վստահեցրեց, որ հաջողվել է իրականացնել 2019 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունը։ Իրականացվել են նաև այն նպատակադրումները , որոնք հայտարարված են եղել կառավարության գործունեության ծրագրով։

Деньги - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսը ստիպում է վերանայել բյուջեն. կանխատեսվում է 5%-անոց պակասուրդ

«Դրա վկայությունն այն թվերն են, որոնք բացահայտում են բյուջեի կատարման արդյունքները և տնտեսության ընդհանուր բնութագիրը։ Մեզ հաջողվել է ունենալ տնտեսական աճի բարձր տեմպերի պայմաններին համարժեք արձագանքող հարկաբյուջետային քաղաքականություն»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով` 2019 թվականին տեղի են ունեցել տնտեսական միջավայրի փոփոխությանը միտված հարկային համակարգի այնպիսի փոփոխություններ, որոնք նպաստում են Հայաստանում մրցունակության աճին, որովհետև հարկերի բեռի փոփոխությունը զարգացման հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին ու տնտեսությանը։

«2019 թվականի արդյունքներով արձանագրվել է տնտեսության 7,6 տոկոս իրական աճ։ Սա այն պայմաններում, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 2,9 տոկոսով, Եվրամիության երկրներում տնտեսությունն աճել է 1,4 տոկոսով, իսկ ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի միջին ցուցանիշը 1,6 տոկոս է»,-ասաց նա։

2019 թվականին Հայաստանում միջին գնաճը կազմել է 1,4 տոկոս, որը, ըստ նախարարի, կառավարելի միջակայքում է։ Միջին աշխատավարձն աճել է 5,8 տոկոսով։

Պետական հատվածի աշխատավարձը փոքր-ինչ արագ է աճել, քան մասնավոր հատվածի աշխատավարձը, բայց նույնիսկ այդ պայմաններում, մասնավոր հատվածի աշխատավարձը շարունակում է մոտ 15-20 տոկոսով բարձր լինել, քան պետական հատվածի աշխատողներինը։

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներով` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8 %-ով։

Լրահոս
0