00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում

© Sputnik / Asatur YesayantsБензоколонка
Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային շուկայում նավթի գինը հասել է պատմական մինիմումի, Հայաստանում բենզինի գինն այս փոփոխությանն առայժմ չի արձագանքում: Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է՝ ինչու:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Նավթի համաշխարհային գներն ապրիլի 20-ին համաշխարհային շուկայում հասան պատմական նվազագույնի: Ամերիկյան արտադրողները նյույորքյան շուկայում անգամ պատրաստ  էին իրենք վճարել իրենց նավթը գնել ցանկացողներին, միայն թե կարողանան ազատվել ավելցուկային ծավալից: Հայաստանում համաշխարհային շուկայի վայրիվերումները որևէ կերպ առայժմ նկատելի չեն: Բենզինի գինն այսօր գրեթե նույնն է, ինչ մարտի վերջին էր:

Нефтяная качалка. Архивное фото - Sputnik Արմենիա
Նավթի շուրջ ստեղծված իրավիճակը կարտելային դավադրություն է հիշեցնում. Մեդվեդև

Այսպես՝ բենզինի տարբեր տեսակներն այսօր՝ ապրիլի 21-ին, երևանյան բենզալցակայաններում վաճառվում են 1 լիտրը 310-ից (ռեգուլյար) 440 (սուպեր) ՀՀ դրամի սահմաններում:

Համեմատության համար նշենք, որ համաձայն ՀՀ ՏՄՊՊՀ դիտարկումների, մարտի 30-ին բենզինը Հայաստանում վաճառվում էր 310-500 դրամով:

Թե ինչն է պատճառը, որ համաշխարհային նավթամթերքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները Հայաստանի շուկայի վրա չեն ազդում, Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը:

Նա նախ հիշեցրեց, որ Հայաստանը նավթամթերք ներկրող պետություն է, հետևաբար նաև բենզինն ու այլ նավթամթերքները ևս Հայաստան են գալիս դրսից, հիմնականում՝ Ռուսաստանից:

«Այ եթե մենք ունենայինք նավթավերամշակման հզորություններ, ապա էժան նավթ ներկրելով` մենք կկարողանայինք վերամշակելով, ստանալ ավելի էժան բենզին ու առհասարակ նավթամթերք»,- ասաց նա:

Նավթային համերաշխություն․ ի՞նչ է լինելու հետո

Բայց քանի որ նման գործարան Հայաստանում չկա, 2013թ-ին ռուսական «Ռոսնեֆտ»-ի հետ կնքված պայմանագրով Հայաստան մտնող բենզինի առյուծի բաժինը ներկրվում է Ռուսաստանից: Ուստի բոլոր այն տատանումները, որ առկա են Հայաստանի շուկայում, Դավթյանը խորհուրդ է տալիս գնահատել ռուսաստանյան շուկայում առկա իրողությունների ֆոնին:

«Ռուսաստանի կառավարությունը վերջին տարիներին ձևավորել է մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս անգամ նավթամթերքի միջազգային շուկայում կտրուկ անկման պարագայում պահպանել նավթամթերքի գնի կայունությունը»,- ասում է Դավթյանը:

Армен Ктоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քթոյան. «Տեղի է ունենում նավթի համաշխարհային շուկայի վերաձևում»

Բացի այդ, նրա խոսքով, բենզինի վերջնական գնի հաշվարկում նավթի գիննն ընդամենը 12-13% է կազմում: Հետևաբար, նավթի գնի անգամ կտրուկ անկումը բենզինի գնի վրա էական ազդեցություն, ըստ էության, չի ունենում:

Դե, իսկ երրորդ ու թերևս ամենակարևոր գործոնը, որը պայմանավորում է Հայաստանում բենզինի մանրածախ գինը, Դավթյանի դիտարկմամբ, Հայաստանի ներքին շուկայի առանձնահատկությունն է:

«Հայաստանի բենզինի շուկան մի միավոր է, որ գործում է առավելապես կարտելային համաձայնությունների սկզբունքների վրա: Այսինքն՝ առկա են մի քանի կազմակերպություններ, որոնք գործում են պայմանավորված գներով: Շուկան մեծ հաշվով մոնոպոլիզացված է, չկա մրցակցություն, որպեսզի միջազգային շուկայի ինչ-ինչ տատանումներն արտացոլվեն նաև ներքին շուկայի վրա»,- ասում է մասնագետը:

Հիշեցնենք, մարտ-ապրիլ ամիսներին բենզինի շուկայով հետաքրքրվել էր նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ն: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնել էր, որ բենզինի ու դիզվառելիքի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հակամրցակցային գործողությունների կասկածներ էին ի հայտ եկել, որոնք վարույթի ավարտին առաջիկայում կներկայացվեն նաև հանրությանը:

Կտրուկ անկումից հետո WTI տեսակի նավթի գինը նորից բարձրացել է

Դե, իսկ մինչ այդ մնում է հետևել համաշխարհային շուկայի իրողություններին ու սպասել դրանց արձագանքներին Հայաստանում:

Հիշեցնենք՝ մարտի 20-ին պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան WTI տեսակի նավթի գինը 0-ից ցածր էր իջել՝ հասնելով -37.63 դոլարի՝ 1 բարելի դիմաց:

Այս գինն ի դեպ, սահմանվել էր մայիսյան ֆյուչերսների համար, մինչդեռ հունիսի համար գինը դարձյալ բարձրացել էր՝ հասնելով մարտ-ապրիլի մակարդակին՝ 20- 25 դոլար մեկ բարելի դիմաց: Վահե Դավթյանի համոզմամբ, նման անկման պատճառը համաշխարհային տնտեսության մեջ նավթի պահանջարկի կտրուկ անկումն էր: Ըստ նրա, մարտին, երբ նավթի գինն աննախադեպ էժանացել էր, որոշ խոշոր ընկերություններ, օգտվելով այդ իրավիճակից, ձեռք էին բերել մեծ քանակությամբ էժան նավթ ու դրանով լցրել իրենց պահուսատարանները: Այս պահի դրությամբ, նրա խոսքով, աշխարհի նավթի պահուստարանների մեծ մասը լիքն է, և առկա է ավելցուկ, ինչն էլ ազդել է գների վրա:

«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան

Բայց հունիսյան գներն արդեն ձևավորվում են այն կանխատեսումներով, որ ամռանը համաշխարհային տնտեսությունն աստիճանաբար կսկսի վերականգնվել: Ըստ կանխատեսումների` ամռանը ևս նավթի գինը չի գերազանցի 1 բարելի դիմաց 35 դոլարը:

Լրահոս
0