Ucom

Ucom–ը կռվախնձոր է դարձել. ի՞նչ է տեղի ունենում ընկերությունում, և ո՞րն է ելքը

533
(Թարմացված է 07:02 15.04.2020)
Բջջային կապի խոշորագույն օպերատորի բաժնետերերի և թոփ մենեջերների միջև առաջացած կոնֆլիկտը փորձագետներին հետաքրքիր մտորումների տեղիք է տվել։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ucom հեռահաղորդակցման ընկերության շուրջ կրքերը չեն մարում։ Արդեն մի քանի օր է՝ բաժնետերերի և ղեկավարների միջև բացահայտ կոնֆլիկտ է ընթանում։ Ավելին, նրանց միջև արդեն տեղեկատվական հակազդման որոշակի տարրեր են նկատվում։ Օրինակ՝ ապրիլի 13-ին կառավարման խորհրդի հրապարակած հայտարարությունը որոշ ժամանակ անց փորձեց հերքել ընկերության ղեկավարությունը։

Անցած շաբաթ շուրջ 800 աշխատակից, այդ թվում գրեթե ամբողջ ղեկավար կազմը, միջին օղակն ու տեխնիկական բաժինը աշխատանքից ազատվելու դիմում էին ներկայացրել։ Ճգնաժամն առաջացել է բաժնետերերի միջև ծագած տարաձայնությունների պատճառով։ Խնդիրները ծնվել են Ucom և Beeline ընկերությունների հավանական ձուլման պատճառով։ Իբրև թե որոշվել էր Beelinе–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին կառավարիչ նշանակել Ucom–ում, ինչի հետ չեն համաձայնել ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները (բաժնետոմսերի 5,94%–ի սեփականատեր)։ Ապրիլի 11-ին Հայկ Եսայանը տեսաուղերձ էր հրապարակել, որում հայտարարել էր, որ առաջարկել է 22.1 մլրդ դրամով գնել մյուս բաժնետերերի բաժնեմասերը (94%–ը)։ Մի քանի օր անց` ապրիլի 14-ին, եղբայրները հնչեցրին վերջնական գումարը` 34 մլրդ 57 մլն դրամ։

Դեռ հայտնի չէ` ինչով կավարտվի այս պատմությունը, սակայն Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետները փորձել են վերլուծել եղած և հավանական զարգացումները։

Տնտեսական վերլուծաբան Էմանուիլ Մկրտչյանի կարծիքով` Ucom ընկերությունը վերջին օրերին ոչ միայն կռվախնձոր է դարձել ղեկավար կազմի և  հիմնական բաժնետերերի միջև (ի դեմս նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բարեկամների), այլև բազմակողմանի շանտաժի առարկա։

Ucom–ում լուրջ խնդիրներ կան. Եսայան եղբայրները չեն պատրաստվում վաճառել իրենց բաժնետոմսերը

 «Բանն այն է, որ Ucom ընկերությունը, որն այս տարիների ընթացքում աշխատել է պարտքերով, չափազանց թույլ է, ինչպես ֆինանսական, այնպես էլ կորպորատիվ կառավարման տեսանկյունից, դժվար թե կարողանա «կլանել» բավականին եկամտաբեր և ռազմավարական նշանակություն ունեցող Beeline–Արմենիային։ Պետության հետ խնդիրներ ունեցող, հետաքննության տակ գտնվող մաժորիտար բաժնետերերը հազիվ թե միջոցներ ունենան Beeline–Արմենիան գնելու համար», – մեզ հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

Եվ որպես հետևանք կարելի է ավելի շուտ սպասել, որ Ucom–ը «կկլանվի» Beeline–Արմենիայի կողմից, թեև ֆորմալ առումով ամեն ինչ լրիվ հակառակ տեսքն ունի։

Ինչպես կարծում է Մկրտչյանը, Եսայանները որոշել են օգտվել «Յուքոմի» և «Բիլայնի» ձուլման առիթից և իրենց ձեռքը վերցնել ընկերությունը։  Այդպիսով նրանք փորձում են առաջ ընկնել մյուսներից։ Նրանց բոլոր հայտարարություններն ու գործողությունները համահունչ են սրան։ Սակայն եղբայրների առաջարկն այսօր ձեռնտու չէ հնարավոր գործարքի հեղինակներից որևէ մեկին։

«Ucom–ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթի  համար Եսայանի առաջարկած 22 մլրդ դրամը (հարցազրույցի պահին Եսայանը դեռ նոր թիվը չէր հնչեցրել – խմբ.) կարող է կազմել դրա իրական արժեքի ոչ ավել, քան 1/3 մասը, անգամ  անընդհատ վերաֆինանսավորվող զգալի պարտքերի առկայության պարագայում», – ասում է տնտեսագետը։

Ucom ընկերության ճգնաժամը․ ինչպես է այս օրերին լուծվում կապի հարցը

Ապագա գործարքը Մկրտչյանը հետևյալ կերպ է պատկերացնում. բաժնետերերից մեկի` ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի բաժնեմասի զգալի ավելացում («Տաշիր» ընկերությունների խումբ/Ֆորա բանկ)։ Այդ դեպքում Կարապետյանի կողմից կապիտալով հագեցրած Ucom–ը ի վիճակի կլինի գնել Հայաստանի գլխավոր հեռահաղորդակցման ընկերություններից մեկին` Beeline–ին։ Սակայն այդ դեպքում Ucom ընկերության կապիտալի կառուցվածքն ամբողջությամբ կփոխվի, և ո՛չ Խաչատրյանը, և ո՛չ առավել ևս Եսայանները այլևս նրա հիմնական բաժնետերեր և շահառուներ չեն հանդիսանա։

«Խնդիրն այն է, որ իրականում ոչ թե Ucom–ն է գնում Beeline Արմենիան, այլ ավելի շուտ վերջինս, որպես ուժեղ և եկամտաբեր ընկերություն, տեխնոլոգիապես, ենթակառուցվածքներով և նույնիսկ ֆինանսապես կլանում է առաջինին։ Թեև ֆորմալ առումով ամեն ինչ ճիշտ հակառակ տեսքն ունի», – ասաց մեր զրուցակիցը։

Փոքր–ինչ այլ դիրքերից է իրավիճակը գնահատում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նրա խոսքով` ընկերության հիմնական բաժնետոմսերը գնելու մասին Եսայան եղբայրների առաջարկը պետության և հասարակության շահերին համապատասխան է, քանի որ Beeline Արմենիայի հետ ձուլումը կարող է հեռահաղորդակցման ոլորտի որոշակի մոնոպոլիզացման հանգեցնել։

«Կառավարությունը չպետք է թույլ տա բջջային կամ ինտերնետ կապի շուկայում որևէ ընկերության գերիշխում։ Ընկերության սեփականատեր դառնալու և բաժնետոմսերի մի մասն իրենց աշխատակիցներին փոխանցելու Եսայանների գաղափարը բավական ողջամիտ է», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Նա կարծում է, որ որքան օրենքը թույլ է տալիս, կառավարությունը պետք է աջակցի Եսայաններին հաղթահարել այս խնդիրը։ Խաչատրյանի խոսքով` ընկերությունը նաև համակարգային նշանակություն ունի հանրապետության հեռախոսակապի ոլորտում` հաշվի առնելով, որ պետական հիմնարկների մեծ մասը օգտվում է Ucom–ի ծառայություններից։ Սրանից ելնելով` կառավարությունը վերահսկման համար պետք է որոշակի հնարավորություն ունենա։

Նախարարությունը Ucom-ի աշխատակիցներին հիշեցրել է արտակարգ դրության մասին

Փաստացի ստացվում է, որ հիմնական փաթեթը պատկանում է կալանքի տակ գտնվող նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին։ Ավելի կոնկրետ նրա որդիներին` Գուրգենին և Արտյոմին են պատկանում բաժնետոմսերի 29%–ը (IU Telecommunicate օֆշորային ընկերության միջոցով) և գումարային 23,8%–ը, բաժնետոմսերի ևս 24,34%–ն էլ պատկանում է Խաչատրյանի մեկ այլ բարեկամի` Արամ Խաչատրյանին։

Մնացած բաժնետոմսերը` շուրջ 10.5%, պատկանում է ռուս գործարար Սամվել Կարապետյանի Ֆորա–Բանկին, իսկ 6% -ը` գործարար Սուրիկ Պողոսյանին (Պողոսյանը Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է):

533
թեգերը:
Սամվել Կարապետյան, Գագիկ Խաչատրյան, UCom ընկերությունը, բաժնետեր, Տնօրեն, Հայաստան
Ըստ թեմայի
Մոտ 800 աշխատակից ազատման դիմում են գրել. Ucom–ում քննարկումներ են ընթանում
Հայկ և Ալեքսանդր Եսայանները պատրաստ են գնել Ucom-ի` իրենց չպատկանող բաժնեմասը
Նոր գլխավոր տնօրենը կապահովի գործի շարունակականությունը. Ucom-ը հայտարարություն է տարածել
Ավտոմեքենա

Մինչ 2020-ի վերջը Հայաստան կբերվի Ռուսաստանում արտադրված Toyota մակնիշի մոտ 450 ավտոմեքենա

55
(Թարմացված է 18:25 26.05.2020)
Արտադրող երկրի փոփոխությունը թույլ կտա նվազեցնել Հայաստան մատակարարվող Toyota-ի որոշ մոդելների գները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մինչև 2020 թվականի վերջը Հայաստան կմատակարարվի Ռուսաստանում արտադրված Toyota մակնիշի մոտ 450 ավտոմեքենա:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիան»` վկայակոչելով Toyota ընկերության մամուլի ծառայությանը, խոսքը Camry և RAV4 մոդելների մասին է, որոնք հավաքվել են Սանկտ Պետերբուրգի գործարանում:

Toyota Motor ընկերությունն արդեն սկսել է Հայաստան ռուսական հավաքման ավտոմեքենաների մատակարարումը: Մինչ այդ Camry-ը և RAV4-ը առաքվել են անմիջապես Ճապոնիայից:

Հանրապետությունը երրորդ միջազգային շուկան է դարձել Բելառուսից ու Ղազախստանից հետո ընկերության` Ռուսաստանում հավաքված արտադրանքի արտահանման համար:

Նշվում է, որ արտադրողի երկրի փոփոխությունը Հայաստանի շուկայի համար թույլ է տվել 10% - ով նվազեցնել նշված մոդելների տեղական գները:

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան ու ավանդ ներդրել բանկում

55
թեգերը:
Հայաստան, Ճապոնիա, Ռուսաստան, ավտոմեքենա
Ըստ թեմայի
ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պատճառով ապրանքային դեֆիցիտ չի լինի
Ղազախստանում լուծում են գտել Հայաստանից տարած մեքենաների գրանցման համար
Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին թույլ կտան առանց մաքսատուրքի ներկրել անձնական գույքը
Միքայել Մելքումյան

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան

72
(Թարմացված է 17:45 26.05.2020)
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանն ու ավելի լուրջ խնդիրներ կանխատեսեց:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշին, որն այս տարվա ապրիլի տվյալներով նվազել է 17%-ով:

Մելքումյանը հիշեցրեց, որ 2009թ-ի տնտեսական ճգնաժամի ընթացքում ակնումը 14.1% է եղել:

«Բա սա դեռ վերջը չէ, սա շարունակվելու է մայիս, հունիս, ամիսներին, իսկ օգոստոս–սեպտեմբերին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը,- կանխատեսեց Մելքումյանը։- Հիմա դեռ մարդիկ, օբյեկտներն աշխատում են, ասում են՝ լավ մի ամիս դիմանանք, դեռ մի ամիս աշխատենք, հետո՝ երկրորդ, հետո՝ երրորդ, չորրորդ ամիսն ու այսպես շարունակ»:

Պատգամավորը նշեց, որ կառավարության կողմից տնտեսության մեջ ներարկվող հակաճգնաժամային միջոցները չեն փակում իրական կորուստների նույնիսկ 10%-ը:

Նրա խոսքով` ՀՀ տնտեսության համար կարևոր ոլորտ համարվող շինարարության անկումը, ըստ պաշտոնական թվերի, կազմել է 51%, արտահանում-ներմուծման անկումը՝ ավելի քան 30%, առևտրինը՝ 31%:

Ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար Մելքումյանը ՀՀ կառավարությանը կոչ արեց փոխել տնտեսության ճգնաժամային կառավարման ձևը:

Միսը, կարագը, ձեթը ոչ միայն չեն թանկանա, այլև կէժանանան, բայց ոչ ընդմիշտ

Հիշեցնենք՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2020թ–ի հունվար-ապրիլ ամիսներին, 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17%-ով: Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 585 213 700 դրամ, առևտրի շրջանառությունը՝ 816 087 400, ծառայությունների ծավալը՝ 585 439 200, իսկ շինարարության ծավալը՝ 54 029 200 դրամ։

Կառավարությունն անտոկոս վարկեր է տրամադրում սպանդանոցներին

72
թեգերը:
Միքայել Մելքումյան, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից
Իրական օգնություն, թե միջազգային թրենդից հետ չմնալու փորձ. բիզնեսին կօգնի՞ պետության քայլը
Կորոնավիրուսը կկարողանա՞ բուժել Հայաստանի տնտեսության խրոնիկ հիվանդությունը
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

39
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

39
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում