Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում

459
(Թարմացված է 09:01 13.04.2020)
Հանքերի շահագործման հարկերը առայժմ կշարունակեն նույնը մնալ, մինչդեռ տնտեսության մյուս ճյուղերի դեպքում դրանք կկրճատվեն։ Այդ պատճառով երկրի իշխանությունը որոշել է հակաճգնաժամային վարկ վերցնել։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Հայաստանում գործող ձեռնարկությունների մի մասը փակվել է։ Դրանք արդեն իսկ սկսել են պետությունից հնարավոր աջակցություն ստանալ։ Սակայն պետությունն էլ նրանց օգնության կարիքն ունի․ որքան քիչ հարկ է բյուջե մտնում, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս վճարել թոշակներն ու նպաստները, կամ ինչպե՞ս օգնել բիզնեսին։

2020 թվականի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտը նույնիսկ գերակատարվել է։ Բայց մարդիկ այլևս չեն կարող այդքան հարկ վճարել, շատերը տանը նստած են։ Նույնիսկ ամբողջ օրը աշխատողներից պետությունը չի կարող հարկային մեծ մուտքեր ակնկալել։ Ոչ թե այն պատճառով, որ ձեռնարկությունները որևէ բան են թաքցնում, այլ հանքանյութ, կոնյակ, միրգ, բանջարեղեն ու ոսկերչական իրեր արտահանողները ստիպված են ամեն ինչ նախկինից էժան գներով վաճառել։

Սրանից ելնելով՝ կառավարությունը դիտարկում է Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 208 միլիոն դոլարի չափով հակաճգնաժամային վարկ վերցնելու հնարավորությունը։ Որոշումը կկայացնեն մայիսին։ Այդ գումարով հնարավոր կլինի ոչ միայն աշխատավարձերը վճարել ու հիվանդներին բուժել, այլև շարունակել աջակցել ձեռնարկություններին, որ դրանք աշխատակիցներին գործից չազատեն, չփակվեն ու շարունակեն հարկ վճարել։

Ի՞նչը կարող է պակասել

2020 թվականին ենթադրվում էր, որ բյուջեի մուտքերը կկազմեն 1 տրիլիոն 695 միլիարդ դրամ (2019 թվականի նոյեմբերի արժույթով՝ – 3,56 միլիարդ), կամ 128 միլիարդով ավելի, քան 2019 թվականին։ Ակնկալվում էր տնտեսության 5% աճ ու հարկային մուտքերի ավելացում, առաջին հերթին՝ ծխախոտի ու ալկոհոլի վաճառքից։ Սակայն ճգնաժամը կարող է խարխլել այդ երկու հենակետերը։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ տնտեսական աճը կլինի 0,7%, իսկ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ այն կարող է բացասական լինել։ Ինչ վերաբերում է ալկոհոլին ու ծխախոտին, ապա դրանք գնային ցածր ճկունություն ունեցող ապրանքներ են և այդքան էլ զգայուն չեն գնային տատանումների նկատմամբ (մարդը միևնույնն է շարունակելու է խմել ու ծխել, միայն թե ավելի էժան ինչ-որ բան)։

«Սակայն միևնույն է՝ նույնիսկ այդ դեպքում ծխախոտի ու ալկոհոլի ծախսերի մի մասը բաժին կհասնի առաջին անհրաժեշտության իրերին ու կոմունալ ծառայություններին», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց  ՀՊՏՀ Ինստիտուցիոնալ և ինովացիոն տնտեսության հետազոտական կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։

Մարդիկ դրան կհանգեն այն դեպքում, եթե զրկվեն աշխատանքից կամ անցնեն կես աշխատանքային օրվա կամ շաբաթվա։ Դա կարող է լինել սպասարկման օբյեկտներում կորոնավիրուսային շոկից հետո առաջին ամիսների ընթացքում։ Ավելին, նույնկերպ կարող են վարվել սպառողներն արտասահմանում, ուր Հայաստանը կոնյակ ու ծխախոտ է արտահանում։ Այսինքն՝ արտահանման հարկերն էլ կարող են կրճատվել։

Եթե առաջին կիսամյակում այսպես շարունակվի, բյուջեի եկամուտը 10-15%-ով կկրճատվի։ Դա նշանակում է, որ ծախսերն էլ են կրճատվելու։ Մարգարյանը կարծիքով՝ վատագույն դեպքում որոշ ծախսեր կարող են դադարեցվել, այսինքն՝ կառավարությունը կարող է սեկվեստ հայտարարել։ Կրկնում ենք՝ խոսքը ոչ թե ամենահավանական, այլ ամենավատ սցենարի մասին է։

Լավ և վատ նորություններ

Քանի որ ամբողջ աշխարհի արդյունաբերական ակտիվությունը նվազել է, ընկել են նաև պղնձի գները։ Նախորդ տարի այն միջինում արժեր 6 160 դոլար մեկ տոննայի դիմաց, այժմ դարձել է 5 000 դոլար։ Կարելի է ենթադրել, որ միայն 2020 թվականին հարկերն այստեղ միլիոնավոր դոլարներով կկրճատվեն։ Ամենակոպիտ հաշվարկով՝ 2019 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ հարյուր միլիոն դոլարի հարկ է վճարել, իսկ հիմա կարող է 15-20 միլիոնով պակաս վճարել։

Սա վատը, սակայն սփոփիչ նորություն էլ կա․ այս ամենը տեղի կունենա միայն 2021 թվականին, երբ մենք արդեն հաղթահարած կլինենք վարակը (հուսանք)։ Իսկ հիմա՝, 2020 թվականի ապրիլին, խոշոր բիզնեսը վճարում է 2019 թվականի շահութահարկը, այն ժամանակ ամեն ինչ համեմատաբար լավ էր։ Այդ իսկ պատճառով ապրիլին վճարած շահութահարկերի վրա վարակը չի կարող ազդել։

Իսկ պարգևավճարնե՞րը

Մեզանից շատերը կարող են սրտնեղել՝ մենք հազիվ օրվա հացի խնդիր լուծելու մասին ենք մտածում, իսկ պաշտոնյաները նորից պարգևավճարներ են ստանում։

2020 թվականի բյուջեով 26,2 միլիարդ դրամ էր հատկացվել պետական ապարատի աշխատակիցներին․ այդ գումարով նախատեսվում էր ոլորտի աշխատավարձի ֆոնդի 30%-ի չափով պարգևավճարներ սահմանել։ Ոչ ոք «պաշտոնյաների հարցերը լուծելու» կոչ չի անում․ նրանցից շատերը միջին եկամուտ են ստանում, իսկ ոմանք՝ միջինից ցածր։ Դեռ հայտնի չէ, արդյո՞ք պարգևավճարների կրճատման հարցը քննարկվելու է եթե ոչ շարքային աշխատակիցների, ապա ղեկավար կազմի դեպքում։

Ինչ վերաբերում է գործուղումների ծախսերին, ապա դրանք 3,56 միլիարդ դրամ են կազմում, իսկ ծառայողական մեքենաների ծախսերն արդեն իսկ կրճատվել են մեկ երրորդով՝ 1.92-ից հասնելով 1,23 միլիարդ դրամի։

Ինչպե՞ս ծախսել եղած գումարը

Տարօրինակ հարց է․ փող լինի, միշտ էլ կարելի է ծախսել․․․ Սակայն պետական միջոցների դեպքում միշտ չէ, որ այդպես է։

Նախորդ տարի Հայաստանի կառավարությունը արմատապես վերանայել է պետական կապալային աշխատանքների կազմակերպումը։ Արդյունքում վերանորոգման ու շինարարության մի մասը հետաձգվել է։ 2020 թվականին դրանք ուզում էին ամբողջ թափով վերականգնել ու նախորդ տարվա բացը լրացնել։ Սա շատ օգտակար կարող էր լինել հատկապես հիմա, երբ աշխատատեղերի պակաս կա։ Սակայն ինչ-որ մեկը պետք է հասցնի այդքանը կառուցել, ընդ որում՝ պատշաճ որակի, ոմանք էլ պետք է հասցնեն կառուցապատման աշխատանքների ընթացքին հետևել։

«Հիմնային ծախսերն այս տարի կարող են թերի արվել։ Այդ ծախսերի ուշացումը կարող է ազդել մեր հետագա տնտեսական զարգացման վրա»,- շեշտեց Մարգարյանը։

Վերջում ավելացնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսավորումը կարող է լինել ոչ շուտ, քան երեք տարվա ընթացքում։ Ծախսերի սահմանափակումներ չկան, ինչպես արդեն նշեցինք, այդ գումարով կարելի է աջակցել բիզնեսին, մինչև տնտեսությունը ուշքի կգա ստեղծված ճգնաժամից։

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան

459
թեգերը:
տնտեսություն, հարկեր, բյուջե, կառավարություն, Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ), ծխախոտ, վարկ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1172)
Ըստ թեմայի
Գևորգյան. «Ծանր վիճակում են հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ջերմային տնտեսությունները»
Հայաստանի տնտեսությունը` թվերով
ՀՀ տնտեսությունն ունի լավ տրամադրություն. Փաշինյանը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները
Թվային տեխնոլոգիաները կօգնեն ԵԱՏՄ տնտեսություններին «չվախենալ» իրարից. Նաումով
Հրանտ Բագրատյան, արխիվային լուսանկար

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

79
(Թարմացված է 11:16 03.07.2020)
Հրանտ Բագրատյանը նոր տվյալներ է հրապարակել` հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չեն արդարացել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։

«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։

Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։

Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։
Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

79
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

56
(Թարմացված է 15:52 02.07.2020)
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակն է:

«Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որևէ հստակ ցուցանիշ պաշտոնյան չհնչեցրեց՝ խոստանալով դրանք հրապարակել առաջիկայում:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք և կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությւնը տնտեսվարողների աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, առաջիկայում նախատեսվում է գործողության մեջ դնել ևս մեկը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի ակնկալվող թեկուզ չնչին տնտեսական աճի փոխարեն Հայաստանի տնտեսությունը 4%-անոց անկում կգրանցի:

Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ԿԲ-ի ամենամոտավոր հաշվարկներով` նրանց թիվն այս տարի Հայաստանում կավելանա 20.4%-ով:

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

56
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, գույքահարկ, եկամտահարկ, հարկեր, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1172)
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին
Մինասյանի կալանավորման որոշումը չի՞ բեկանվել. ՊԵԿ նորանշանակ նախագահն այլ ինֆորմացիա ունի
ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

81
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

81
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ