Ալավերդու պղնձամոլիբդենային գործարան, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսը կնվազեցնի Հայաստանի տնտեսական աճի տեմպերը. ԵԱԶԲ–ի կանխատեսումը

179
(Թարմացված է 18:26 30.03.2020)
Եվրասիական Զարգացման Բանկի վերլուծության համաձայն` գործնական շփումների սահմանափակ լինելն ու մի շարք այլ գործոններ կդանդաղեցնեն Հայաստանի տնտեսության աճը։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ըստ Եվրասիական Զարգացման Բանկի կանխատեսումների՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն կորոնավիրուսի պատճառով։

Նշվում է, որ ՀՆԱ–ի աճի տեմպը կդանդաղի մինչև 5,6%` հանքաքարի արդյունահանման ոլորտում նվազ սպառման, ինչպես նաև արտահանման ծավալների կրճատման հետևանքով:

2019 թվականին Հայաստանի տնտեսական աճը մեկ տարվա ընթացքում արագացել է 5,2%-ով՝ հասնելով մինչև 7,6%-ի։ Փաստաթղթում նշված է, որ տնտեսական դինամիկայի բարելավման հիմնական գործոն էին դարձել տնային տնտեսությունների սպառման ընդլայնումը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը։

Կանխատեսման համաձայն` այս տարի  տնտեսական ակտիվությունը կպահպանվի մշակող արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում։

Բանկի փորձագետները կարծում են, որ ներքին պահանջարկի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության խթանող ազդեցությունը լրացուցիչ գործոն կհանդիսանա տնտեսության զարգացման համար։ ԵԱԶԲ վերլուծաբանները միջնաժամկետ հեռանկարում շուրջ 5% ՀՆԱ–ի աճ են ակնկալում։

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան

«Տնտեսական ակտիվությունը կորոշվի աշխատանքի արտադրողականության և ներդրումային պահանջարկի դինամիկայով։ Երկարաժամկետ հեռանկարում տնտեսության ամրապնդմանը կնպաստեն երկրում գործնական և ներդրումային միջավայրի բարելավումը` կառավարության կառուցվածքային բարեփոխումների իրականացման ֆոնին», – նշված է վերլուծական փաստաթղթում։

Ըստ ԵԱԶԲ–ի կանխատեսումների՝ 2020 թվականին  գնաճի ցածր մակարդակը կպահպանվի` թույլ գնային կոնյունկտուրայի և Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում տնտեսական տեմպերի դանդաղ աճի շնորհիվ։

Վերլուծության հեղինակի կարծիքով` կարճաժամկետ հեռանկարում  երկրում գերակշռում են գործնական ակտիվության թուլացման ռիսկերը, որոնք պայմանավորված են կորոնավիրուսային համավարակի հետևանքով ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի նվազմամբ։ Անդրսահմանային բեռնափոխադրումների  կրճատումները կարող են հանգեցնել խափանումների միջանկյալ սպառման ապրանքների մատակարարման հարցում։

Վիրուսի տարածումը կանխելու միջոցները կարող են բացասական անդրադառնալ նաև գործնական ակտիվության վրա։ ԵԱԶԲ–ի փորձագետները կարծում են, որ առավել խոցելի են արդյունաբերությունը, առևտուրը, մշակույթը և սպասարկման ոլորտի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են զվարճանքը, հանգիստն ու հանրային սնունդը։

Հիշեցնենք, որ մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում արգելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

179
թեգերը:
ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1955)
Ըստ թեմայի
Հայաստանի տնտեսությունը` թվերով
Հայաստանի տնտեսությունն աշխուժացրել են սեզոնային գործոններն ու ավտովարկավորման շուկան
Տնտեսություն, որ կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ առևտրային հոսքերը. որքա՞ն ներդրում է նախատեսվում
Իներցիայով շարժվող տնտեսությունը. ի՞նչ է թաքնված հրապարակված ցուցանիշների հետևում
Երևան ՋԷԿ

21 մլրդ դրամի առերևույթ չարաշահումներ «Երևանի ՋԷԿ»-ում. հարուցվել է քրեական գործ

9
(Թարմացված է 13:27 29.07.2021)
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործը, նախաքննություն կատարելու հանձնարարությամբ, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրվել են «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում առկա փաստաթղթերը, որոնց արդյունքում ձեռք են բերվել բազմաթիվ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Մասնավորապես պարզվել է, որ ընկերությունում շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ:

Որոշ տնտեսվարողներ չարաշահում են իրենց դիրքը շաքարավազի շուկայում. Պարսյան

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և խոշոր չափերով), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից. չարաշահումներ են հայտնաբերվել

9
թեգերը:
Քրեական գործ, չարաշահում, Երևան, ջերմաէլեկտրակայան (ՋԷԿ)
Ըստ թեմայի
Որոշ տնտեսվարողներ չարաշահում են իրենց դիրքը շաքարավազի շուկայում. Պարսյան
Չարաշահումներ` ՀՀԿ-ական նախկին պատգամավորի եղբոր օրոք. քրեական գործ է հարուցվել
Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան
Արա Մարջանյանը

Երբ երկիրը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, կամ ինչո՞ւ է թանկանում հեղուկ գազը

173
(Թարմացված է 11:34 28.07.2021)
Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեղուկ գազի շուկայում առաջացած իրավիճակին և այդ վառելիքի գնաճին։

 

Մարջանյան. «Բիզնես միջավայրը Հայաստանում հակված է ագահության, ինչը չի զսպվում»

Շարժիչային վառելիքների և հեղուկացված գազի գները միշտ էլ ենթակա են որոշակի տատանումների։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Ըստ նրա` խնդիրն այն է, որ երկիրը պետք է պատրաստ լինի այդպիսի տատանումներին, ինչի մասին փորձագետները խոսում են մոտ 25 տարի։

«Հայաստանում պետք է մշակվեին որոշակի մեխանիզմներ, որոնք տնտեսական առումով կմեղմեն անխուսափելի տատանումները, սակայն այդ մեխանիզմները Հայաստանում ցավոք այդպես էլ չմշակվեցին։ Հեղուկացված գազի օգտագործման առումով մեր երկիրն անցած 15 տարիների ընթացքում եղել է մոլորակի առաջատար երկրների թվում, ինչի մասին վկայում են անալիտիկ լուրջ կենտրոնների տվյալները։ Հայաստանն առաջինն աշխարհում անցավ հեղուկ գազի զանգվածային օգտագործման հատկապես շարժիչային վառելիքների առումով և այս իրավիճակը մեր երկրում պետք է պահպանել»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի կարծիքով` բացի ակնհայտ տնտեսական օգուտներից, հեղուկ գազի զանգվածային օգտագործումն ունի նաև բնապահպանական օգուտներ, որովհետև դրա օգտագործումը որպես շարժիչային վառելիք, դեպի մթնոլորտ ավելի քիչ արտանետումներ է ապահովում` լավացնելով ընդհանուր էկոլոգիական վիճակը։

Ըստ նրա` խնդիրը համակարգային է և վերաբերում է Հայաստանում դեմպֆերային մեխանիզմների մշակմանը, որոնք կկարողանան մեղմել բնակչության և տնտեսության համար անխուսափելի տատանումները մատակարարման ոլորտում։ 

«Դեմպֆերային մեխանիզմների մեջ մտնում է հատուկ ֆոնդի և հարակից կառույցների ստեղծումը, որոնք էժան գազի պարագայում կկուտակեն միջոցներ, իսկ թանկ գազի պարագայում այդ միջոցները կծախսեն` մեղմելով գնագոյացումը։ Թեև գազի գինը համաշխարհային շուկայում հետևում է հում նավթի ու նավթամթերքի գներին` որոշակի ժամանակային ուշացմամբ, բայց եթե երկրի բիզնես կառուցվածքը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, ապա անխուսափելիորեն անմիջապես թանկանում են հում նավթամթերքի ու հեղուկացված գազի գներն այդ երկրում»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի գնահատմամբ` մյուս կողմից, երբ գները համաշխարհային շուկայում ընկնում են, ինչը չի ազդում ներքին շուկայի վրա, ապա դա վկայում է գնագոյացումը զսպող մեխանիզմների բացակայության, բիզնես միջավայրի ագահության ու անկառավարելիության մասին։ Ըստ նրա` այստեղ մեծ անելիքներ ունի ոչ միայն տնտեսական մրցակցության հանձնաժողովը, այլև ամբողջ բիզնես համակարգը, առաջին հերթին` ենթակառուցվածքների նախարարությունը, որոնք համատեղ ջանքերով պետք է լծվեն Հայաստանում դեմպֆերային մեխանիզմներ ստեղծելու գործին։       

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավելիի վաճառել: 

Այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձևով բարձրացրել են՝ հասցնելով մինչև 280 դրամի:

Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, և հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին: Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Կատարի հետ: 

173
թեգերը:
թանկացում, Հայաստան, գազի սակագին, գազալցակայան, գազ
Ըստ թեմայի
Պանրի հնարավոր թանկացման պատճառը կաթի պաշարների նվազումն է. Գիգոյան
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ
Կութ գյուղի մուտքը. արխիվային լուսանկար

Կութի մուտքը փակ է, Սոթքի հանքն էլ չի աշխատում. Սանոսյանը հայտնեց` ինչ իրավիճակ է մարզում

0
(Թարմացված է 13:22 29.07.2021)
Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մեր բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել և բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մուտքը փակ է անվտանգության նկատառումներով։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է փակվել գյուղի տարածքը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին չի թույլատրվում ներս մտնել։

«Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, բացի այդ, հաշվի առնելով, որ սահմանին նախորդ գիշեր փոխհրաձգություն է եղել, որոշվեց, որ այդպես վարվենք»,–ասաց Սանոսյանը։

Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքի աշխատանքներին` մարզպետը նշեց, որ հանքը ինչպես երեկ, այնպես էլ այսօր, չի աշխատում։ Սանոսյանի խոսքով` կրկին անվտանգության նկատառումներից ելնելով` աշխատակիցները դուրս են բերվել հանքի տարածքից։ Բացի այդ, նաև որոշակի տեխնիկա է դուրս բերվել Սոթքի հանքից։ Նա վստահեցրեց` հանքի ղեկավարությունը համագործակցում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետ և երբ անվտանգության խնդիր չի լինի, կշարունակեն աշխատել։

«Մեր բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել, և բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Իրավիճակի առնչությամբ անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ մեր բնակիչների, բայց ուզում եմ ասել, որ բնակիչները պատվով, ամուր կանգնած են մեր համայնքներում։ Երբ միջադեպեր են լինում, փոխհրաձգություն է լինում, անպայման գյուղից որոշակի խմբեր հավաքվում և այցելում են զինվորներին` հարցուփորձ անում, թե ինչի կարիք կա»,–ասաց Սանոսյանը։

Ինչ վերաբերում է հարցին` եթե իրավիճակը լարված մնա, ինչպես են սեպտեմբերին դասերը սկսվելու, Սանոսյանը պատասխանեց, որ արդեն իսկ ունեն նման փորձ, որ սահմանամերձ համայնքների երեխաները հեռավար կրթության են անցնում նման դեպքերում։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

0
թեգերը:
Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Սոթք, Կութ
Ըստ թեմայի
Կողմերն ինչպես դիրքավորված էին, հիմա նույն դիրքով կանգնած են. Գեղարքունիքի մարզպետ
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
Միանգամից սկսեցին կրակել. Գեղարքունիքում վիրավորված տղաները մանրամասներ են հայտնել