Աղջիկը՝ դիմակով. արխիվային լուսանկար

Կառավարությունում չեն բացառում՝ չարաշահողներ լինելու են. խոստանում են բացահայտել ու պատժել

80
(Թարմացված է 17:44 27.03.2020)
Կառավարության հաստատած՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագիրը կարող է տնտեսվարողներին դրդել չարաշահումներ անելու: Բայց էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է, որ «այս թվային դարում» դա աննկատ չի մնա:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Հայաստանյան 4000 ՓՄՁ-ներից յուրաքանչյուրը կարող է ակնկալել կառավարության աջակցությունը, եթե իհարկե, բավարարում է գործադրի առաջադրած պահանջներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանելով կառավարության՝ երեկվա ընդունած աջակցության փաթեթները, նման տեսակետ հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Նա հիշեցրեց, որ այդ որոշման համաձայն, աջակցության համար կարող են դիմել վերջին 1 տարում Հայաստանում գործած այն ՓՄՁ-ները, որոնք ունեցել են կայուն եկամուտներ՝ տարեկան 24-500 մլն շրջանառությամբ, ունեն վարկային ու հարկային բարվոք պատմություն:

«Այս պայմաններին բավարարող բոլոր կազմակերպությունները կարող են դիմել և ստանալ աջակցություն»,- ասաց նա:

Փախնախարարը պարզաբանեց նաև, որ կառավարության աջակցությունն ուղղված չի լինելու տնտեսական գործունեության միայն այն տեսակներին, որոնք պարետի որոշմամբ արտակարգ դրության ընթացքում արգելվել են:

Կառավարությունը կխրախուսի ճգնաժամի օրերին իր աշխատակիցներին չազատած գործատուներին

«Այս աջակցությունից կարող են օգտվել բոլորը, ովքեր այս ընթացքում տնտեսական վնասներ են կրել՝ անկախ դրանց պատճառներից»,-ասաց Մարգարյանը:

Էկոնոմիկայի փոխնախարարը չբացառեց, որ կարող են լինել նաև գործարարներ, որոնք օգտվելով ստեղծված իրավիճակից ու կառավարության ընձեռած հնարավորությունից, կփորձեն չարաշահումների դիմել:

«Նման չարաշահումների յուրաքանչյուր դեպքի հանդիպելով՝ կարողանալու ենք խստացնել վերահսկողության մեխանիզմները, և, կարծում եմ, որ տվյալ պարագայում, մանավանդ այս թվային դարում, դա բարդ չի լինելու: Այնուամենայնիվ, մենք կունենանք մոնիթորինգ, որի միջոցով կկարողանան ի հայտ բերել նմանատիպ խախտումները և պատասխանատվության կանչել խախտողներին»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք՝ մարտի 26-ին կառավարության նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների՝ 5 բաղադրիչից բաղկացած ծրագիրը, որով աջակցության տարբեր ծրագրեր են նախատեսված ինչպես տնտեսական տարբեր գործունեություն իրականացնողների, այդ թվում՝ գյուղատնտեսական, այնպես էլ սոցիալական աջակցություն՝ արտակարգ դրության պատճառով առավելագույնը տուժած սոցիալապես անապահով խավերի համար:

Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլորին, բացի բանկերից ու խաղատներից

80
թեգերը:
Փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), տնտեսություն, գործարար, ՀՀ կառավարություն, կառավարություն
Ըստ թեմայի
Կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Փաշինյան
Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը
ՀՀ ԿԲ-ն հորդորում է առևտրային բանկերին վարկառուների հանդեպ կիրառել անհատական մոտեցում
Բանկերը վերանայել են պայմանները. հազարավոր վարկառուներ վարկային արձակուրդ են ստացել
Էդվարդ Հովհաննիսյան. արխիվային լուսանկար

Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ

71
(Թարմացված է 14:17 24.09.2020)
Էդվարդ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ 2020թ.–ի բյուջեն հաստատվել է այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ պատկերացումներ չկային, ու հնարավոր վտանգները դրանում հաշվի չեն առնվել։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի տնտեսական իրավիճակը կորոնավիրուսի համավարակի ֆոնին գտնվում է կառավարության վերահսկողության ներքո և կառավարելի է։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահը չթաքցրեց, որ 2020թ.–ի բյուջեն արդեն իսկ տասնյակ միլիարդներով թերակատարվել է։

«8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև չհերքեց, որ թերակատարումների ծավալը մինչև տարեվերջ էլ ավելի կմեծանա։

ՊԵկ նախագահը հիշեցրեց, որ ընթացիկ տարվա բյուջեն հաստատվել է այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ պատկերացումներ չկային, ու հնարավոր վտանգները, բնականաբար, բյուջեի կատարողականի պլանավորման մեջ հաշվի չեն առնվել։

Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին

71
թեգերը:
կորոնավիրուս, բյուջե, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին
ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Բանան

Հայաստանը կմնա առանց բանանի՞. Սանգայ հրաբխի մոխիրը սպառնում է Էկվադորից արտահանմանը

407
(Թարմացված է 19:46 23.09.2020)
Էկվադորը Հայաստան բանանի մատակարարումների ծավալով առաջին տեղն է զբաղեցնում։ Այժմ արտադրությունն ու արտահանումը վտանգված են հրաբխի ակտիվության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Էկվադորում Սանգայ հրաբխի ակտիվությունն ազդում է այդ երկրում արտադրվող բանանի որակի վրա և հանգեցնում 25%-ով արտահանման կրճատման, հայտնում է El Comercio թերթը` հղում անելով արտադրողներին և արտահանողներին։

Էկվադորը բանանի խոշորագույն արտահանողն է աշխարհում։ Նրա հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Եվրոպան և Մերձավոր Արևելքը։ Էկվադորի բանանները մատակարարվում են նաև Հայաստան։

Մասնավորապես, Էկվադորը Հայաստան բանանի մատակարարումների ծավալով առաջին տեղն է զբաղեցնում։ ՊԵԿ–ի մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստան ներմուծված 22 858 տոննա բանանից 21 027 տոննան ներմուծվել է Էկվադորից։ 2019 թվականին իրավիճակը չի փոխվել։

Աշխարհի մյուս ծայրում հայտնված հայը. ինչն է գերել Տիգրան Տեր-Մինասյանին Էկվադորում

2019 թվականի առաջին կիսամյակում ներմուծված շուրջ 11 հազար տոննա բանանից 9 951 տոննան նույնպես Էկվադորից է, մնացած մասը` Թուրքիայից, Իրանից, Կոստա -Ռիկայից և Ռուսաստանից։

Էկվադորի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ վերջերս Սանգայ հրաբխից մոխրի արտանետումների պատճառով տարբեր աստիճանի վնասվել է 83 հազար հա հող, այդ թվում՝ բանան արտադրող գավառների տարածքում։

Էկվադորի Բանանի տարածաշրջանային կորպորացիայի (Agroban) փոխնախագահ Իվան Կաբրերայի խոսքով` գյուղացիների կորուստները տարբեր կլինեն։ Նրանք, ովքեր հատուկ ծածկոցներ են օգտագործել, որոնք պաշտպանում են միջատներից և այլ վնասատուներից, ավելի քիչ կկորցնեն, մյուսները կզրկվեն բերքի ավելի քան 25%–ից։

«Արտադրողներն արդեն հայտնում են յուրաքանչյուր բերքից 25% կորստի մասին», – նշում է պարբերականը` հղում անելով Բանան արտահանողների ասոցիացիայի ղեկավար Մարիանելյու Ուբիլյուին։ Սակայն թվերը կարող են փոխվել։

Այժմ գյուղացիները ստուգում են, թե արդյո՞ք պտուղների վրա հրաբխային մոխրի հետքեր չեն մնացել։

407
թեգերը:
Հայաստան, Էկվադոր, Բանան
Ըստ թեմայի
Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ
Ամանորի սեղանները կարող են մնալ առանց բանանի. որքանով է անվտանգ Հայաստան ներկրվողը
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
Մոհամադ Ջավադ Զարիֆը

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ համագործակցությունը ՀՀ–ի հետ. Զարիֆ

0
(Թարմացված է 23:11 24.09.2020)
ԱՄՆ կողմից ստեղծված խոչընդոտները դանդաղեցրին հարևանների հետ Իրանի համագործակցության գործընթացը, սակայն Թեհրանը մտադիր չէ հրաժարվել դրանցից։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Անկախ ԱՄՆ պատժամիջոցներից Թեհրանը կշարունակի էներգետիկ ոլորտում համագործակցել Երևանի հետ, Sputnik Արմենիայի հարցին պատասխանելիս ասաց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով`  ԱՄՆ պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են ստեղծում միջազգային համագործակցության համար, հետևաբար անօրինական և անընդունելի են։ Սակայն հարևան երկրների հետ Իրանի փոխգործակցությունը շարունակվում է և շարունակվելու է։

«ԱՄՆ–ի որոշ խոչընդոտները դանդաղեցրին այդ համագործակցության առաջխաղացումը, և ամերիկացիները կշարունակեն խոչընդոտել այդ ոլորտի առաջընթացին։ Սակայն մենք նախկինի պես հավատարիմ ենք այդ համագործակցությանը, ինչպես և հայկական կողմը», – ասաց Զարիֆը` մեկնաբանելով Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ու Մեղրիի ՀԷԿ–ի կառուցման նախագիծը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի վերջին հայտարարեց, որ Իրանից Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը պետք է ավարտին հասցնեն մինչև 2020 թվականի վերջ։

Այսօր Հայաստանին ու Իրանին «կապում» է 220 կիլովոլտանոց երկու էլեկտրահաղորդման գիծ։ Դեռևս 2000-ականներին նախատեսվել էր կառուցել նոր 400 կիլովոլտանոց և երկու շղթա ունեցող ԷՀԳ։ Այն կեռապատկի երկու երկրների միջև եղած էլեկտրաէներգիայի փոխանակման տարողունակությունը և թույլ կտա էլեկտրաէներգիայի վաճառք իրականացնել ոչ միայն այս երկու երկրների միջև, այլև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան միջանցքով:

ԱՄՆ–ն ընդդեմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկվել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրավական լծակից

Ինչ վերաբերում է Մեղրիի ՀԷԿ–ին, ապա անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Թեհրանը պատրաստ է ՀԷԿ–ի կառուցումից հետո 10-15 տարի էլեկտրաէներգիա գնել։

Նշենք, որ սա հայ–իրանական խոշորագույն նախագծերից մեկն է։ Մեղրիի էլեկտրակայանը (Արաքսի հայկական ափին) երկու ՀԷԿ–երից բաղկացած կասկադ է (երկրորդ կայանը կկառուցվի իրանական ափին` Ղարաչիլարում)։ Այդ ՀԷԿ–երը Հարավային Կովկասում ամենամեծ ՀԷԿ–երը պետք է դառնան։

0
թեգերը:
Մոհամադ Ջավադ Զարիֆ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Թեհրանը հերքում է. ռուսական զենքը Իրանի տարածքով Հայաստան չի մատակարարվել
Հայաստանի պատասխա՞նն Ադրբեջանին. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Զարիֆի հետ. ի՞նչ են քննարկել