Կառավարության նիստ. արխիվային լուսանկար

Ապրիլի 1-ից կառավարությունն աջակցություն կտրամադրի սոցիալապես անապահով խավերին ու բիզնեսին

176
(Թարմացված է 12:22 26.03.2020)
Ծրագրում ներառված են նաև առողջապահական համակարգի լրազինում ու վերազինում, ինչպես նաև պետական պահուստների արդյունավետ համակարգի ձևավորում իրականացնելու բաղադրիչներ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման ու արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարությունն աջակցության ծրագրեր կիրականացնի աշխատանք կորցրած քաղաքացիների, սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի համար:

Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը:

Տեղաշարժի սահմանափակումների կարգը խախտելու համար 60 քաղաքացի բերման է ենթարկվել

Փոխվարչապետը հայտնեց, որ ծրագրում ներառված են նաև առողջապահական համակարգի լրազինում ու վերազինում, ինչպես նաև պետական պահուստների արդյունավետ համակարգի ձևավորում իրականացնելու բաղադրիչներ:

«Մենք բաց ենք մասնագիտական շրջանակների հետ ծրագիրը քննարկելու ու փոփոխություններ ներառելու դրանում, բայց ելնելով հրատապությունից` առաջարկում եմ այս պահին այս ձևով հաստատել՝ հետագայում ուղղումներ անելու պայմանով»,- ասաց Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ծրագրի նպատակը ոչ միայն սոցիալական ու տնտեսական աջակցություն տրամադրելն է սոցիալապես անապահով քաղաքացիներին ու մրցունակ բիզնեսին, այլև հետկորոնավիրուսային շրջանում զարգացման, մրցունակ տնտեսության նախադրյալներ ստեղծելը:

«Մեր նպատակը գոյության ծրագրեր իրականացնելը չէ: Մենք հիմա զբաղված չենք գոյապայքարով: Մենք հիմա զբաղված ենք հետկորոնավիրուսային աշխարհում մեր երկրի տեղադիրքը, մեր հանրության մրցունակությունը, հանրային հարաբերությունների մակարդակն ու յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության մակարդակն ուժեղացնելու ծրագիր որդեգրելով»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերին՝ Փաշինյանը կառավարության անդամներին հանձնարարեց մինչև առաջիկա չորեքշաբթի ապահովել սոցիալական ծրագրերի ֆինանսական հատկացումներ, որպեսզի ծրագրերի շահառուները չորեքշաբթի օրվանից սկսեն ստանալ սոցիալական ու բիզնես աջակցությունները:

«Որպեսզի մենք համոզվենք, որ ճգնաժամի շոկային փուլը հաղթահարված է ու անցնենք արդեն զարգացման ծրագրերի մշակմանը»,- ասաց Փաշինյանը:

Մեկն ԱՄՆ քաղաքացի է, մյուսը` ՀՀ. Փաշինյանը խոսեց ծանր վիճակում գտնվողների մասին

Հիշեցնենք` Հայաստանում մարտի 26–ի ժամը 10։00–ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 290 դեպք է գրանցվել։ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24–ի ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։

Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։

176
թեգերը:
բիզնես, ՀՀ կառավարություն, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (259)
Ըստ թեմայի
Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում ավելի քան 36,5 հազար կորոնավիրուսով վարակված կա
Ռուսաստանը դադարեցնում է կանոնավոր ու չարտերային չվերթերն այլ երկրների հետ