ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանից հացահատիկ արտահանելու արգելքը, որն առաջարկել է ՌԴ կառավարությունը, այս պահին չի սպառնում Հայաստանի պարենային անվտանգությանը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ ՌԴ-ից Հայաստան հացահատիկ ներմուծելու խնդրին:
«Նման խնդիր իսկապես առաջացել էր, մենք հարցը բարձրացրել ենք ԵԱՏՄ հարթակում, այսօր նիստը կայացել է: Պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրն իր սահմանների համար նման արգելքներ դնի, որպեսզի չստացվի, որ ԵԱՏՄ մի երկրի միջոցով հացահատիկը գնում է երրորդ երկիր»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով` հարցը վերջնականապես կկարգավորվի ապրիլի 3-ին:
Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել
Հացահատիկից բացի, խնդիր է առաջացել նաև բժշկական սարքավորումների արտահանման սահմանափակման ոլորտում: Այս հարցը, փոխվարչապետի խոսքով, դեռ քննարկման փուլում է: Գրիգորյանը հույս հայտնեց, որ այդ հարցը ևս առաջիկայում կկարգավորվի:
Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել էր սահմանափակել հացահատիկի արտահանումը կորոնավիրուսի պատճառով։
Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. 2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը` հավելելով, որ կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում հարկային ու մաքսային ոլորտներում իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները։
«Նման չափի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել իրականացնել մեծածավալ աշխատանքներ կատարելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ»,–ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2021թ–ին ներկայացված բյուջեի նախագծով կառավարությունը կանխատեսում է ապահովել 1 տրիլիոն 437 մլրդ դրամի եկամուտ։ Հարկային եկամուտների կանխատեսվող ցուցանիշը 1 տրիլիոն 356 մլրդ դրամ է։
Տարվա բյուջետային ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 843 մլրդ դրամ։ Դեֆիցիտը լրացնելու նպատակով կառավարությունը պլանավորել է ներգրավել լրացուցիչ 274 մլրդ դրամ։
Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար
Որ ամրաններ կարելի է պատրաստել ոչ միայն երկաթից, այլև քարից, աշխարհում վաղուց է հայտնի։ Դեռ կես դար առաջ այս տեխնոլոգիան յուրացրել են Արևմուտքում և փորձարկել Խորհրդային Միությունում, այդ թվում` Հայաստանում։ Սակայն ժամանակակից Հայաստանում այդ արտադրությունն այդպես էլ չի կայացել։
Ավելին, պետությունը մինչև օրս բազալտե կառույցների համար ոչ ГОСТ-եր, ոչ շինարարական նորմեր չի ընդունել, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց բազալտե նյութերի ArmBas («Արմբազալտ») գործարանի կոմերցիոն տնօրեն Սոկրատ Գրիգորյանը։
«Դրանք նույնիսկ զրոյից գրելու կարիք չկա, նմանատիպ փաստաթղթեր եղել են ԽՍՀՄ-ում և ընդունված են Ռուսաստանում, ընդամենը պետք է ընդունել մեր տարբերակը։ Բայց Քաղաքաշինության կոմիտեում մեկ մերժում են, մեկ հետաձգում։ Լավ, շենքերի կրող կառուցվածքը պատասխանատու գործ է, նրանք պետք է գլուխ հանեն սեյսմակայունությունից և այլն։ Թող գոնե առայժմ թույլատրեին ոչ կրողները։ Բայց այստեղ էլ են մերժում։
Մի անգամ ես չդիմացա և ասացի նրանց․ «Ինչի՞ համար եք բոլորդ աշխատավարձ ստանում։ Որպեսզի մեր երկրում աշխատեն 1982թ․-ի նորմերը, իսկ դուք բոլորին դռան տեղը ցույց տա՞ք»»,-պատմում է Գրիգորյանը։
Խորհրդային տարիներին այդպիսի արտադրություն ցանկանում էին Հայաստանում հիմնել տեղական բազալտի որակի պատճառով։ Դրա մեջ քիչ են մետաղական խառնուրդները, այդ պատճառով էլ դրանից ձուլված բազալտի մանրաթելերը, ցանցերն ու ամրաններն ավելի ամուր են և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ առավել կայուն։ Ընդ որում՝ «ձուլված» բառը սխալմունք չէ․ քարը հալեցնում են վառարաններում՝ բարձր ջերմաստիճանի տակ, այնուհետև դրանից կամ լարեր, կամ ամրաններ են ստանում։
Այն կարելի է օգտագործել շենքերի շինարարության համար կամ դրանից ցանցեր հավաքել՝ ճանապարհածածկի տակի շերտի համար (սա բազալտե կառուցվածքների կիրառման ամենևին էլ ամբողջական ցանկը չէ)։ Ի տարբերություն մետաղականների՝ դրանք խոնավությունից չեն ժանգոտում, ջերմաստիճանի տատանումներից չեն լայնանում ու նեղանում (ուստի ճնշում չեն գործադրում բետոնի վրա, որի մեջ մոնտաժված են, ճաքեր չեն առաջացնում)։
Նույնպիսի հատկություններ ունեն նաև այլ ոչ մետաղական նյութեր, ուստի աշխարհում լայնորեն կիրառվում են ապակե մանրաթելից կառուցվածքները։ Դրանք ավելի էժան են, քան բազալտը, բայց ուժեղ սառնամանիքին (մինուս 20-30 աստիճան) չեն դիմանում և փշրվում են։
«Այդ պատճառով Ռուսաստանում և մյուս հյուսիսային երկրներում ճանապարհների շինարարության համար բազալտե ցանցեր են օգտագործում։ Դա հսկայական շուկա է, ընդ որում՝ ոչ միակը, որտեղ մենք կարող էինք մշտապես աշխատել»,-ավելացրեց Գրիգորյանը։
«Մենք» ասելով նա նկատի ունի ոչ միայն իրեն․ այդպիսի արտադրության համար մասնագետներ են պետք, որոնց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում վաղուց մոռացել են․ քիմիկոսներ, ոչ մետաղական միացությունների նյութագետներ, ինժեներ-մեխանիկներ․․․ Այդ մասնագետներին Գրիգորյանն ու նրա հայրը՝ Էդիկ Գրիգորյանը, մեկտեղել են, որպեսզի գործարկեն արտադրությունը։
Ցույց տալու համար, թե ինչպիսի ճշգրտություն է պահանջում այս աշխատանքը, միայն մեկ օրինակ կբերենք․ բազալտի հալման հնոցը պետք է տաքացնել մինչև 1460 աստիճան, այնուհետև ճշգրիտ պահպանել այս ջերմաստիճանը՝ ոչ ավելի, քան 2 աստիճան շեղումով։ «Մի քայլ աջ, մի քայլ ձախ»՝ ամբողջ գործը ջուրը կլցվի։
Սահմանամերձ Բերդի կանանց արտադրած մուրաբան գրավել է Երևանը և պատրաստվում է արտերկիր գնալ
Ռուսաստան մատակարարումները նրանք պատրաստվում էին սկսել 2014-ին, բայց փոխարժեքի փլուզումից հետո հայկական արտադրանքը ռուբլով արտահայտած սկսեց պարտվել ռուսականին։ Իսկ եվրոպական շուկաներ դուրս գալու համար սերտիֆիկացման ծախսեր էին անհրաժեշտ։
«Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր հալման հնոցներն ավելի քիչ էներգիա ծախսեն: Այդ դեպքում կնվազի արտադրության ինքնարժեքը, և մեզ համար ավելի հեշտ կլինի արտասահմանյան շուկաներ դուրս գալ»,-ավելացրեց Գրիգորյանը։
Ինչ-որ կերպ միջոցներ գտնելու համար գործարանում, ինչպես կարող էին, փոքր ծավալներով արտադրություն հիմնեցին։ Ներդրողներ գտնելու համար դիմեցին Հայաստանի ազգային շահերի հիմնադրամ (ANIF)՝ պետական ներդրումային հիմնադրամ, որը արտասահմանից ներդրողներ է ներգրավում:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի աջակցությամբ հիմնադրամում ուսումնասիրեցին նախագիծը և խոստացան այն կրկին քննարկել ամանորյա հանգստյան օրերից հետո: Բայց, ինչպես միշտ, այն մասին, որ պետությունն ուղղակիորեն օգնի իր արդյունաբերությանը (սուբսիդիաներով կամ հարկային արտոնություններով), խոսք չկա։ «Լիբերալ տնտեսությունն» ու «պետության չմիջամտելը» անքակտելի պատվիրան են մնում Հայաստանի ներկա ու նախկին իշխանությունների համար։
Մինչդեռ հայկական բազալտաթելերով հետաքրքրված են նաև ֆրանսիական ավտոարտադրության առաջատարներ «Պեժո» և «Ռենո» ընկերությունները (այդ մասին արդեն գրել ենք)։ Նրանց հետաքրքրում են ոչ թե ամրանները, այլ հենց բազալտաթելը․ այն ճնշման տակ մամլելու դեպքում կարելի է շատ թեթև ու ամուր դետալներ պատրաստել։ Օրինակ, եթե մետաղական բախարգելը («բամպեր») կշռում է մոտ 10 կգ, ապա բազալտե տարբերակը ընդամենը 3 կգ կլինի, ընդ որում՝ ոչնչով չզիջելով ամրության առումով։ Ավելորդ է հիշեցնել, որ համաշխարհային ավտոարտադրությունը փորձում է նվազեցնել իր մեքենաների քաշը, որպեսզի դրանց համար ավելի քիչ նյութեր պետք լինեն, իսկ շարժիչի համար՝ ավելի քիչ վառելիք։
«Աստված «Ռենո»-ի հետ, սկզբի համար թող գոնե հայ շինարարները կարողանան գնել իմ ամրանները։ Հասկանում եմ, շինարարներն իրավունք չունեն, քանի դեռ պետական ստանդարտ չկա։ Իսկ հնարավոր չէ՞ր այսքան տարվա ընթացքում փորձարկումներ իրականացնել և թղթի վրա հաստատել այդ ГОСТ-ը։ Պետությունը փող չունի, արտոնություններ չունի, լավ, թո՞ւղթ էլ չունի»,-զարմանում է Գրիգորյանը։
Եթե արտադրությունը, որպես առաջին քայլ, գործարկվի տեղական շուկայում, տեղական բազալտե ամրանները 30%-ով ավելի էժան կլինեն, քան ներկրվող մետաղականները․ նախ՝ նոյեմբերին արտարժույթի տատանման պատճառով (երբ դրամը դոլարի համեմատ նվազեց), երկրորդ՝ այն պատճառով, որ տեղական արտադրանքը տեղափոխման ծախսեր չի պահանջում (որոնք ամրանների համար նույնպես բավականին էական թիվ են կազմում)։
2018թ․-ի հեղափոխությունից առաջ պաշտոնյանաները դանդաղկոտությունը «համոզիչ» պատճառներ ուներ․ ամրանների բիզնեսը Հայաստանում «ճիշտ տղերքի» ձեռքում էր (մեր օրերի Հայաստանում քիմիկոսներն ու ինժեներները «ճիշտ տղերք» չեն)։ Հիմա շուկաներն այլևս «գրավված» չեն, այնտեղ բոլորը կարող են աշխատել, բայց երկրում արտադրական քաղաքականություն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ գոյություն չունի։
Մի քանի տարի առաջ պետությունը առաջնահերթ հայտարարեց գիտությունահեն արտադրությունը և ոչ մետաղական հանածոների վերամշակումը։ Բայց մինչ օրս ոչ միայն ГОСТ-եր չկան, այլև պատկերացում, թե ինչ կարելի է անել երկրում բազալտի պաշարների հետ։ Մինչև օրս այն օգտագործում են որպես սովորական խճաքար՝ մեկ տոննայի համար 5000 դրամ արժեքով։
Համեմատության համար՝ միջազգային շուկայում բազալտի մանրաթելի մեկ տոննան մոտ 2500 դոլար արժե, ամրանները՝ 4-5 հազար, բազալտի մանրաթելից տեխնիկական գործվածքը՝ մինչև 10 հազար դոլար։ Ինչպե՞ս օգնել այդպիսի արտադրություն կազմակերպելու, որակավորված մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու հարցում՝ իշխանությունները չէին մտածում և, ցավոք, հիմա էլ չեն մտածում։ Համենայն դեպս՝ այդ ուղղությամբ որևէ քայլ չեն անում։
Հայր և որդի Գիրգորյանները փորձում են անել, ինչ կարող են։ Ամանորից հետո նրանց գործարանը կընդարձակի հետազոտական համագործակցությունը Պրահայի տեխնիկական համալսարանի և Թրոմսեի համալսարանի (Նորվեգիայի Արկտիկական համալսարան) հետ։
Մեր շահը. ինչո՞վ կարող է Մեղրիի միջով անցնող երկաթուղին օգնել Հայաստանին
Չեխերն ուզում են հայ մասնագետների հետ ուսումնասիրել շինարարության մեջ բազալտե կառուցվածքների կիրառման հնարավորությունները, իսկ նորվեգացիներին հետաքրքրում է բազալտե մանրաթելի հատկությունները, որոնք կարելի է խառնել բետոնի հետ՝ ամրացնելով դրա կառուցվածքը (ինչը խիստ արդիական է հյուսիսային լայնությունների ցածր ջերմաստիճանների համար)։ Այդպիսի՝ մարդու մազի պես բարակ և փոքր մանրաթելերի մի խմբաքանակ հայկական ձեռնարկությունում արդեն պատրաստել են։
Դեղորայքի գների բարձրացման հարցում էական նշանակություն ունի դոլարի արժեվորումը, սակայն, չի բացառվում, որ գործ ունենք նաև գերիշխող դիրքի չարաշահման ու սպեկուլյատիվ գործոնների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե դեղերի շուկան դուրս է եկել վերահսկողությունից, իսկ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում։
«Վերջին 2 ամիսների ընթացքում դոլարը մոտ 10 տոկոսով է արժեվորվել, սակայն այն դեպքերում, երբ քաղաքացիները հանդիպում են 65-70 տոկոսով դեղերի գնի բարձրացման, թանկացումը միայն դոլարի փոխարժեքով չի կարելի պայմանավորել»,- ասաց նա։
Հայաստանում դեղորայքի շուկայում առկա չարաշահումների ուսումնասիրությամբ զբաղվում է ՏՄՊՊՀ-ն, որն, ըստ Խաչատրյանի, վերջին 2.5 տարում այնքան էլ բարեխիղճ չի գործում։
«Վերջին 2-2.5 տարիների ընթացքում պետական որևէ մարմին իր գործառույթները պատշաճ մակարդակով չի իրականացնում կամ կադրային բավարար ներուժ չկա, ղեկավար անձնակազմը պատրաստ չէ, պահանջկոտ չէ, դրա համար էլ այս իրավիճակում ենք»,- նշեց տնտեսագետը։
Նրա համոզմամբ, եթե ոլորտի համար պատասխանատու հանձնաժողովը տարբեր պատճառաբանություններով մեկնաբանություններ չի ներկայացնում կամ փորձում է իր գործառույթները չկատարելը քողարկել «ուսումնասիրություններն ընթացքի մեջ» են պատճառաբանությամբ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ անկարողության ու անգործության ուղղակի հետևանք։
«Հույս չունենաք, որ լավ ենք ապրելու». Վազգեն Մանուկյանը Գյումրիում է
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ դեղատները անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում են: