Սուպերմարկետ

Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին

153
(Թարմացված է 17:07 24.03.2020)
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկումներ է կատարել շուկայում և որոշ եզրահանգումներ արել:

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ հայաստանյան առևտրի կետերն ապահովված են առաջին անհրաժեշտության ու պարենային ապրանքներով: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:  

«Այս պահին բոլոր խոշոր առևտրային կենտրոններում գնումներն անկում են ապրել: Այսինքն՝ տեղի է ունենում այն, ինչ մենք ասում էինք, որ մարդկանց գնումների պահանջարկը լրացվելու է ու հակառակ պրոցեսն է տեղի ունենալու»,- ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով պարենային ապրանքների գների աճի մասին հանրության ահազանգերին՝ Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ թեև մրգի ու բանջարեղենի շուկան դուրս է ՏՄՊՊՀ կարգավորման ոլորտից, բայց իրենք դիտարկում են կատարել տեղական միրգ-բանջարեղենի մանրածախ շուկայում ու պարզել՝ որոշակի թանկացում իրոք կա, բայց այն, Գեղամ Գևորգյանի խոսքով, պայմանավորված է գյուղատնտեսական ոլորտի սեզոնայնության հետ:

«Մարտ ամսին որպես կանոն ջերմոցային ապրանքների թանկացում է նկատվում: Մարտը համարվում է ամենաթանկ սեզոնը»,- ասաց նա:

Ովքե՞ր կարող են աշխատել ՀՀ–ում. սահմանափակումների ու բացառությունների ցանկը հրապարակվեց

Պոմիդորի ու վարունգի գներն առաջիկայում կարող են նվազել, քանի որ խոշոր ջերմոցային ընկերությւններից մեկը մեծ խմբաքանակներ է պատրաստվում ներմուծել շուկա:

«Ներմուծված ցիտրուսների գները մի փոքր բարձրացել են: Սակայն վերջին երկու օրվա ընթացքում, թե՛ կիվիի, թե՛ մանդարինի մասով կա նվազում»,- ասաց Գևորգյանը:

Բրնձի, ոսպի, հնդկաձավարի գների ավելացում հանձնաժողովը չի արձանագրել, իսկ ձեթը նախ՝ նվազել, ապա թանկացել է:

«Մենք պետք է նախ պայմանագրերը վերցնենք, ներկման գները  նայենք, ՊԵԿ-ի հետ ճշտենք, թե որ օրն է ներկրվել, որ հասկանանք ներկրման գնի հետ է կապված, թե տնտեսվարողներն իրենք են թանկացրել: Բայց ասեմ, որ գնի էական փոփոխություն ձեթի շուկայում չկա: Այն ևս տեղավորվում է դոլարի գնի թանկացման տրամաբանության մեջ»,- ասաց Գևորգյանը:

Հանձնաժողովի դիտարկումները ցույց են տվել, որ վերջին օրերին նաև կաթնամթերքի գների տատանումներ են նկատվել, որոշ արտադրատեսակներ թանկացել, որոշները էժանացել են 10-20 դրամով:

«Մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչով է սա պայմանավորված՝ կաթի փոշու, թե մթերման գնի հետ»,- ասաց Գևորգյանը:

Ի՞նչ պատժամիջոցներ կկիրառվեն Ծառուկյանի նկատմամբ, եթե նա հրաժարվի վճարել աշխատակիցներին

Ալյուրի գնի թանկացման մասին ահազանգերի վերաբերյալ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ խոշար արտադրողների մոտ գների բարձրացում տեղի չի ունեցել: Նա չբացառեց, որ թանկացնողը եղել են կոնկրետ խանութները: Բայց խոշոր սուպերմարկեթներում ՏՄՊՊՀ աշխատակիցները ևս ալյուրի թանկացում չեն արձանագրել:

Բերզինի գինը, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, իջել է, հերթական իջեցում է սպսավում նաև ապրիլին:

153
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Գեղամ Գևորգյան, Սննդամթերք, սնունդ, Գներ
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիները կարող են Բելառուսով հայրենիք վերադառնալ․ դեսպան
Երևանի աղմկահարույց նվիրատվություններն ու Սամսոնյանի օրենսդրական առաջարկը
Այս ժամի լուրերը` Sputnik Արմենիայի ռադիոեթերում