Փող

Կորոնավիրուսից տուժած գործարարներին` անտոկոս վարկեր, քաղաքացներին աջակցություն կտրամադրեն

219
(Թարմացված է 13:32 19.03.2020)
Կառավարությունը ծրագրում է տնտեսական ու սոցիալական աջակցություն հատկացնել կորոնավիրուսի պատճառով տուժած գործարարներին ու քաղաքացիներին:

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի ու արտակարգ դրության հետևանքով տուժած գործարարներին և սոցիալապես անապահով քաղաքացիների համար աջակցության ծրագրեր է մշակել:

Տեղեկությունն այսօր կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք, իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, և այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով, բիզնեսին 25 մլրդ դրամ հրատապ աջակցության փաթեթ կգործարկվի, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կպատրաստվի, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Եվս 80 մլրդ դրամի հիմնադրամ կստեղծվի, որը նպատակաուղղված կլինի տնտեսության հետճգնաժամային աջակցությանը:

Ըստ կառավարության ղեկավարի, Ճգնաժամը բերելու է նաև սոցիալական խնդիրներ, որոնց լուծման համար վարչապետը չբացառեց սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ կարևորելով, որ դրանք լինեն հասեցական, արդար և չկրկնեն նախկինում սոցիալական ծրագրերի դառը փորձը, երբ , Փաշինյանի բնորոշմամբ, «սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսներ էին տեղի ունենում:

Պարզաբանելով գործարարներին ուղղված կառավարության ֆինանսական աջակցության առաջարկը` վարչապետը հայտնեց, որ, ըստ էության, կառավարությունը բիզնեսին առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ, որոնց 50%-ը կիրականացնեն բանկերը կամ վարկային կազմակերպությունները, 50%-ը՝ կառավարությունը: Ընդ որում, կառավարության ֆինանսավորումն անտոկոս է, բանկերի ու վարկային կազմակերպությունների տոկոսադրույքներն էլ սուբսիդավորվելու են կառավարության կողմից, նշեց Փաշինյանը:

Բուժքույրը վարակվել է կորոնավիրուսով. Թորոսյան

«Այսինքն՝ տնտեսվարողը 0%-ով ստանում է վարկային միջոցներ»,- հստակեցրեց նա:

Ի դեպ, այդ միջոցները կարող են օգտագործվել միայն աշխատավարձի, եկամտահարկերի վճարման համար՝ առավելագույնը 500 000 դրամ ամսական աշխատավարձի չափով և մինչև 3 ամսվա համար: Կարող է օգտագործվել նաև հումքի, սարքերի ու սարքավորումների գնման, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի վարձավճարների նպատակով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար և ամիսը մինչև 5 մլն դրամի չափով:

Առևտրով զբաղվող ընկերությունները կարող են այդ գումարով սնունդ կամ պարարտանյութ ներկրել՝ պայմանով, որ դրանք սպառվելու են միայն ՀՀ տարածքում:

Ինչ տուգանքներ են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում մարտի 16–ից ապրիլի 14–ը գործում է արտակարգ դրության ռեժիմ։

219
թեգերը:
կորոնավիրուս, վարկ, ՀՀ կառավարություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (493)
Ըստ թեմայի
«Պինդ մնացեք հայեր ջան»․ հուզիչ տեսանյութ աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերից
Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին
Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը դատախազություն հաղորդում է ներկայացրել