Ձու

«Ձվային ճգնաժամ». խնդիրը լուծելու տարբերակ կա, բայց Հայաստանում այն չեն կիրառում

121
(Թարմացված է 07:27 12.03.2020)
Արդեն տասը տարի է՝ Թռչնաբույծների միությունն առաջարկում է ձվի վերամշակման գործարան ստեղծել։ Այդպիսի գործարան հիմնելը շատ թանկ չէ, սակայն ո՛չ բիզնեսը, ո՛չ պետությունն այդ գործը ստանձնել չեն ցանկանում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում տասը տարի հետո դարձյալ կրկնվում է «ձվի ճգնաժամը»` ավելի շատ ձու է արտադրվում, քան մենք հասցնում ենք ուտել։ Այսօր երկրում օրական սպառվում է միջինը 2 400 արկղ ձու (թռչնաբուծարաններն իրենց արտադրանքի ծավալները հաշվարկում են 360 հատ ձու պարունակող արկղերով)։

Ամռանը, բնականաբար, ավելի քիչ են ուտում` շուրջ 1600 արկղ, իսկ դեկտեմբերին և հունվարի սկզբին ամենաշատը` մոտ 3 հազար (հատկապես Ամանորին և տոն օրերին)։ Օրական ստացվում է 2400 արկղ, սակայն այսօր հանրապետությունում արտադրվում է շուրջ 2900 արկղ ձու։ Գործարաններում օրական 500 արկղ ձու է մնում։

Գոնե դրանք մանկատներ կամ ծերանոցներ ուղարկեն... կամ գաղութներ` կասեն ձեզնից շատերը։ Իսկապես, ավելի լավ է այդպես, քան թողնեն, որ փչանա։ Այդ ավելցուկն այսօր սպառելն այնքան դժվար է, որ մի քանի գործարան փորձում են դրանք Ռուսաստան արտահանել։ Թեպետ խորհուրդ չի տրվում ձուն 200-300 կմ–ից հեռու տեղափոխել, այն պատրաստ են տանել ընդհուպ մինչև Մուրմանսկ, միայն թե որևէ տեղ վաճառեն։

Սակայն մշտական, կանոնավոր արտահանում կազմակերպել չի հաջողվում։ Եթե Հայաստանը գազն ու թռչնի կերը (այսինքն` հացահատիկ) գնում է Ռուսաստանից, դրան էլ գումարվում է տեղափոխման ծախսը, ինչպե՞ս նրա ապրանքը կարող է ավելի էժան լինել, քան Ռուսաստանում։ Պատասխանն ակնհայտ է։

Այսքանով հանդերձ խոշոր ֆաբրիկաները խանութներին ձու են վաճառում գրեթե ինքնարժեքով, միայն թե փողը շրջանառության մեջ լինի ու կարողանան ֆաբրիկայի սպասարկման ու աշխատողների աշխատավարձի խնդիրը լուծեն: Հայաստանի թռչնաբուծական ոլորտում աշխատում է  2000-2500 մարդ։ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով` նրանցից մոտ 200-ին արդեն հեռացրել են:

«Քաղցր հայրենիք». Նիկոլ Փաշինյանի հրապարակումը՝ արտահանման աճ գրանցած նոր ոլորտի մասին

Ինչու ստեղծվեց այս իրավիճակը

«Ձվի ճգնաժամի» պատճառների մասին մենք արդեն գրել ենք։ Անցած տարի, երբ Հայաստանում սկսեցին սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսական վարկերի համար, շատերը որոշեցին վերցնել այդ վարկերը թռչնաբուծության նպատակով։ Համեմատության համար` հորթ ծնելուն պետք է սպասել մոտ մեկ տարի, կարտոֆիլի կամ բանջարեղենի բերքին պետք է սպասել մի քանի ամիս, մրգերին կամ խաղողին` ընդհանրապես մի քանի տարի (եթե պատրաստի այգի չէ)։ Իսկ հավերը ձու են տալիս լույս աշխարհ գալուց արդեն հինգ ամիս հետո։ Բացի այդ, երկրում առկա 4-5 խոշոր գործարաներին ավելացել են տասնյակ փոքր թռչնաբուծարաններ, որոնք զբաղեցնում են շուկայի 20%–ը։ Ահա և ճգնաժամի պատճառը։

Ինչպես լուծել խնդիրը

Հարցի լուծում կա. փորձառու մասնագետ Սերգեյ Ստեփանյանն արդեն տասը տարի է՝ առաջարկում է այդ լուծումը։ Ձվի վերամշակման գործարան է պետք, նման գործարաններ աշխարհում արդեն վաղուց կան։ Ձվի հեղուկ մասն այստեղ պաստերիզացնում են և փաթեթավորում հեղուկ կամ փոշի վիճակում։

Առավելությունն այն է, որ սեղանի ձուն կարելի է օգտագործել առավելագույնը 28 օրվա ընթացքում, պարենայինը` ոչ ավել, քան 120 (այդպիսիք արդեն սեղանին մատուցել չի կարելի, սակայն կարելի է օգտագործել հացաբուլկեղենի կամ երշիկի արտադրության մեջ)։ Իսկ պաստերիզացված և փոշիացված ապրանքները պահպանվում են մինչև երկու տարի։ Այդպիսով Հայաստանը մեկընդմիշտ կլուծի գերարտադրության խնդիրն ու նույնիսկ կկարողանա մտածել արտահանման մասին։

«Շոգ կլիմայական պայմանների պատճառով արաբական երկրներում թռչնաբուծարաններն այդքան շատ չեն, իսկ պահանջարկը մեծ է։ Թարմ ձու այնտեղ անիմաստ է տանել. և՛ տրանսպորտն է թանկ, և՛ որակն է տուժում։ Իսկ վերամշակված տեսքով` խնդրեմ», – ընդգծում է Ստեփանյանը։

Ստեփանյանի գնահատմամբ` նման արտադրություն հիմնելը առավելագույն 1.5 մլն եվրո կարժենա, այս թիվը լսելով՝ թռչնաբուծարանների սեփականատերերը տխրում են, իսկ պետությունը ոչ մի բանով օգնել չի կարող։

Սակայն եթե նախագծին այդքան եկամտաբեր է, ինչո՞ւ թռչնաբուծարաններն այն չեն ստանձնում։

«Օտարերկրյա ներդրումների և արտահանման ծավալների առումով խորքային խնդիրներ կան». Ավագյան

«Կարող են։ Սակայն կարող է նաև պետությունը որևէ բանով օգնել։ Գործարանները խնդրում են վճարել գործարանի արժեքի կեսը և օգնել արտաքին շուկաներում կապեր հաստատելու հարցում։ Փոխարենը տասնյակ աշխատատեղեր կստեղծվեն, և արտահանումից նոր եկամուտներ կգան երկիր», – ասում է Ստեփանյանը։

Երկար տարիներ գործարանատերերն անձամբ էին ուզում դրա համար գումար ծախսել (մի՞թե ավելի լավ չէ նոր արտադրության վրա ծախսել, քան ամեն անգամ վնասներ կրել), իսկ պետությունը գերադասում էր վճարել ճանապարհների համար։ Ահա այսպես բիզնեսն ու կառավարությունը նայում են միմյանց, իսկ բոլորին անհրաժեշտ պարենամթերքը կրկին շարունակում է մնալ պահեստներում։

121
թեգերը:
արտահանում, ձու, գործարար, գործարան, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու թռչնաֆաբրիկայում տասնյակ հազարավոր ժամկետանց և «ապագայի» մակնշմամբ ձվեր են գտել
Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից
Մսամթերքն ու շաքարավազն էժանացել են. գները Հայաստանում
Կալավան, հյուրանոց, արխիվային լուսանկար

Հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը չի լուծվել. ի՞նչ են առաջարկում

14
(Թարմացված է 17:00 14.08.2020)
Հյուրանոցներն այս պահին աշխատավարձ վճարելու հնարավորություն չունեն։ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` ներկայացնելով խնդրի լուծման առնչությամբ իր առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ կորոնավիրուսի հետևանքով հյուրանոցային տնտեսություններն ամենաշատ վնասներն են կրել։

Հայտարարության մեջ նշվում է՝  չնայած ՀՀ կառավարության ընդունած համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու են դարձել ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները, սակայն իրավիճակը «չի փրկվել»։ Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

«Զրոյական եկամտաբերության պարագայում հյուրանոցային տնտեսությունները պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք, սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ։ Խնդիրն այն է, որ այժմ դրանց ֆինանսական ռեսուրսները սպառված են, և աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն

Մյուս կողմից՝ համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա։ Ըստ հայտարարության` ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածն էլ ավելի մեծ վնասներ կբերի։

Հետևաբար, ասոցիացիան  պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով։ Պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ Միջոցառման ներկայիս շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսել էր աշնանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ միայն դա կարող է փրկել զբոսաշրջության ոլորտն ամբողջական տապալումից։

14
թեգերը:
աշխատատեղ, աշխատավարձ, Հյուրանոց, Հայաստան
Ըստ թեմայի
Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը
Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն ասիմպտոմ վարակակիրները
Բիզնես կենտրոն կամ հյուրանոց՝ հիվանդանոցի փոխարեն. մասնավորեցման նոր կանոնները
Երևանի քաղաքապետարանը մերժել է 17– հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը
Խաղողի այգի, արխիվային լուսանկար

Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. վարչապետի կարծում է՝ դրանից կօգտվեն գյուղացիները

54
(Թարմացված է 13:08 13.08.2020)
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը վերաբերում է գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով նախատեսվում է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրով կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել այս ոլորտի ընկերություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

«Կորոնավիրուսի հետևանքով ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկաներում կոնյակի ու գինու նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև իրացման ծավալների վրա»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, իրացման ծավալների անկումը հասել է 30 և ավելի տոկոսի։ Այս իրավիճակի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ընկերություններին։

«Եվ դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են ու մենք ունենք տեղեկություններ, որ խաղողի բերքն այս տարի ավելի բարձր է լինելու, քան նախորդ մի քանի տարիներին»,– պարզաբանեց նախարարը` հավելելով, որ նախորդ տարիների արտադրանքը չվաճառելու պարագայում վերամշակողները դժվարություններ են ունենալու խաղողի նոր բերքը մթերելու հարցում։

«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան

Հետևաբար, կառավարությունը որոշել է աջակցել այս կազմակերպություններին` վարկային տոկոսների սուբսիդավորման միջոցով։

«Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ։ Վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,– ընդգծեց Խաչատրյանը։

Վարկի առավելագույն չափ է սահմանվում 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 3-6 ամսում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նկատեց, որ այս միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները։

«Մենք նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ այս տարի խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա»,– հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք`կորոնավիրուսի համաճարակի ու արտակարգ դրության ռեժիմի հետևանքով Հայաստանում այս տարի գինու սպառումն ու արտահանումը նվազել է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գինու սպառումն այս տարի անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով նվազել է, ինչը, նրա համոզմամբ,  չի կարող բացասաբար չանդրադառնալ մթերման գործընթացի վրա։

Լավագույն դեպքում` վերամշակողները խաղողը դաշտերում չեն թողնի, բայց դրա դիմաց առնվազն 20 տոկոս էժան կվճարեն` ոչ ավելի, քան 120 դրամ` 1 կգ–ի դիմաց։ Մինչդեռ, ֆերմերները պնդում են, որ բանկերից գյուղվարկեր են ստացել առնվազն 150 դրամ վաճառքի հաշվարկով։

54
թեգերը:
մթերում, վարկ, ծրագիր, կառավարություն, Խաղող
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Սարգսյան. «Խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պակաս է 40 տոկոսով
Խաղողի բերքն առատ կլինի, լրացուցիչ վարկ կտրամադրվի. նախարարն ու գինեգործները հանդիպել են
Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է