Նավթ պոմպ

Փորձում էին պատժել ՌԴ–ին, ամենաշատը տուժեց ԱՄՆ–ն. Հայաստանը ևս տուժածների շարքում է

202
(Թարմացված է 14:51 11.03.2020)
Նավթի համաշխարհային գնի նվազման հետևանքով համաշխարհային բորսաներում նվազել է նաև պղնձի գինը։ Դրանից տուժում է Հայաստանը` որպես պղինձ արդյունահանող ու արտահանող երկիր։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Փորձում էին պատժել Ռուսաստանին, բայց ամենաշատը տուժեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, վերլուծելով շաբաթվա սկզբում նավթի գների շուրջ ստեղծված համաշխարհային իրավիճակը, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Մարտի 6-ին, երբ Ռուսաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի միջև բանակցությունները ձախողվեցին, և ռուսական կողմը մերժեց նավթի արտահանման ծավալների նվազեցման առաջարկը, Սաուդյան Արաբիան, Պարսյանի ձևակերպմամբ, որոշեց «պատժել ՌԴ–ին» և ավելացրեց իր նավթի արդյունահանման ծավալները` գնանկում առաջացնելով նավթի համաշխարհային շուկայում։

«Այս նավթային պատերազմում, սակայն, ամենամեծ վնասները կրեց ԱՄՆ–ն։ ՌԴ տնտեսության համար 31 դոլարը, բնականաբար, մեծ վնաս է, քանի որ իր բյուջեի 50 տոկոսն այդ երկիրը համալրում է նավթի ու գազի հաշվին։ Բայց ՌԴ–ի դեպքում նավթի արդյունահանման ինքնարժեքը շատ ցածր է, և այդ երկիրը կարող է իրեն թույլ տալ, օրինակ, 31 դոլարով նավթ արդյունահանել։ Ինչը շատ այլ երկրներ չեն կարող իրենց թույլ տալ, քանի որ ավելի քիչ ծավալով ու ավելի ծախսատար տեխնոլոգիաներով են արտահանում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին , որն աշխարհի ամենամեծ նավթարդյունահանող պետությունն է`օրական 17.6 բարել արդյունահանման հնարավորությամբ, տնտեսագետի խոսքով` նավթային գների պատերազմում տուժեց ոչ միայն նավթի գնանկումից տնտեսությանը հասցված վնասից, այլև ֆոնդային բորսաներում խոշոր կորպորացիաների բաժնետոմսերի գների կտրուկ անկումից։

Բայց նավթի գնանկումն աշխարհում երկար չտևեց։ Մարտի 9-ին գրանցված նվազագույն արժեքն արդեն հաջորդ օրը`մարտի 10-ին, բարձրացավ 2-3 դոլարով։

«Սա դրական ազդակ է նավթ արդյունահանող երկրներին, որ այս խուճապի հետևից պետք չէ ընկնել, պետք է ավելի հանգիստ վերաբերվել այս պրոցեսներին։ Կարծում եմ` սրան նպաստեց նաև այն տեղեկատվական հոսքերը, որ ռուսական կողմը կարող է ևս մեկ անգամ քննարկել այս հարցը Սաուդյան Արաբիայի հետ»,– ասաց Պարսյանը։

Ի դեպ, նավթի գների անկումից, տնտեսագետի դիտարկմամբ, տուժել է անգամ նավթ չունեցող Հայաստանի տնտեսությունը։ Բանն այն է, որ նավթի գների անկումն իր բացասական ազդեցությունը թողեց նաև այլ ապրանքային շուկաների վրա։

«Օրինակ` պղնձի շուկայի դեպքում մենք երկուշաբթի օրն ունեցանք 150 դոլարի չափով անկում։ 1 տոննա պղինձը վաճառվում էր 5400 դոլարով։ Սա մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ մեր արտահանման 24 տոկոսը պղնձի խտանյութն է`սև պղինձը»,– ասաց Պարսյանը` հավելելով, որ պղնձի գների անկումը առաջիկայում հարված կհասցնի ՀՀ տնտեսության արտարժութային հոսքերին։

Բացի այդ, հանքարդյունաբերության այս ճյուղի վնասներն իրենց արձագանքը կստանան նաև սոցիալական ոլորտում` պայմանավորված առաջին հերթին ոլորտում ներգրավված քաղաքացիների եկամուտներին, ապա նաև` հանքարդյունաբերող ընկերությունների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին սպառնացող վտանգներով։

Հիշեցնենք` մարտի 9-ին Brent տեսակի նավթի գինը համաշխարհային շուկայում նվազել էր 30 տոկոսով և հասել 1 բարելի դիմաց 31 դոլարի: Սա վերջին 30 տարվա ընթացքում (1991 թվականից ի վեր) գրանցված ամենամեծ անկումն է:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որին փորձագետները մեղադրում են OPEC-ի հետ բանակցությունները տապալելու մեջ, մարտի 10-ին հանդես էր եկել հայտարարությամբ` չբացառելով OPEC-ի երկրների հետ նոր համաձայնագրերի կնքումը։

Ռուսաստանցի փորձագետները համաշխարհային նավթի շուկայում ստեղծված իրավիճակն անվանել են «գնային պատերազմ»։

Մսամթերքն ու շաքարավազն էժանացել են. գները Հայաստանում

202
թեգերը:
նավթ, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն
Որ փուլում է Հայաստանում նավթավերամշակող գործարան կառուցելու հարցը. փոխնախարարի պատասխանը
Թուրքմենական գազը սվոփ համակարգով ՀՀ մատակարարելու նախագիծը ձեռնտու է 3 երկրին. փորձագետ

Հունիս. սննդամթերքի գները Հայաստանում

87
Նախորդ տարվա համեմատ ալկոհոլի ու սիգարետի գներն աճել են, էժանացել են կաթնամթերքը, պանիրն ու ձուն։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել` գնային ինչ փոփոխություններ են եղել այս տարվա հունիսին։
Սննդամթերքի գների դինամիկան Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.0% գնաճ, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 3.5%։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 3.5%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում: Ձվի գինը 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ նվազել է 19.2%-ով, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 5.1%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում: 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 5.3%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.9% գնանկում:

2020թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, ձկան և ծովամթերքի, մսամթերքի՝ 0.4-0.1% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ արձանագրվել է 14.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ`4.1% գնաճ:

2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 12.0% և 8.8%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.3% և 0.4% գնաճ:

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

87
թեգերը:
թանկանալ, խմիչք, գին, Սննդամթերք, Հայաստան
Ըստ թեմայի
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները
Անցյալ տարվա ցորենն այս տարի պետք չէ. կառավարությունը գյուղացուն նոր պայման է առաջարկում

Արտադրված է Հայաստանում. «Կալաշնիկով» ինքնաձիգների գործարանի բացումը` լուսանկարներով

129
(Թարմացված է 19:17 08.07.2020)
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մասնակցում են «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմանը
  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

Նոր ինքնաձիգների ՝ ԱԿ-103 – ի մարտավարական-տեխնիկական բնութագրերը չեն տարբերվում հներից, սակայն զգալիորեն տարբեր է այն մասերի որակը, որոնցից դրանք հավաքվում են։

Երևանում հուլիսի 7-ին պաշտոնապես բացված Կալաշնիկովի ԱԿ-103 ինքնաձիգների հավաքման գործարանում Sputnik Արմենիան ֆիքսել է տասնյակ պատրաստի հրաձգային զենքեր, որոնք արդեն այս ամսվա վերջին կհայտնվեն հայ զինվորի ձեռքին։

Նոր, ավելի որակյալ արտադրանքը կփոխարինի իրենց դարն ապրած ինքնաձիգներին։ Սկզբում մասերը կմատակարարվեն Ռուսաստանից։ Բայց հետագայում մասերի արտադրությունն էլ կտեղայնացվի։

Ձեռնարկության հզորության լավագույն ժամանակներում կհավաքեն տարեկան մինչև 50 հազար միավոր ինքնաձիգ: Սա հսկայական թիվ է, որը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակի կարիքները։ Տրամաբանությունը հուշում է, որ արտադրանքի զգալի մասը կարտահանվի։

Ավտոմատների հավաքման կազմակերպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2018 թ-ի օգոստոսին Մոսկվայում, Դավիթ Գալստյանի և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի հանդիպման ընթացքում: Իսկ այս տարվա մայիսին ձեռնարկության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով։

129
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մասնակցում են «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմանը
    © Photo / official site of the Prime minister of RA.

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը մասնակցում են «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմանը

  • Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Կալաշնիկովի ինքնաձիգ. արտադրված է Հայաստանում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի գործարանի բացմումը Երևանում

Լուսանկար, Ռուսաստան, Հայաստան, «Կալաշնիկով» ինքնաձիգ
Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

0
(Թարմացված է 16:48 10.07.2020)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստանալու պատճառ չկա։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

«Այս պահին թեստերի դրական արդյունքներ ունեն 10 սաներն ու 5 աշխատակիցները։ Բացառությամբ 1 աշխատակցի, որը շաքարային դիաբետ ունի և գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է։ Անհանգստանալու առիթ չկա»,-ասաց նա` ավելացնելով, որ այս պահին հոսպիտալացված հիվանդ չկա:

Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե ինչպես վարակը տարածվել հաստատությունում։

«Հիմա գրեթե արդեն անվերահսկելի է։ Հնարավոր չէ ասել, թե որտեղից է տարածվել»,– նշեց նա։

Այս պահին հաստատությունում անհրաժեշտ քայլեր են իրականացվում հակահամաճարակաբանների հետ։

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից այս պահին հաստատությունում գիշերում են 21-ը: Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում էին մնացել միայն հունվարին լուծարված «Թռչունյան տան» սաները: Բոլորն ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ):

Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

0
թեգերը:
կորոնավիրուս, Գյումրի, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում