00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են արտաքին պահուստները հասել ռեկորդային մակարդակի. ռիսկեր և սպառնալիքներ

© Pixabay / Maklay62 / MoneyДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին մեկ տարում ՀՀ արտաքին պահուստները աճել են շուրջ մեկ քառորդով (25.7 տոկոսով) կամ բացարձակ առումով 589,5 միլիոն դոլարով։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ներկայացնում է արտաքին պահուսների ոլորտում առկա ռիսկերն ու սպառնալիքները։

2019թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պահուստները հասել են պատմականորեն ռեկորդային մակարդակի՝ կազմելով 2 մլրդ 849 միլիոն դոլար։ Շա՞տ է դա, թե՞ քիչ։ Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է։ Ամեն ինչ համեմատության և հարաբերության մեջ է երևում։

Տնտեսությունը ֆինանսապես քամվում է, ստացվում է ինքնանպատակ հարկահավաքություն. Գալոյան - Sputnik Արմենիա
Ինքնանպատակ հարկահավաք. «Տնտեսությունը ֆինանսապես քամվում է»

Եթե հիմք ընդունենք տնտեսական աճի պաշտոնական գնահատականը առ այն, որ 2019թ. ՀՀ ՀՆԱ-ն աճել է առնվազն 7,6  տոկոսով (բացարձակ առումով հասնելով մոտ 13.3 միլիարդ դոլարի), ապա այդ դեպքում երկրի արտաքին պահուստները կկազմեն ՀՆԱ-ի առնվազն 20 տոկոսը։ Ըստ էության արտարժութային պահուստների այս մակարդակը միանգամայն բավարար է ապրանքների ներմուծման առնվազն 3, 5 ամսվա ծածկույթն ապահովելու, ինչպես նաև երկրի արտաքին պարտքի սպասարկման ռիսկերը կառավարելի դարձնելու համար։ Սակայն որքանո՞վ է հուսալի և եկամտաբեր երկրի արտաքին պահուստների տեղաբաշխումը տարաբնույթ ակտիվների մեջ այն ձևով, ինչպես արվում է։

Ըստ ԿԲ տվյալների՝ ՀՀ արտաքին պահուստների ավելի քան 60 տոկոսը (1 մլրդ 612 միլիոն դոլար) հիմնականում տեղաբաշխված է ամերիկյան կառավարության պետական պարտատոմսերի մեջ, որոնց եկամտաբերությունը տատանվում է 1.5-2 տոկոսի սահմաններում, իսկ մնացած 40 տոկոսը (1 մլդ 231 միլիոն դոլար) կանխիկ արժույթն է՝ հիմնականում տեղաբաշխված արտասահմանյան մասնավոր բանկերի թղթակցային հաշիվներում։

2019 թ–ի տնտեսական կյանքը` թվերով

Իհարկե, ՀՀ ԿԲ-ն երկրի շարունակաբար աճող արտաքին պահուստների կառավարման հարցում առաջին հերթին առաջնորդվում է երկրի տնտեսության ֆինանսական կայունությունն ապահովելու անհրաժեշտությամբ (ինչը, ի դեպ, օրենքի պահանջ է)։  Ըստ երևույթին այստեղ հաշվի են առնվում ինչպես ավանդական, կապված ՀՀ վճարային հաշվեկշռի խրոնիկ դեֆիցիտի (երբ ներմուծումը ոչ թե տոկոսներով այլ անգամներով մշտապես գերազանցում է արտահանմանը, կամ արտաքին պարտքի ճնշումը ոչ թե թուլանում, այլ՝ մի բան էլ աճում է), այնպես էլ վերջին քաղաքական փոփոխություններով պայմանավորված կապիտալի հնարավոր փախուստի հետ կապված ռիսկերը։ Իսկ որ այդպիսի ընդգծված միտումներ կան, երևում է ԿԲ հաշվետվություններից և փորձագիտական գնահատականներից:

Տնտեսական աճը նախատեսվածից շատ չէ. Փաշինյանը ավելի մեծ հույս ուներ

2019թ. երկրից միայն պաշտոնական խողովակներով դուրս է բերվել ավելի քան 1,5 միլիարդ դոլար ու այդ միտումը շարունակվում է: Ինչ-որ տեղ այդ գործընթացը խուճապային բնույթ է կրում, քանի որ «մեծ թալանի» ժամանակահատվածում կուտակված կապիտալի մի զգալի հատվածը անօրինական ծագում ունի ու դրանց տերերը փորձում են հնարավորինս արագ տեսադաշտից հանել-հեռացնել ապօրինի ծագման գումարները: Բոլոր դեպքերում կապիտալի հախուռն ու միջնորդավորված արտահոսքը արտարժույթի տեսքով զգալիորեն մեծացրել է լարվածությունը դրամական շուկայում և այդ ֆոնին երկրի արտաքին պահուստների առաջանցիկ աճը հիմնավորված է և տրամաբանական:

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Նման վարկային ծրագրերն ավելացնում են երկրի արտաքին պարտքի բեռը»

Արտաքին պահուստների առաջանցիկ աճի այլ ընթացիկ գործոններ էլ կան, որոնք վեր են մղում դրանց կորագիծը: Խոսքը վերաբերում է հատկապես պետական պարտքի ծավալային ու կառուցվածքային փոփոխությունների հետ կապված նոր իրողություններին: 2019թ. երկրի պետական պարտքը աճել է 5.8 տոկոսով՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ  կազմելով 7 մլրդ 324 մլն դոլար: Ու թեև թավշյա հեղափոխությունից հետո երկրի արտաքին պետական պարտքի աճի տեմպերը նվազել են, այդուհանդերձ, այն բացարձակ առումով շարունակում է աճել: Մյուս կողմից, վերջին մեկուկես տարվա ընթացքում պետական պարտքի կառուցվածքում առաջանցիկ տեմպերով աճել է ներքին պետական պարտքի տեսակարար կշիռը և համապատասխանաբար աճել են պետական պարտքի սպասարկման ծախսերը:

2020թ. պետական բյուջեից պետական պարտքի սպասարկման (մարման և տոկոսավճարների վճարման) վրա ընդհանուր առմամբ ծախսվելու է 449 միլիարդ դրամ, որի 63 տոկոսը ուղղվելու է ներքին պարտքի սպասարկմանը (ներառյալ եվրապարտատոմսերի տոկոսավճարները ), և միայն 37 տոկոսը արտաքին պարտքի սպասարկմանը: Սա այն դեպքում, երբ ընդհանուր պետական պարտքի մեջ (ներառյալ ԿԲ պարտքը) ներքին պետական պարտքը կազմում է ընդամենը 22 տոկոս: Ասել է թե ներքին պարտքի սպասարկումը պետական բյուջեի վրա գրեթե եռակի թանկ է նստում, քան արտաքին պարտքի սպասարկումը:

Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա

Հավանաբար հաշվի առնելով վերը նշված իրողությունները` դրամավարկային իշխանությունները այդուհանդերձ չեն դիմում երկրի արտաքին պահուստների պատշաճ դիվերսիֆիկացմանը: Նախ այդ համատեքստում շարունակում է օրակարգից դուրս մնալ երկրի արտաքին պահուստների զամբյուղը մետաղական ոսկով համալրելու պահանջը, ինչը, հաշվի առնելով աշխարհում խորացող անկայունության ու ֆինանսական ճեղքերի միտումները, շատ երկրների կառավարությունների ստիպում է ավելացնել մետաղական ոսկու մասնաբաժինը, իսկ այն երկրները, որոնք չունեն ոսկու ռեզերվ, ստեղծել այդպիսին:

Инкассаторский автомобиль на проспекте Тиграна Великого - Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին պարտքը 2020 թ.-ին կտրուկ կփոխվի. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

ՀՀ արտաքին պահուստի կառուցվածքի հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա, որի մասին պաշտոնական մակարդակով աշխատում են չխոսել: Խոսքը ՀՀ արտաքին պահուստների առյուծի բաժինը ամերիկյան կառավարության երկարաժամկետ պարտատոմսերի մեջ ներդրված լինելու մասին է: Միգուցե աշխարհաքաղաքական խաղաղ ու ոչ կոնֆլիկտային ժամանակաշրջանում դա առավել նախընտրելի լուծում էր, ավելի հուսալի էր ու քիչ ռիսկային: Սակայն ներկա գլոբալ իրողությունների պայմաններում իրավիճակը բոլորովին այլ է, մանավանդ Հայաստանի Հանրապետության դեպքում, որը ներքաշված է տասնամյակներ տևող ու, ըստ էության, պարզ լուծումներ չունեցող ռազմաքաղաքական հակամարտության մեջ, ու ամենևին էլ մեկ չէ` այդ դեպքում ինչու է արտաքին պահուստի զգալի բաժինը պարտք տրված մի երկրի, որը ընդգծված շահեր ունի այս տարածաշրջանում ու հարկ եղած դեպքում չի խորշում պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, այդ թվում՝ իրեն պահ տված ակտիվները սառեցնելու, նույնիսկ բռնագանձելու տեսքով: Միգուցե ժամանակն է իրապես դիվերսիֆիկացնել մեր երկրի արտաքին պահուստները՝ հաշվի առնելով վերը նշված բոլոր ռիսկերն ու սպառնալիքները:

Լրահոս
0