Փող

Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման մեջ ռիսկեր է գտել

68
(Թարմացված է 15:33 18.02.2020)
Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտը և 37 ռիսկ բացահայտել։ Դրանք այսօր ներկայացվել են ԱԺ պատգամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. 2008-2018 թթ-ին ՀՀ պետական պարտքը կրկնապատկվել է։ Այսօր ԱԺ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նիստում այս տեղեկությունը տրամադրեց ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը` ներկայացնելով պետական պարտքի կառավարման ուսումնասիրության արդյունքները։

«Արձանագրել ենք 37 փաստ, որոնք հաշվեքննողների համոզմամբ, վկայում են, որ պետական պարտքի կառավարման գործում կան ռիսկեր»,– ասաց Առուստամյանը։
Հաշվեքննիչ պալատն, օրինակ, պարզել է, որ Հայաստանում պետական պարտքի վերաբերյալ ներքին աուդիտ երբևէ չի իրականացվել, չի իրականացվել նաև ռիսկի գնահատում։ Չնայած, որ Ֆինանսների նախարարությունն ու ԿԲ–ն պարտավոր են հրապարակել պետական պարտքին վերաբերող փաստաթղթերը, բայց դրանք իրականում չեն հրապարակվում։ Իսկ ՊԵԿ–ը Ֆինանսների նախարարությանը չի տրամադրել պետբյուջեի մասին իր կանխատեսումները և այլն։

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք այդ ընթացակարգերը չպահպանելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, Կարեն Առուստամյանը պատասխանեց. «Վերջիվերջո կառավարությունն իր որոշմամբ ստանձնում է այդ պարտականությունը, թող նաև իրականացնի հսկողության գործընթաց` աուդիտ հանձնարարելով որևէ կազմակերպության։ Ու եթե լինի կոռուպցիոն ռիսկ, հենց այդ գործընթացով էլ կարձանագրվի։ Մենք ասում ենք` շատ կարևոր գործընթաց է, խնդրում ենք, իրականացնել»։

Լինել թափանցիկ ու վստահելի. իշխանությունը որոշել է` ինչպես ծախսել բյուջեն մինչև 2023թ.–ը

Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը հայտնեց, որ կատարված հաշվեքննությունը չի ընդգրկել ո՛չ կոռուպցիոն ռիսկերի առկայության բացահայտումը, ո՛չ էլ առանձին վարկային ծրագրերում հնարավոր չարաշահումները։ Ուսումնասիրության նպատակը դա չի եղել։ Բայց այլ ուսումնասիրությունների շրջանակներում, Առուստամյանի խոսքով, տարբեր վարկային ծրագրերում ՀՊ–ը չարաշահումներ հայտնաբերել է։

68
թեգերը:
չարաշահում, կոռուպցիա, բյուջե, պարտք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է ավելանալու Հայաստանի պետական պարտքը, կամ ի՞նչ կլինի, եթե պարտք չվերցնենք
Հայաստանում 2018 թվականին պետական պարտքի բեռը նվազել է. ո՞վ է ձգել գոտին
Պետական պարտքը նվազել է, բայց նոր պարտքեր ներգրավելու ծրագրեր կան
Հրանտ Բագրատյան, արխիվային լուսանկար

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

106
(Թարմացված է 11:16 03.07.2020)
Հրանտ Բագրատյանը նոր տվյալներ է հրապարակել` հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չեն արդարացել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։

«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։

Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։

Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։
Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

106
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

60
(Թարմացված է 15:52 02.07.2020)
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակն է:

«Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որևէ հստակ ցուցանիշ պաշտոնյան չհնչեցրեց՝ խոստանալով դրանք հրապարակել առաջիկայում:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք և կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությւնը տնտեսվարողների աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, առաջիկայում նախատեսվում է գործողության մեջ դնել ևս մեկը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի ակնկալվող թեկուզ չնչին տնտեսական աճի փոխարեն Հայաստանի տնտեսությունը 4%-անոց անկում կգրանցի:

Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ԿԲ-ի ամենամոտավոր հաշվարկներով` նրանց թիվն այս տարի Հայաստանում կավելանա 20.4%-ով:

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

60
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, գույքահարկ, եկամտահարկ, հարկեր, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին
Մինասյանի կալանավորման որոշումը չի՞ բեկանվել. ՊԵԿ նորանշանակ նախագահն այլ ինֆորմացիա ունի
ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Կարմիր հաղարջ

Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

0
(Թարմացված է 00:52 07.07.2020)
Հաղարջի տեսակներից ամենաօգտակարը սևն է։ Այն հասնում է հուլիսին։ Սև հաղարջը վիտամինների գանձարան է։ Հատկապես օգտակար է երեխաների համար։ Ամենաճիշտը հաղարջը հում վիճակում ուտելն է։ Թե ի՞նչ օգտակար հատկություններ ունի հաղարջը՝ ընթերցեք մեր նյութում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Կարմիր ու սև հաղարջը բավականին լայն տարածում ունեն Հայաստանում, երկուսն էլ հատուկ խնամք չեն պահանջում, բավականին համեղ են ու շատ օգտակար։ Սակայն ճիշտ արդյունք ստանալու համար պետք է իմանալ՝ ինչպես կիրառել հատապտուղն ու որ դեպքում այն չպետք է ուտել՝ օրգանիզմին չվնասելու համար, քանի որ հաղարջը մի շարք հակացուցումներ ունի։ Փորձենք հասկանալ՝ ինչպես է հաղարջն ազդում օրգանիզմի վրա։

Օգնում է բուժել մրսածությունն ու իջեցնում է ջերմությունը

Սև հաղարջի շնորհիվ կարելի է ամրացնել իմունային համակարգն ու կանխել վարակների ներթափանցումը օրգանիզմ։ Հաղարջը նաև մանրէասպան միջոց է ու կարող է իջեցնել ջերմությունը։ Անգինայի ու գրիպի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս հաղարջի թեյ օգտագործել։

Черная смородина
Սև հաղարջ

Օգտակար է ճնշման ու ռևմատիզմի դեպքում

Կարմիր հատապտղի հիմնական ազդեցությունը ճնշման կարգավորումն է ու արյունատար անոթների վրա զգալի ազդեցությունը, իսկ սև հաղարջը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Դրա մեջ եղած Р ու С վիտամինները օգնում են իջեցնել ու կարգավորել արյան ճնշումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

Հաղարջի տերևներից թուրմը միզամուղ է, այդ պատճառով հաճախ է օգտագործվում տոքսինները հանելու համար։ Թուրմերով բուժում են հոդատապն ու ռևմատիզմը։ Դրանից բուժիչ վաննաներ են պատրաստում մաշկի հիվանդությունների ու ցաների դեպքում։

Ամրացնում է օրգանիզմը

Վիտամին С-ի պարունակությամբ հաղարջը զիջում է միայն մասուրին։ 20 հատապտուղը բավական է՝ օրգանիզմի օրական պահանջը բավարարելու համար։ Բացի այդ՝ հաղարջի մեջ կան Р խմբի վիտամիններ, որոնք կարգավորում են ու պահպանում արյունատար անոթների կառուցվածքը, ճկունությունը, գործառույթն ու թափանցելիությունը։

Красная смородина
Կարմիր հաղարջ

Նվազեցնում է սթրեսը

Հաղարջի մեջ պարունակվող վիտամինները ամրացնում են նյարդային համակարգն ու նպաստում գլխուղեղի անոթների աշխատանքին, լավացնում են հիշողությունն ու օգնում հաղթահարել հոգեբանական բեռնվածությունը։ Հաղարջը հաճախ խորհուրդ են տալիս բուհերի դիմորդներին ու քննություն հանձնող ուսանողներին։

Լավացնում է աղիների, երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքը

Վիտամին В-ի շնորհիվ հաղարջը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ ֆոսֆորը խիստ անհրաժեշտ է երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքի համար։ Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել, կատարել մկանային ու նյարդային համակարգի գործառույթներն ու նպաստում ոսկրերի ամրացմանը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Հաղարջի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել այրոցից, ամրացնել անոթների պատերն ու բարենպաստ ազդեցություն կունենա հիշողության ու մտածողության վրա։

Նիհարելու համար

Հատապտուղը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք ուզում են նիհարել, բացի այդ, հաղարջի 100գրամն ընդամենը 56 կկալ ունի։ Այն նաև հարուստ է բջջանյութով, որն ամբողջովին յուրացվում է օրգանիզմի կողմից ու արագ հագեցնում է։

Коктейль
Կարմիր հաղարջով կոկտեյլ

Հակացուցումները

Վիտամին К-ի բարձր պարունակության պատճառով այն խորհուրդ չի տրվում մարդկանց, որոնք գլխուղեղի կաթված կամ ինֆարկտ են տարել։ Հաղարջը խորհուրդ չեն տալիս նաև աղիքային ու ստամոքսային սուր հիվանդությունների, օրինակ՝ խոցի դեպքում, քանի որ այն բարձրացնում է թթվայնությունը։

Փոքր երեխաների համար վնասակար է հաղարջի 100%-ոց հյութը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Նրանց կարելի է հյութը տալ միայն ջրով բացած վիճակում ու քիչ քանակությամբ։ Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ հաղարջը պետք է ուտել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Բացի այդ, պետք է չափն իմանալ։ Մեծ քանակությամբ հաղարջ ուտելը կարող է հանգեցնել արյան մակարդելիության բարձրացման։

Ոչ միայն սև ու կարմիր

Սպիտակ հաղարջի տեսակները հաճախ անարդարացիորեն մոռացության են մատնվում։ Մինչդեռ սպիտակ հաղարջը համային հատկանիշներով տարբերվում է սևից ու կարմիրից։ Այն շատ անուշաբույր ու համեղ է, քանի որ բարձր քանակությամբ շաքար է պարունակում։

Բացի այդ, սպիտակ հաղարջն ալերգիկ չէ․ բոլորը հանգիստ կարող են ուտել այն։

Смородина
Սպիտակ հաղարջ

Սպիտակ հաղարջը կարող է․

  • վերականգնել սրտանոթային համակարգի լիարժեք գործունեությունը,
  • բարենպաստ ազդել արյունատար համակարգի վրա,
  • նորագոյացությունների նախապահպանություն իրականացնել․
  • պաշտպանել օրգանիզմը վաղաժամ ծերացումից,
  • կարգավորել լեղապարկի գործունեությունը,
  • պայքարել աթերոսկլերոզի դեմ
  • լավացնել լյարդի, մակերիկամների աշխատանքը,
  • շտկել բջջային փոխանակությունը,
  • վերականգնել տեսողությունը,
  • ամրացնել նյարդային համակարգը։

Ոմանք պնդում են, որ եթե մարդն ուզում է կատարյալ առողջ ու պաշտպանված լինել վարակներից և մանրէների հարձակումից, պետք է օրական ընդամենը մեկ բուռ սպիտակ հաղարջ ուտի։

0
թեգերը:
հատապտուղ, սթրես, երեխա, օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում