ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Առևտրի և զարգացման սևծովյան բանկը 10 միլիոն դոլար կտրամադրի հայկական բանկերից մեկին փոքր ու միջին բիզնեսը վարկավորելու համար։ Վարկային համաձայնագիրն այսօր ՀՀ կենտրոնական բանկում ստորագրել են ԿԲ գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանն ու Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինը։
Միջոցները տրամադրվելու են դոլարային վարկերի համար։ Դրանցից կկարողանան օգտվել փոքր ընկերությունները, որոնք արտասահմանից նյութեր ու հաստոցներ են գնում, կամ ապրանք են արտահանում։
Նախկինում բանկն արդեն երկու անգամ 5 միլիոնի ու մեկ անգամ 10 միլիոնի չափով վարկեր ստացել էր Սևծովյան բանկից (փոքր բիզնեսի հետագա վարկավորման համար)։ Այլ բանկերին ու վարկային կազմակերպություններին էլ են նման վարկեր տրամադրվել։
«Իհարկե, ոչ մի երկիր չի կարող զարգանալ առանց փոքր ու միջին բիզնեսի։ Այստեղ աշխատատեղեր ու նոր ապրանքներ, ծառայություններ են ստեղծվում», – ավելացրեց Պանկինը։
Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու
Այս, ինչպես և նախորդ տարի Սևծովյան բանկը պատրաստվում է 40 միլիոն դոլար տեղաբաշխել Հայաստանում։ Դիտարկվում է նաև հայկական դրամով նոր արժեթղթերի թողարկման հնարավորությունը։ Բանկն արդեն արժեթղթեր տեղաբաշխել էր 2017 թվականին։
«Քննարկվում են նաև ենթակառուցվածքային նախագծերում նոր ներդրումներ անելու հնարավորությունները։ Մենք արդեն ներդրում ենք արել օդանավակայանի հիմնանորոգման մեջ, աշխատում ենք մի քանի խոշոր ձեռնարկությունների հետ, այժմ մտածում ենք ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու ուղղությամբ», – ավելացրեց Պանկինը։
Քաղաքապետարանը կօգնի նոր բնակարան ձեռք բերելու գործընթացում խուսափել խաբեբաներից
Հիշեցնենք` Հայաստանում աշխատելու տարիներին Սևծովյան բանկը հավանություն է տվել 37 ծրագրի, որոնց ընդհանուր արժեքը 277 միլիոն եվրո է։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով: Տեղեկությունը հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր:
«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Պատերազմի հետևանքով Արցախի էներգետիկ համակարգը կորուստներ է կրել։ «Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ Արցախից ստացված տեղեկության`36 ՀԷԿ–երից միայն 6-ն է մնացել հայկական կողմում։ Թերթը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի հետ։
«Կարելի է ասել, որ կորցրած ՀԷԿ–երը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել. բոլորը մասնավոր սեփականություն են եղել»,–ասել է Վարդանյանը՝ խոսելով ֆինանսական վնասի մասին։
Նա հայտնել է նաև, որ 2021-ին նախատեսված էր, որ 330 մլն կՎտժ էլեկտրաէներգիա պետք է գար Արցախից դեպի ՀՀ։ Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ սա միայն սակագնային խնդիր է ստեղծել Հայաստանի էներգետիկայի համար (սակագինը որոշ բաժանորդների համար ավելանում է 3 դրամով - խմբ.)։ Փոխնախարարը նշել է, որ այս տարվա համար դա պետք է ավելի թանկ սակագնով հոսանքով փոխարինվի, որովհետև այս տարի մեզ մոտ ատոմակայանն էլ է երկարաժամկետ կանգ առնելու։
«Այսօրվա պլանավորվածով մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 2-ը կանգնում է։ Հուլիս–օգոստոս–սեպտեմբեր ամիսներին առավել լարված ու ծանր ռեժիմներ կլինեն։ Պլանավորվածի համաձայն` խնդիրներ չպետք է լինեն, բայց այդ ամիսներին սառը ռեզերվներ չենք ունենա, և հուսով ենք, որ առանց վթարների կաշխատենք ու խնդիր չի առաջանա»,–ասել է Վարդանյանը։
Խոսելով Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման մասին` Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ ցանցը գրեթե ամբողջությամբ վերականգնված է։ Նրա խոսքով` ընդհատումներ լինում են, քանի որ պատերազմից հետո վնասված կետերը կցումներով է վերականգնված, ենթակայանների մեծ մասը ռմբակոծված էր։ Նա հայտնել է, որ միայն Մարտունիում մի փոքր խնդիր կա` սնուցող գծերը մնացել են գրավված տարածքներում։ Հիմա այնտեղ փոքրիկ 10 կՎտ գծով է սնուցվում, որը չի բավարարում։ Առաջիկա 6-8 ամսվա ընթացքում նոր գիծ է կառուցվելու «Արցախէներգոյի» կողմից։
Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի. Լուսինե Ավետյան
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը
Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ: