«Նաիրիտ» գործարան. արխիվային լուսանկար

«Նաիրիտը» կարող է վաճառվել Իրանին. կառավարությունը քննարկում է առաջարկը

179
(Թարմացված է 14:56 11.02.2020)
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողներին հայտնել է, որ հնարավոր գործարքն առաջին հերթին պետք է արդարացնի կատարվելիք ծախսերը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել իրանական կողմին «Նաիրիտ» գործարանը վաճառելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկրաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, իհարկե, կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտի» շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»,– ասաց Խաչատրյանը` մեկնաբանելով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ Թավրիզի նավթաքիմիական ընկերության ներկայացուցիչների հետ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի վերջին քննարկումները։

Թե քննարկումներն ինչ փուլում են ու որքան գումար պետք է ներդնի հնարավոր գնորդը «Նաիրիտը» վերագործարկելու համար, Տիգրան Խաչատրյանը չասաց։

Աճուրդը չկայացավ. «Նաիրիտը» չեն ուզում գնել ոչ ամբողջությամբ, ոչ մաս–մաս. ի՞նչ է լինելու

«Անկախ գումարի հարցից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը։ Բոլոր նման դեպքերում հիմնավորվածությունը տեխնիկատնտեսական է։ Այսինքն` այն ակնկալիքները, որ կան նման նախաձեռնությունների դեպքում, պետք է արդարացնեն իրենց համար կատարված ծախսերը։ Հաշվարկները նախ պետք է հիմնավորեն դրա տեխնիկական իրագործելիությունը, հետո նաև ֆինանսական հիմնավորումները»,–ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք`շուրջ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Նաիրիտի» վերագործարկման հարցով հանդիպում է ունեցել իրանցի ներդրողների հետ։ Պաշտոնական մեկնաբանության համաձայն` իրանական կողմը մինչև մարտի վերջ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ հիմնավորում պետք է ներկայացնի։

Հայտնի է, որ «Նաիրիտով» հետաքրքրված է Թավրիզի նավթաքիմիական ընկերությունը։ ՀՀ կառավարության հետ համաձայնության դեպքում «Նաիրիտը» կներկայացնի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը, քանի որ գործարանը սնանկ է ճանաչվել, իսկ գույքը հանվել է վաճառքի։

Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իրանցի գործարարները եղել են գործարանում, ծանոթացել սարքավորումների վիճակին։ Նրա խոսքով` շուրջ 30-40 տարվա սարքավորումները ներդրողներին չեն հետաքրքրել, փոխարենը` իրանական կողմը հետաքրքրված է արտադրության տեխնոլոգիաներով ու հայ մասնագետներով։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։

2006թ.-ին կառավարությունը «Նաիրիտի»-ի 90 տոկոս բաժնեմասը վաճառեց Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումներ չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թ.-ից պարապուրդի մատնվեց` էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություն ունի նաև ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։

Մեռնես էլ՝ պիտի «մուծվես». ինչպես կարելի էր փրկել «Նաիրիտը»

Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց։ Ընկերությունն իր 90 % բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրեց ՀՀ կառավարությանը:

Արդեն 5 տարի` 2015թ.–ից, ՀՀ նախկին ու ներկա կառավարությունները «Նաիրիտի« համար գնորդներ ու ներդրողներ են փնտրում։ Այդ տարիների ընթացքում գործարանի հնարավորություններն ուսումնասիրել են ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական Pirelli-ին, բայց անարդյունք։

«Նաիրիտի» պարտքը միայն ՀՀ կառավարությանը այսօր 10 մլրդ դրամ է կազմում։

179
թեգերը:
գործարան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Նաիրիտ
Ըստ թեմայի
Հայ–չինական գործարանն արդեն կաուչուկ է արտադրում. Ավինյանը խոսել է «Նաիրիտի» մասին
«Նաիրիտի» վերջը կտա՞ն․ գործարանի եղած–չեղածն աճուրդի է հանվել
Հայաստանի իշխանությունը չի ների «Նաիրիտի» պարտքերը. գործարանի փրկությունը չի քննարկվում
«Նաիրիտի» նախկին աշխատակիցներին դատի են տվել ու փոխհատուցում են պահանջում զրպարտանքի համար

Ինչ զբաղվածություն ունեն Հայաստանում կանայք ու տղամարդիկ և ինչպես են վարձատրվում

42
(Թարմացված է 19:27 12.08.2020)
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է Հայաստանում զբաղվածության մակարդակը ըստ սեռերի, տարիքային խմբերի, նաև` զբաղվածության կարգավիճակն ու վարձատրության գենդերային խզվածքը։
Կանանց և տղամարդկանց զբաղվածության մակարդակը Հայաստանում
© Sputnik / Shushanik Sargsyan

Հայաստանում բնակչության ընդհանուր զբաղվածության ընդհանուր թիվը, կարելի է ասել, մտահոգիչ է։ Համաձայն armstart.am–ի հետազոտության`բնակչության միայն 44,8 տոկոսն է զբաղված։ Իսկ զբաղվածների կեսից ավելին` 50.9 %-ը տղամարդիկ են, կանայք կազմում են այդ թվի 39,2 %-ը։

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է Հայաստանում զբաղվածության մակարդակը ըստ սեռերի, տարիքային խմբերի, նաև` զբաղվածության կարգավիճակն ու վարձատրության գենդերային խզվածքը։

Կանայք ավելի հաճախ զբաղված են կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում: Ղեկավար պաշտոններում կանանց ավելի քիչ կարելի է հանդիպել, չնայած նրան, որ բարձր և միջին որակավորման մասնագետների, ինչպես և գրասենյակային ծառայողների թվում գերակշռում են կանայք:

Հայաստանում ժամային վարձատրության գենդերային չճշգրտված խզվածքը գնահատվում է 23.1%: Ամսական աշխատավարձով հաշվված չճշգրտված խզվածքը 40% է, որն արտացոլում է և՛ վարձատրության, և՛ աշխատած ժամերի գենդերային խզվածքները: Մասնավորապես, պարզվում է, որ Հայաստանում կանայք 14.3%- ով ավելի քիչ ժամեր են աշխատում, քան տղամարդիկ, ինչով էլ բացատրվում է ամսական աշխատավարձի գենդերային խզվածքի մեկ երրորդ մասից մինչև կեսը (42%):

42
թեգերը:
տղամարդ, Կին, աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, Գործազրկություն, գործազուրկներ, Հայաստան
 Beeline

Ովքե՞ր են կանգնած Beeline-ը գնել ցանկացող Novatel–ի ընկերության հետևում. մանրամասներ

364
(Թարմացված է 16:09 12.08.2020)
Ինչ ֆինանսական միջոցներով է ընդամենը երկու ամսում ստեղծված ընկերությունը «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասն ուզում գնել։ Novatel ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը մանրամասներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երկու ամիս առաջ բացված Novatel ընկերությունը բանակցություններ է վարում «ՎԵՈՆ Արմենիայի» գլխավոր գրասենյակի հետ ընկերությունը գնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Novatel ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը։

«Արդեն իսկ լուրջ քայլեր ենք արել, բանակցությունները վերջին փուլում են։ Դրանք ընթանում են «Վեոնի»` Ամստերդամում գտնվող գլխամասային գրասենյակի հետ։ Ընկերության հետ գաղտնիության պայմանագիր է կնքվել, ուստի մեր կողմից ներկայացված գնառաջարկի մասին չենք կարող հայտնել»,–ասաց Երզնկյանը։

Նա հայտնեց, որ Novatel ընկերությունը ստեղծվել է երկու ամիս առաջ։ Ընկերության ղեկավարները ընկերներ են, որոնք ծնվել և մեծացել են Երևանում, գործարարությամբ են զբաղվում։  Երզնկյանի խոսքով` իրենք աշխատել են միջազգային համբավ ունեցող հեռահաղորդակցման ընկերություններում, այսինքն` մեծ փորձ ունեն։

Ի դեպ, Novatel-ը, ի տարբերություն Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի նորաստեղծ Team ընկերության, «ՎԵՈՆ»-ի գնման համար չի դիմել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Պատճառը, ըստ Երզնկյանի, այն է, որ Եսայանների ընկերությունն ուզում է գնել «ՎԵՈՆ»–ը` իրենց ընկերության հետ միավորելու համար, իսկ Երզնկյանն ուզում է գնել այն` պահպանելով «ՎԵՈՆ»–ի ողջ անձնակազմը։

«Հենց այս պատճառով էլ կարծում ենք, որ ՏՄՊՊՀ–ի հետ որևէ խնդիր չենք ունենալու։  Այն, որ Եսայաններն արդեն իսկ հանձնաժողովի թույլտվությունը ստացել են «ՎԵՈՆ»–ի գնման համար,  դա որևէ առավելություն չի տալիս նրանց։ Եթե կարիք լինի, մենք նույնպես կդիմենք ՏՄՊՊՀ, սակայն գլխամասային գրասենյակի հետ բանակցություններից հետո»,–ասաց Երզնկյանը։

Beeline-ի վաճառքը հայաստանյան աշխատաշուկայի համար նպաստավոր չէ. Սանդուխչյան

Այս պահին, ըստ նրա, «ՎԵՈՆ»–ը պետք է ընտրություն կատարի երկու ընկերությունների միջև։ Երզնկյանը հերքեց շրջանառվող լուրերը, որ իրենք Ucom–ի սեփականատերերի հետ առնչություն ունեն։ Նա նշեց, որ Ucom–ի ղեկավարների` Խաչատրյանների հետ կապ չունեն, անգամ անձնապես ծանոթ չէ նրանց հետ։ 

Երզկյանը հայտնեց, որ «ՎԵՈՆ Արմենիան» ուզում են գնել ամբողջությամբ, և եթե հնարավորություն լինի մասնակի բաժնետեր լինելու, ապա չեն համաձայնի։ Ինչ վերաբերվում է ֆինանսական միջոցներին, ապա նա վստահեցնում է, որ համաշխարհային համբավ ունեցող ֆինանսական կազմակերպություններն են մասնակից լինելու այդ գործում, որոնց նախնական համաձայնությունն արդեն իսկ ունեն։ Երզնկյանը ասաց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ գոյություն ունի «գաղտնիության պայմանագիր»։

Նրա խոսքով` ընկերությունը ստեղծվել է հատուկ «ՎԵՈՆ Արմենիայի»  գնման գործարքին մասնակցելու համար։

Հիշեցնենք` մի քանի ամիս առաջ Հայկ Եսայանը հայտարարեց Ucom–ը լքելու մասին։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Եսայան եղբայրները հիմնադրել են «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» (ապրանքանիշը` Beeline) գնելու հարցով:

Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են

Հուլիսի 10-ին ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը: Ինչ վերաբերում է Ucom–ին, ապա ընկերության տնօրենն այժմ Արա Խաչատրյանն է։ Նա եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Մայիսին Խաչատրյանը ԱԱԾ էր հրավիրվել` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում: Գագիկ Խաչատրյանն այս պահին կալանավորված է, իսկ տղաները հետախուզման մեջ են։

364
թեգերը:
Հայկ Եսայան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Beeline Armenia, Անդրեյ Պյատախին («ՎԵՈՆ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն)
Ըստ թեմայի
ՀԾԿՀ-ն ևս դեմ չէ Beeline-ի վաճառքին, բայց ժամանակ է տվել գործարքն իրականացնելու համար
Եսայան եղբայրների «Թիմը» 500 գիգաբիթ/վայրկյանում թողունակությամբ ցանց է կառուցում
ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
Օրիոն-է ԱԹՍ

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

69
(Թարմացված է 01:36 13.08.2020)
Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Ալեքսանդ Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի  Օդատիեզերական ուժերը 2021թ․-ից կսկսեն բազմաթիրախային հարվածային ԱԹՍ-ներ ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՕՏՈՒ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Դրոնովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում: Զորահրամանատարը նշել է. «Անօդաչու ավիացիայի կիրառման արդյունավետությունը հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հատուկ գործողության ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ապահովել է ապօրինի զինված կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների բարձր ճշգրտությունը»:

Беспилотный летательный аппарат (БПЛА) Орион-Э
© Sputnik / Алексей Филиппов
ԱԹՍ

 

Ռուսաստանի օդատիատիեզերական ուժերի մերձավոր և միջին հեռահարության ԱԹՍ համալիրները դեռևս «երկրորդական դերեր» են խաղում՝ ծառայելով ավիացիայի հնարավորությունների ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը։ Աճում է անօդաչու թռչող սարքերի ինտեգրումը ռազմական օդաչուների հետ միասնական տեղեկատվական տարածքում, և հեռանկարում «խելացի» դրոնները կհասնեն ավելիին: Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «ռազմավարական խորքերում խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Գեներալ Դրոնովը չի նշել այն դրոնների «անունները», որոնք շուտով կընդգրկվեն օդատիեզերական ուժերի մարտական կազմում: Սակայն հայտնի է, որ ծանրաքաշ «Охотник»-ը օպերացիոն պատրաստվածության կհասնի 2024 թվականին, իսկ մեծ հզորություն ունեցող ռուսական մյուս երկու անօդաչու թռչող սարքերը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից 2019 թ․-ին պայմանագրված «Ալտիուսը», ինչպես նաև  «Օրիոնը, Սիրիայում հաջող փորձարկումներից հետո գտնվում են ՌԴ օդատիեզերական ուժերի փորձագիտական-մարտական շահագործման փուլում:

Առաջատար «Օրիոնը»

Անօդաչու «Օրիոնը» գործում է մինչև 8000 մետր բարձրության վրա, առանց լիցքավորման կարող է օդում գտնվել ամբողջ 24 ժամ՝ մինչև 250 կգ օգտակար բեռնվածությամբ (սարքի քաշը՝ 1100 կգ): Ունի 8 մետր երկարություն, թևերի բացվածքը 16 մետր է։ Հագեցած է АПД -110/120 մխոցային շարժիչով՝ 1,9 մետր տրամագիծ ունեցող AB-115 երկթիակ պտուտակով։

«Օրիոնի» (և ռուսական այլ ծանրաքաշ դրոնների) հրթիռա-հրետանային սպառազինությունը բաց աղբյուրներում  նվազագույն չափով է արտացոլված: Սակայն փետրվարին «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը լրագրողներին պատմել է անօդաչուների համար թեթևացած զինանոցի՝ 50-100 կգ քաշով հատուկ փոքրածավալ զինամթերքի մշակման մասին, որոնք նախատեսված են նպատակների լայն տեսականու համար:

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հաշվողական տեխնիկայի հզորության աճի և արհեստական ինտելեկտի բարդ ալգորիթմների զարգացմանը զուգահեռ առաջիկա տարիներին թեթևացված բարձր ճշգրտությամբ սպառազինության արդյունավետությունը կարող է կտրուկ աճել:

«Օրիոն» ԱԹՍ-ն հետազոտությունների և զարգացման զգալի ճանապարհ է հաղթահարել, հաջողությամբ շահագործվում է։ «Օրիոն» նախագիծը ՌԴ ՊՆ-ի պատվերով մեկնարկել է 2011թ․-ին, թռիչքային փորձարկումները սկսվել են 2016թ․-ին, ռումբային սպառազինությամբ՝ 2018թ․-ից սկսած։

«Օրիոն» միջին բարձրության անօդաչու սարքի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին: Նախատեսվում է տարեկան մինչև 30 նման մեքենաներ թողարկել (յուրաքանչյուր համալիրի կազմում ՝ երեքից վեց դրոն, կախված դրված խնդիրներից՝ հետախուզական կամ հարվածային):

Արտադրող ընկերությունը («Քրոնշտադտ» Գրուպը) ավելի վաղ հայտարարել էր, որ «Օրիոն» ԱԹՍ-ի արտահանվող տարբերակը կլինի հարվածային: Այս տեղեկությունն արդեն հետաքրքրել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ռուս գործընկերներին։ Իհարկե, «Օրիոնի» հաջող մեկնարկը նկատել են նաև Ռուսաստանի թշնամիները։

Ատոմային «Ալտիուսը»

Մեծ հեռահարության «Ալտիուս» ծանրաքաշ տուրբոպտուտակային անօդաչուն առաջին ավտոմատ ռեժիմով թռիչքը կատարել է 2019 թ․-ի օգոստոսին՝ 28,5 մ թևի բացվածքով և 11,6 մ երկարությամբ կորպուսը կարող է 2 օր  մինչև 2 տոննա մարտական բեռ կրել՝ ընթանալով 250 կմ/ժամ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և հաղթահարել մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն: Կոմպոզիցիոն նյութերի օգտագործմամբ կառուցված անօդաչու սարքի սեփական քաշը տարբեր տվյալներով կազմում է հինգից վեց տոննա:

Беспилотный летательный аппарат Альтиус-У
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:

Իներցիալ նավիգացիոն СП-2 համակարգը նվազեցնում է օդում սարքի հայտնաբերման հնարավորությունները, ապահովում լրացուցիչ կայունություն հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային հակազդեցության նկատմամբ: Այն ունի արհեստական բանականություն (ամբողջ «ուղեղը» խոստանում են ներդնել մինչեւ 2020 թվականի վերջը), անօդաչու «Ալտիուսը» կարող է ինքնուրույն, առանց օպերատորի մասնակցության փոխգործակցել օդաչուավոր ինքնաթիռների հետ:

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի Գլխավոր շտաբի աղբյուրները հայտնեցին, որ «Ալտիուսի» հետախուզական արդիականցումը կստանա գերձայնային ռադիոլոկատոր և նորագույն օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ, իսկ հարվածային ԱԹՍ-ն կարող է հականավային հրթիռներ կրել։

Ենթադրվում է, որ խոսքը մինչև 260 կմ հեռահարությամբ և մոտ 500 կգ զանգվածով, արբանյակային նավիգացիայի համակարգով և ինքնանշանառության ակտիվ-պասիվ ռադիոլոկացիոն գլխիկով (այս դեպքում «Ալտիուս»-ին կարելի է մինչև 4 հականավային հրթիռով) x-35 ցածրադիր հրթիռի մասին է:

Беспилотный летательный аппарат «Альтиус-У».
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

Նորագույն անօդաչուի սերիական արտադրությունը ծավալվում է Քաղավիացիայի Ուրալի գործարանում («УЗГА» ԲԸ), որի հետ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել «Ալտիուս-ՌՈւ»(այսպես են կոչել ԱԹՍ-ի վերջնական տարբերակը, որին հասել են նախկինում թողարկված բոլոր նախատիպերի՝ «Ալտաիր» տեսակի ԱԹՍ-ների փորձարկումների արդյունքում) անօդաչու թռչող սարքի փորձնական-կոնստրուկտորային աշխատանքների կատարման վերաբերյալ: Միաժամանակ կատարելագործվում է հեռանկարային ավիացիոն համալիրների տեղակայման համակարգը, իսկ դա ավելի քան հարյուր օդանավակայան է։

Բարձր թռիչք ապահովող, մեծ հեռահարության և թռիչքի համար երկար ժամանակ ունեցող դրոնների օդային գերիշխանության աճը, հարվածային հետախուզական անօդաչուների ակտիվ օգտագործումն ու «ինտելեկտուալացումը», ռազմական մասնագետների և մարտական ռոբոտների համատեղ գործողությունները դառնում են անշրջելի միտում: ՌԴ Զինված ուժերի զանգվածային զինումը ԱԹՍ-ներով թույլ կտա նկատելիորեն բարձրացնել դրանց մարտական պատրաստության արդյունավետությունը, անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծի հավանական ագրեսորի ճանապարհին՝ օդում, ջրում և ցամաքում:

Մինչդեռ Ռուսաստանը նախատեսում է 2022թ․-ին թողարկել ևս մեկ ծանրաքաշ ԱԹՍ։ Դա «Սիրիուսն» է, որն ի վիճակի է օդում մնալ մինչև 40 ժամ, հաղթահարել մինչև 10 հազար կմ՝ 295 կմ/ժ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և մեկ տոննա օգտակար բեռնվածությամբ։

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի՝ գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:Այդ մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Ոչ այնքան հեռավոր ապագայի պատերազմների ընթացքն ու ելքը կախված կլինի արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների արդյունավետությունից, որն այսօր ինտենսիվ ձևավորվում և կատարելագործվում է բոլոր ոլորտներում։ Անխռով և «անխոցելի» ռոբոտացված դրոնները օրինաչափորեն իրենց վրա են վերցնում օդաչուավոր ավիացիայի ավելի ու ավելի շատ գործառույթներ:

 

69
թեգերը:
Զենք, Ռուսաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը