00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու

Բաժանորդագրվել
Ինչ է կատարվում բանկային համակարգում, ու որքանով է կայուն ՀՀ բանկային ու ֆինանսական համակարգը. Sputnik Արմենիան զրույցել է ՀՀ ԿԲ Ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանում նախորդ տարիների համեմատ սպառողական վարկ վերցնողների թիվն աճել է։ Կենտրոնական բանկի տվյալներով` այդ աճը վտանգավոր սահմանագծին առայժմ չի հասել, բայց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ԿԲ–ն ուսումնասիրություններ է անում` հասկանալու համար կարիք կա միջամտություններ անելու, թե ոչ։

Стройка - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանը կօգնի նոր բնակարան ձեռք բերելու գործընթացում խուսափել խաբեբաներից

«Օրինակ` բանկերի ու վարկային կազմակերպությունների համար մենք կարող ենք հստակ նորմատիվ սահմանել, որպեսզի վարկառուների մոտ ամսական եկամուտի որոշակի տոկոսը չգերազանցի վարկի մարումը։ Կամ, օրինակ, հիփոթեքային վարկերի դեպքում` վարկ/գրավ հարաբերակցություն, որպեսզի հաճախորդը ևս ունենա անհրաժեշտ ապահովվածություն` վարկը ձեռք բերելու համար»,– պարզաբանեց Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու են բանկերը նման ռիսկի դիմում, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Բանկի գործը ռիսկի դիմելն է։ Հենց այդ ռիսկի համար էլ իրենք ստանում են համապատասխան եկամուտ։ Բանկի տոկոսը հենց այդ ռիսկի դիմաց փոխհատուցումն է։ Որքան ռիսկը մեծանում է, այնքան տոկոսն ավելանում է»։

Սահմանամերձ գյուղերի բնակիչները կկարողանան էլ ավելի հեշտությամբ վարկեր վերցնել

Անդրանիկ Գրիգորյանի խոսքով` վարկ տրամադրելուց առաջ բանկերը նախ և առաջ հաշվի են առնում հաճախորդի վարկունակությունը։ Մյուս կողմից քաղաքացիները հակված են անհամաչափ պարտքի բեռ վերցնելու` գայթակղվելով «էժան վարկերի» առաջարկներով։ «Մենք շատ ունենք դեպքեր, երբ հաճախորդները վարկի տակ են, պարտքի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու։ Դրա համար բանկերն իրականացնում են մոնիթորինգ, հետևում են իրենց հաճախորդների ֆինանսական վիճակին։ Ու, բնականաբար, եթե պարտքի բեռն անհամաչափ մեծանա, դա կարող է ռիսկեր առաջացնել։ Հատկապես երկարաժամկետ վարկերի դեպքում, ինչպիսին հիփոթեքն է, բանկերը շատ ավելի հաճախ են իրականացնում մոնիթորինգ»,– ասաց Գրիգորյանը։

Պետությունը բնակարանի հարցում կօգնի երեխա ունեցող երիտասարդներին. մանրամասնում է Սաիյանը

Բանկերն էլ վարկառուներին մերժում են միայն այն դեպքում, երբ համոզված են, որ նա ի վիճակի չի լինելու այն վճարել։ Ինչ վերաբերում է արագ զարգացող ու մեծ պահանջարկ ունեցող հիփոթեքային շուկային, Անդրանիկ Գրիգորյանի խոսքով, այն այս պահին վտանգ չի ներկայացնում ո՛չ բանկերի, ո՛չ պետության ֆինանսական համակարգի համար։ Գաղտնիքը` գրավադրված գույքն է։ Եթե հաճախորդը չկարողանա վերադարձնել վարկը, կզրկվի բնակարանից։ Եվ նման դեպքեր, Անդրանիկ Գրիգորյանի խոսքով, այսօր Հայաստանում ևս գրանցում են։ Հիփոթեքային վարկերի ներկա ծավալը, պաշտոնական տվյալներով, գերազանցում է 360 մլրդ դրամը։

Լրահոս
0