Կարագ

Հայաստանի կարագն արտադրվում է իրանական սերուցքով. Փաշինյանը հուշեց` ինչպես շատ կաթ ստանալ

450
(Թարմացված է 12:53 23.01.2020)
Հայաստանում ձևավորված ավանդույթով` ՀՀ վարչապետը հայաստանցի ֆերմերներին խորհուրդ է տվել` ինչպես բարձրացնել կովերի կաթնատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Հայաստանում կարագ արտադրելու համար կաթնային սերուցքը ներկրվում է Իրանից։ ՀՀ տնտեսության այս իրողությունն այսօր բացահայտվեց կառավարության նիստում, երբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարությանն առաջարկեց մաքսային արտոնություն տրամադրել «Դուստր Մարիաննա» ընկերությանը` կարագի արտադրության համար Իրանից 12 000 տոննա կաթնային սերուցք ներմուծելու համար։

«Մենք նախապես քննարկել ենք տեղական արտադրողների հետ, եթե արտոնենք կաթնամթերքի այս տեսակի ներմուծումը, արդյոք տեղական կաթ արտադրողներին կվնասե՞նք, թե՞ ոչ։ Ունենք հավաստիացումներ, որ ներքին պահանջարկն այնպիսին է, որ նման ներմուծումը չի կարող ազդել կաթի շուկայի առաջարկի վրա»,– վստահեցրեց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ ներկրվող սերուցքով նախատեսվում է արտադրել 12.3 մլրդ դրամի սերուցքային կարագ, որի 80 տոկոսն արտահանվելու է ԵԱՏՄ երկրներ։

Այդուհանդերձ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ մի կողմից Հայաստանի կաթ արտադրողները դժգոհ են մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից տեղական արտադրողներն իրենց արտադրությունը կազմակերպելու համար ստիպված են դրսից կաթնամթերք ներկրել։

Ներում–բեկում չի լինելու. սուպերմարկետներն ու սննդի կետերը միսը կգնեն միայն սպանդանոցներից

«Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել, այդ թվում` խելացի անասնագոմերի միջոցով։ Մենք պետք է հանրությանն ուղերձ հղենք, որ այն ձևերը, որոնցով մենք սովոր ենք կաթ արտադրել, այլևս մրցունակ չեն շուկայում բիզնես ծավալելու համար»,– ասաց Փաշինյանը` կոչ անելով գյուղարտադրողներին միանալ խելացի անասնագոմերի ծրագրին։

Վարչապետը հայտնեց, որ ծրագրում շարժն արդն նկատելի է։ Շուրջ 100 անասնաբույծներ արդեն լիցենզավորվել են։

Քննարկումը Փաշինյանին մեկ այլ տեղեկություն հիշեցրեց, որի մասին ինքը լսել է Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն այցելության ժամանակ։

«Երբ որ մեր ավանդական անասնագոմերը մտնում ես, այնտեղ հեղձուցիչ տաք օդ է, և մենք այն կանխավարկածով ենք առաջնորդվում, որ կովերը հանկարծ չմրսեն։ Բայց պարզվում է` կովերը մինչև -30 ջերմաստիճանում իրենց նորմալ են զգում, և հակառակը` տաք ջերմաստիճանն ազդում է նրանց կաթնատվության վրա։ Պետք է նրանց ապահովել թարմ ու սառն օդով»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նախապես ասաց, որ գյուղացիներն իր խոսքին չեն վստահելու, բայց կառավարության ամբիոնն օգտագործում է նրանց ևս մեկ անգամ իրազեկելու համար։

Անասնագոմ ես ուզու՞մ, մեր ծրագրով կառուցիր. անասնապահական ծրագրի պատճառով վեճեր են ծագել

«Ասելու են` մենք 1000 տարի է կով ենք պահում, դուք երեկ` մեկ, այսօր` երկու, եկել եք մեզ բացատրում եք, թե կովը երբ է մրսում։ Մենք չգիտենք` մեր կովը երբ է մրսում, երբ չի մրսում»,– ասաց վարչապետը` այդուհանդերձ չբացառելով, որ իր տեղեկություններն այնքան էլ ճիշտ չեն։

Դրա համար Փաշինյանը նախապես ներողություն խնդրել հայ գյուղացուց։

450
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, անասնագոմ, կով, կաթ, կարագ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչպես է աշխատում սպանդանոցը, երբ անասունի թեման դժգոհության ալիք է բարձրացնում. տեսանյութ
Սպանդանոցային անվտանգության գինը. Հայաստանում միսը կթանկանա
«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի». Գեորգի Ավետիսյան 
Վահան Քերոբյան

«Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն». Քերոբյանը մանրամասներ է հայտնել

122
(Թարմացված է 14:14 16.05.2021)
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և իրենց նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի -Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ մշակել են նոր տնտեսական քաղաքականություն, որտեղ առանցքային դեր ունի գիտությունը։ Ծրագիրը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման։

Քերոբյանը նման հայտարարություն է արել Դիլիջանում, որտեղ երեկ մեկնարկել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը։

 «Մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք, և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ: Փոխում ենք պատկերացումները և մյուս տարի կարծում եմ արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից»,- ասել է Քերոբյանը:

Նրա խոսքով` հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և իրենց նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը:

Հիշեցնենք`մայիսի 13-ին, ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգում, որոնց շնորհիվ գիտաշխատողների բազային աշխատավարձն զգալիորեն կբարձրանա:

Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում

2022 թ. հունվարի 1-ից պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ սահմանվել է 66 140 դրամը: Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը հաշվարկվելու է կարգով նախատեսված աղյուսակով՝ տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:

122
թեգերը:
Վահան Քերոբյան, գիտություն, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը մտադիր է արգելել նաև թուրքական ապրանքների վաճառքը. Վահան Քերոբյան
Ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ. Քերոբյանը տվյալներ է հայտնել
Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ
Գազալցակայան

Գյումրիում գործող գազալցակայանը 37 միլիոնից ավելի վնաս է պատճառել պետությանը

82
(Թարմացված է 12:25 14.05.2021)
Կազմակերպության տնօրենին առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի– Sputnik. Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը, առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան 37 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել եկամտային հարկի և սոցիալական վճարի, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները:  Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հետագայում տնտեսվարողի կողմից կանխամտածված ստեղծվել են նաև անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Կազմակերպությունը դեռևս 2019թ.-ին ՀՀ սնանկության դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ, ապա սկսվել էր լուծարման վարույթ: Սակայն հակառակ սնանկության գործերով կառավարչի օրինական պահանջների, ընկերությունը շարունակել է դրսևորել հակաօրինական վարքագիծ՝ Գյումրիում զբաղվելով գազալցավորման ծառայությունների մատուցմամբ: Այդ ընթացքում տնտեսվարողի կողմից վաճառված գազի ծավալների վերաբերյալ փաստաթղթեր չեն կազմվել ու հարկային մարմնին չեն ներկայացվել համապատասխան հաշվարկներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 37 միլիոն 334 հազար ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Արդյունքում՝ 2020թ.-ին կազմակերպության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ՝ առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու: Ավելին՝ ընկերության գործունեությունը կասեցնելուն ուղղված նախաքննական մարմնի օրինական գործողությունների դեմ կազմակերպության տնօրենը ներկայացրել է գրավոր առարկություններ:

ՊԵԿ-ը կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձեր է կանխել

Տնտեսվարող սուբյեկտի հակաօրինական գործունեությունը կանխելու, այդ ընթացքում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու նպատակով ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել գազալցակայանի բաշխիչ աշտարակները: Ապամոնտաժել են Գյումրի քաղաքում ապօրինի գործունեություն իրականացնող գազալցակայանի՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման երկփողանի բաշխիչ աշտարակները, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույցներ և տեղափոխվել այլ տարածք:

Կլինի երկնիշ աճ, թե ոչ` ժամանակը ցույց կտա. ՊԵԿ նախագահը հորդորում է սպասել

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները տնտեսվարող սուբյեկտի կողմից պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու ուղղությամբ:

82
թեգերը:
հարկեր, Պետական տուրք, Հայաստան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), գազալցակայան, Գյումրի
Ըստ թեմայի
ՊԵԿ-ն ու վարչապետի աշխատակազմը 15 մլն դոլարի պարգևատրում են ստացել. պատգամավոր
ՊԵԿ-ում նախահեղափոխական բացահայտում են արել. մեղավորների շրջանակը պարզվում է
Ինչու են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը հրավիրել ՊԵԿ
Երուսաղեմ

Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին

75
(Թարմացված է 00:00 18.05.2021)
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը չէր կարող չանդրադառնալ Իսրայելի հայ համայնքի վրա։ Թե ինչով և ինչպես են ապրում հայերն այս օրերին, պարզել է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Իսրայելի հայ համայնքը փորձում է որքան հնարավոր է` սովորական ռեժիմով ապրել, զբաղվել առօրյա հոգսերով։ Բնակչությունը, չնայած ռմբակոծություններին և ավերածություններին, խուճապահար չէ, և այս հարցում Իսրայելի իշխանությունների հսկայական վաստակը կա, որոնք, մեր հայրենակիցների կարծիքով, պատրաստ էին ստեղծված իրավիճակին։

Հայկական թաղամասը

Երուսաղեմի հայոց թեմի գրասենյակի ղեկավար Հովնան Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական թաղամասը Երուսաղեմի ուղղությամբ հրթիռային հարվածից չի տուժել: Ընդհանուր առմամբ, հոգևոր և աշխարհիկ կյանքն այստեղ սովորական հունով է ընթանում։

«Այստեղ ամեն ինչ հանգիստ է, ավերածություններ, տուժածներ, տարհանվածներ չկան։ Սակայն հրթիռային հարվածները շարունակվում են Իսրայելի հարավում, որտեղ նույնպես կան մեր հայրենակիցներից»,-ասաց Բաղդասարյանը` ավելացնելով, որ հայրապետության տվյալներով՝ այնտեղ ևս տուժած հայեր չկան։

Հոգևորականը պատմեց, որ պետությունը հոգ է տարել իր քաղաքացիների մասին և բոլոր բնակելի շենքերը հագեցած են ռմբապաստարաններով։ Ազդանշանը լսելուն պես բնակիչներն անմիջապես իջնում են այնտեղ։

Արյունախեղդ Պաղեստինը. Գազայի հատվածին հասցված հարվածների զոհերը` լուսանկարներում

Բաղդասարյանը նշեց, որ արաբների և հրեաների միջև բախումներն Իսրայելի ներսում տեղի են ունեցել «խառը» քաղաքներում (այդպես են անվանում քաղաքները, որտեղ կողք-կողքի հրեաներ և արաբներ են ապրում)։ Ընդհանուր առմամբ` նա նշեց, որ հայ համայնքում սրացման առաջին օրվանից խուճապ չի եղել, հայկական վարժարանները շարունակում են գործել, եկեղեցիներն ու գրասենյակներն աշխատում են։

«Մեզ մոտ խուճապ ու վախ չկա»,-ասաց Բաղդասարյանը։

Հրթիռի առաջ բոլորը հավասար են

Հրթիռի առաջ բոլորը հավասար են, և դա հստակ գիտակցում են Իսրայելի իշխանությունները, որոնք միանման հոգածությամբ են վերաբերում բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Մամաջանյանը։

Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին այնպես, ինչպես Ղարաբաղում սատարեց Բաքվին. Էրդողան

Նրա խոսքով` հիանալի են աշխատում նաև փրկարար ծառայությունները, որոնք շատ արագ արձագանքում են արտակարգ իրավիճակներին։ Օրինակ՝ հրթիռը որոշակի վայր ընկնելու դեպքում փրկարարներն անմիջապես գալիս են դեպքի վայր, մարում հրդեհը, անհրաժեշտության դեպքում ՝ տարհանում մարդկանց։

«Մենք փորձում ենք սովորական ռեժիմով ապրել։ Ովքեր աշխատում են` շարունակում են աշխատանքի գնալ, շատերը ստիպված են տանը մնալ և երեխաներին հետևել, քանի որ որոշ քաղաքներում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են»,-ասաց Մամաջանյանը։

Իսրայելի բոլոր սփյուռքահայկական կազմակերպությունները սերտ կապ են պահպանում։ Ճշտված տվյալներով՝ մինչ այժմ էթնիկ հայերի շրջանում հրթիռային հարձակումների հետևանքով տուժածներ չկան: Մամաջյանը նաև ընդգծեց, որ չեն տուժել նաև հայկական ճարտարապետական հուշարձանները:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կարելի է հանգել այն եզրակացության, որ պետությունը պատրաստ է այս տեսակի պատերազմին։ Միակ բանը, որ մեր հայրենակիցներին անհանգստացնում է այս օրերին, այն է, որ Իսրայելի տարբեր քաղաքներում արաբ բնակչությունը ջարդեր է կազմակերպում ի աջակցություն պաղեստինցիների։

Ըստ հայկական աղբյուրների՝ հայկական արքայական տոհմերի ներկայացուցիչները Երուսաղեմ են ժամանել դեռևս 4-րդ դարում։ Նրանք այստեղ տներ են կառուցել, որոնց նմանությամբ էլ հետագայում կառուցվել է ամբողջ հայկական թաղամասը։

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

75
թեգերը:
հայեր, ռմբակոծություն, Պաղեստին, Իսրայել
Ըստ թեմայի
Որո՞նք են իսրայելա-պաղեստինյան առճակատման պատճառները
3 երկիր ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ անցկացնելու առաջարկ է արել իսրայելա-պաղեստինյան հարցի առնչությամբ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում