Beeline Armenia

«Բիլայնը» Ucom–ին վաճառելուց առաջ հաշվի կառնվի ԱԱԾ կարծիքը

124
(Թարմացված է 17:58 22.01.2020)
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ինչ ընթացակարգով է որոշվելու «Բիլայնը» Ucom–ին վաճառելու գործարքի ճակատագիրը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրություններ կիրականացնի` պարզելու, թե ինչ ազդեցություն կունենա շուկայի վրա «Բիլայնի» վաճառքը Ucom–ին։

Այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով այդ գործարքի մասին պատգամավորների հարցերին։

«ՀԾԿՀ–ի նախնական դիրքորոշումն այս փուլում այն է, որ, այնուամենայնիվ, բոլոր հաճախականությունները, որոնք այս պահին առկա են, պետք է հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար։ Այսինքն` կա՛մ երեք օպերատոր պետք է լինի, կա՛մ պետք է հնարավորություն լինի, որպեսզի երրորդ օպերատորը կարողանա մուտք գործել շուկա»,– ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց, որ հարցը հանձնաժողովում դիտարկվելու է նաև շուկայում մենաշնորհի ստեղծման վտանգի տեսանկյունից։ Ընդ որում, հաշվի է առնվելու անգամ ԱԱԾ կարծիքն այդ հարցի շուրջ, ինչը նախատեսված է օրենքով։

Տիգրան Ավինյանը նաև որոշ բիզնես գաղտնիքներ բացեց։ Նա հայտնեց, որ երկու ընկերություններում առկա են ֆինանսական խնդիրներ և չմիավորվելու դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։

Հայաստանի իշխանությունը տեղի ընկերություններին կօգնի դուրս գալ բորսա

«Օրինակ` «Վեոն Արմենիան» (ներկայացնում է «Բիլայնը»), եթե չեմ սխալվում, 2018թ–ը 9.5 մլրդ դրամ վնասով է փակել։ Ucom-ը ևս ծանրաբեռնված է ֆինանսական մեծ բեռով։ Իհարկե, ներդրումների ոլորտում են հիմնական մեծ ծախսերն արված»,– ասաց նա։

Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») գնելու նպատակով:

124
թեգերը:
Beeline Armenia, UCom ընկերությունը, ԱԺ, Տիգրան Ավինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
Նոր բջջային հավելվածը հնարավորություն կտա «օնլայն» բժշկական խորհրդատվություն ստանալ
Ռոումինգն Արցախում էժանանում է, բայց ուրախությունը երկար չի տևի
Սաղյան. «Նպատակահարմար չէ պահել առանձին օրենսդրությամբ գործող «Բիլայն Արմենիան»
Կալավան, հյուրանոց, արխիվային լուսանկար

Հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը չի լուծվել. ի՞նչ են առաջարկում

14
(Թարմացված է 17:00 14.08.2020)
Հյուրանոցներն այս պահին աշխատավարձ վճարելու հնարավորություն չունեն։ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` ներկայացնելով խնդրի լուծման առնչությամբ իր առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ կորոնավիրուսի հետևանքով հյուրանոցային տնտեսություններն ամենաշատ վնասներն են կրել։

Հայտարարության մեջ նշվում է՝  չնայած ՀՀ կառավարության ընդունած համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու են դարձել ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները, սակայն իրավիճակը «չի փրկվել»։ Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

«Զրոյական եկամտաբերության պարագայում հյուրանոցային տնտեսությունները պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք, սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ։ Խնդիրն այն է, որ այժմ դրանց ֆինանսական ռեսուրսները սպառված են, և աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն

Մյուս կողմից՝ համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա։ Ըստ հայտարարության` ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածն էլ ավելի մեծ վնասներ կբերի։

Հետևաբար, ասոցիացիան  պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով։ Պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ Միջոցառման ներկայիս շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսել էր աշնանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ միայն դա կարող է փրկել զբոսաշրջության ոլորտն ամբողջական տապալումից։

14
թեգերը:
աշխատատեղ, աշխատավարձ, Հյուրանոց, Հայաստան
Ըստ թեմայի
Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը
Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն ասիմպտոմ վարակակիրները
Բիզնես կենտրոն կամ հյուրանոց՝ հիվանդանոցի փոխարեն. մասնավորեցման նոր կանոնները
Երևանի քաղաքապետարանը մերժել է 17– հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը
Խաղողի այգի, արխիվային լուսանկար

Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. վարչապետի կարծում է՝ դրանից կօգտվեն գյուղացիները

54
(Թարմացված է 13:08 13.08.2020)
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը վերաբերում է գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով նախատեսվում է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրով կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել այս ոլորտի ընկերություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

«Կորոնավիրուսի հետևանքով ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկաներում կոնյակի ու գինու նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև իրացման ծավալների վրա»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, իրացման ծավալների անկումը հասել է 30 և ավելի տոկոսի։ Այս իրավիճակի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ընկերություններին։

«Եվ դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են ու մենք ունենք տեղեկություններ, որ խաղողի բերքն այս տարի ավելի բարձր է լինելու, քան նախորդ մի քանի տարիներին»,– պարզաբանեց նախարարը` հավելելով, որ նախորդ տարիների արտադրանքը չվաճառելու պարագայում վերամշակողները դժվարություններ են ունենալու խաղողի նոր բերքը մթերելու հարցում։

«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան

Հետևաբար, կառավարությունը որոշել է աջակցել այս կազմակերպություններին` վարկային տոկոսների սուբսիդավորման միջոցով։

«Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ։ Վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,– ընդգծեց Խաչատրյանը։

Վարկի առավելագույն չափ է սահմանվում 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 3-6 ամսում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նկատեց, որ այս միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները։

«Մենք նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ այս տարի խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա»,– հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք`կորոնավիրուսի համաճարակի ու արտակարգ դրության ռեժիմի հետևանքով Հայաստանում այս տարի գինու սպառումն ու արտահանումը նվազել է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գինու սպառումն այս տարի անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով նվազել է, ինչը, նրա համոզմամբ,  չի կարող բացասաբար չանդրադառնալ մթերման գործընթացի վրա։

Լավագույն դեպքում` վերամշակողները խաղողը դաշտերում չեն թողնի, բայց դրա դիմաց առնվազն 20 տոկոս էժան կվճարեն` ոչ ավելի, քան 120 դրամ` 1 կգ–ի դիմաց։ Մինչդեռ, ֆերմերները պնդում են, որ բանկերից գյուղվարկեր են ստացել առնվազն 150 դրամ վաճառքի հաշվարկով։

54
թեգերը:
մթերում, վարկ, ծրագիր, կառավարություն, Խաղող
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Սարգսյան. «Խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պակաս է 40 տոկոսով
Խաղողի բերքն առատ կլինի, լրացուցիչ վարկ կտրամադրվի. նախարարն ու գինեգործները հանդիպել են
Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում

Եվրամիությունը ԱՄՆ–ին դեմարշ է հղել. ո՞րն է անհամաձայնության պատճառը

0
(Թարմացված է 00:49 15.08.2020)
Ի՞նչ են ուզում ցույց տալ եվրոպացիները, կկառուցվի արդյո՞ք ռուսական գազատարը`դիտեք տեսանյութում։

ԵՄ–ն ԱՄՆ–ին դեմարշ է հղել նոր պատժամիջոցների պատճառով, որոնք նրանք մտադիր են կիրառել «Հյուսիսային հոսք 2»–ի պատճառով։  Իրենց դժգոհությունն են հայտնել ԵՄ 27 անդամ երկրներից 24-ը։ Տեղեկությունը հայտնել է Welt գերմանական պարբերականը։ Ամերիկացիների դեմ հանդես են եկել նաև այն պետությունները, որոնք նախկինում չէին հանդգնում դա անել։ Ռուս քաղաքագետներն այստեղ Վաշինգտոնին ուղղված ակնարկ են տեսնում։

Եվրոպական երկրներն ԱՄՆ–ին իրենց բողոքն են արտահայտել «Հյուսիսային հոսք 2»–ի դեմ նրանց կողմից կիրառվող նոր պատժամիջոցների հետ կապված։

ԵՄ–ի պատվիրակության և Պետդեպի տեսակոնֆերանսի ժամանակ դեմարշին 24 երկիր է միացել։ Բողոքի նոտա չեն հղել ընդամենը ԵՄ 3 պետություն, սակայն դեռ հայտնի չէ` որոնք են դրանք։

Ավելի վաղ եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը։

 «Գործունեությունը, որը համապատասխանում է ԵՄ օրենքներին և միջազգային իրավունքին, և որն իրականացնում են եվրոպական ձեռնարկությունները, օրինական է։ Այդ պատճառով պատժամիջոցների կիրառումն այդ գործունեության նկատմամբ կասկածելի է»,–ասել է Սիմսոնը։

Ռուսաստանյան քաղաքագետները կարծում են, որ այս դեմարշը Վաշինգտոնին ուղղված ազդակ է, որ ԵՄ–ն մտադիր չէ հարմարվել ԱՄՆ-ի շահերին։

«Նույնիսկ զարմանալի է, որ այն երկրները, որոնք սովորաբար նախագծին դեմ են արտահայտվում (Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, Ռումինիան և Խորվաթիան), այս անգամ նման բան չարեցին։ Ամենայն հավանականությամբ, Գերմանիան և ԵՄ–ն ճնշում էին գործադրել` առաջնորդվելով նրանով, որ եվրոպական խոշոր երկրները և նույնիսկ ոչ այնքան խոշորները, ինչպեսին Ավստրիան է, չեն ցանկանում կախվածության մեջ լինել ամերիկյան թանկարժեք հեղուկ գազից  և, քաղաքական նկատառումներից ելնելով, չեն ուզում խզել կապերը Ռուսաստանի հետ»,– ասել է քաղաքագետ, ՌՊՀՀ–ի դոցենտ Վադիմ Տրուխաչյովը։

«Եվրոպան այլ շահեր ունի». Ավստրիան քննադատել է «Հյուսիսային հոսք–2»–ի պատժամիջոցները

Ռուսական գազատարի նկատմամբ ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր կիրառել 2019 թվականի վերջին։ Իսկ այս ամառ ամերիկացիները լրացուցիչ սահմանափակումներ կիրառեցին «Հյուսիսային հոսք 2»–ի նկատմամբ։

Պատժամիջոցներն անդրադարձան եվրոպական ընկերությունների վրա, որոնք մասնակցել են ռուսական նախագծի իրականացմանը։

Ռուսաստանը հայտարարեց, որ կարող է իր ուժերով ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2»–ը, ինչում կօգնի Nord Stream 2 AG ընկերությունը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ դա տեղի կունենա առաջիկայում։

Պատժամիջոցները չեն խանգարի ավարտել «Հյուսիսային հոսք–2»–ի շինարարությունը. Նովակ

 «Մենք գնահատում ենք Բեռլինի սկզբունքային դիրքորոշումն այս բացառապես կոմերցիոն նախաձեռնության վերաբերյալ, որը կօգնի դիվերսիֆիկացնել բնական գազի մատակարարումների երթուղին և ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն այն գնահատականների հիման վրա, որոնք տալիս են եվրոպական երկրները, այլ ոչ այն գնահատականների, որոնք արվում են օվկիանոսի մյուս կողմից»,–ասել է Լավրովը։

«Հյուսիսային հոսք 2»–ը նախատեսում է Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա գազատարի երկու գիծ կառուցել։ Գազատարը նախատեսվում է գործարկել մինչև տարեվերջ։

0
թեգերը:
Սերգեյ Լավրով, Գերմանիա, Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, «Հյուսիսային հոսք» նախագիծ