Միքայել Մելքումյան

Հայաստանից կապիտալը գնում է. պատգամավորի համոզմամբ` ներդրումների վիճակը շատ վատ է

71
(Թարմացված է 15:58 22.01.2020)
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հերքեց Հայաստանում օտարերկրյա ներդրումների մասին իշխանության լավատեսական հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանի նիստում իր ելույթում հայտարարեց, որ հակառակ իշխանությունների պնդման, կապիտալը Հայաստանից գնում է։

Իր հայտարարությունը հիմնավորելու համար Մելքումյանը վկայակոչեց պաշտոնական վիճակագրությունը։

«2019թ.-ի հունվար– սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 265 մլն դոլար է։ Դրանից միայն 65 մլն դոլարն է ուղղակի ներդրում, իսկ մյուսները ներդրում չեն, դրանք իրացված ապրանքների դիմաց վճարումներն են։ Ասենք թե` դու ապրանք ես իրացնում, դրա դիմաց քեզ վճարում են, կամ պարտք ես վերցնում, վարկ ես վերցնում կամ փոխառություն։ Դա ներդրում չէ»,– ասաց Մելքումյանը։

Նշված 265 մլն դոլարից 25 մլրդ դրամը, Մելքումյանի մեկնաբանմամբ, «Գազպրոմ Արմենիայի» ու էներգետիկ ոլորտի մուտքերն են, 4 մլրդ–ը` լեռնահանքային արդյունաբերության։ «Մնացած բոլոր ոլորտներում լրիվ «մինուս» է։ Ու չնայած ներդրվող ջանքերին, հավաստիացումներին, թե` այսինչը լավացավ, այնինչը զարգացնում ենք, չի գալիս այստեղ ներդրում, կապիտալը գնում է։ Հայաստանում ներդրումների վիճակը վատ է»,– ասաց Մելքումյանը։

Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տարեվերջյան ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019-ի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 268 մլն դոլարով, սակայն նույն ժամանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 60 մլն դոլարով:

«Գազպրոմ Արմենիան» կոնկրետացրել է իր 5 տարվա ներդրումները

Նախարարը շեշտել է՝ 2019-ի ցուցանիշը դեռևս այն չէ, որն իրենք ունեին իրենց նպատակներում, բայց վստահ են, որ 2020-ն էապես տարբեր է լինելու 2019-ից:

71
թեգերը:
Միքայել Մելքումյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, Ներդրում
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ն ջնջում է սահմանները. տեսանյութ
Ինչն է գազի հնարավոր թանկացման պատճառը. փոխվարչապետը որոշ տեղեկություններ է հայտնել
Դավոս՝ միջոցների անիմաստ վատնո՞ւմ, թե արժեքավոր գաղափարներ. արժե՞ր հասնել Շվեյցարիա