Մհեր Գրիգորյան

Ինչն է գազի հնարավոր թանկացման պատճառը. փոխվարչապետը որոշ տեղեկություններ է հայտնել

211
(Թարմացված է 08:26 21.01.2020)
Գազի գինը մինչև ապրիլ չի բարձրանա. ՀՀ կառավարությունը նման պայմանավորվածություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Գազը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, որ ռուսական կողմի հետ պայմանավարվածություն կա գազի սակագինը ՀՀ տարածքում չբարձրացնելու վերաբերյալ, իսկ սահմանին գազը նույն պայմանավորվածության շրջանակներում չի թանկանա մինչև 2021թի հունվարի 1-ը։

«Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը ոչ միայն սակագնի փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այնուամենայնիվ, հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն։ Ըստ այդմ, այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում»,– ասաց Մհեր Գրիգորյանը։

Իսկ ապրիլի 1-ից հետո արդեն ՀՀ փոխվարչապետը չի բացառում, որ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի վերանայման հայտ կներկայացնի։ Եվ դրա հիմնական բաղադրիչը, նրա խոսքով, կարող է լինել գազի մատակարարման համակարգում ներդրումների պահանջը։

Մարգարյան. «Հայաստանում պետք է հիմնովին ստուգել գազի կորուստներն ու ապօրինի սպառումը»

«ՀՀ տարածքում գազի անվտանգ, անխափան և արդյունավետ մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա, և այդ դեպքում այդ հարցը բաց և թափանցիկ կքննարկվի»,– ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետը շեշտեց, որ գազի գնի վերանայման շուրջ այս պահին ռուսական կողմի հետ քննարկումներ տեղի չեն ունենում, բայց ներդրումների հարցը քննարկվում է։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ ծավալի ներդրումների շուրջ են ընթանում քննարկումները, փոխվարչապետը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվում է ոչ թե միանգամյա, այլ 10 տարվա կտրվածքով, իսկ թե ինչ ծավալով, այս պահին ասել չի կարող։

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացմանը, որի մասին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել էր շուրջ 1 տարի առաջ, Գրիգորյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ որոշակի օպտիմալացում արդեն իսկ տեղի է ունեցել»։

Հիշեցնենք` 2019թ.–ի վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար  է։

Այս պահին նման տեղեկություն չկա. Ալեն Սիմոնյանը` գազի թանկացման մասին

 

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևա այս բարձրացումն է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

211
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, Մհեր Գրիգորյան, գազի սակագին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Գազի գինը չի՞ բարձրանա. կառավարությունն առաջարկում է փոփոխել գազի պայմանագիրը
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Մարգարյան. «Հայաստանում պետք է հիմնովին ստուգել գազի կորուստներն ու ապօրինի սպառումը»
Վահան Քերոբյան

Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխատանքի շուկան մայիսին ռեկորդ է խփել. Քերոբյան

59
(Թարմացված է 15:33 22.06.2021)
Վահան Քերոբյանը նշում է՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է խփել՝ 634 951 հարկման բազա ունեցող անձ կա։ Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` տվյալներ հայտնելով։

«Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։ Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր»,–գրել է նա։

Ի դեպ, ՊԵԿ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ  2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 212 000 դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 000 դրամ, 2019 թվականին` 187 000 դրամ, իսկ 2018 թվականին` 176 000 դրամ:

Նշենք, որ հիմա ոչ միայն աշխատատեղերն են գրանցում, այլ նաև իրական աշխատավարձերի չափն են ցույց տալիս ցուցակներում (գաղտնիք չէ, որ գործատուն աշխատավարձի մի մասն առձեռն, իսկ մյուսը փոխանցմամբ է վճարում աշխատակցին)։

Ինչը կարող է դրական ազդակ լինել ներդրումների համար. Քթոյանը`տնտեսական միջավայրի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:

59
թեգերը:
աշխատատեղ, աշխատանք, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում ֆինանսական-տնտեսական ցնցումներ կլինեն. Մարգարյանը` դրամի կայունության մասին
Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը
Դատապարտյալները հափշտակել են տնտեսվարող սուբյեկտներին պատկանող գույքը
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը. արխիվային լուսանկար

Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ

541
(Թարմացված է 21:15 20.06.2021)
Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը ընդհանրապես գումար չի ծախսել քարոզարշավի վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վրա ամենաշատ գումար ծախսել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ու «Հայաստան» դաշինքը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ հերթական մամուլի ասուլիսից։

Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ընտրարշավի վրա քաղաքական ուժերի կատարած ծախսերի հաշվետվությունը:

Հունիսի 16-ի դրությամբ քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ են փոխանցվել և ծախսվել հետևյալ գումարները.

  1. «Արդար Հայաստան»՝ 1, 611 միլիոն դրամ (ծախսվել է 1,46 միլիոն դրամ)
  2. «Հայ ազգային կոնգրես»` 47 միլիոն դրամ (ծախսվել է 39,4 միլիոն դրամ)
  3. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 458,5 միլիոն դրամ (ծախսվել է 373 միլիոն դրամ)
  4. «Զարթոնք» կուսակցություն` 2,7 միլիոն դրամ (ծախսվել է 2,06 միլիոն)
  5. «Ազատություն» կուսակցություն` 2,76 միլիոն դրամ (ծախսվել է 2,74 միլիոն)
  6. «Պատիվ ունեմ» դաշինք` 246 միլիոն դրամ (ծախսվել է 226 միլիոն)
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն` 2,9 միլիոն դրամ (ծախսվել է 2,83 միլիոն)
  8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն` 1,5 միլիոն դրամ (1,5 միլիոն)
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 73 միլիոն դրամ (ծախսվել է 59 միլիոն)
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն է 53,8 միլիոն (ծախսվել է 53,2 միլիոն)
  11. «Հանրապետություն» կուսակցություն` 18,65 միլիոն (ծախսվել է 18,58 միլիոն)
  12. «Հայկական Հայրենիք» կուսակցություն` 4 միլիոն դրամ (ծախսվել է 2,6 միլիոն)
  13. «Ազատ Հայրենիք» դաշինք` 3,9 միլիոն դրամ (ծախսվել է 3,9 միլիոն դոլար)
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 87,3 միլիոն (ծախսվել է 81,7 միլիոն)
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»` 15 միլիոն դրամ (ծախսվել է 14,76 միլիոն)
  16. «5165» կուսակցություն՝ 13, 4 միլիոն դրամ (ծախսվել է 13,3 միլիոն)
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 1 միլիոն դրամ (ծախսվել է 0,95 միլիոն)
  18. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք` 19,5 միլիոն (ծախսվել է 19,5 միլիոն)
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն` 4 միլիոն (ծախսվել է 3,8 միլիոն)
  20. «Վերելք» կուսակցություն` 65 հազար դրամ (65 հազար)
  21. Ազատական կուսակցություն` 0 (0)
  22. «Հայոց Արծիվներ» կուսակցություն` 370 հազար դրամ (366 հազար)
  23. Հայաստանի Եվրոպական կուսակցություն` 200 հազար դրամ (180 հազար դրամ)
  24. «Հայաստան» դաշինք` 309,3 միլիոն (ծախսվել է 245,6 միլիոն)
  25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն` 4,1 մլն (ծախսվել է 2,26 մլն դոլար)
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն` 250 հազար (75 հազար)

Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի համար հավաքվել է ավելի քան 1,37 մլրդ դրամ, որից ծախսվել է ավելի քան 1,169 մլրդ դրամ։

Ուշագրավ է, որ Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը ընդհանրապես գումար չի ծախսել քարոզարշավի վրա։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

541
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, քարոզարշավ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ. Մուկուչյանն արձագանքել է «Հայաստան» դաշինքին
Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց
Ծափահարություններ` ընտրատեղամասը փակելիս․ 9/26–ում սկսվել է ձայների հաշվարկը․ տեսանյութ
Վարդան Խաչատրյան

Եկեղեցին ու պետությունը պիտի մեկտեղեն ջանքերը. կրոնագետը` Մայր աթոռի հայտարարության մասին

0
(Թարմացված է 18:22 22.06.2021)
Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերությունները վերանայելու թեմային։
Եկեղեցու անելիքն ազգային միասնությունը վերականգնելն է. կրոնագետը` Մայր աթոռի հայտարարության մասին

Հայաստանի Հանրապետության ներսում իշխանության և եկեղեցու ծայրահեղ հակադրումը խիստ բացասական ու վտանգավոր գործընթաց է, և այն ամեն կերպ պետք է բացառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

«Ե՛վ հասարակական ինստիտուտներով, և՛ պետական ինստիտուտներով վերջին հաշվով պետք է ընդհանուր հայտարարի գալ և համախմբվել այն գաղափարի շուրջ, որ միացյալ Հայաստանը կարող է անցնել ներկայիս աշխարհի քաղաքական փոթորկուն օվկիանոսը»,- ասաց նա։

Նրա խոսքով` ընտրական գործընթացների ժամանակ նորանկախ Հայաստանի երբեմնի ղեկավարները կեղեքեցին հասարակությունը և ատելություն սերմանեցին մարդկանց մեջ այնպիսի իրավիճակում, երկրում առկա են լրջագույն մարտահրավերներ, մասնավորապես Ադրբեջանի հետ սահմանային վեճեր։

«Մենք կանգնած ենք բավականին ծանր իրավիճակի առաջ և դրանք հաղթահարելու համար խիստ կարևոր է մեկտեղել ողջ հնարավորությունները, իսկ եկեղեցին այս տեսակետից այն ինստիտուտն ու կառույցն է, որը համահայկական ուշադրություն հրավիրելու և դրական գործընթաց մեկնարկելու բոլոր հնարավորություններն ունի դե ֆակտո։ Եկեղեցու անելիքն ազգային միասնությունը վերականգնելն է»,- նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք` Փաշինյանը երեկ երկխոսության կոչ էր արել հոգևոր առաջնորդներին։ Նա նշել էր` Աստծո ձայնին ոչ ոք իրավունք չունի հակադրվելու։ Մայր աթոռն այսօր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։

0
թեգերը:
Արփի Փաշինյան, Եկեղեցի, Հայաստան