Սիգ

Գործարարը գաղտնիքներ է բացում. սիգի արտահանումը Հայաստանից շարունակվում է

627
(Թարմացված է 20:20 18.01.2020)
2019թ-ի վերջին 4 ամիսներին Հայաստանից երրորդ երկրներ է արտահանվել 288 կգ սիգի պահածո։ Գործարարներից մեկը Sputnik Արմենիային խոստովանել է, որ սիգ արտահանող ընկերություններից մեկն էլ իր ղեկավարածն է։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Սիգի արտահանումը Հայաստանից շարունակվում է նաև սիգի ապօրինի բիզնեսների նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո։ Այս մասին են վկայում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից Sputnik Արմենիային տրամադրած տվյալները։

Դրանց համաձայն` 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից 2019թ.-ի դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ–ից երրորդ երկրներ է արտահանվել 288 կգ սիգի պահածո։ Թարմ կամ սառեցված սիգ այդ ժամանակահատվածում չի արտահանվել։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանված սիգին ու սիգի պահածոներին, ՊԵԿ–ը մեր հարցման այդ կետին չի պատասխանել` պատճառաբանելով, որ կառավարության 2018թ-ի որոշմամբ` ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների վերաբերյալ տնտեսվարողներն այլևս մանրամասն հաշվետվություն չեն ներկայացնում։

Թե ովքեր են սիգ արտահանողներն ու պահածո արտադրողները, ՊԵԿ–ը նույնպես չի հայտնել։

Փոխարենը` ձկան պահածոյացմամբ զբաղվող «Էկո ֆուդ» ընկերության տնօրեն Արսեն Մովսիսյանը Sputnik Արմենիային հետ զրույցում խոստովանեց, որ դրանցից մեկն իր ղեկավարած ընկերությունն է։

«Այո՛, «Էկո ֆուդը» շարունակում է սիգի արտահանումը։ Մենք մեր ստեղծման օրից` 2012թ–ից մինչև 2019թ–ի ավարտը, 10 տոննա պահածոյացված սիգ ենք արտահանել»,– ասաց Մովսիսյանը։

2019թ.-ին «Էկո ֆուդն» իր արտադրանքն արտահանել է Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, ԱՄՆ և Իսրայել։

Ձկները կփրկեն Սևանը. փորձագետը պարզ, բայց աշխատող տարբերակ է առաջարկում

«Ուղղակի ի տարբերություն նախորդ տարիների, հիմա ձուկը ձեռք ենք բերում ԵԱՏՄ–ից, ավելի կոնկրետ` Կազանի մարզից։ Քանի որ ունենք պայմանավորվածություններ այլ կազմակերպությունների հետ, ստիպված այդ ձուկը ներմուծում եմ ԵԱՏՄ–ից, պահածոյացնում ու նորից արտահանում»,– ասաց «Էկո ֆուդի» տնօրենը։

Արսեն Մովսիսյանի խոսքով` ինքն այդ նույն տեղեկատվությունը տրամադրել է նաև իրավապահներին` անցած տարի հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ինչ վերաբերում է քննվող գործին, «Էկո ֆուդի» տնօրենն ասաց, որ իր համար վիրավորական է, երբ իրենց ընկերությունը դասում են ձկան արտահանում իրականացրած այլ ընկերությունների հետ նույն շարքում։

Մովսիսյանը բացահայտ հայտարարում է, որ սիգի որսի արգելքի սահմանումից ` 2012թ.-ից ի վեր, այդ ձկնատեսակը Հայաստանում համատարած ու անթաքույց վաճառվել է, քաղաքացիներն էլ փողոցներից գնել ու կերել են։

«Տարբերությունը ո՞րն է։ Եթե դուք մեկ հատ սիգ եք կերել, ես էլ 10 հատ արտահանել եմ, որ էլի ձեր նման մարդիկ են կերել` արտերկրի հայերը։ Ես նույն կերպ, ինչպես որ դուք, գնել եմ, ասենք` 3-րդ մասի կամ Մալաթիայի շուկայից։ Ես որս չեմ կազմակերպել»,– ասաց նա։

Նշենք, որ ՊԵԿ կայքում հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն` մինչև քրեական գործի հարուցումը, 2017թ–ին Հայաստանից արտահանվել է 2 871 300 տոննա թարմ ու սառեցված ձուկ, 332 000 տոննա ձկան պահածո։ 2018թ–ին` 1 789 800 տոննա ձուկ ու 187 600 տոննա պահածո։ Իսկ 2019թ–ին, երբ սիգի արտահանման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ ու քրեական գործ հարուցվեց, Հայաստանից ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է 2 389 800 տոննա ձուկ ու 305 300 տոննա պահածո։

Հիշեցնենք` 2019թ–ի մայիսի 25–ին Sputnik Արմենիան գրել էր Հայաստանում արտադրվող Սևանի սիգի պահածոների մասին:

Sputnik Արմենիայի հրապարակման հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խոստացավ ուսումնասիրություններ էր սկսել։ Իսկ պատկան այլ կառույցներից, այդ թվում` բնապահպանության նախարարությունից, հայտնել էին, որ վաճառվող պահածոների մասին տեղեկություններ չունեն։

Սևանի սիգի պահածոյի մասին բոլորն իմացել ու լռել են. ի՞նչ է թաքնված թիթեղյա տարաների տակ

Ավելի ուշ Բնապահպանության արդեն նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը, պաշտոնից հրաժարվելուց հետո, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել էր, որ բնապահպանության և ընդերքի տեսչության պետը մեր հրապարակումից դեռևս ամիսներ առաջ է իրեն այդ նույն պահածոները ցույց տվել, ինքն էլ պարզել է, որ պահածոյացված սիգը Հայաստանում ոչ միայն վաճառվում է, այլև արտահանվում։ Այդ մասին, նախկին փոխնախարարի խոսքով, ԲՆ–ում տարիներ շարունակ տեղյակ են եղել ու ոչինչ չեն ձեռնարկել։

Sputnik Արմենիայի հրապարակումից շուրջ 2 ամիս անց ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ 2017-2018թթ.–ին Հայաստանում իրականացված սիգի ապօրինի որսի ու արդյունահանման փաստերով հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ քրեական գործի շրջանակում իրավապահներն ուսումնասիրություններ են արել Գեղարքունիքի մարզում գործող «Գալիլիա» ՍՊԸ–ում, որը կապվում է «Սևան» ԱՊ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանի ու ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ, Արարատի մարզում գործող «Էկո ֆուդ» ՍՊԸ-ում, որոնք էլ հիմնականում իրականացրել են սիգի պահածոների արտադրությունը։

Ի դեպ, հետաքրքրական է, որ թեև «Էկո ֆուդի» տնօրեն Արսեն Մովսիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այսօր էլ շարունակում են սիգի պահածոներ արտադրել ու արտահանել, բայց ընկերության պաշտոնական կայքից այդ արտադրատեսակի մասին նախկինում առկա տեղեկատվությունը հանվել է։

627
թեգերը:
բնապահպանական, ՀՀ դատախազություն, արտահանում, սիգ, Սևանա լիճ
Ըստ թեմայի
«Եկանք, տեսանք` ձկները սատկել են». ձկնաբուծարանի տիրոջը միայն մի բան է կասկածելի թվացել
Փաշինյանը պահանջում է մութ անկյուններից դուրս բերել ամբողջ բիզնեսը, այդ թվում` ԶԼՄ–ները
«Մսային» հետհայացք. ինչ և ինչ գնով ենք կերել Ամանորին 12 օր և 28 տարի առաջ
Կալավան, հյուրանոց, արխիվային լուսանկար

Հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը չի լուծվել. ի՞նչ են առաջարկում

14
(Թարմացված է 17:00 14.08.2020)
Հյուրանոցներն այս պահին աշխատավարձ վճարելու հնարավորություն չունեն։ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` ներկայացնելով խնդրի լուծման առնչությամբ իր առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ կորոնավիրուսի հետևանքով հյուրանոցային տնտեսություններն ամենաշատ վնասներն են կրել։

Հայտարարության մեջ նշվում է՝  չնայած ՀՀ կառավարության ընդունած համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառման շահառու են դարձել ոլորտի գրեթե բոլոր տնտեսվարողները՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները, ռեստորանները, սակայն իրավիճակը «չի փրկվել»։ Համաձայն ընդունված միջոցառման՝ պետությունը որոշեց սուբսիդավորել տուժած ոլորտի ընկերություններին աշխատողների աշխատավարձային ֆոնդի 1/3 կամ 1/4 չափով` կախված պահպանված աշխատատեղերի քանակից։

«Զրոյական եկամտաբերության պարագայում հյուրանոցային տնտեսությունները պահպանել են բազմաթիվ աշխատեղեր, որոնք, սակայն, կշարունակեն մնալ կրճատման ռիսկի տակ։ Խնդիրն այն է, որ այժմ դրանց ֆինանսական ռեսուրսները սպառված են, և աշխատավարձ վճարելու այլ հնարավորություն չունեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն

Մյուս կողմից՝ համաճարակային անբարենպաստ իրավիճակի առկայությունը, ինչպես նաև արտակարգ դրության երկարաձգումը, չնայած օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մեղմացմանը, կշարունակեն բացասաբար ազդել ոլորտի վրա։ Ըստ հայտարարության` ներգնա տուրիզմի հոսքը շարունակելու է ձգտել զրոյի, և այսպես կոչված ցածր սեզոնի ժամանակ (սկսած հոկտեմբերի 15-ից) հյուրանոցային ոլորտի համար ավանդական վնասաբեր ժամանակահատվածն էլ ավելի մեծ վնասներ կբերի։

Հետևաբար, ասոցիացիան  պնդում է, որ հյուրանոցային տնտեսությունների սուբսիդավորումը անհրաժեշտ է սահմանել աշխատավարձային ֆոնդի առնվազն կեսի չափով։ Պետք է հաշվի առնել, որ աշխատավարձի (առավելագույնը) մեկ երրորդի չափով սուբսիդավորումը կբավարարի միայն առաջացած հարկային պարտավորությունները վճարելուն։ Միջոցառման ներկայիս շարադրանքը չի օգնի հյուրանոցներին խուսափել աշխատատեղերի հետագա կրճատումներից և չի կանգնեցնի վճարվող աշխատավարձային ֆոնդի անկումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսել էր աշնանն արտասահմանցի զբոսաշրջիկներ ընդունելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ միայն դա կարող է փրկել զբոսաշրջության ոլորտն ամբողջական տապալումից։

14
թեգերը:
աշխատատեղ, աշխատավարձ, Հյուրանոց, Հայաստան
Ըստ թեմայի
Ծաղկաձորում կասեցվել է «Կեչառիսի» և ևս 6 հյուրանոցի գործունեությունը
Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն ասիմպտոմ վարակակիրները
Բիզնես կենտրոն կամ հյուրանոց՝ հիվանդանոցի փոխարեն. մասնավորեցման նոր կանոնները
Երևանի քաղաքապետարանը մերժել է 17– հարկանի հյուրանոց կառուցելու առաջարկը
Խաղողի այգի, արխիվային լուսանկար

Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. վարչապետի կարծում է՝ դրանից կօգտվեն գյուղացիները

54
(Թարմացված է 13:08 13.08.2020)
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը վերաբերում է գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով նախատեսվում է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրով կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել այս ոլորտի ընկերություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

«Կորոնավիրուսի հետևանքով ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկաներում կոնյակի ու գինու նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև իրացման ծավալների վրա»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, իրացման ծավալների անկումը հասել է 30 և ավելի տոկոսի։ Այս իրավիճակի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ընկերություններին։

«Եվ դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են ու մենք ունենք տեղեկություններ, որ խաղողի բերքն այս տարի ավելի բարձր է լինելու, քան նախորդ մի քանի տարիներին»,– պարզաբանեց նախարարը` հավելելով, որ նախորդ տարիների արտադրանքը չվաճառելու պարագայում վերամշակողները դժվարություններ են ունենալու խաղողի նոր բերքը մթերելու հարցում։

«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան

Հետևաբար, կառավարությունը որոշել է աջակցել այս կազմակերպություններին` վարկային տոկոսների սուբսիդավորման միջոցով։

«Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ։ Վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,– ընդգծեց Խաչատրյանը։

Վարկի առավելագույն չափ է սահմանվում 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 3-6 ամսում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նկատեց, որ այս միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները։

«Մենք նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ այս տարի խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա»,– հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք`կորոնավիրուսի համաճարակի ու արտակարգ դրության ռեժիմի հետևանքով Հայաստանում այս տարի գինու սպառումն ու արտահանումը նվազել է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գինու սպառումն այս տարի անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով նվազել է, ինչը, նրա համոզմամբ,  չի կարող բացասաբար չանդրադառնալ մթերման գործընթացի վրա։

Լավագույն դեպքում` վերամշակողները խաղողը դաշտերում չեն թողնի, բայց դրա դիմաց առնվազն 20 տոկոս էժան կվճարեն` ոչ ավելի, քան 120 դրամ` 1 կգ–ի դիմաց։ Մինչդեռ, ֆերմերները պնդում են, որ բանկերից գյուղվարկեր են ստացել առնվազն 150 դրամ վաճառքի հաշվարկով։

54
թեգերը:
մթերում, վարկ, ծրագիր, կառավարություն, Խաղող
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Սարգսյան. «Խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պակաս է 40 տոկոսով
Խաղողի բերքն առատ կլինի, լրացուցիչ վարկ կտրամադրվի. նախարարն ու գինեգործները հանդիպել են
Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է