Կաշառք

Երևանում ապօրինի շինարարության համար կաշառել է պաշտոնատար անձի. հարուցվել է քրեական գործ

144
(Թարմացված է 12:06 14.01.2020)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք։

ԵՐԵՎԱՆ, 14 Հունվար — Sputnik. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության, զբաղվել է բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):

ՊԵԿ նախագահը լավ լուր է հայտնել լրագրողներին

Սակայն 2013 թվականի ընթացքում բնակելի տունն ապօրինի կերպով կառուցելու ընթացքում Երևանի տվյալ վարչական շրջանի աշխատակիցներն արգելել են ապօրինի շինարարությունը։ Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ` վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը:

Կառավարությունը պատրաստ է ավտոմեքենաների ներկրման կրճատմանը. Անանյանն ասաց` ինչպես

Նախաքննությամբ կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալներով հիմնավորվել է նկարագրված հանգամանքներով կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության հանգամանքները, որի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կաշառք տալը)և 313-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով)հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

144
թեգերը:
պաշտոնյա, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Երևանի քաղաքապետարան, Կաշառք, չարաշահում, շինարարություն, Երևան
Ըստ թեմայի
Առինջի համայնքապետարանի աշխատակիցները խոշոր չափի կաշառք են վերցրել. ԱԱԾ
Ոստիկանները բռնել են կաշառք ստացած զինկոմիսարիատի աշխատակցին․ տեսանյութ
ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք
«Հայփոստի» գլխավոր մասնաշենքը

«Հայփոստը» հիմնում է «Փոստ Կրեդիտ» վարկային կազմակերպություն

65
(Թարմացված է 13:53 22.01.2021)
Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու սպառողական վարկավորման ծրագրեր, գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր ու հիմնական այլ ուղղություններով։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. «Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով: Տեղեկությունը հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր:

«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը

65
թեգերը:
վարկ, ՀայՓոստ
Ըստ թեմայի
Առաջնագծի համար ԱՄՆ-ում հավաքված 23 տոննա բեռի մի մասն արդեն ՀՀ–ում է․ «Հայփոստի» խոստումը
Զգուշացում. «Հայփոստի» անվան տակ փորձ է արվում քաղաքացիներից գումար շորթել
Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները
Արխիվային լուսանկար

ՀԷԿ–երի կորստից ֆինանսական վնասը մոտ 200 մլն դոլարի կարող է հասնել. «ՀԺ»

40
(Թարմացված է 11:25 22.01.2021)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը «ՀԺ»–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել, թե պատերազմի հետևանքով ինչ վնասներ է կրել էներգետիկ համակարգը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Պատերազմի հետևանքով Արցախի էներգետիկ համակարգը կորուստներ է կրել։ «Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ Արցախից ստացված տեղեկության`36 ՀԷԿ–երից միայն 6-ն է մնացել հայկական կողմում։ Թերթը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի հետ։

«Կարելի է ասել, որ կորցրած ՀԷԿ–երը ենթակայաններով մոտ 200 մլն դոլարի կարող են հասնել. բոլորը մասնավոր սեփականություն են եղել»,–ասել է Վարդանյանը՝ խոսելով ֆինանսական վնասի մասին։

Նա հայտնել է նաև, որ 2021-ին նախատեսված էր, որ 330 մլն կՎտժ էլեկտրաէներգիա պետք է գար Արցախից դեպի ՀՀ։ Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ սա միայն սակագնային խնդիր է ստեղծել Հայաստանի էներգետիկայի համար (սակագինը որոշ բաժանորդների համար ավելանում է 3 դրամով - խմբ.)։ Փոխնախարարը նշել է, որ այս տարվա համար դա պետք է ավելի թանկ սակագնով հոսանքով փոխարինվի, որովհետև այս տարի մեզ մոտ ատոմակայանն էլ է երկարաժամկետ կանգ առնելու։

«Այսօրվա պլանավորվածով մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 2-ը կանգնում է։ Հուլիս–օգոստոս–սեպտեմբեր ամիսներին առավել լարված ու ծանր ռեժիմներ կլինեն։ Պլանավորվածի համաձայն` խնդիրներ չպետք է լինեն, բայց այդ ամիսներին սառը ռեզերվներ չենք ունենա, և հուսով ենք, որ առանց վթարների կաշխատենք ու խնդիր չի առաջանա»,–ասել է Վարդանյանը։

Խոսելով Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման մասին` Վարդանյանը նշել է, որ այս պահի դրությամբ ցանցը գրեթե ամբողջությամբ վերականգնված է։ Նրա խոսքով` ընդհատումներ լինում են, քանի որ պատերազմից հետո վնասված կետերը կցումներով է վերականգնված, ենթակայանների մեծ մասը ռմբակոծված էր։ Նա հայտնել է, որ միայն Մարտունիում մի փոքր խնդիր կա` սնուցող գծերը մնացել են գրավված տարածքներում։ Հիմա այնտեղ փոքրիկ 10 կՎտ գծով է սնուցվում, որը չի բավարարում։ Առաջիկա 6-8 ամսվա ընթացքում նոր գիծ է կառուցվելու «Արցախէներգոյի» կողմից։

Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի. Լուսինե Ավետյան

40
թեգերը:
Հայաստան, Արցախ, էլեկտրաէներգիա
Ըստ թեմայի
Շիրակում բնակչության տարհանման ու պատսպարման միջոցառումներ են անցկացվելու
Մի քանի ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 4 մարզում
Հայաստանում 2021-ի փետրվարից հնարավոր է`լույսը թանկանա. ինչպե՞ս կարելի էր խուսափել դրանից
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

0
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

0
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին