Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Ինչու Lydian–ի գործը ներդրողներին չի վանի Հայաստանից. բացատրում է տնտեսագետը

58
Բոլոր նրանք, ովքեր լեռնահանքային բիզնես են սկսում, կարող են բախվել բողոքի ակցիաների, և ամբողջ աշխարհի ներդրողները գիտեն դրանց մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ամուլսարի հանքի գործը հնարավոր ներդրողներին հազիվ թե հետ պահի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելուց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։

Արդեն մի քանի ամիս է` բնապահպան ակտիվիստները փակ են պահում Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը և թույլ չեն տալիս, որ արդյունահանման արտոնագիր ունեցող Lydian ընկերությունն աշխատի։

Ավետիսյանի խոսքով` սա եզակի իրավիճակ չէ, և ցանկացած երկրի ներդրող գիտի, որ հանքավայրերում հնարավոր չէ բացառել «կանաչների» և տեղի բնակչության բողոքի ակցիաների հնարավորությունը։

«Այսպիսով, այդ ծրագիրն ի սկզբանե մեծ ռիսկեր ուներ։ Եվ ցանկացած ներդրող, եթե նա հասկանում է այդ ամենը, պետք է պատրաստ լինի իր գումարները կորցնելուն։ Դա վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի», – նշեց Ավետիսյանը։

Տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանում կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ավելի էական են ներդրողների համար։ Կարևոր են թե՛ շուկայի չափերը, թե՛ ենթակառուցվածքների վիճակը, թե՛ հարկային օրենսդրությունը, թե՛ անձնակազմի պատրաստվածությունը։ Նա հիշեցրեց, որ այդ գործոններն ու դրանց կարևորության աստիճանն արտացոլվել են Համաշխարհային բանկի որակավորումներում։

«Ուստի այն պնդումները, որ հենց այդ իրավական վեճի պատճառով Հայաստանում ներդրումներ չեն անի, չեն համապատասխանում իրականությանը», – եզրափակեց տնտեսագետը։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։

Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր նույնպես չկան։

Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր բորբոքեցԱմուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք սկսեցին։

58
Ըստ թեմայի
Հայկ Գրիգորյանը չի «մարսելու» Ամուլսարը. «Փաստ»
Ամուլսարի գործով հնարավոր են արբիտրաժային գործընթացներ. Ավինյան
Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային
Փաշինյանը հայտարարեց Ամուլսարի շահագործման մեկնարկի հնարավոր ժամկետները
Արխիվային լուսանկար

Ցանկությունը մեծ է, արդյունքը` փոքր. ում և ինչի համար է աջակցում պետությունը

132
(Թարմացված է 22:04 23.07.2021)
«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի մեկնարկից ի վեր պետական բյուջեից ֆերմերներին 165 մլն դրամի աջակցություն է տրամադրվել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչի վրա ու որքանով արդյունավետ է ծախսվել այդ գումարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Շուրջ երկու տարի առաջ` 2019 թվականի նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը։

Դրանով պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նոր ջերմոցներ ու ջերմատներ հիմնել։

Աջակցության չափը` կախված ջերմոցի չափերից, շինության տեսակից ու տեխնոլոգիական լուծումներից, 1 քմ-ի համար կազմում է 6000-15 000 դրամ:

Հաշվի առնելով, որ ծրագիրն արդեն տևական ժամանակ իրականացվում է, փորձեցինք պարզել, թե որքան գումար է ծախսել պետությունն ու ինչ օգուտ է ստացել դրանից։

Էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ծրագրի մեկնարկից ի վեր, ս.թ. հուլիսի 15-ի դրությամբ, պետական բյուջեից տրամադրվել է 165 մլն դրամի աջակցություն, ընդ որում` դրանից 108.1 մլն–ը` 2021թ–ին։

Ծրագրից օգտվելու համար անցած 1.5-2 տարում նախարարություն է դիմել 190 շահառու։

Նրանցից, սակայն, հուլիսի 15-ի դրությամբ ջերմոցի շինարարությունն ավարտել են միայն 7-ը։ Իսկ բերք ստացողների թիվը շատ ավելի փոքր է։ Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին նրանցից միայն 2-ի մասին է տեղյակ։

Պատկերացրեք տղամարդը լացի. Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին

Բանն այն է, որ ծրագրով շահառուն պարտավորվում է ջերմատան կառուցմանը հաջորդող 4 տարիներին ամեն տարի մինչև հուլիսի 1–ը ստացված բերքի մասին հաշվետվություն ներկայացնել նախարարություն։

Դե, իսկ քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմատներից միայն 2-ն են կառուցվել 2020թ–ին, հետևաբար, այս տարի հուլիսի 1-ին նախարարությունը միայն այդ երկուսից է հաշվետվություն ստացել։

«Ըստ շահառուներից ստացված տեղեկատվության` 2880 քմ արտադական տարածքով ջերմատնից մինչ օրս ստացվել է 8 000 կգ բուլղարական պղպեղ, իսկ մյուս` 1377 քմ արտադրական տարածքով ջերմատնից` 61 965 կգ լոլիկ»,– հայտնեցին նախարարությունից։

Եթե փորձենք միջինացված արժեքներով համադրել այս ջերմատների վրա պետության կատարած ծախսն ու ստացված օգուտը, կստացվի հետևյալ պատկերը. երկու ջերմատների տերերին պետությունը վճարել է շուրջ 60 մլն դրամ, դրանցից ստացված բերքի միջին շուկայական արժեքը շուրջ 50 մլն դրամ է։

Իհարկե, սա միայն առաջին բերքն է։ Ծրագրի հեղինակները համզված են, որ հետագա տարիների շահույթով ծրագիրն արդարացնելու է պետության կատարած ծախսերը։

Ի դեպ, վերոհիշյալ 2880 քմ–անոց ջերմոցը ծրագրի շրջանակներում կառուցված ամենամեծ ջերմոցն է։

Իսկ ամենափոքրը 960 քմ է։ Պետական աջակցության ծրագրով կառուցված 7 ջերմոցները միասին 11 927.4 քմ մակերես ունեն, կամ 1 հա–ից քիչ ավելի։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում ներկա պահին առկա ջերմոցների ու ջերմատների ընդհանուր մեկերեսը, պաշտոնական տվյալներով, շուրջ 1 300 հա է, որից 300-ը կառուցված են ժամանակակից տեխնոլոգիաներով։

Լոլիկ աճեցնելու 2-րդ փորձ․ Ջերմոցային ասոցիացիան եվրոպացի ներդրողներին կբերի Հայաստան

132
թեգերը:
տնտեսություն, ծրագիր, բերք
Ըստ թեմայի
Ուզում եք չիր պատրաստել, թե ջերմոց տեղադրել. Հայաստանում կիջեցնեն վարկի տոկոսադրույքները
Կողբ գյուղի բնակիչներ. աշխատանք չկար, իսկ այժմ կարելի է ջերմոցներում աշխատել
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը

Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը

44
(Թարմացված է 18:59 23.07.2021)
Պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանը նշել է, որ կարևոր է հասկանալ, թե իրականացվող ծրագրերն ինչպես են աշխատում և ինչ պետք է արվի՝ դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնելու համար։

Ծրագրի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նրա խոսքով՝ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Փոխնախարարն ընդգծել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

Совещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по программам развития сельского хозяйства (23 июля 2021). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA / Gevorg Perkuperkyan
Արման Խոջոյան

Ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելացել է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:

Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին, տեղեկացրել է նաև, որ համայնքային կենդանիների հավաքատեղիներ կկառուցվեն:

Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:

Խաղաղապահներն Արցախի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից». տեսանյութ

Ինչ վերաբերում է խաղողի և այլ գյուղմթերքների մթերման գործընթացի կազմակերպմանը, փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:

Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:

44
թեգերը:
խորհրդակցություն, Հայաստան, գյուղատնտեսություն
Մայա և Սոֆյա Պողոսյանները

Առաջնեկի ծնունդին սպասող Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել

9
(Թարմացված է 21:06 25.07.2021)
Երեխան Պողոսյանի համար առաջինը կլինի, ամուսնու համար` երկրորդը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը երեխայի են սպասում։ Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան էջի Stories բաժնում՝ ցույց տալով փորիկը։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Instagram story Совьи Погосян
Սոֆյա Պողոսյանի հրապարակումը

Երեխան Պողոսյանի համար առաջինը կլինի, Տեր-Մաթևոսյանի համար՝ երկրորդը․ դերասանը նախկին կնոջ հետ դաստիարակում է դստերը՝ Մարիին։

Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և ամենաքննարկվող զույգերից են։ Անկասկած, դերասանները շատ ներդաշնակ են։ Ռեժիսորները դա նկատել են դեռևս այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել։ Ի դեպ, 2010-2016թթ–ին Սոֆյան ամուսնացած էր։ Աշոտը`  նույնպես.  նա առաջին ամուսնությունից մեկ դուստր ունի։

Զույգը սկսել է միասին երևալ դեռ 2017թ–ին, իսկ 2019թ–ին նրանք պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները` անսահման ուրախացնելով երկրպագուներին։

Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը

9
թեգերը:
ինստագրամ, երեխա, դերասանուհի, հղի
Ըստ թեմայի
Թինա Կանդելակին պարել է Արսեն Շախունցի երգի տակ. ոմանք կասկածել են, որ նա հղի է
«Առանց ավելորդ համեստության». հղի Յանա Եգորյանը լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ
«Սա կա՛մ Դավայի ծննդյան օրվա նվերն է, կա՛մ ծնունդը փչացնելու միջոց». Օլգա Բուզովան հղի՞ է