Ավտոմաքսատուն

Հունվարին Հայաստան կգան վերջին էժան ավտոմեքենաները

121
(Թարմացված է 13:27 13.01.2020)
Այս տարվա հունվարին Հայաստան ներկրվող ավտոմեքենաների համար կառավարությունը սահմանել էր որոշակի արտոնություն՝ օգտվելով օրենքի ընձեռած հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. 2020 թ-ի հունվարին Հայաստան կներկրվի 4700 ավտոմեքենա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հիշեցնելով, որ դրանք նախապես հայտարարագրված այն ավտոմեքենաներն են, որոնք 2019թ.-ի դեկտեմբերին գտնվում էին դեպի Հայաստան ճանապարհին ու պետք է Հայաստան հասնեն դեկտեմբերի 31-ից ուշ։ Այս ավտոմեքենաների համար կառավարությունը սահմանել էր որոշակի արտոնություն՝ օգտվելով օրենքի ընձեռած հնարավորությունից։

Ինչ վերաբերում է 2019թ.-ին Հայաստանի սահմանին հասած ավտոմեքենաներին, Դավիթ Անանյանը հայտնեց, որ շնորհիվ 24-ժամյա մաքսազերծման ռեժիմի սահմանման, դրանք մաքսազերծվել են մինչև դեկտեմբերի 31-ի օրվա ավարտը։

«Մեր կանխատեսումներով ավտոմեքենաների ներմուծման ծավալներն այսուհետ որոշակի չափով կպահպանվեն։ Բայց բիզնես մտադրություն ունեցողների թիվն ու այդ նպատակով ներկրման ծավալներն արդեն չեն պահպանվի, որովհետև տնտեսական տեսանկյունից դա արդեն եկամտաբեր չէ»,- ասաց Անանյանը։

Կառավարությունը կրճատեց ծառայողական ավտոմեքենաների թիվը. ո՞ր մակնիշներից հրաժարվեցին

Հիշեցնենք` ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն հայտնել էր, որ բոլոր ավտոներկրողները կկարողանան 2020 թվականի հունվարին մեքենաները Հայաստան ներմուծել դեկտեմբերին գործող դրույքաչափով։2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը փոխվում է։

Գյումրու ավտոմաքսատունը կսկսի գործել, գյումրեցիների հնարամիտ «բիզնեսը» փակել են

Երեք տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկը կախված է լինելու ավտոմեքենայի արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների համար մաքսային վճարը հաշվարկվելու է շարժիչի յուրահատուկ դրույքաչափով։ Գումարվելու է նաև բնապահպանական հարկ:

121
թեգերը:
մաքսատուրք, բյուջե, ավտոմաքսատուն, ավտոներկրողներ, ավտոմեքենա, Դավիթ Անանյան
Ըստ թեմայի
Ինչ է փոխվելու ավտոներկրողների կյանքում հունվարից. մանրամասներ` ՊԵԿ նախագահից
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում
Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ
Հրանտ Բագրատյան, արխիվային լուսանկար

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

104
(Թարմացված է 11:16 03.07.2020)
Հրանտ Բագրատյանը նոր տվյալներ է հրապարակել` հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չեն արդարացել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։

«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։

Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։

Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։
Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

104
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

60
(Թարմացված է 15:52 02.07.2020)
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակն է:

«Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որևէ հստակ ցուցանիշ պաշտոնյան չհնչեցրեց՝ խոստանալով դրանք հրապարակել առաջիկայում:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք և կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությւնը տնտեսվարողների աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, առաջիկայում նախատեսվում է գործողության մեջ դնել ևս մեկը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի ակնկալվող թեկուզ չնչին տնտեսական աճի փոխարեն Հայաստանի տնտեսությունը 4%-անոց անկում կգրանցի:

Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ԿԲ-ի ամենամոտավոր հաշվարկներով` նրանց թիվն այս տարի Հայաստանում կավելանա 20.4%-ով:

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

60
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, գույքահարկ, եկամտահարկ, հարկեր, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին
Մինասյանի կալանավորման որոշումը չի՞ բեկանվել. ՊԵԿ նորանշանակ նախագահն այլ ինֆորմացիա ունի
ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
«Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր

10
(Թարմացված է 16:23 06.07.2020)
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում իրականացված տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ոստիկանությունից տեղեկություն էր ստացել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, թե Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին  տարհանում, որի ընթացքում անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Միաժամանակ փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել էին ռումբերի որոնման աշխատանքներ, որոնց ավարտին ռումբի մասին ահազանգի իսկությունը հերքվել էր:

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված

Նշենք, որ այսօր ռումբի մասին ահազանգ էր ստացվել նաև Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ: Այստեղ ևս փրկարարներն ու ոստիկանները տարհանել են քաղաքացիներին: Ռումբի որոնման աշխատանքներն այս պահի դրությամբ դեռ շարունակվում են:

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի «Ֆուդկորտում» ռումբ է տեղադրված։

Առևտրի կենտրոնից մարդկանց էվակուացնելուց հետո փրկարարներն իրականացրել էին տեղազննում, որի արդյունքում ռումբ չէր հայտնաբերվել։

10
թեգերը:
Հայաստան, փրկարար, Ոստիկանություն, ոստիկան, ահազանգ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Զենք, փամփուշտներ, գումար ու թանկարժեք իրեր. «Զվարթնոցում» ամփոփել են 2019-ի «պատահարները»
ԿԲ-ի շենքին բեռնատարով մոտեցած ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներից 252-ը ձերբակալվել է. հարուցվել է քրեական գործ