Նորակառույց

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

1492
(Թարմացված է 17:53 04.01.2020)
Հայաստանում անշարժ գույքի շուկան շարունակում է աշխույժ մնալ։ Մարդիկ տուն կամ հողատարածք են գնում երկրում կատարված փոփոխությունների դրական ակնկալիքների ֆոնին ու սպասում նոր հեղափոխության, այս անգամ՝ տնտեսական։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ի՞նչ են ակնկալում Հայաստանում տներ գնելիս ու վաճառելիս։ Հեղափոխությունից հետո արդեն երկրորդ տարին է տների գներն աճում են։ Ընդ որում՝ պահանջարկը գալիս է ոչ թե օտարերկրացիներից, այլ տեղացիներից, նույնիսկ թանկ տների դեպքում։  

«Գնալով ավելի շատ մարդիկ ուզում են ոչ միայն տոներին գալ այստեղ, այլ ապրել Հայաստանում։ Հաճախորդների հետ զրուցելիս տեսնում ենք, որ նրանք բնակարաններ են գնում և՛ իրենց, և՛  երեխաների համար», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Ա.Գ. ԲՈՐՍԱ» ռիելթորական ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին։

Նրա խոսքով՝ մարդիկ մշտական ապրելու համար են տներ գնում, ոչ թե որպես «ամառային նստավայր»։ Ընդ որում՝ տների ու բնակարանների գներն աճելով հանդերձ ավելի արագ են վաճառվում։ Դա նշանակում է, որ բնակարանների պահանջարկը պահպանվում է նույնիսկ ավելի թանկ գնի պարագայում։

Ինչ վերաբերում է օտարերկրացիներին՝ նրանք ավելի շատ վաճառում, քան գնում են բնակարաններ։ Դեռ 2018 թվականից այդպես էր․2019-ին էլ այդ տենդենցը շարունակվել։ Օրինակ` Ռուսաստանի քաղաքացիները գնել են 251 բնակարան, իսկ վաճառել են 670։ Ընդհանուր առմամբ արտասահմանցիները գնել են անշարժ գույքի մոտ 930 միավոր, իսկ վաճառել են՝ 1 830։ Տարբերությունն ակնհայտ է։

Արտասահմանցիները, հատկապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները, այդ բնակարանները վաճառում են 2014-15 թվականների ցնցումներից (Ռուսաստանում՝ տնտեսական, Ուկրաինայում և՛ քաղաքական, և՛ տնտեսական) հետո։ Իսկ տեղացիները գնում են ոչ միայն էլիտար, այլև սովորական բնակարաններ։

10 տարվա մերժումից հետո. ինչպես կլուծեն Ադրբեջանից եկած փախստականների բնակարանային խնդիրը

«Այսինքն՝ հեղափոխության արդյունքները կարևոր են նախևառաջ տեղացիների համար։ Նրանք տեսնում են, որ կոռուպցիան պակասել է ու շարունակում են ավելին սպասել։ Այլ հարց է՝ որքանով է հեղափոխությունն անցել տնտեսականի, որի մասին խոսում է մեր իշխանությունը», - ընդգծեց Պրիբիլսկին։

Հեղափոխության հիմքը

Տուն ունենալը քիչ է, պետք  է այնտեղից գործի գնալ։ Իսկ որտե՞ղ աշխատել։ Դա բոլորի կողմից սպասված տնտեսական հեղափոխության կարևորագույն հարցերից է։ Արտադրական շինությունների առք ու վաճառքի վիճակագրությունը դեռ միանշանակ չի պատասխանում՝ կայացել է արդյո՞ք տնտեսական հեղափոխությունը։

2018 թվականին նման շինությունների առք ու վաճառքի գործարքներն իսկապես ավելացել են 14%-ով (ընդհանուր՝ 609)։ 2019 թվականին գործարքների քանակը 3%-ով պակասել է։ Թե ինչ ցուցանիշ կունենանք տարին ամփոփելուց հետո, դեռ անհայտ է։

Եթե խոսենք այլ երկրների քաղաքացիների մասին, ապա նրանց հետաքրքրությունը նման օբյեկտների հանդեպ փոքր է․ նրանք 5 արտադրական շինություն են գնել ու 7-ը՝ վաճառել։

«Իհարկե, կարելի է նայել հասարակական շենքերի  (խանութներ ու առևտրի կենտրոններ) վիճակագրությանը։ Սակայն տնտեսական հեղափոխությունը նախ արդյունաբերության հեղափոխությունն է։ Դա հանրահայտ փաստ է», - վստահ է Պրիբիլսկին։

Ճիշտ է՝  մասնագետի կարծիքով, պետք է նաև հաշվի առնել, որ գործարանները, հատկապես՝ արտասահմանցի, սովորական քաղաքացիների պես արագ որոշում չեն կայացնում։

Մարդը սիրում է իր համար լրացուցիչ դժվարություններ ստեղծել

«Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի այս մեջբերումը շատ համապատասխան է 2019 թվականին Հայաստանում եղած ավտոմոբիլային բումին։ Հազարավոր մարդիկ մեքենաներ են գնում՝ ցածր մաքսատուրքերից օգտվելու համար։ Շատերն ավտոդիլերներ են դարձել, տները գրավ են դրել ու մի քանի մեքենա են բերել Հայաստան։

Ապօրինի ձեռք բերված գույքը կբռնագանձվի առանց դատարանի որոշման. կառավարությունն ընդունեց

Արդյո՞ք նրանց գործերը լավ կգնան 2020 թվականին, եթե Հայաստանում արդեն ամեն քայլափոխին ավտոմեքենա կա։ Դեռ պարզ չէ, բայց գրավ դրած բնակարանների թիվն աճում է։ 2018 թվականին, 2017 թվականի համեմատ, գրավ դրած բնակարանների թիվն աճել է 11%-ով (գրեթե 14 հազար), իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 18%-ով։

«Բնակարանը գրավ դնողներից շատերն իրենց նպատակների մասին չեն խոսում։ Բայց մեքենաներն իսկապես շատանում են, այնպես որ այդ ենթադրությունը հիմքեր ունի», - նշեց Պրիբիլսկին։

Հարկայն փոփոխություններ

Կադաստրի պետական կոմիտեն հաստատել է անշարժ գույքի նոր տուրքերի չափը։ Եթե Հայաստանի ֆինանսների նախարարությունը համապատասխան կերպով փոխի հարկերը, ապա քաղաքի կենտրոնի սեփականատերերը ստիպված կլինեն մի քանի անգամ ավելի շատ վճարել իրենց անշարժ գույքի դիմաց։

Քաղաքացիները դեռ չեն պատկերացնում՝ ում համար ու որքանով կփոխվեն հարկերը։ Սակայն ռիելթորը նշեց, որ եթե հարկերը զգալիորեն աճեն, դա կարող է լավ իջեցնել անշարժ գույքի գները։

Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ գներն աճել են ակնկալիքների հիման վրա, բայց ակնկալիքները զգայուն բան են։ Եթե դրանք սկսեն տատանվել, դրանից հետ կսկսեն տատանվել նաև գները։ Իսկ եթե շարունակեն արդարացնել իրենց, ապա շուկային ոչինչ չի սպառնա։

1492
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Գներ, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Աղջիկն` օրական, բաժինքը՝ տարեկան, կամ ինչ օժիտ են տարել գյումրեցի աղջիկները
Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ տեղ անշարժ գույք չունի. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Ոմանք լուռ գնացին, ոմանք` սպառնալով. 2019–ի աղմկահարույց պաշտոնանկությունները
ԱՄՆ դոլար

Կենտրոնական բանկը խստացնում է վարկեր տրամադրելու կանոնները

122
Պահանջարկը պայմանավորված է ոչ թե ակտիվ ներդրումներով, նոր արտադրությունների ու աշխատատեղերի բացմամբ, այլ արտերկրից եկող տրանսֆերտների ներհոսքով ու պղնձի համաշխարհային բարձր գներով։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկում է վարկերի նոր նորմատիվների ներդրումը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԲ ներկայացուցիչները հայտնեցին, որ այժմ այդ նորմատիվները քննարկման փուլում են, սակայն դեռևս չեն ներկայացվել ԿԲ խորհրդի հաստատմանը:

Այդ նորմատիվներից մեկը LTV-ն է (Loan to Value), այսինքն՝ վարկի հարաբերակցությունն այն ապրանքի արժեքի նկատմամբ, որի համար այն վերցվում է։ Այդ նորմատիվը նախատեսվում էր գործողության մեջ դնել հուլիսի 1-ից, առաջիկայում այն նախատեսվում է քննարկել ԿԲ խորհրդի նիստում: Առաջին հերթին, այն ուզում են կիրառել հիփոթեքային վարկերի նկատմամբ, որտեղ կա հստակ սահմանված արժեքով ակտիվ (բնակարան)։

Մեկ այլ նորմատիվ է վարկառուի պարտքի բեռի ու նրա եկամուտների հարաբերակցությունը, (Debt to Income, DTI)։ Ճիշտ է, ԿԲ-ում նշում են, որ այդ նորմատիվը Հայաստանի պայմաններում ավելի դժվար է ներդնել. այստեղ միշտ չէ, որ կարելի է հաշվառել վարկառուի իրական եկամուտները (լինի դա ձեռնարկություն, թե ֆիզիկական անձ)։

Ի դեպ, Հայաստանի բանկերը վարկառուների գնահատման ժամանակ կողմնորոշվում են 50- 60 %-ի սահմաններում (այդ ցուցանիշը մնացել է նրանց հայեցողությանը) DTI-ի վրա։ Այժմ այդ տոկոսը, հավանաբար, կնվազի, քանի որ բանկերը սկսում են ավելի խիստ գնահատել իրենց վարկառուներին. Տնտեսության մեջ ռիսկերի ու չաշխատող բանկային վարկերի (հատկապես՝ սպառողական) աճի պայմաններում բանկերը չեն ուզում նոր անհուսալի վարկեր ներգրավել: Ընդ որում՝ ԿԲ-ն «սառեցնում է» վարկերի պահանջարկը՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (վերջին նիստում ԿԲ խորհուրդը կրկին բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով այն 6,5 տոկոսի):

Հայաստանում ինչքա՞ն ու ինչի՞ համար են վարկ վերցնում

ԿԲ-ում նշում են, որ ապրանքների պահանջարկն աճում է, բայց չեն ուզում այդ ֆոնին «տաքացնել» նաև վարկերի պահանջարկը։ Բանն այն է, որ պահանջարկը պայմանավորված է ոչ թե ակտիվ ներդրումներով, նոր արտադրությունների ու աշխատատեղերի բացմամբ, այլ արտերկրից եկող տրանսֆերտների ներհոսքով ու պղնձի համաշխարհային բարձր գներով։ Այս գործոնները Կենտրոնական բանկում արդարացիորեն համարում են բարենպաստ, բայց ոչ այնքան հուսալի, որ բանկային համակարգը կարողանա հենվել դրա վրա ու դրա հաշվին մեծացնել իր վարկային պորտֆելը։

Բանկերի զգուշավոր մոտեցման ու ԿԲ զսպող միջոցների արդյունքում սպառողական վարկերի պորտֆելը վերջին 12 ամիսների ընթացքում կրճատվել է մոտ 4%-ով: Հիփոթեքային վարկերի համար այն աճում է կառավարության խթանող միջոցների (եկամտահարկի վերադարձման) շնորհիվ։

2021 թվականի մայիսի դրությամբ ֆինանսական համակարգում խնդրահարույց (չաշխատող) վարկերի միջին տոկոսը նախճգնաժամային 2019 թվականի համեմատ աճել է ավելի քան 1 տոկոսով (մինչև 7 տոկոս): Սպառողական վարկերի շարքում, 2019 թվականի համեմատ, այդ ցուցանիշն աճել է 8 տոկոսից մինչև 15 տոկոս: Հիփոթեքի դեպքում այն մնում է շատ ցածր՝ մոտ 2% (հիփոթեքը Հայաստանում շատ պարտաճանաչ են վճարում)։

Ի՞նչ է արել կորոնավիրուսը Հայաստանի բանկերում. վարկերի 30 տոկոսի վճարումը հետաձգվել է

122
թեգերը:
վարկ, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում
Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 մլրդ դրամի վարկեր են ներվել. նախարար
Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ
Դմիտրի Ռոգոզին

«Ռոսկոսմոսի» հետ քննարկվել է ՀՀ–ում տիեզերական ծառայությունների զարգացման կարևորությունը

32
(Թարմացված է 14:35 16.06.2021)
Քննարկվել է նաև տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների միջոցով բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը Սանկտ- Պետերբուրգում անցկացվող «Տիեզերական տարածության հետազոտում» խորագրով GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։

Չոբանյանը շեշտել է Հայաստանում տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման և այդ շրջանակներում համագործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման և մի շարք այլ հարցերի։

Ռազմարդյունաբերության կոմիտեում առարկայական փոփոխություններ կիրականացվեն. Հայկ Չոբանյան

Քննարկվել է նաև տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունների միջոցով բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը։

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախանշված Գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։

32
թեգերը:
Սանկտ Պետերբուրգ, տիեզերք, Հայկ Չոբանյան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Ռազմարդյունաբերության ոլորտից պետք է քիչ խոսել. Չոբանյանը ներկայացրել է ոլորտի վիճակը
Ամեն ինչ արվում է, որ ՀՀ սահմաններին առկա վիճակը պատերազմի չվերածվի. Չոբանյան
Պուտինն ու Բայդենը

Պուտինն ու Բայդենը համատեղ հայտարարություն են ընդունել

0
Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման արդյունքում ընդունվել է միայն մեկ փաստաթուղթ՝ առաջնորդների համատեղ հայտարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկայում համալիր երկխոսություն կսկսեն ռազմավարական կայունության թեմայով ։ Այդ մասին ասված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի համատեղ հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նման երկխոսության միջոցով մենք ձգտում ենք սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների հիմք դնել», - նշված է փաստաթղթում:

Ըստ հայտարարության` ՌՀՍ-ի մասին պայմանագրի վերջին երկարաձգումը վկայում է միջուկային սպառազինությունների նկատմամբ կողմերի հանձնառության մասին: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության ժամանակ կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ապահովման, զինված հակամարտությունների ռիսկերի նվազեցման և միջուկային պատերազմի սպառնալիքի համատեղ նպատակների իրականացման գործում:

Պատվիրակություններից մեկի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է միայն մեկ փաստաթուղթ:

Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կայացել է այսօր Ժնևում Լա Գրանժ դղյակում: Սա նրանց առաջին հանդիպումն է Բայդենի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո։

 

0