Արևային էլեկտրակայան

Ահռելի ու էժան. ԱՄԷ–ի ներդրողներին թույլ տվեցին Հայաստանում արևային էլեկտրակայան կառուցել

129
(Թարմացված է 18:03 26.12.2019)
Կայանը ցանցին էլեկտրաէներգիա է մատակարարելու աննախադեպ ցածր սակագնով` կՎտ/ժ–ի դիմաց 2,99 ցենտ։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր թույլ տվեց, որ Masdar ընկերությունն արևային կայան կառուցի Հայաստանում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023 թվականի դեկտեմբեր իրականացնել 200 մգվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի, շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում: Մեկ կվտ-ի համար արժեքը կազմելու է 2,99 ցենտ:

«Սա մեզ մոտ գործող ամենացածր սակագնից ավելի ցածր է մոտ 30 տոկոսով: Երկրորդ փուլով մինչև 2024 թվականի դեկտեմբերը նախատեսվում է իրականացնել ևս 200 մգվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում՝ 2,95 ԱՄՆ ցենտ սակագնով»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնում էին, որ նախագծի ընդհանուր ներդրումները կկազմեն 300 –320 միլիոն դոլար։

Կայանն ուզում են կառուցել Արագածոտնի ու Կոտայքի մարզերի սահմանին։ Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով հայտարարել միջազգային մրցույթ՝ հնարավորություն ընձեռելով այլ կազմակերպությունների ներկայացնել Ծրագրի տվյալ փուլի համար ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրի նախագծով առաջարկված սակագնից առավել ցածր սակագնով Ծրագիրն իրականացնելու հայտ:

Այսպիսով` նախագծի ընդհանուր հզորությունը կկազմի 400 մգվտ։ Այժմ կառուցվող արևային էլեկտրակայաններից ամենախոշորի հզորությունը լինելու է 55 մգվտ։

Նշենք` Հայաստանում արևային կայանների ու հողմակայանների կառուցման մեջ ներդրում անողներին երաշխավորում են, որ 20 տարի էլեկտրաէներգիա են գնելու։ Այդ երաշխիքները դեռ բաց են 110 մգվտ հզորություն ունեցող կայանների համար։ Այժմ պետությունը մտադիր է կրկնապատկել այդ քվոտան։

Մինչև 2030 թվականը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաշվարկով, մոտ 1 000 մգվտ հզորության արևային կայան է կառուցվելու։

Սա դեռ սկիզբն է. Թուրքիայի սահմանին հայկական արևային էլեկտրակայան բացվեց. լուսանկարներ

129
թեգերը:
արևային կայան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում 10 անգամ կավելանա արևային էներգիայի արտադրությունը. նոր նախագծեր են քննարկվում
Արևային կայանների հզորությունը Հայաստանում կրկնակի կավելանա
Հայաստանն արևային էլեկտրակայանների «շքերթ» է մեկնարկում
Արա Մարջանյանը

Երբ երկիրը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, կամ ինչո՞ւ է թանկանում հեղուկ գազը

172
(Թարմացված է 11:34 28.07.2021)
Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հեղուկ գազի շուկայում առաջացած իրավիճակին և այդ վառելիքի գնաճին։

 

Մարջանյան. «Բիզնես միջավայրը Հայաստանում հակված է ագահության, ինչը չի զսպվում»

Շարժիչային վառելիքների և հեղուկացված գազի գները միշտ էլ ենթակա են որոշակի տատանումների։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Ըստ նրա` խնդիրն այն է, որ երկիրը պետք է պատրաստ լինի այդպիսի տատանումներին, ինչի մասին փորձագետները խոսում են մոտ 25 տարի։

«Հայաստանում պետք է մշակվեին որոշակի մեխանիզմներ, որոնք տնտեսական առումով կմեղմեն անխուսափելի տատանումները, սակայն այդ մեխանիզմները Հայաստանում ցավոք այդպես էլ չմշակվեցին։ Հեղուկացված գազի օգտագործման առումով մեր երկիրն անցած 15 տարիների ընթացքում եղել է մոլորակի առաջատար երկրների թվում, ինչի մասին վկայում են անալիտիկ լուրջ կենտրոնների տվյալները։ Հայաստանն առաջինն աշխարհում անցավ հեղուկ գազի զանգվածային օգտագործման հատկապես շարժիչային վառելիքների առումով և այս իրավիճակը մեր երկրում պետք է պահպանել»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի կարծիքով` բացի ակնհայտ տնտեսական օգուտներից, հեղուկ գազի զանգվածային օգտագործումն ունի նաև բնապահպանական օգուտներ, որովհետև դրա օգտագործումը որպես շարժիչային վառելիք, դեպի մթնոլորտ ավելի քիչ արտանետումներ է ապահովում` լավացնելով ընդհանուր էկոլոգիական վիճակը։

Ըստ նրա` խնդիրը համակարգային է և վերաբերում է Հայաստանում դեմպֆերային մեխանիզմների մշակմանը, որոնք կկարողանան մեղմել բնակչության և տնտեսության համար անխուսափելի տատանումները մատակարարման ոլորտում։ 

«Դեմպֆերային մեխանիզմների մեջ մտնում է հատուկ ֆոնդի և հարակից կառույցների ստեղծումը, որոնք էժան գազի պարագայում կկուտակեն միջոցներ, իսկ թանկ գազի պարագայում այդ միջոցները կծախսեն` մեղմելով գնագոյացումը։ Թեև գազի գինը համաշխարհային շուկայում հետևում է հում նավթի ու նավթամթերքի գներին` որոշակի ժամանակային ուշացմամբ, բայց եթե երկրի բիզնես կառուցվածքը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, ապա անխուսափելիորեն անմիջապես թանկանում են հում նավթամթերքի ու հեղուկացված գազի գներն այդ երկրում»,– ասաց փորձագետը։

Մարջանյանի գնահատմամբ` մյուս կողմից, երբ գները համաշխարհային շուկայում ընկնում են, ինչը չի ազդում ներքին շուկայի վրա, ապա դա վկայում է գնագոյացումը զսպող մեխանիզմների բացակայության, բիզնես միջավայրի ագահության ու անկառավարելիության մասին։ Ըստ նրա` այստեղ մեծ անելիքներ ունի ոչ միայն տնտեսական մրցակցության հանձնաժողովը, այլև ամբողջ բիզնես համակարգը, առաջին հերթին` ենթակառուցվածքների նախարարությունը, որոնք համատեղ ջանքերով պետք է լծվեն Հայաստանում դեմպֆերային մեխանիզմներ ստեղծելու գործին։       

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավելիի վաճառել: 

Այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձևով բարձրացրել են՝ հասցնելով մինչև 280 դրամի:

Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, և հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին: Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Կատարի հետ: 

172
թեգերը:
թանկացում, Հայաստան, գազի սակագին, գազալցակայան, գազ
Ըստ թեմայի
Պանրի հնարավոր թանկացման պատճառը կաթի պաշարների նվազումն է. Գիգոյան
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ
Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ
Ջեթ. արխիվային լուսանկար

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ

749
(Թարմացված է 22:25 25.07.2021)
Ուկրաինայում ու Ռուսաստանում բարենպաստ եղանակային պայմանների պատճառով արևածաղկի բերքը զգալիորեն կաճի, ինչը կնվազեցնի նաև այլ տեսակների ձեթի գները:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի-Sputnik. Եկող տարի ձեթն ամբողջ աշխարհում կարող է էժանանալ։ Տեղեկությունը հայտնում է կանադական The Western Producer ագրարային պարբերականը:

Պարբերականը ներկայացնում է ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) տվյալները, որտեղ 2021/22 սեզոնի համար (սեպտեմբեր-օգոստոս) կանխատեսում են բոլոր հիմնական ձիթատու մշակաբույսերի բերքի աճ՝ արմավենու յուղի  3,1 մլն տոննայի, արևածաղկի՝ 2,6 մլն տոննայի, սոյայի՝ 1,86 մլն  ու սևուկի՝ 0,2 միլիոնի աճ: Այսպիսով` ձեթի ընդհանուր արտադրությունը կաճի 7,75 միլիոնով։ Կաճի նաև սպառումը, բայց փոքր տեմպերով (մոտ հինգ միլիոնով)։ Սա կհանգեցնի  շուկայում 2.7 մլն տոննա ավելցուկի:

Ընդ որում, հատկապես բարենպաստ պայմաններ կստեղծվեն հենց արևածաղկի համար (Հայաստանում ու հետխորհրդային այլ երկրներում հիմնականում հենց արևածաղկի ձեթ են օգտագործում)։ USDA-ն Ուկրաինայում ու Ռուսաստանում (աշխարհի առաջին երկու խոշորագույն արտադրողները) արևածաղկի համար հիանալի եղանակային պայմաններ է ակնկալում: ԱՄՆ գյուղնախարարության գնահատումների համաձայն՝ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներում արևածաղկի ձեթի գները կնվազեն 15-20 տոկոսով  ու կհասնեն մինչև մեկ տոննայի դիմաց հազար դոլարի:

«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ

Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին մեկ տարում Հայաստանում ձեթի գներն աճել են 75 տոկոսով։ Վերջին 12 ամիսների ընթացքում FAO-ի պարենային գների ինդեքսը (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) շարունակաբար աճել է (ներառյալ՝ ձեթի գինը), սակայն հունիսին (այս բոլոր ամիսների ընթացքում առաջին անգամ) դրա գները սկսեցին նվազել՝ կրճատվելով գրեթե 10%-ով (9,8%-ով)։

Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ

749
թեգերը:
եղանակ, Հայաստան, գնաճ, ձեթ
Ըստ թեմայի
Շաքարավազը, ձեթն ու ալյուրն էժանացել են. ինչ պատճառներ ու հետևանքներ է թաքցնում բարի լուրը
Հայաստանն արաբական աշխարհի համար քունջութի ձեթ կարտադրի
Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ
Ինչու է թանկացել ձեթը. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել
Արխիվային լուսանկար

Նպաստ ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի. ո՞ւմ ուսման վարձը կփոխհատուցի պետությունը

0
(Թարմացված է 12:13 29.07.2021)
Այս տարի ուսման վարձի փոխհատուցման նոր ծրագրից կօգտվի շուրջ 4000, իսկ 2022-ին` 6800 ուսանող։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Կառավարությունը փոփոխություն կատարեց բարձրագույն և հետբուհական, նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքներում։

Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ փոփոխությամբ պետական ուսումնական հաստատություններում կսահմանվեն սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակցի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից։

«Այս փոփոխմամբ սովորողների առանձին խմբերը՝ մարտական գործողությունների մասնակից, կամ 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները, նպաստ կստանան։ Բացի այդ, սահմանված է առաջադիմության որոշակի սանդղակ, որի դեպքում ուսանողը կստանա պետական աջակցություն։ Առաջադիմության շեմի քննարկվող տարբերակներից է` ՄԿՈւ համակարգում 60 տոկոս, բակալավրիատում` 70, իսկ մագիստրատուրայում` 80 տոկոս ՄՕԳ»,–ասաց Դումանյանը։

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել պատերազմի մասնակիցների ուսման վարձերը

Նրա խոսքով` այս տարի ծրագրից կօգտվի շուրջ 4000 ուսանող, իսկ 2022-ին` 6800 ուսանող։

Էկոնոմնիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ հիմա տնտեսության վերլուծություն են իրականացնում, որպեսզի կրթական համակարգում պատվերներ տան, այսինքն` համակարգը կատարի տնտեսության պատվերը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնն իր հերթին նշեց, որ լավ մասնագետների լուրջ խնդիր կա, ինչի արմատները հասնում են կրթական համակարգին։ Ուստի, պետք է կրթության ոլորտը տնտեսության հետ համագործակցի։

1303 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում

0
թեգերը:
ծրագիր, կառավարություն, փոխհատուցում, Ուսանող
Ըստ թեմայի
Պետությունը կփոխհատուցի 6948 ուսանողի ու նրանց ընտանիքների անդամների ուսման վարձը
Ուսման վարձի փոխհատուցումը ոչ բոլորին է հասանելի. մի ողջ բուհ դուրս է մնացել նախագծից
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել պատերազմի մասնակիցների ուսման վարձերը
Պետությունը կվճարի որոշ ուսանողների ուսման վարձերը․ ովքե՞ր են շահառուները