Վահագն Խաչատրյան

«Ասում են` եկեք հարկ վճարեք. ինչի՞ համար». տնտեսագետ

102
(Թարմացված է 20:37 20.12.2019)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է առողջապահական հարկի ներդրման, և ընդհանրապես, Հայաստանում տարվող հարկային քաղաքականության մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Կառավարությունն առողջապահական հարկին վերաբերող խնդիրներին պետք է իրատեսորեն նայի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Եթե այսօր առողջապահության ոլորտում խնդիրներ ունենք, դա պայմանավորված չէ առողջապահական ապահովագրությամբ կամ լրացուցիչ հարկ մտցնելով: Դա  պայմանավորված է համակարգի վատ կառավարմամբ: Առողջապահությունն այսօրվա ամենավատ կառավարվող համակարգերից է, որտեղ եթե նույնիսկ ֆինանսական միջոցները քիչ են, ապա դրանք պետք է առավել արդյունավետ  օգտագործել»,–ասաց Խաչատրյանը, հավելելով, որ չի կարելի  սոցիալական համերաշխության լոզունգի տակ փորձել նման առողջապահություն ունենալու ծրագիր ներկայացնել:

Նա նշեց, որ եթե նույնիսկ փորձում ենք ներդնել ապահովագրության համակարգ,  դա պետք է անել աստիճանաբար:

Եվս 5% հարկի ավելացում, և ներդրումների մասին խոսելն ավելորդ է

Տնտեսագետն առաջարկում է «առողջապահության առողջացման» ծրագիրը մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ իրականացնել, առողջապահական գումարների   ծախսման  արդյունավետության առումով էլ օգտագործել ապահովագրական ընկերություների հնարավորությունները` ծառայությունների մի մասի վերահսկումը նրանց պատվիրելով:

 «Ուզում ենք լավ առողջապահություն ունենալ, մի կողմից էլ հակածխախոտային պայքար ենք տանում, ու այդ բոլոր հարցերը պետք է  լուծի տնտեսությունը: Այդկերպ տնտեսությանը հարկերով խեղդում ենք, սահմանափակում բիզնես գործունեության հնարավորությունները: Տուրիստը Հայաստան է գալիս, որովհետև այստեղ կյանքը համեմատաբար էժան է: Գործարարը որևէ երկրում ներդրում է անում, գնահատելով այդտեղ ռիսկերն ու շահույթի հնարավորությունները: Եթե այսօր եղածին  ավելացավ ևս 5% հարկ, բնականաբար, ներդրումային հոսքերի մասին խոսելն ավելորդ է»,–նշում է Խաչատրյանը:

Նա կարծում է, որ Հայաստանում իզուր ոգևորվեցին 20%  համահարթեցմամբ, որովհետև շատ վատ մոտեցում է, երբ հասարակությանը տարանջատում են  հարուստի և ոչ հարուստի:

Այս ընթացքում պետք է եղած խնդիրները ձևակերպվեին ու դրանց կատարման ժամանակացույց  սահմանվեր

«Կառավարությունում  հաշվարկվե՞լ է, վստա՞հ են, որ գույքահարկը բարձրացնելու արդյունքում տնտեսությունը շահում է: Բացի ֆիսկալ նպատակից: Բոլոր այս և նմանատիպ հարցերի պատասխանն է, որը պետք է բերի կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական ու հարկային քաղաքականություն բալանսավորմանը»,–նշում է տնտեսագետը:

Նա խոսքով` շատ հստակ պետք է երևա, թե տնտեսությունն ինչ է ստանում, երբ քաղաքացին գործարարությամբ է զբաղվում։ Մինչև 24 մլն շրջանառության դեպքում հարկ չի վճարվում: Սրանով ցույց ենք տալիս, որ պետությունը փոքրերին աջակցում է:

«Սահմանամերձ գոտուն աջակցելը հասկանալի է: Արտահանողներին 20% ԱԱՀ չենք տալիս: Նորմալ է: 1.5 մլն դոլարից ավել սարքավորումներ ներմուծողներին ազատում ենք` անընդունելի է: Համաձայն  բյուջեի հարկային ծախսեր հոդվածի` 457 մլրդի հարկային արտոնություններ ենք տվել, որից 357 մլրդը` ԱԱՀ-ի  գծով: Սրա հետ կապված ի՞նչ մոտեցում է դրսևորվելու, ճշգրտում մտցվելո՞ւ է, թե՝ ոչ: Փաստորեն, տնտեսությունից այդքան գումար չի հավաքվում: Մինչդեռ այնպիսի քաղաքականություն պետք է իրականացվի, որ այդ գումարներն ի վերջո հավաքվեն»–նշում է տնտեսագետը:

Նա կարծում է, որ գործող բոլոր մեխանիզմները պետք է տեղափոխվեն  մրցակցային ռելսերի վրա, որի արդյունքում կպարզվի, որ եկամուտներն ավելի շատ են: Տարիներ շարունակ այս և բազում այլ հարցեր են կուտակվել: Մեզանում կառավարման արդյունավետությունը, նրա խոսքով, պայմանավորվել է քաղաքական համաձայնություններով:

Խաչատրյանը կարծում է, որ մեկուկես տարում հնարավոր չէր ամեն ինչ փոխել:  Բայց այդ ընթացքում պետք է այդ խնդիրները ձևակերպվեին ու դրանց կատարման համար ժամանակացույց  սահմանվեր:

Կառավարությունը  պատրա՞ստ  է  ոչ պոպուլյար, ցավոտ հարցերի լուծմանը

Ըստ տնտեսագետի` այսօրվա կառավարությունն իր կառույցներից մեկով պետք է մշակի մեկ ամբողջական, միասնական փաստաթուղթ, որը կլինի ուղեցույց` իր ժամանակացույցով: Իսկ այսօր դա չկա։

«Կառավարությունը պետք է  պատրաստ լինի ոչ պոպուլյար, ցավոտ հարցերի լուծման: Այսօրվա տնտեսական հեղափոխության ճակատագիրը կախված է նրանից, թե կառավարությանը որքանով կհաջողի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը»,–նշում է նա:

Տնտեսագետի խոսքով` մեր պետությունում հանրային  ռեսուրսների կառավարման խնդիր կա: Դա վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին, այդ թվում` առողջապահությանը:

«Բոլորն էլ ուզում են անվճար առողջապահություն, բայց` որակյալ: Ցավոք, այդպես չի լինում: Մենք պետք է հասկանանք, որ պետք է վճարենք: Դրա փոխարեն ասում են` եկեք հարկ վճարեք: Ինչի՞ համար»:

Մեզ պարտադրվեց մեքենաների ապահովագրություն, կենսաթոշակային պարտադիր վճար, հիմա էլ փորձում են սա պարտադրել

«Մեզ պարտադրվեց մեքենաների ապահովագրություն, կենսաթոշակային պարտադիր վճար, հիմա էլ փորձում են սա պարտադրել։ Ինչի՞ց ելնելով են նման որոշումներ կայացվում: Արդյո՞ք սա տեղի է ունենում լուրջ, մասնագիտական, կառավարության մակարդակով քննարկումների արդյունքում և որպես տնտեսական քաղաքականության բաղադրիչ` սա նայվել է»,–ասում է տնտեսագետը:

Նա կարծում է, որ պետք է ճիշտ գնահատել, թե այս պայմաններում մեր տնտեսության պոտենցիալը որն է: Չհաշվարկված սոցիալական քաղաքականությունը կարող է բերել հակառակ պրոցեսի. գների աճ, ֆինանսական միջոցների անբավարարություն։ Արդյունքում կարող են տնտեսական լուրջ խնդիրներ առաջանալ:

102
թեգերը:
Հայաստան, ԱՊՊԱ, ՀՀ Առողջապահության նախարարություն, տնտեսություն, տնտեսագետ, Վահագն Խաչատրյան
Ըստ թեմայի
Որ ծառայություններից հնարավոր կլինի անվճար օգտվել պարտադիր առողջապահական փաթեթով
Կրկնակի ապահովագրում չի լինելու. ինչ խնդիր կլուծի առողջապահական պարտադիր ապահովագրությունը
Թադևոսյան. «Նախատեսվող համակարգը ծածկելու է առողջապահության ծախսերի ընդամենը 47%-ը»
Գինի

Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան

124
(Թարմացված է 17:03 18.09.2020)
Հայկական գինիների պիտակների վրա կնշվի դրանց ծագումը։ Դա բարձրորակ լինելու տարբերակիչ նշան է։ Առայժմ այդպիսի աշխատանքներ կատարվել են Վայոց Ձորի համար։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայկական գինիներն առաջին անգամ ծագման աշխարհագրական նշումով անվանում կստանան։ Տեղեկությունը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Директор Фонда виноградарства и виноделия Армении Заруи Мурадян на онлайн пресс-конференции: Как решить конфликт интересов между виноделами и фермерами (18 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Զարուհի Մուրադյանը

 «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի համաձայն` Հայաստանում կարող են արտադրվել գինիներ՝ ծագման աշխարհագրական նշումով։ Ընդ որում, պետք է հստակ սահմանել խաղողագործության շրջանները։ Ծագմամբ և հատկանիշներով ճանաչելի գինիները սովորաբար գնի մեջ մի փոքր առավելություն են ստանում։

Օրենքն ընդունվել է 2008 թվականին, սակայն անցած 12 տարիների ընթացքում կառավարությունում ոչ ոք դրանով չի զբաղվել։ Այժմ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սկսել է գլուխ բերել այդ աշխատանքը և մինչև տարեվերջ բնութագրեր կպատրաստի Վայոց Ձորի մարզի համար։ Այստեղ արտադրված գինիները կստանան «Արփայի հովիտ» աշխարհագրական նշումը։ Հետագայում այդ աշխատանքը կիրականացնեն նաև հանրապետության մյուս խաղողագործական շրջանների համար։

Բայց միայն խաղողի այգիների սահմանները քարտեզի վրա անցկացնելը դեռ բավարար չէ։ Նախևառաջ մշակվել են որակի ստանդարտներ այդ տարածաշրջանում (Արենի և այլն) տարածված խաղողի տեսակների համար։ Մասնագետները համար հաստատել են շաքարի պարունակությունը, ֆենոլային հասունությունն ու այլ ցուցանիշները։ Այդպիսի խաղողից գինի արտադրող գինեգործները կարող են ստանալ հիշյալ աշխարհագրական նշումը։ Այնուհետև այն հնարավոր կլինի գրանցել Եվրասիական միության ռեեստրում։

Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

Ապագայում հիմնադրամն ուզում է նաև որակի նշան տրամադրել այն գինիների համար, որոնց պատրաստման ընթացքում պահպանվում են բոլոր պատշաճ ստանդարտները։ Դրա համար կստեղծվի փորձագիտական խորհուրդ` կազմված գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Նշենք, որ Հայաստանում խաղողի գինու արտադրության ծավալը վերջին տարիներին աճել է, սակայն այն դեռևս համեմատաբար փոքր է մնում։ Միևնույն ժամանակ ավելացել է մրգային գինիների արտադրությունը, իսկ արտահանման ծավալով դրանք նույնիսկ առաջ են անցել խաղողի գինիներից։ Այսպես, 2020 թ․-ի առաջին կիսամյակում խաղողի գինու արտահանումը կազմել է 3,2 մլն դոլար, իսկ մրգային գինիները՝ 4,5 մլն դոլար։

124
թեգերը:
Խաղող, որակ, պիտակ, հայկական, Գինի
Ըստ թեմայի
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում
Ծորակը բացել են, գինի է թափվել. իտալական գործարանում տեխնիկական խափանում է եղել
Արևահաց, արևախաչ, գինի ու կրակ. ինչպես են հայ հեթանոսները նշել Նավասարդը
Մեղրիի անցակետ. արխիվային լուսանկար

«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին

15
(Թարմացված է 15:28 18.09.2020)
ԱԺ–ում քննարկվում է ՀՀ կառավարության ու ՎԶԵԲ–ի միջև ստորագրված վարկային ու դրամաշնորհային պայմանագիրը վավերացնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայ – իրանական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցման ու արդիականացման համար Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարությանը պատրաստ է տրամադրել 21 մլն եվրո, որից 10 մլն–ը դրամաշնորհի, 11-ը` վարկերի տեսքով։

Վարկային ու դրամաշնորհային պայմանագիրը ՀՀ կառավարության ու ՎԶԵԲ–ի միջև ստորագրվել է դեռ 2020թ–ի փետրվարի 7-ին։ Այսօր այն քննարկվում է ԱԺ–ում` վավերացնելու նպատակով։

Ներկայացնելով պայմանագրի նպատակը, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ այն պայմանավորված է Մեղրիի անցակետով տարեցտարի ավելացող հոսքերի աճով։

«Մասնավորապես` 2017թ–ի հունիս–հուլիս ամիսներին Մեղրիի անցակետը հատած բեռնատարների թիվը կազմել է շուրջ 2000, իսկ 2019-ին`շուրջ 4150։ 2017թ–ի հունիս–հուլիս ամիսներին Մեղրիի անցակետը հատած մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 10 850, 2019-ի նույն ամիսներին 18 085»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Ավտոմեքենայի յուղերը թաքցրել են ցորենի թեփի պարկերի տակ. ՊԵԿ–ը քրեական գործ է հարուցել

Այս տարի, պայմանավորված համաշխարհային համավարակով, փոխադրումների ծավալը նվազել է։

«Համավարակի ժամանակահատվածում նվազագույն թվեր են եղել»,– ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ կոկրետ թվային տվյալներ այս պահին ձեռքի տակ չունի։

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ վերակառուցման նախագծով անցակետում նախատեսվում է կառուցել 2–հարկանի վարչական շենք` 400 քմ մակերեսով և տանիքում արևային էներգակայանով։

Նոր անցակետը հաշվարկված է օրական 300-900 ավտոմեքենայի թողունակությամբ։ Բայց, ինչպես նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե իրականում քանի ավտոմեքենա կանցնի անցակետով։

Անցակետի վերակառուցման ավարտը նախանշված է 2023թ–ին։

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

15
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Մեղրի
Ըստ թեմայի
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
ՊԵԿ–ը սիրելի գործարարներ չունի. Հովհաննիսյանն առաջարկում է սպասել նոր բացահայտումների
ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել
Խաչիկ Ասրյան. արխիվային լուսանկար

Խաչիկ Ասրյանի 10 000 դրամանոց ելույթը. հանրահավաքի ժամանակ նրան տուգանեցին

0
(Թարմացված է 20:12 19.09.2020)
«Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանրահավաք է հրավիրել և պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ազատության հրապարակում ընթացող «Հայոց արծիվներ» կուսակցության հանրահավաքի ժամանակ ոստիկանները տուգանեցին կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանին։

Խնդիրն այն է, որ Ասրյանը դիմակ չէր դրել. ոստիկանները ելույթի ժամանակ մոտեցան նրան ու տուգանեցին։ Ոստիկանները մոտենալուն պես՝ Ասրյանը դիմակ դրեց և իր ելույթը շարունակեց՝ անվտանգության պահանջը պահելով։

Ի դեպ, Ասրյանն ուզում էր նաև այրել ԼԳԲՏ դրոշը, սակայն ոստիկաններն արգելեցին՝ ցույցի մասնակիցների անվտանգությունից ելնելով։ Ասրյանի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները պատռեցին այն։

Նշենք, որ այս պահին «Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հանրահավաքը շարունակվում է:

Հանրահավաքի գլխավոր միտումը մեկն է՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

0
թեգերը:
դիմակ, Տուգանք, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, ԼԳԲՏ, «Հայոց արծիվներ» կուսակցություն, Խաչիկ Ասրյան