«Արարատ ցեմենտ»

Ընդդիմությունը ճիշտ էր, իրենք` սխալ. կառավարությունը վերանայում է ցեմենտի տուրքի օրենքը

353
(Թարմացված է 22:10 17.12.2019)
Թեժ պայքարի, գործադուլների ու ընդդիմության քննադատությունների գնով ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքը դարձյալ վերանայվում է։ Կառավարությունը կես տարում համոզվել է` տուրքի նոր չափը վնասում է տեղական արտադրողներին։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Տեղական արտադրության ցեմենտի նկատմամբ կիրառվող պետտուրքի չափը բարձրացնելը վնասել է տեղական արտադրողին։ Այս միտքը, որ կես տարի առաջ պնդում էր ընդդիմությունը, այժմ հնչում է իշխանության շուրթերից, ավելի կոնկրետ` Էկոնոմիկայի նախարարության նոր օրենսդրական նախաձեռնության էջերից։

Նախարարությունն ուսումնասիրել է Հայաստանի ցեմենտի շուկայում 2019 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո արձանագրված վիճակն ու եկել այն եզրակացության, որ ընդդիմությունը ճիշտ էր, իրենք` սխալ։

«Ցեմենտի արտադրության ոլորտում նախորդ տարվա համեմատ գրանցվել է անկում»,– կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրում է նախարարությունն ու առաջարկում նոր փոփոխություն անել «Պետական տուրքի մասին» չարչրկված օրենքում։

Տեղական արտադրությունը վերջնական կործանումից փրկելու համար ներկայացված նախագծով առաջարկվում է պետտուրք կիրառել նաև ներմուծվող ցեմենտի ու ցեմենտի հումքի (կլինկերի) նկատմամբ` 1 տոննա ցեմենտի համար 18 000 դրամ, 1 տոննա կլինկերի համար` 10 000 դրամ։

Օրենքի նախագծի հեղինակների համոզմամբ` այս կարգավորումը տեղական արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ կապահովվի։

Կառավարությունը Ծառուկյանի սրտով չգնաց. ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցվում է

Բանն այն է, որ գործող օրենքով ներմուծվող ցեմենտի ու կլինկերի նկատմամբ պետական տուրք չի կիրառվում, իսկ Հայաստանում արտադրված ցեմենտի վրա 2019թ.-ի հուլիսից սկսած կիրառվում է` 1 տոննայի դիմաց 14 000 դրամի չափով։

Արդյունքում` տեղական ցեմենտի ինքնարժեքը կազմում է`«Արարատ ցեմենտ» գործարանում արտադրվածը` 36 200 դրամ, «Հրազդան ցեմենտ»–ում արտադրվածը` 39 500 դրամ։

Մինչդեռ, Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը, Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով, շուրջ 18 000 դրամ է, իսկ Իրանից ներկրված կլինկերից ՀՀ–ում արտադրված ցեմենտի ինքնարժեքը` 26 000 դրամ։

Շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունների ֆոնին` 2019թ.-ի հունվար–հունիս ամիսներին Հայաստան աննախադեպ ծավալի ցեմենտ ու կլինկեր է ներմուծվել։ Այս կերպ արտադրողներն իրենց նախապես ապահովագրել են սպասվող թանկացումներից։

Կլինկերի ներկրված ծավալները շարունակել են աճել նաև հուլիսից հոկտեմբերի ամիսներին, քանի որ ներմուծվող կլինկերի վրա պետտուրքը չի տարածվել։

Մելքումյան. «Կլինկերի վրա ևս պետք է պետական տուրք դրվի»

Ներկրված հումքի հաշվին այս տարի հայկական արտադրության ծավալներն առայժմ աննկատ են նվազել։ Եթե 2019 թվականին հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 194.1 տ ցեմենտ, ապա հուլիս- հոկտեմբեր ամիսներին` 190.2 տ:

Հիշեցնենք` 2019թ–ի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ցեմենտի 1 տոննային նկատմամբ 14 000 դրամ պետական տուրք սահմանելու մասին կառավարության առաջարկած նախագիծը։ Օրինագծի քննարկումն ու ընդունում ուղեկցվեց ընդդիմության սուր քննադատություններով ու արտադրող ընկերությունների բողոքի ակցիաներով։ Բայց իշխանությունը կես տարի առաջ անդրդվելի էր։

353
թեգերը:
մաքսատուրք, Իշխանություն, Գագիկ Ծառուկյան, ՀՀ կառավարություն, ԱԺ, Օրենք, ցեմենտ, ընդդիմություն, Հայաստան
Ըստ թեմայի
Մակերեսային լուծումներն էլ ավելի կխճճեն վիճակը. մասնագետը`աղմկահարույց օրինագծի մասին
Ծառուկյանն անձամբ պատրաստ է մասնակցել Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիային
«Հրազդան» ցեմենտի գործարանը խնդրի առաջ է կանգնած. պատճառը հայտնի է. «Ժողովուրդ»
Հրանտ Բագրատյան, արխիվային լուսանկար

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

104
(Թարմացված է 11:16 03.07.2020)
Հրանտ Բագրատյանը նոր տվյալներ է հրապարակել` հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չեն արդարացել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։

«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։

Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։

Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։
Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

104
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

60
(Թարմացված է 15:52 02.07.2020)
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակն է:

«Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որևէ հստակ ցուցանիշ պաշտոնյան չհնչեցրեց՝ խոստանալով դրանք հրապարակել առաջիկայում:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք և կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությւնը տնտեսվարողների աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, առաջիկայում նախատեսվում է գործողության մեջ դնել ևս մեկը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի ակնկալվող թեկուզ չնչին տնտեսական աճի փոխարեն Հայաստանի տնտեսությունը 4%-անոց անկում կգրանցի:

Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ԿԲ-ի ամենամոտավոր հաշվարկներով` նրանց թիվն այս տարի Հայաստանում կավելանա 20.4%-ով:

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

60
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, գույքահարկ, եկամտահարկ, հարկեր, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին
Մինասյանի կալանավորման որոշումը չի՞ բեկանվել. ՊԵԿ նորանշանակ նախագահն այլ ինֆորմացիա ունի
ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Եվգենի Պետրոսյան. արխիվային լուսանկար

Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ պատճառով դատի է տվել երկարամյա գործընկերոջը

0
(Թարմացված է 16:36 06.07.2020)
Եթե դատարանում Եվգենի Պետրոսյանի գործընկերոջ մեղքն ապացուցվի, նա ստիպված կլինի մեծ տուգանք վճարել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասադր կնոջը` Տատյանա Բրուխունովային և դաս տալ գործընկերոջը` Վիկտոր Կոկլյուշկինին, հայտնում է starhit–ը։

Տատյանան անդադար խիստ քննադատության է ենթարկվում։ Մե՛կ նա բոլորին դուր չի գալիս, մե՛կ նրա ընտրությունը, մե՛կ հագուստը չէ այն։ Մի քանի օր առաջ նրա հասցեին վիրավորական խոսքեր է ասել Վիկտոր Կոկլյուշկինը։ Նրա խոսքով` ինքը մտահոգված է, որ Պետրոսյանն այլևս հեռուստատեսությունում չի հայտնվում, և դա կապում է Պետրոսյանի նոր ամուսնության հետ։ Իբրև թե Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Պետրոսյանը պաշտպանել է կնոջն ու որոշել Կոկլյուշկինին պատասխանատվության ենթարկել։ Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինն արդեն համապատասխան դիմում է ներկայացրել դատախազություն։ Կոկլյուշկինին դրամական տուգանք է սպառնում։

«Պետրոսյանը շատ զայրացած էր, և մենք որոշեցինք անպատիժ չթողնել կատարվածը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ դրանք ուղղված են կնոջ պատվի ու արժանապատվության նսեմացմանը», –արտիստի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Եթե դատարանը Կոկլյուշկինի խոսքերը որպես վարչական խախտում ճանաչի, ապա նա ստիպված կլինի մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք վճարել։

Կոկլյուշկինը Պետրոսյանի բազմաթիվ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս միասին հանդես են եկել նույն բեմում, այդ թվում` «Կրիվոյե զերկալո» ծրագրում համատեղ համարներով։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորյան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Պետրոսյանի նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորյան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

0
թեգերը:
Երիտասարդ, Կին, Վիկտոր Կոկլյուշկին, Տատյանա Բրուխունովա, Դատարան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ