Սրճարան

Ռեստորաններում և սրճարաններում ՊԵԿ–ը մեծ թվով չգրանցված աշխատողներ է հայտնաբերել

79
(Թարմացված է 14:25 17.12.2019)
ՊԵԿ–ն 2019թ.-ին պետական բյուջե է վերականգնել 46.8 մլրդ դրամ գումար։ Ստվերից դուրս են բերվել հազարավոր չգրանցված աշխատողներ։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. ՊԵԿ–ը 2019թ.-ի 11 ամիսների ընթացքում հայաստանյան տարբեր ընկերություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է հազարավոր չգրանցված աշխատողների, որոնց չվճարված հարկերը կազմել են 40 մլն դրամ։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` ամփոփելով ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները։

«Պարզվել է, որ մի շարք սրճարաններ ու ռեստորաններ թաքցրել են առևտրի իրական ծավալները, մատուցողների ու խոհարարների աշխատավարձերի իրական չափերը չեն արտացոլել փաստաթղթերում ու թաքցրել են հարկերը»,-ասաց նա։ Տարվա ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքերով ՊԵԿ քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, որոնցից 151-ը վերաբերել են հարկերից խուսափելուն։ Պետությանը պատճառված վնասը դրանցով կազմել է 20.8 մլրդ դրամ։

403 ընկերության մասով ՊԵԿ–ը դատարան է ներկայացրել դրանք սնանկ ճանաչելու դիմումներ։

Ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված միջոցառումների ընթացքում ՊԵԿ–ը հայտնաբերել է նույն սեփականատիրոջ պատկանող մի շարք ընկերություններ, որոնք փոքր հարկեր վճարելու համար բաժանված են եղել մի քանի փոքր ձեռնարկությունների։

Գազալցակայաններում չարաշահումների փաստերով հարուցվել է 31 քրեական գործ

«96 հարկ վճարող գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։ Այսինքն` 39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողների` շրջանառության ծավալները բաշխելու և ԱԱՀ վճարելուց խուսափելու նպատակով»,– ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ ՊԵԿ նախագահի որոշումներով այդ 96 հարկ վճարողները ճանաչվել են փոխկապակցված։

ՀԴՄ–ների դեֆիցիտը շարունակվում է. ՊԵԿ–ը չգիտի, թե երբ կլուծվի խնդիրը

Ընդհանուր առմամբ 2019թ.-ի ընթացքում ՊԵԿ–ն իրականացրել է 2600 օպերատիվ–հետախուզական միջոցառում։ Դրանց արդյունքում հարուցված քրեական գործերի թվում կան ոչ միայն հարկային պարտավորություններից խուսափելու, այլև պաշտոնեական դիրքի չարաշահման, թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի մաքսանենգության դեպքեր։

2019թ.-ի 11 ամիսների ընթացքում ՊԵԿ միջամտությամբ պետական բյուջե է վերականգնվել 46.8 մլրդ դրամ`2018թ–ի 24.5 –ի փոխարեն։

79
թեգերը:
եկամտահարկ, հարկեր, աշխատավարձ, աշխատանք, Ռեստորան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
ՊԵԿ-ը ստիպված է լինելու վճարել «ջակուզի փարթիի» հերոս Երեմ Մարգարյանին. «Հրապարակ»
Փողի կռիվ. ՊԵԿ նախագահի ու Ֆինանսների նախարարի վեճը հունից հանեց վարչապետին
Ինչու է ՊԵԿ-ը ստուգում Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները