Հայ–վրացական սահման

Որքան ապրանք հունվարից հնարավոր կլինի ներմուծել առանց մաքսատուրքի. ՊԵԿ-ի հայտարարությունը

428
(Թարմացված է 21:31 05.12.2019)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է, թե ԵԱՏՄ անդամ երկրներում ներմուծում կատարելիս որ դեպքում հնարավոր կլինի մաքսատուրք չվճարել։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի –Sputnik. 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Մասնավորապես` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:

Փաստորեն, միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար 2020 թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

Ինչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներմուծելիս

Մինչդեռ, եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

Ինչո՞ւ են ղազախստանցիներն ավելի շատ մեկնում Վրաստան. դեսպանը դիմեց հայկական բիզնեսին

2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

428
թեգերը:
մաքսատուրք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (186)
Ըստ թեմայի
Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար
ԵԱՏՄ–ում տուրքերի բաշխման հարցը երկար է քննարկվել, բայց լուծվել է. ՀՀ փոխվարչապետ
ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք
Հրանտ Բագրատյան, արխիվային լուսանկար

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

103
(Թարմացված է 11:16 03.07.2020)
Հրանտ Բագրատյանը նոր տվյալներ է հրապարակել` հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չեն արդարացել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։

«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։

Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։

Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։
Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

103
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

60
(Թարմացված է 15:52 02.07.2020)
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակն է:

«Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որևէ հստակ ցուցանիշ պաշտոնյան չհնչեցրեց՝ խոստանալով դրանք հրապարակել առաջիկայում:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք և կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությւնը տնտեսվարողների աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, առաջիկայում նախատեսվում է գործողության մեջ դնել ևս մեկը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի ակնկալվող թեկուզ չնչին տնտեսական աճի փոխարեն Հայաստանի տնտեսությունը 4%-անոց անկում կգրանցի:

Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ԿԲ-ի ամենամոտավոր հաշվարկներով` նրանց թիվն այս տարի Հայաստանում կավելանա 20.4%-ով:

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

60
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, գույքահարկ, եկամտահարկ, հարկեր, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին
Մինասյանի կալանավորման որոշումը չի՞ բեկանվել. ՊԵԿ նորանշանակ նախագահն այլ ինֆորմացիա ունի
ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

0
Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները՝ Գագիկ Վանեցյանն ու Մարգարիտ Ազարյանը, դիմել են դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի:

Տեղեկատվությունն այս մասին հրապարկվել է Դատական տեղեկատվական Datalex.am համակարգում:

Դատական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:

Դատական հայցի համաձայն`հայցվոր կողմը վիճարկում է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պատկանող 1in.am կայքում հրապարակված տեղեկությունների իսկությունը՝ դրանք որակելով որպես «զրպարտություն» և հրապարակային հերքում պահանջելով:

Վանեցյանները դատարանից պահանջում են լրատվամիջոցին պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել  իրենց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

Նշենք, որ Վանեցյանները դատարան են դիմել 2020թ. հունիսի 04-ին: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Հովսեփյանին է հանձնվել 2020թ. հունիսի 05-ին և ընդունվել է վարույթ:

Դատական նիստի օրն այս պահին դեռ նշանակված չէ:

0
թեգերը:
ԶԼՄ, դատ, Դատարան, ծնող, Արթուր Վանեցյան