Թեղուտի հանքավայր. արխիվային լուսանկար

Հայաստանի իշխանությունը կզբաղվի հանքերում թափոնների բաղադրության հարցով

43
(Թարմացված է 18:09 04.12.2019)
Հայաստանի կառավարությունը մտադիր է հանրապետության տարածքում պոչամբարների ռեկուլտիվացիայի նոր նախագծեր ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունը կուսումնասիրի հանրապետության հանքավայրերում պոչամբարների պարունակությունը (գործող և լքված)։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 4–ին, ԱԺ–ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հայաստանում 44 լքված պոչամբար և 5 հանքավայր կա. որոշ տեղերում վիճակն աղետալի է

Նրա խոսքով` բնապահպանական պետական  տեսչությունը հատուկ սկաներների օգնությամբ կպարզի ոչ միայն հանքերի հստակ սահմանները, այլ նաև դրանց կազմը։  Դա թույլ կտա հասկանալ, թե այնտեղ ինչ նյութեր կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել և որոնք է հնարավոր լրացուցիչ արդյունահանել։

Հանքարդյունաբերության և մեդիադաշտի իրական տերերը կբացահայտվեն. նախարար

«Բացի այդ, կուսումնասիրվի` արդյո՞ք այդ գոտիներում սողանքների վտանգներ կան, թե ոչ։ Դրա համար նոր քարտեզներ կկազմվեն։ Վերջապես այդ պոչամբարների ռեկուլտիվացիայի նոր նախագծեր կկազմվեն»,–հայտարարեց Ավինյանը։

Նշենք, որ առանց ամբարտակի ամրության պարբերական գնահատման` պոչամբարը կարող է ճեղքվել և լցվել շրջակա միջավայր։

Կառավարության պահանջով` նման ռիսկերն այսօր ուսումնասիրում են Թեղուտի հանքում. ուսումնասիրությունն անց է կացնում բուլղարական ընկերություն։

43
թեգերը:
պոչամբար, հանքարդյունաբերություն, հանք, Տիգրան Ավինյան, նախագիծ, կառավարության ծրագիր, ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
«Վալլեքսը» հերքում է. դատարան չի դիմել, «Թեղուտից» գումար չի պահանջել
Թեղուտի հանքի պատճառով իրենց այգիներից զրկված 2 գյուղացիները փոխհատուցում կստանան
«Թեղուտը» կվերաբացվի. հայտնի է` ով է նոր տնօրենը. «Ժողովուրդ»
«Թեղուտի» հարցն օրակարգում է. բուլղարացիները նոր հետազոտություն կանեն
Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները