Հնդիկներ

Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար

103
(Թարմացված է 21:15 28.11.2019)
Իրանական ցեմենտն առաքվում է թե՛ Հայաստան, թե՛ Ռուսաստանի հարավային շրջաններ։ Շատ արտադրողներ ուզում են պաշտպանվել էժան ներկրումից։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր ներքին շուկան ներկրվող էժան ցեմենտից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սոյուզցեմենտ» (միավորում է ԵԱՏՄ անդամ երկրների ցեմենտ արտադրողներին) կազմակերպության կառավարման նախագահի պաշտոնակատար Իլյա Կոսիխը։

Իրանական ցեմենտի հետ մրցակցությանը դիմանալու համար Հայաստանի խորհրդարանը մի քանի ամիս առաջ 14 հազար դրամ տուրք է սահմանել ներկրվող յուրաքանչյուր տոննայի համար։ Տուրքը փոխհատուցում է էժան գազի առավելությունը, որն առկա է իրանական արտադրողների մոտ։

Մելքումյան. «Կլինկերի վրա ևս պետք է պետական տուրք դրվի»

Կոսիխը նշեց, որ Ռուսաստանի հարավային շրջաններ, ինչպես նաև Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ իրանական ցեմենտ։ Կարևոր է, որ այն կեղծ չլինի։ Իրանական արտադրողներին օգնում է շատ էժան գազը, որի շնորհիվ նրանց ապրանքն ավելի էժան է լինում։ Կասպից ծովով տեղափոխելիս այն միշտ չէ, որ պատշաճ կերպով մաքսազերծվում է։ Այդ պատճառով ռուսական արտադրողների համար ավելի բարդ է լինում նրանց հետ մրցելը։

«Ուստի մենք աջակցում ենք Հայաստանի իշխանությունների` շուկան հավասարակշռելու, սեփական արտադրության պաշտպանության համար տուրքեր սահմանելու որոշումը»,–ասաց Կոսիխը։

Նրա խոսքով` հիմա Ռուսաստանի դաշնային իշխանությունները «Սոյուզցեմենտի» աջակցությամբ մշակում են լրացուցիչ միջոցներ, որոնք թույլ կտան ավելի խիստ վերահսկել ապրանքի ծագումը։

Ռուսական շուկայի օրինականցմանը շատ առումներով օգնել է շինարարությունը հավատարմագրային կառավարումից (երբ կապալառուն կառավարում է բնակարանների գնորդների միջոցները) էսքրոու հաշիվների (երբ նա գումար է ստանում միայն աշխատանքից ավարտից հետո) տեղափոխելը։

Կոսիխը նշեց, որ այդ և այլ միջոցներն օգնել են մի քանի անգամ նվազեցնել կեղծ ապրանքների ծավալը։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի առևտրին, ապա Հայաստանի հեռու լինելն առայժմ թույլ չի տալիս ներառել նրան միասնական շուկայում։ Բայց տրանսպորտային միջանցքների զարգացման հետ մեկտեղ, Հյուսիսային Կովկասը կարող է հեռանկարային շուկա դառնալ Հայաստանի համար»,–կարծում է նա։

Հրազդանի ցեմենտի գործարանը տուն է ուղարկել աշխատակիցների ավելի քան 50 տոկոսին

Վիճակագրական տվյալներով` Հայաստանում ցեմենտի արտադրությունը 2018թ.–ին նախորդ տարվա համեմատ աճել է մեկուկես անգամ` մինչև 546 հազար տոննա։ Իրանից ներկրումը կազմել է մոտ 170 հազար տոննա։

Նշենք, որ «Սոյուզցեմենտ» կազմակերպության կառավարման նախագահի պաշտոնակատար Իլյա Կոսիխը ժամանել էր Երևան` «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովին մասնակցելու։

103
թեգերը:
մաքսատուրք, Ռուսաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, ցեմենտ
Ըստ թեմայի
Խորհրդարանը հավանություն տվեց ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրենքին
Ցեմենտի թեման մոտենում է ավարտին. ԲՀԿ–ն իշխանությանը մեղադրում է վատագույն սցենարի համար
Կառավարությունը Ծառուկյանի սրտով չգնաց. ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցվում է
ՊՆ–ն ակնհայտ թանկ գնով ցեմենտ է գնել. Թանդիլյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում
Հրանտ Բագրատյան, արխիվային լուսանկար

Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է Վրաստանից և Ադրբեջանից. Բագրատյան

79
(Թարմացված է 11:16 03.07.2020)
Հրանտ Բագրատյանը նոր տվյալներ է հրապարակել` հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի սպասելիքները չեն արդարացել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանը բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով հետ է մնացել ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ տարեվերջին արած հայտարարությունը։

«Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի` բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադրբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարել էր, թե` վույ մե քոռանամ, այս ի՞նչ օրի է Վրաստանը»,–գրել է նա։

Բագրատյանը հիշեցնում է, որ ինքն էլ այդ ժամանակ հայտարարել է, թե ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Նա նշել է, որ Համաշխարհային բանկն պաշտոնապես հրապարակել է վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ` ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6։ Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին։ Ցուցանիշներն այսպիսին են` Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8։

Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները

Բագրատյանը գրել է նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է. 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Փաշինյանն ԱԺ–ից հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին։
Ավելի ուշ` այս տարվա հունվարին Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է իր «սպասումը»` 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

79
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), տնտեսություն, Հրանտ Բագրատյան, Հայաստան
Ըստ թեմայի
17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
Հայաստանը պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. կորոնավիրուսը կանցնի, տնտեսությունը կմնա
«Մեր տնտեսությունը և բնակչությունը պետք է պատրաստվեն տնտեսական մեծ անկման». Պարսյան
Էդվարդ Հովհաննիսյան

ՊԵԿ նոր նախագահը մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով

56
(Թարմացված է 15:52 02.07.2020)
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ կառավարությունն առաջիկայում կընդունի տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս մեկ ծրագիր:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի –Sputnik. ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ մտահոգված է հարկերի հավաքագրման ցուցանիշներով: Պատճառն, ըստ նրա, կորոնավիրուսի համավարակն է:

«Հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ բնականաբար կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»,- ասաց նա:

Այդուհանդերձ, որևէ հստակ ցուցանիշ պաշտոնյան չհնչեցրեց՝ խոստանալով դրանք հրապարակել առաջիկայում:

«Մենք շուտով երկրորդ եռամսյակի տվյալները կամփոփենք և կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ նախագահը նաև հիշեցրեց, որ տնտեսական ակտիվության խթանման ու համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությւնը տնտեսվարողների աջակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, առաջիկայում նախատեսվում է գործողության մեջ դնել ևս մեկը:

Հիշեցնենք՝ 2020թ-ի բյուջեով ՀՀ-ում նախատեսված էր տարեկան 5.3% տնտեսական աճ: Մարտին՝ առաջին եռամսյակի հաշվետվությամբ, ԿԲ-ն այդ ցուցանիշը վերանայել էր՝ նվազեցնելով 0.7%-ի: Իսկ հունիսի 30-ին ԿԲ-ն հրապարակեց 2020թ-ի երկրորդ եռամսյակային հաշվետվությունը, որի համաձայն` այս տարի ակնկալվող թեկուզ չնչին տնտեսական աճի փոխարեն Հայաստանի տնտեսությունը 4%-անոց անկում կգրանցի:

Կորոնավիրուսի պատճառով շուրջ 12 հազար մարդ մատնվել է հարկադիր պարապուրդի. փոխվարչապետ

Տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է շինարարության ոլորտում՝ -11,2%, երկրորդ տեղում ծառայությունների ոլորտն է՝ -4,3%, արդյունաբերության անկումը կկազմի -2,2%, գյուղատնտեսությանը՝ -0,4%:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ու նաև մինչև տարեվերջ ՀՀ-ից արտահանման կրճատումը կանխատեսվում է 12-15%, ներմուծումը՝ 15-17%-ի սահմաններում:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ մնացած քաղաքացիներին, ԿԲ-ի ամենամոտավոր հաշվարկներով` նրանց թիվն այս տարի Հայաստանում կավելանա 20.4%-ով:

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

56
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, գույքահարկ, եկամտահարկ, հարկեր, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փոխվարչապետ Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին
Մինասյանի կալանավորման որոշումը չի՞ բեկանվել. ՊԵԿ նորանշանակ նախագահն այլ ինֆորմացիա ունի
ՊԵԿ աշխատակից է ձերբակալվել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

80
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

80
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ