Տիգրան Խաչատրյան

Հայաստանում տնտեսական մենաշնորհներ չկան, կոռուպցիա չկա և չի կարող լինել. Խաչատրյան

118
(Թարմացված է 15:21 28.11.2019)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողներին վստահեցրել է, որ կառավարությունը կկատարի իր տնտեսական խոստումները։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո սպասվող ներդրումների վերաբերյալ իշխանության ակնկալիքներն իրականանում են։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է 2023թ–ին տարեկան նվազագույն ներդրումների ծավալը ՀՀ–ում հասցնել ՀՆԱ–ի 25 տոկոսին։

«Վստահ ենք, որ դա իրականություն է դառնալու»,– ասաց Խաչատրյանը։

Հակադարձելով ընդդիմության քննադատություններին` նախարարը վստահեցրեց, որ տնտեսական մենաշնորհներ չկան, կոռուպցիա չկա և չի կարող լինել։ Հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու։ Սա մեր տնտեսական հեղափոխության մի մասն է»։

ԱԱԾ–ն կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր դեպք է բացահայտել

2019թ–ը, Խաչատրյանի հավաստմամբ, կավարտվի 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվությամբ և ավելի բարձր տնտեսական աճով։

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին

«Մենք վստահ ենք, որ այն սպասումները, որ մենք ունենք կիրականանան հատկապես 2020, 2021 և 2022թթ–ին։ Բայց հիմա էլ կան գործընթացներ, որոնք հիմնված են այն ծրագրերի վրա, որ մենք մեր շուրջը տեսնում ենք»,– ասաց նախարարը։

Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ այսօր մեկնարկող ու արդեն իսկ գործող ծրագրերն առաջիկայում իրենց դրական ազդեցությունն են ունենալու ՀՀ տնտեսական ցուցանիշների վրա։

Մոտ 7 մլն դրամ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար

118
թեգերը:
կոռուպցիա, Տիգրան Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Միլիարդներ են մսխվել. Համբարձում Մաթևոսյանը` կոռուպցիայի ու չարաշահումների մասին
Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը
ԱԱԾ–ն կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր դեպք է բացահայտել