Ալեն Սիմոնյան

Քննարկվում է Հայաստանի ամենամեծ բիզնես կենտրոնը կառուցելու հարցը. Ալեն Սիմոնյան

396
(Թարմացված է 23:44 20.11.2019)
ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ներդրողներին վանում է անկայուն վիճակը, դատական համակարգի թերությունները, նաև նախկին իշխանության օրոք եղած կոռուպցիան։

ԵՐԵՎԱ, 20 նոյեմբերի — Sputnik. Քննարկվում է Հայաստանի ամենամեծ` 200 միլիոն դոլար արժողությամբ բիզնես կենտրոնը Երևանի Աբովյան փողոցում կառուցելու հարցը։ Այս մասին այսօր ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հայ-ռուսական միջկառավարական պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու՞ երկրում խոշոր ներդրումներ չեն արվում` չնայած տնտեսական հեղափոխությանը, որի մասին այդքան հաճախ հիշատակում է կառավարությունը։

«Հայաստանում ներդրումներ արվում են, թեև դժվար է դրանք խոշոր համարել։ Բայց մենք խոշոր ներդրումների ճանապարհին ենք։ Գիտեք` գումարը կայունություն ու վստահություն է սիրում։ 27 տարի շարունակ մեր երկիրը թալանում էին, իրենց «բաժինն» էին պահանջում ներդրողներից», – նշեց փոխխոսնակը։

Ընդ որում, Սիմոնյանի խոսքով, ներդրողներին վանում են դատական համակարգում առկա բազմաթիվ խնդիրները։

Պատասխանելով վարորդական իրավունքների մասին հարցին` Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ խնդիրն առաջիկայում կլուծվի, ու ռուսական կողմի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Ինչ պետք է իմանա Հայաստանում փոքր բիզնես սկսողը. 5 կարևոր խորհուրդ փորձագետից

ՌԴ օրենսդրության համաձայն` գործի ընդունվելուց ճանաչվում են միայն այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի։ Այդ կարգավորման պատճառով Ռուսաստանում վարորդի աշխատանքի համար ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների վարորդական իրավունքները, բացի հայկականից։

Փաշինյանն ուրախությամբ հայտնում է` միայն 1 օրում 1.5 միլիարդ դրամ է վերադարձվել բիզնեսին

396
թեգերը:
բիզնես, Հայաստան, Ներդրում, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Արտահանումները կաճեն ներմուծումներից արագ. ներդրումների համար միջավայր չկա
Գալոյան. «Մեգամոլեր բացելով` փակում ենք տնտեսվարողներից շատերի ճանապարհը»
Գորիսում ներդրումային «բում» է. հյուրանոցային թաղամաս է կառուցվելու