Здание правительства Армении на площади Республики в Ереване

Իրակա՞ն կրճատումներ գործադիրում, թե՞ շարիկ գլորողներին փոխարինեցին պարգևատրման սիրահարները

272
(Թարմացված է 06:43 11.11.2019)
Պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018–ին հայտարարված ու 2019–ին մեկնարկած օպտիմալացումը կշարունակվի նաև 2020թ–ին։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` քանի ծառայող մնաց անգործ, ու ինչ շահեց դրանից պետությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Պետական ապարատում տեղի ունեցած փոփոխություններն աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիր չեն լուծում։ Այս կարծիքը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` խոսելով օպտիմալացման արդյունավետության մասին։

Ըստ նրա` կրճատվում են մարդիկ, որոնք կողմ չեն օրվա իշխանության քաղաքական հայացքներին։

«Իշխանության եկած քաղաքական ուժը միանգամից ժողովրդահաճո երևալու համար հայտարարեց, որ պետք է կրճատեն պետական ապարատը։ Խոսվում էր 10-15 հազար ծառայողի մասին։ Բայց հակադրում եղավ, և իրենք երևի թե հասկացան, որ սա լուրջ խնդիր է, ու հետ կանգնեցին իրենց դրած նպատակից և բավարարվեցին միայն ինչ-որ անհասկանալի նախարարություններ միացնելով, անջատելով»,– ասաց Ավետիսյանը։

Նրա դիտարկմամբ` իշխանությունն օպտիմալացումը հասկանում է միայն կրճատումներով, մինչդեռ օպտիմալացման նպատակը պետք է լինի միավոր ծախսի արդյունավետությունը բարձրացնելը։

«Ակնհայտ է, որ կառավարությունը խնդիր է դրել տարանջատել հին` սուրճ խմող, շարիկ գլորող չինովնիկներին ու նոր` ի սկզբանե մշտական պարգևատրման ենթակա իրենց թիմի անդամներին»,– ասաց տնտեսագետը։

Իսկ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խնդիրը դիտարկում է ոչ վաղ անցյալի համատեքստում` հիշեցնելով, որ նախկին կառավարությունում նախարարների, փոխնախարարների, վարչությունների պետերի թիվն ավելացել էր այն բանից հետո, երբ իշխանական կոալիցիա կազմած ուժերին անհրաժեշտ էր պաշտոններով ապահովել։

«Որևէ տնտեսագիտական հաշվարկ չի եղել, աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիր չի եղել», - ասաց Խաչատրյանը` հույս հայտնելով, որ նոր կառավարությունն այս ճանապարհով չի գնա։

Խաչատրյանը փորձել է գտնել նոր առաջարկվողի տրամաբանությունը. որքանով է հնից տարբերվում առաջարկվողը` արդյունավետության առումով։ Հարկ է խոսել այդ արդյունավետության չափանիշների մասին։ Որո՞նք են դրանք։

«Ասենք` մաքսավորի կատարած աշխատանքի որակը որն է լինելու։ Որ արագ լինի, ժամանակ քիչ ծախսվի, և դրա հետ կապված ոչ մի ռիսկ չունենա։ Հիմա մեր անձնագրային ծառայության որակը ոնց ենք գնահատում։ Գնում ենք, ասում են` 5 օրից եկեք, եթե 1000 դրամ ենք վճարում, եթե 24 000 դրամ ենք վճարում` 1 օր և այլն։ Այսինքն` եթե ես գնամ ու 5 օրից իմ անձնագիրը ստանամ, ուրեմն գոհ եմ, եթե ոչ` դժգոհ։ Ուրիշ չափանիշ չկա։ Հարկ է ինչ–որ պարամետրեր մտածել՝ տվյալ ծառայության որակը չափելու և բարելավելու համար»,– ասաց Խաչատրյանը և հավելեց, որ դա չի նշանակում մեխանիկորեն 3 հոգու կրճատել, այդ 3 հոգու աշխատավարձը տալ մեկին։

Այդուհանդերձ, պետական համակարգում, ըստ նրա, աշխատավարձերի բարձրացման խնդիր կա, հատկապես` որակյալ մասնագետներ ներգրավելու համար։

«Պետական նոր պաշտոնյաներ, նոր ծառայողներ ունենալու խնդիրն է` նոր մոտեցումներով, նոր բովանդակությամբ, որը նախորդների հետ համեմատելի չլինի և տարբեր լինի իր էությամբ։ Այս ամենի մեջ թիվը կկրճատվի, թե ոչ, արդեն էական չէ»,– կարծում է Խաչատրյանը։

Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարությունում 2020թ.–ին կկրճատվի 3 աշխատակից։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն այս մասին հայտնեցին նախարարությունից։

«Համաձայն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 15.10.2019թ. N 02/16.4/46533-2019 գրության՝ 2020 թ.-ի ընթացքում նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության դադարեցման գործընթաց, որի արդյունքում կկրճատվի 3 հաստիքային միավոր»,– ասված է ստացված գրության մեջ։

Նախարարության 2020 թ.-ի բյուջեով նախատեսված է 293 հաստիք։

Ինչ-որ բան այն չէ. Փաշինյանի, Զբաղվածության ծառայության ու ԱՎԿ-ի թվերն իրար չեն բռնում

Մինչ օպտիմալացումն այս նախարարությունը 310 աշխատակից ուներ։ 2019թ.–ին, երբ կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ԱՆ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության գործունեությունը դադարեցվեց, վարչության 15 աշխատակից տեղափոխվեցին ՀՀ վարչապետի աշխատակազմ, 2–ը` կրճատվեցին։

Այսպիսով, օպտիմալացման ամբողջ պրոցեսի ընթացքում Արդարադատության նախարարությունից 5 աշխատակից կկրճատվի։

ԿԳՄՍ նախարարության կազմավորման արդյունքում միավորված 3 նախարարություններից միասին կրճատվել է 13 աշխատող։

Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ 2020թ.–ի բյուջեով նախատեսված է 369 հաստիք` այնքան, որքան եղել է 2019թ.–ին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, հակառակը` կրճատումների փոխարեն նոր աշխատատեղեր են բացվել։

Այսպես, տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարարությունը, որի հիմքի վրա հետագայում ձևավորվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, 2018թ.–ին 130 աշխատակից ուներ։ Իսկ նոր ձևավորված գերատեսչությունը` 198։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ևս 2019թ.–ին կրճատումներ չեն եղել ու չեն էլ նախատեսվում։ Նախարարությունից մեզ տրամադրած տեղեկանքի համաձայն` 2018թ.–ից ի վեր այս գերատեսչությունում հաստիքների թիվն անփոփոխ է` 700։ Նույնքան էլ նախատեսված է 2020թ.–ի բյուջեով։

Անփոփոխ է մնացել նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների թիվը։ Այստեղ եղել է, կա և 2020–ին էլ նախատեսված է 313 հաստիք։ Չնայած դրան, նախարարությունը չի բացառում, որ հաջորդ տարի կրճատվողներ կլինեն։

«Պայմանավորված այն հանգամանքով, որ ՏԿԵՆ ենթակա մարմինների հաստիքային միավորների օպտիմալացումը դեռևս ընթացիկ փուլում է, հնարավոր չէ ներկայացնել 2020թ–ի հաստիքների կրճատման վերաբերյալ հստակ թվաքանակ»,– գրված է նախարարությունից ստացված տեղեկանքում։Նշենք, որ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն առայժմ պատասխանել են 12 նախարարություններից միայն 5-ը։ Բայց մենք շարունակում ենք սպասել պատասխանների ու ստանալուն պես այդ տեղեկատվությունը նույնպես կներկայացնենք ընթերցողներին։

Իսկ մինչ այդ, կառավարման համակարգում խոստացված ու իրականացված օպտիմալացման մասին ներկայացնենք տնտեսագետների հայտնած տեսակետները։

Մարզպետարանների աշխատակիցները 2 ամիս առաջ կծանուցվեն. նոր կրճատումներ են սպասվում

Հիշեցնենք` 2019թ–ի ՀՀ կառավարությունը փոփոխություններ իրականացրեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում, որով 17 նախարարությունները թիվը կրճատվեց 5-ով։ Նախկին 17-ի փոխարեն այսօր 12 նախարարություն է գործում։ Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները միավորվեցին մեկ գերատեսչության կազմում։ Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը։

88 հաստիք ունեցող Սփյուռքի նախարարությունը լուծարվեց։ Փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:

272
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, կրճատում, օպտիմալացում, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն, աշխատանք, աշխատատեղ, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Կրկին պարգևավճարներ. Լոռու մարզպետը պարգևատրել է ինքն իրեն ու 15 աշխատակցի
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կշարունակեն պարգևավճարներ ստանալ. Մարության
Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը պատմել է Հովհաննիսյանի հետ զրույցի ու իր հաճելի զարմանքի մասին

503
(Թարմացված է 19:58 28.10.2020)
Պետեկամուտների նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել է Հայաստանի վարչապետին։ Փաշինյանը հպարտացել է գործարարներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ, և նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց»,- Facebook–ի իր էջում գրել է նա և ավելացրել, որ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում է կանխատեսվում, ինչն այնքան անհրաժեշտ է այս պահին Հայաստանի տնտեսությանը:

Փաշինյանի խոսքով` սա մեր հանրության դիմակայունության կարևոր ցուցիչ է, համազգային համախմբման փայլուն օրինակ։

«Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»,- նշել է վարչապետը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար` նախատեսված 999.1 մլրդ դրամի փոխարեն:

Կոռուպցիոն արտոնություններ. ահա թե ինչու է Թուրքիայից ներկրվել միլիոնավոր դոլարների ապրանք

Միայն հարկային մարմինների հավաքագրած հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2019թ. նույն ժամանակահատվածին հավաքագրվել էր 901.6 մլրդ դրամ:

Մաքսային մարմինների հավաքագրած եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ.–ի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին

503
թեգերը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), գործարար, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա
Բանկերը պատրաստակամ են առավելագույն մեծ ծավալով վարկեր ներել. օրենքն արդեն գործում է
Հումանիտար օգնություն

Ռազմական դրության ժամանակ պետությունը կօգնի իրեն աջակցող գործարարներին

96
(Թարմացված է 17:35 28.10.2020)
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ կարգով և որ դեպքում են Հայաստանին ու Արցախին աջակցություն տրամադրող գործարարներն ազատվում հարկային պարտավորությունից:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմի օրերին հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: ՀՀ պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:

Ըստ օրենքի`նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը, և վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Իսկ երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում:

Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը:

Պատերազմի պատճառով հանրության ֆինանսական վարքագծում խուճապային տրամադրություն չկա

Ֆիզիկական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:

Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:

Պետությանն անհատույց տրամադրելու դեպքում հարկերից ազատվող ապրանքների ցանկը սահմանված է կառավարության որոշմամբ:

96
թեգերը:
հարկեր, գործարար, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%–ով
Պատերազմ գնացողները գումարը հանում ու թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

159
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

159
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ