Իջևան

Անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունն արդյունավետ է. Փաշինյանի նոր թվերը

22
(Թարմացված է 21:22 08.11.2019)
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի անտառների հարցում կարողացել են նաև հաղթահարել մենաշնորհային դրսևորումները:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է:

Այս եզրակացությանն է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`փայտածուխի և շինափայտի այս տարվա ներկրման թվերն անցած տարիներին գրանցվածների հետ համեմատելով։ Այս մասին նա գրել է Fcebook-ի իր էջում։

«2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն)»,–գրել է Փաշինյանը:

Նրա խոսքով` 2019 թվականի տասն ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչքան ողջ 2018 թվականի ընթացքում:

«Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն»,–գրել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսևորումները:

Հիշեցնենք, որ 2019թ.–ի ամռանը ծառահատումների և իշխանության «հարաբերությունները» սրվեցին։ Տավուշի մարզում բողոքի ակացիաներ տեղի ունեցան։

Փաշինյանը չի հրաժարվել 10 մլն ծառ տնկելու գաղափարից. վարչապետը կրկնեց իր հայտարարությունը

2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը` խախտելով հասարակական կարգը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել ՀՀ ոստիկանության աշխատակիցներին` պատճառելով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն:

22
թեգերը:
Facebook, ծառ, ծառահատում, Անտառ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (857)
Ըստ թեմայի
Ծառահատումներ Դիլիջանում. նախարարությունը ՀԿ-ին մեղադրում է ակնհայտ կեղծ տեղեկության համար
Ապօրինի ծառահատումները` շատ հարստությունների ոչնչացման պատճառ
Ծառահատումների հետ կապված քրգործերով մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձանց. Վանեցյան